2020 թվականի սեպտեմբերի 27-ին, ժամը 07։10-ին Ադրբեջանը լայնածավալ հարձակում սկսեց Արցախի դեմ: Պատերազմը տևեց 44 օր և ավարտվեց նոյեմբերի 9-ին՝ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հայտարարությամբ: Պատերազմի հետևանքներն աղետալի էին հայ ժողովրդի համար՝ տարածքային կորուստներ Արցախում, բազմաթիվ զոհեր, տեղահանություններ, գերեվարված զինծառայողներ և քաղաքացիական անձինք: Ադրբեջանական ԶՈւ-ն, Թուրքիայի ակնհայտ աջակցությամբ, ինչպես նաև վարձկանների ներգրավմամբ, սեպտեմբերի 27-ից սկսեց ռմբակոծել Արցախի բնակավայրերը: Հայաստանում ու Արցախում այդ օրերին հայտարարվել էր ռազմական դրություն ու զորահավաք, բազմաթիվ հայորդիներ կամավոր մեկնում…
Կարդալ ավելին44-օրյա պատերազմում զոհվածների ծնողները Եռաբլուրում են՝ թույլ չտալու համար Նիկոլ Փաշինյանի մուտքը
44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողները պատերազմի երկրորդ տարելիցին ընդառաջ Եռաբլուր զինվորական պանթեոնում են հավաքվել, որպեսզի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ իշխանականների մուտքը Եռաբլուր թույլ չտան։ Նշենք, որ Փաշինյանն այժմ աշխատանքային այցով Ֆրանսիայում է: Հիշեցնենք, որ սեպտեմբերի 21-ին ընդառաջ ծնողները նույն նպատակով կրկին Եռաբլուրում էին: Վաղ առավոտից ոստիկանական հսկայական ուժեր էին կենտրոնացել պանթեոնում: Լուսաբացին՝ Փաշինյանի այցին ընդառաջ, ոստիկանները քաշքշելով եւ բիրտ ուժ կիրառելով սկսեցին բերման ենթարկեցին զոհված զինծառայողների տասնյակ ծնողների, այդ թվում՝ կանանց:
Կարդալ ավելինԱնախորժ իրավիճակներից խուսափելու համար Եռաբլուր չգնացինք. Աղազարյան
Տեղեկատվություն կար, որ զոհված զինծառայողների հարազատները բողոքի ակցիայի ձեւով, թե քաղաքական ակցիայի ձեւով «Եռաբլուրում» են գտնվելու, հետեւաբար, երեւի թե հավանական անախորժ իրավիճակներից խուսափելու համար չենք գնացել «Եռաբլուր»: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը: «Ես չեմ կարող ճշգրիտ ասել, եթե խմբակցությունը գնար, ես էլ կգնայի: Եթե չի գնացել, ես էլ չեմ գնացել: Այդպիսի որոշում չի եղել, երեւի խմբակցության ղեկավարությունը նպատակահարմար չի գտել ինչ-ինչ պատճառներով, ես չգիտեմ, ենթադրում եմ, որ այդ պատճառով:…
Կարդալ ավելինԱնհրաժեշտ է 1991 թ․ համաձայնագրով վերահաստատված սահմանների փոխադարձ ճանաչմամբ գնալ խաղաղության պայմանագրին․ Փաշինյան
2021 թ․ մայիսի 12-ի և 2022 թ․ սեպտեմբերի 13-ի ագրեսիայի հետևանքով Ադրբեջանն օկուպացրել է Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքներ, և ադրբեջանական զորքերը պետք է դուրս գան Հայաստանի ինքնիշխան տարածքից, այս մասին Ելիսեյան պալատում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ բանակցություններից առաց արած համատեղ հայտարարությունում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Վարչապետը շնորհակալություն է հայտնել Ֆրանսիայի նախագահին այս դիրքորոշումը վերահաստատելու համար։ Նա նաև միջազգային հանրության ու Ֆրանսիայի նախագահի ուշադրությունն է հրավիրել այն փաստին, որ իրականության հետ աղերս չունեն շահարկումները,…
Կարդալ ավելինՄեզ սպասում են ծանր, ցավոտ լուծումներ, պետք է Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ ստորագրվեն պայմանագրեր․ Լևոն Տեր-Պետրոսյան
Մեզ սպասում են ծանր, ցավոտ լուծումներ: Պետք է Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ ստորագրվեն պայմանագրեր, որոնք ոչ մեկի քիմքին հաճելի չեն լինելու, բայց կա մի պահ, երբ այլընտրանք չկա, այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարեց Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը։ «Եթե չի ստորագրվում փաստաթուղթ, եթե հաշտություն չի կնքվում այս երկու հարեւանների հետ, մենք այլեւս չենք կարող վերականգնել Սովետական միության 70 տարվա իրողությունը: Մենք նորից քարը քարին պետք է պետություն կառուցենք»,– ասաց նա: Հաղորդավարի դիտարկմանը, որ լրատվամիջոցներից մեկը…
