ՀՀ Արդարադատության նախարարությունը հայտարարություն է տարածել

ՀՀ Արդարադատության նախարարությունը հայտարարություն է տարածել

2023 թվականի հունվարի 1-ից բոլոր իրավաբանական անձինք (անկախ կազմակերպաիրավական տեսակից) պարտավոր են Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալություն ներկայացնել իրական շահառուների վերաբերյալ հայտարարագիր։Նշված պարտավորության ժամկետը լրանում է 2023 թվականի մարտի 1-ին։ Իրական շահառուների վերաբերյալ հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձի կողմից օրենքով սահմանված ժամկետում իրական շահառուների վերաբերյալ տեղեկություններ չներկայացնելը` համաձայն Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 169.29 հոդվածի, առաջացնում է վարչական պատասխանատվություն։

Կարդալ ավելին

Ադրբեջանական կողմը մասնակի բացել է Արցախի գազատարը

Ադրբեջանական կողմը մասնակի  բացել է Արցախի գազատարը

Ադրբեջանական կողմը մասամբ բացել է Հայաստանից Արցախ մտնող միակ գազատար խողովակը, որը շուրջ երկու օր հերթական անգամ փակ էր Արցախ մուտ գործելու համար:

Կարդալ ավելին

Հարգանքի տուրք՝ 1990 թ. Բաքվի ջարդերին զոհ գնացած հայերի հիշատակին (ֆոտո)

Հարգանքի տուրք՝ 1990 թ. Բաքվի ջարդերին զոհ գնացած հայերի հիշատակին (ֆոտո)

Այսօր Ծիծեռնակաբերդի բարձունքում ՀՀ ԱԺ մի խումբ պատգամավորներ, ԵՊՀ և ՀՊՄՀ պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչներ, բազմաթիվ ուսանողներ և քաղաքացիներ իրենց հարգանքի տուրքը մատուցեցին 1990 թ. Բաքվի ջարդերին զոհ գնացած հայերի հիշատակին: «1990 թ. հունվարի 13-19-ին տեղի ունեցած Բաքվի հայ բնակչության ջարդերը հարկավոր է դիտարկել Ադրբեջանական ԽՍՀ-ում 1988-1990 թթ. հայ բնակչության նկատմամբ իրագործված էթնիկ բռնությունների և հակահայկական քաղաքականության համատեքստում: Այդ քաղաքականության առաջին դրսևորումը Ադրբեջանում հանդիսացավ 1988 թ. փետրվարի 27-29-ը Սումգայիթ քաղաքի հայ բնակչության կոտորածը: Սումգայիթյան ջարդերին համապատասխան…

Կարդալ ավելին

Եղեգնաձորում տեղի ունեցավ պարեկային ծառայություն ընդունելության հանրային իրազեկման միջոցառում

Եղեգնաձորում տեղի ունեցավ պարեկային ծառայություն ընդունելության հանրային իրազեկման միջոցառում

Հունվարի 18-ին Ներքին գործերի նախարարությունը Եղեգնաձորում կազմակերպել էր պարեկային ծառայության Վայոց ձորի մարզի ստորաբաժանումում ընդունելության հանրային իրազեկման միջոցառում, որին մասնակցում էր Ներքին գործերի նախարարի տեղակալ Դավիթ Համբարյանը: Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ միջոցառմանն աջակցել են Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանատան «ICITAP» ծրագիրը, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը և ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը։ Տեղում իրազեկման աշխատանքներ էին իրականացնում ոստիկանության կադրային քաղաքականության վարչության ու ոստիկանության կրթահամալիրի ծառայողները, Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները և պարեկային ծառայության Շիրակի մարզի ստորաբաժանման ծառայողները։ Ճանապարհային…

Կարդալ ավելին

Հրդեհի հետեւանքով մահացած բոլոր 15 զինծառայողները եղել են ժամկետային զինծառայողներ․ Գլխավոր դատախազություն

Հրդեհի հետեւանքով մահացած բոլոր 15 զինծառայողները եղել են ժամկետային զինծառայողներ․ Գլխավոր դատախազություն

Ազատ գյուղի տարածքում տեղակայված ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետեւանքով զորամասի վեց պարտադիր ժամկետային զինծառայողներ և մեկ սպա մարմնական վնասվածքներով, ժամը 02:00-ի սահմաններում, տեղափոխվել են Գեղարքունիքի կայազորային հոսպիտալ: Այս մասին հաղորդագրություն է տարածել Գլխավոր դատախազությունը։ «2023 թվականի հունվարի 19-ին, ժամը 05:15-ին, ՀՀ ՊՆ N զորամասից Վարդենիսի Ռազմական ոստիկանության բաժին հեռախոսագիր է ստացվել, որ նույն օրը՝ ժամը 01:30-ի սահմաններում, նշված զորամասի Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում տեղակայված շինության ներսում վառարանը ավտոբենզինով վառելու ընթացքում հրդեհ է բռնկվել: Հրդեհի…

Կարդալ ավելին

Գարեգին Պողոսյանը նշանակվել է 2-րդ բանակային կորպուսի հրամանատար (ֆոտո)

Գարեգին Պողոսյանը նշանակվել է 2-րդ բանակային կորպուսի հրամանատար (ֆոտո)

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել Գարեգին Պողոսյանին 2-րդ բանակային կորպուսի հրամանատար նշանակելու մասին:  «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 35.1-ին հոդվածի 1-ին մասի և 37-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի. Գարեգին Պողոսյանին նշանակել 2-րդ բանակային կորպուսի հրամանատար»,- նշված է նախագահի հրամանագրում: Ավելի վաղ հայտնել էինք՝ Վահրամ Գրիգորյանն ազատվել է 2-րդ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնից:

