Արմավիրի մարզի Մեծամոր խոշորացված համայնքի Նալբանդյան գյուղում շուրջ չորս ամիս է՝ ջրի խողովակի վնասման հետեւանքով խմելու ջուրն աղտոտված է։ NEWS.am-ի հետ զրույցում համայնքի ղեկավար Գրիգոր Մկրտչյանը նշեց, որ խնդիրն առաջացել է հունվարին, ձմռանն այն հաճախակի բնույթ է կրում։ «Խողովակը պայթել է, մոտ 22 տեղ վնասված է։ Մեր ջրագիծը սովետական ժամանակներում է տեղադրվել, դրա համար էլ նմանատիպ խնդիր է առաջանում։ Մեծամորի համայնքապետարանին շատ ենք դիմել, երեկ խոստացան, որ վաղն անպայման կայցելեն գյուղ եւ խնդիրը կլուծեն»,- ասաց…
Կարդալ ավելինՀայկական կողմը Ադրբեջանի ԶՈՒ ուղղությամբ կրակ չի բացել, իրադրությունը սահմանին հարաբերականորեն կայուն է. ՀՀ ՊՆ
Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունը, թե ապրիլի 6-ի երեկոյան ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները գնդակոծել են Հայաստանի Հանրապետության հյուսիս-արևելյան սահմանագոտում տեղակայված ադրբեջանական դիրքերը՝ չի համապատասխանում իրականությանը։ ՀՀ ՊՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ հայկական կողմը Ադրբեջանի ԶՈՒ ուղղությամբ կրակ չի բացել, իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է և գտնվում է ՀՀ զինված ուժերի լիարժեք վերահսկողության ներքո։
Կարդալ ավելինԳների բարձրացման միտումը դեռեւս կպահպանվի. Էկոնոմիկայի նախարարություն
Ռուս-ուկրաինական պատերազմի հետեւանքով ազգաբնակչությանը առաջին անհրաժեշտության պարենամթերքով մատակարարման հարցում առաջացել էին որոշակի ռիսկեր, հատկապես Լարսի անցակետի տեւական ժամանակով փակ լինելու եւ Ռուսաստանի Դաշնության կառավարության կողմից հացահատիկային մշակաբույսերի արտահանման արգելքով պայմանավորված: Այս մասին NEWS.am–ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են Էկոնոմիկայի նախարարությունից։ Նախարարությունից տեղեկացնում են, որ ռուս-ուկրաինական պատերազմի հետեւանքով Հայաստանի եւ Ուկրաինայի միջեւ առեւտրաշրջանառությունը դադարել է, իսկ Ռուսաստանի Դաշնության հետ առեւտրաշրջանառությունը շարունակվում է, սակայն դրանց տեմպերը դանդաղել են եղանակային պայմաններով պայմանավորված Լարսի անցակետի փակման պատճառով առաջացած բեռնատարների…
Կարդալ ավելինԱլեն Սիմոնյանի 90 մլն դրամանոց մեքենան ուղեկցելու համար ձեռք կբերվի երեք մեքենա՝ 54 մլն դրամով
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի նոր` 90 մլն դրամանոց մեքենան ուղեկցելու համար անհրաժեշտ են ամենագնացներ, որոնց համար կհատկացվի 54 մլն դրամ։ Այդ գումարով Կառավարությունը ձեռք կբերի երեք Toyota RAV 4 մոդելի մարդատար ավտոմեքենա։ Այս մասին նախագիծը ներառված է Կառավարության այսօրվա՝ ապրիլի 7-ի նիստում՝ ԱԺ–ն դրա համար գումար կստանա, իսկ մեքենաները ձեռք կբերվեն մեկ անձից։ «ԱԺ նախագահին սպասարկող BMW 750Li ծառայողական մեքենային որպես ուղեկցող շահագործվող մեքենաներն իրենց տեխնիկական բնութագրով չեն ապահովում ԱԺ նախագահի ծառայողական մեքենայի անվտանգ և…
Կարդալ ավելինՆոր որոշում. Հայաստան մուտքի 14 օրյա կարանտինային մեկուսացումը կփոխարինվի 10 օրացուցային օրով
Կառավարությունն իր այսօրվա մարտի 7-ի նիստում որոշեց Հայաստանի քաղաքացիների, ինչպես նաև նրանց՝ ՀՀ քաղաքացի չհանդիսացող ընտանիքի անդամների՝ հանրապետության տարածք մուտք գործելուց հետո, մեկուսացման 14 օրացուցային օրը փոխարինել 10 օրացուցային օրով: Որոշումով նաև սահմանվեց, ըստ որի՝ մեկուսացման ժամանակահատվածում ՊՇՌ հետազոտության նմուշառման օրվանից հաշված 7-րդ օրը մեկուսացված անձինք իրենց նախաձեռնությամբ կարող են անցնել ՊՇՌ հետազոտություն և բացասական արդյունքի դեպքում դուրս գալ մեկուսացումից: Որոշմամբ նաև սահմանվում է, որ ՀՀ տարածք օդային և ցամաքային սահմանային անցման կետերով մուտք գործելիս…
Կարդալ ավելինՆվազագույն աշխատավարձի բարձրացումը պետք է ուղեկցվի համապատասխան տնտեսական հնարավորությամբ.Ռուբեն Սարգսյան
Նվազագույն աշխատավարձի չափը չի լուծում աշխատողների սոցիալական խնդիրները: Այն չի համապատասխանում նաեւ Հայաստանում հաշվարկված սպառողական զամբյուղին եւ գների ինդեքսի աճին: Այս հիմնավորմամբ ԱԺ «Հայաստան» խմբակցությունն առաջարկում է բարձրացնել նվազագույն աշխատավարձը` 68 հազարից դարձնելով 80 հազար դրամ: Նախաձեռնությունը քննարկվել է Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում: «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» ՀՀ օրենքում փոփոխությունները ներկայացրել է պատգամավոր Աղվան Վարդանյանը: Նախագծով փոփոխություններ են կատարվում նաեւ ժամավարձով վարձատրվող աշխատակիցների համար, կսահմանվեն ժամային տարիֆային դրույքի այլ նվազագույն չափեր: Կառավարության 2021-2026 թթ….