Կարդալ ավելինԿԸՀ տվյալները. ՔՊ-ն հաղթել է Թալինում, Արենիում, Ակունքում, պարտվել՝ Քաջարանում, Տաշիրում, Անիում, Ալավերդիում
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է նախօրեին Հայաստանի 18 համայնքներում տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները:Ստորեւ ներկայացնում ենք ԿԸՀ տվյալները. Ծաղկահովիտ համայնք Այստեղ հաղթել է ՔՊ-ն: Մասնակցությունը – 4355 (46, 63 տոկոս) ՔՊ – 2299 ձայն «Հզոր համայնք» դաշինք – 1327 ձայն, «Հանրապետություն» կուսակցություն – 539 ձայն, «Լուսավոր Հայաստան» կուսակցություն – 181 ձայն: Թալին համայնք Հաղթել է ՔՊ-ն: Մասնակցությունը – 13344 (49,83 տոկոս) ՔՊ – 7990 «Արդար Հայաստան» կուսակցություն – 2323 ՀՅԴ – 1193 «Կայունություն» կուսակցություն –…
Կարդալ ավելինԴոլարն ու եվրոն էժանանում են. թուլացել է նաեւ ռուբլին
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ սեպտեմբերի 26-ին, կազմել է 413.06 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 3.21 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։ Եվրոյի փոխարժեքը կազմել է 398.31 դրամ (նվազել է 7.72 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 443.13 դրամ (նվազել է 16.18 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 7.14 դրամ (նվազել է 0.11 դրամով): Երևանյան բանկերում դոլարը գնվում է 407-411 դրամով, վաճառվում է 417-422 դրամով: Եվրոն բանկերում գնվում է 390-400 դրամով,…
Կարդալ ավելինՈւժի գործադրումը չի կարող լուծում լինել, հարկ է անհապաղ վերսկսել Հայաստան-Ադրբեջան երկխոսությունը․ Մակրոն
Ելիսեյան պալատում տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հանդիպումը: Դիմավորման արարողությունից հետո, մինչ հանդիպումը, երկու երկրների առաջնորդները ԶԼՄ ներկայացուցիչների համար հանդես են եկել հայտարարություններով: Ֆրանսիայի նախագահն իր խոսքում, մասնավորապես, նշել է. «Տիկնայք և պարոնայք, շատ ուրախ եմ այսօր հյուրընկալել Հայաստանի Հանրապետության վարչապետ պարոն Նիկոլ Փաշինյանին: Վերջին օրերին բազմիցս զրուցել ենք հեռախոսով, քանի որ Հայաստանը կրկին սգում է սեպտեմբերի 13-ի և 14-ի զինված բախումներից, և իրավիճակն իրոք ճգնաժամային է: Հայաստանի և…
Կարդալ ավելին18 համայնքից միայն 8-ում է իշխող ուժին հաջողվել բացարձակ հաղթանակ տանել
Սեպտեմբերի 25-ին Հայաստանի 8 մարզերում տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններում, իշխող ուժը՝ «Քաղաքացիական պայմանագիրը», հաղթել է ընտրություններ անցկացված 18 համայնքից միայն 10-ում, ընդ որում, 2 համայնքում՝ Ալավերդիում եւ Սիսիանում, նրանց չի հաջողվել բացարձակ հաղթանակ տանել, ինչը նշանակում է, որ նրանք առանց ավագանիում հավելյալ ձայների, չեն կարողանա իրենց թեկնածուին ընտրել համայնքի ղեկավար։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հաղթել է Արագածոտնի մարզի Թալին եւ Ծաղկահովիտ համայնքներում, Լոռու մարզի Գյուլագարակ եւ Լոռի Բերդ համայնքներում, Վայոց ձորի մարզի Արենի եւ Եղեգիս, Կոտայքի…
Կարդալ ավելինԱդրբեջանական զորքերը պետք է դուրս գան Հայաստանի ինքնիշխան տարածքից․ Փաշինյանն ասել է Մակրոնի հետ հանդիպումից հետո
2021 թ․ մայիսի 12-ի և 2022 թ․ սեպտեմբերի 13-ի ագրեսիայի հետևանքով Ադրբեջանն օկուպացրել է Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքներ, և ադրբեջանական զորքերը պետք է դուրս գան Հայաստանի ինքնիշխան տարածքից, այս մասին Ելիսեյան պալատում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ բանակցություններից հետո արած համատեղ հայտարարությունում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Վարչապետը շնորհակալություն է հայտնել Ֆրանսիայի նախագահին այս դիրքորոշումը վերահաստատելու համար։ Նա նաև միջազգային հանրության ու Ֆրանսիայի նախագահի ուշադրությունն է հրավիրել այն փաստին, որ իրականության հետ աղերս չունեն շահարկումները,…
Կարդալ ավելին