Կարդալ ավելին

Անօրինական է առանց քննություն անցկացնելու մարդկանց ազատել պաշտոններից. Մովսես Հակոբյանը՝ զորամասի կացարանի հրդեհի մասին

Անօրինական է առանց քննություն անցկացնելու մարդկանց ազատել պաշտոններից. Մովսես Հակոբյանը՝ զորամասի կացարանի հրդեհի մասին

Իրական պատասխանատուները պարզ կլինեն, երբ իրականացնեն ծառայողական քննություն կամ հետաքննություն: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Մովսես Հակոբյանը՝ անդրադառնալով Գեղարքունիքի մարզում գտնվող N զորամասի կացարանում տեղի ունեցած ողբերգական դեպքին:  «Սա քաղաքական բան է, որ մարդկանց պաշտոնից հեռացնում են առանց պարզելու՝ ով է մեղավոր: Օրենքն արգելում է մարդուն ազատել պաշտոնից առանց հիմքերի: Ըստ կարգապահական կանոնադրության համապատասխան հոդվածի այդպես է: Անօրինական է, որ առանց քննություն անցկացնելու մարդուն ազատում են պաշտոնից»,-ասաց նա:…

Կարդալ ավելին

Այս բարդակը գալիս է բոլորից՝ ԳՇ պետ, նախարար, վարչապետ. Սրանից հետո ինձ ինչ ուզում է անեն. դասակի հրամանատար

Այս բարդակը գալիս է բոլորից՝ ԳՇ պետ, նախարար, վարչապետ. Սրանից հետո ինձ ինչ ուզում է անեն. դասակի հրամանատար

Սա տեղի ունեցավ տեղում անփույթ վերաբերմունքի, անփույթ մոտեցման  պատճառով. Բենզին են օգտագործել, բայց մանրամասն տեղյակ չեմ՝ ինչ հանգամանքներում է դա տեղի ունեցել: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց Գեղարքունիքում Ազատ գյուղում գտնվող զորամասում հրդեհից զոհված զինծառայողների դասակի հրամանատարը: Նա նշեց, որ ընդհանուր ներսում եղել է 21 մարդ. 15-ը մահացել են, երեքը վիրավոր են, որոնցից մեկը՝ սպա, 4-ն էլ եղել են դրսում: «Ծնողներից մեկը եկել որդուն էր փնտրում, ասեց՝ ո՞ւր է տղես, չկարողացա պատասխանել: Դա արդեն…

Կարդալ ավելին

Հույս ունենք, որ թե’ ռուսական խաղաղապահ զորախումբը, թե’ պատասխանատու այլ սուբյեկտներ կկարողանան ստիպել Ադրբեջանին ապաշրջափակել ԼՂ-ը եւ բացել Լաչինի միջանցքը. Արթուր Հովհաննիսյան

Հույս ունենք, որ թե’ ռուսական խաղաղապահ զորախումբը, թե’ պատասխանատու այլ սուբյեկտներ կկարողանան ստիպել Ադրբեջանին ապաշրջափակել ԼՂ-ը եւ բացել Լաչինի միջանցքը. Արթուր Հովհաննիսյան

Ազգային ժողովի հերթական նիստերին հաջորդող խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանի առաջարկով ներկաները մեկ րոպե լռությամբ հարգել են այս գիշեր Գեղարքունիքի մարզի զորամասերից մեկում տեղի ունեցած հրդեհի հետեւանքով զոհված զինծառայողների հիշատակը: Արթուր Հովհաննիսյանը նշել է, որ քրեական վարույթ է հարուցվել, համապատասխան մարմինները կպարզեն դեպքի հանգամանքները: Լրագրողի հարցին, թե պաշտոնանկություններից բացի հնարավո՞ր է արդյոք Պաշտպանության նախարարի հրաժարականը, Արթուր Հովհաննիսյանը կարծիք է հայտնել, որ քաղաքական եւ քրեաիրավական պատասխանատվությանը կարելի է անդրադառնալ դեպքի հանգամանքներն ամբողջությամբ…

Կարդալ ավելին

Արցախի ապագան ինքնորոշումն է, անկախ Արցախի Հանրապետություն ունենալը. Սեյրան Օհանյան

Արցախի ապագան ինքնորոշումն է, անկախ Արցախի Հանրապետություն ունենալը. Սեյրան Օհանյան

Գրություններ եմ ուղարկել միջազգային բոլոր կառույցների, դեսպանատների, Մինսկի խմբի համանախագահության երկրների, ՄԱԿ-ի ղեկավարություններին՝ եւս մեկ անգամ ներկայացնելով Արցախում ստեղծված հումանիտար եւ աղետալի իրավիճակը: Բացի այդ, ընդդիմությունն անմիջական կապի մեջ է Արցախի իշխանությունների եւ ժողովրդի հետ, ընդդիմության քաղաքական ուժերի ներկայացուցիչները փորձում են հումանիտար խնդիրներ լուծել Արցախի համար: Իսկ խմբակցությունը հարցը նաեւ բարձրաձայնում է բոլոր հանդիպումներում: Այս մասին ասել է ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը հունվարի 19-ին կայացած խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում: Պատասխանելով լրագրողի հարցին՝ խմբակցության ղեկավարը…

Կարդալ ավելին
1 422 423 424 425 426 572