Կարդալ ավելինՀեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովն աշխատում է թափանցիկ եւ անկախ, որեւէ ճնշում հանձնաժողովի վրա չկա. Տիգրան Հակոբյան
2021թ. մամուլն աշխատել է անկաշկանդ, ազատ: «Այն հռչակած սկզբունքները, որ Կառավարությունը չի միջամտելու ԶԼՄ-ների գործունեության մեջ, մեծ մասամբ պահպանվել են»,-այս մասին ասել է Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստում՝ ներկայացնելով իր ղեկավարած կառույցի տարեկան հաղորդումը: Տիգրան Հակոբյանն անդրադարձել է ԵՄ զեկույցին, որում նշված է, որ Հայաստանը 2018թ. համեմատ 17 կետով բարելավել է իր դիրքերը եւ զբաղեցնում է 63-րդ տեղը 180 պետությունների շարքում:…
Կարդալ ավելինԶինծառայողների կյանքին կամ առողջությանը վնաս պատճառելու հիմքով հատուցում ստացող անձանց համար կսահմանվեն սոցիալական հավասար պայմաններ
Մարտական գործողությունների հետեւանքով զինծառայողների կյանքին կամ առողջությանը վնաս պատճառելու հիմքով Զինծառայողների ապահովագրության հիմնադրամից տրվում է հատուցում: Այն դադարեցնելու դեպքում հատուցումը ստացող անձինք ձեռք են բերելու կենսաթոշակի իրավունք: Կարգավորումը վերաբերում է «Պետական կենսաթոշակների մասին» եւ «Պետական նպաստների մասին» օրենքներին: Հարցը քննարկվել է ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի ապրիլի 5-ի նիստում: Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանի խոսքով՝ առաջարկվում է մահացած կերակրողի ընտանիքի անդամներին նշանակվող զինվորական կենսաթոշակի չափը փոխկապակցել մահացածի փաստացի զինծառայության ստաժի հետ: Այժմ հաշվարկվում է…
Կարդալ ավելինԿոտայքի մարզպետարանը՝ ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոյին
Կոտայքի մարզպետարանի պաշտոնական էջը տեղեկացնում է ՝ Այսօր Կոտայքի մարզպետ՝ Ահարոն Սահակյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոյին։ Պարոն Սահակյանն նշում է ,-«Ողջունել եմ դեսպանին և դեսպանության ներկայացուցիչներին Կոտայքի մարզ կատարած այցի համար և կարևորել երկու երկրների միջև առկա բարեկամական ամուր կապը՝ շնորհակալություն հայտնելով Հայաստանի համար ծանր ժամանակահատվածում բարեկամ Ֆրանսիայի կողմից ցուցաբերված շարունակական աջակցության և վերաբերմունքի համար: Դեսպանի հետ զրուցել ենք մարզի զարգացման ներկա վիճակից, անդրադարձել զբոսաշրջության, մշակույթի, գյուղատնտեսության,…
Կարդալ ավելինԵվրոպայի խորհուրդը պատրաստ է հարթակի դեր խաղալ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացում
Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ-Բուրիչը հայտնել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորման եւ երկու երկրների հասարակությունների միջեւ վստահության հաստատման գործընթացում հարթակի դեր խաղալու Եվրոպայի խորհրդի պատրաստակամության մասին։ Այս մասին նա հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ հանդիպմանը, հայտնում է ԱՊԱ-ն։ «Գոհունակություն հայտնելով Ադրբեջան կատարած այցի կապակցությամբ՝ Մարիա Պեյչինովիչ-Բուրիչն ասել է, որ բարձր է գնահատում Ադրբեջանի անդամակցությունը Եվրոպայի խորհրդին, նշել է, որ այդ շրջանակում Ադրբեջանը միացել է ԵԽ բազմաթիվ կոնվենցիաներին եւ համապատասխան փաստաթղթերին,…
Կարդալ ավելին