Ադրբեջանը շիա մեծամասնությամբ առաջին պետությունն է, որը դեսպանություն կբացի Իսրայելում․ Jerusalem Post

Ադրբեջանը շիա մեծամասնությամբ առաջին պետությունն է, որը դեսպանություն կբացի Իսրայելում․ Jerusalem Post

Ադրբեջանը դարձել է շիա մահմեդական մեծամասնություն ունեցող առաջին պետությունը, որը խորհրդարանի հավանության արժանացումից հետո դեսպանություն կբացի Իսրայելում,  գրում է The Jerusalem Post-ը։  «Նոր դեսպանությունը, որի շինարարությունը սկսվել է անցյալ ամիս, կգործի Թել Ավիվում, որտեղ արդեն կա երկրի զբոսաշրջության եւ առեւտրային ներկայացուցչության գրասենյակ։ Իսրայելը եւ Ադրբեջանը արդեն 30 տարի պահպանում են հարաբերությունները, իսկ 1993 թվականից Բաքվում է գտնվում Իսրայելի դեսպանությունը։ Վարչապետ Յաիր Լապիդը բարձր է գնահատել այդ որոշումը՝ Ադրբեջանին անվանելով «կարեւոր գործընկեր Իսրայելի համար եւ մահմեդական…

Կարդալ ավելին

Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել է

Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել է

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ նոյեմբերի 18-ին, կազմել է 395.19 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 0.34 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։ Եվրոյի փոխարժեքը կազմել է 409.81 դրամ (աճել է 0.83 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 470.71 դրամ (աճել է 1.37 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 6.55 դրամ (մնացել է անփոփոխ): Երևանյան բանկերում դոլարը գնվում է 393-398 դրամով, վաճառվում է 402-405 դրամով: Եվրոն բանկերում գնվում է 398-406 դրամով, վաճառվում…

Կարդալ ավելին

Չինաստանը կարեւոր դեր է խաղում Ռուսաստանի վրա ճնշում գործադրելու համատեքստում. Մակրոն 

Չինաստանը կարեւոր դեր է խաղում Ռուսաստանի վրա ճնշում գործադրելու համատեքստում. Մակրոն 

«Ուկրաինայում պատերազմի հետ կապված Ռուսաստանի վրա ճնշում գործադրելու Չինաստանի հնարավորությունը չափազանց օգտակար է։ Չինաստանը կարեւոր դեր է խաղում Ռուսաստանի վրա ճնշման համատեքստում»,-հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Nikkei-ին եւ Financial Times-ին տված հարցազրույցում: Նրա խոսքով՝ Չինաստանի ղեկավարը հնարավորություն է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին հայտնել, որ «մենք աշխատում ենք միասին, հարգում ենք միմյանց, բայց դուք չեք կարող անցնել միջուկային զենքի հետ կապված սահմանը եւ պետք է հարգեք միջազգային իրավունքը»։ «Այս հիշեցումը չափազանց օգտակար է»,-հավելել է…

Կարդալ ավելին

ՀՀ Ազգային ժողովի պատվիրակությունը հանդիպել է Լանդթագի նախագահին

ՀՀ Ազգային ժողովի պատվիրակությունը հանդիպել է Լանդթագի նախագահին

Հայաստան-Գերմանիա բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանի գլխավորած պատվիրակությունը նոյեմբերի 17-ին ԳԴՀ Սաքսոնիա-Անհալթ երկրամասի Լանդթագում հանդիպել է  նախագահ, դոկտոր Գուննար Շելլենբերգերին: Վլադիմիր Վարդանյանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար` վստահեցնելով, որ այն հետագա համագործակցության շարունակականության ապահովման կրողը կդառնա: Անչափ տպավորված լինելով Հայաստան կատարած իր այցից` Գուննար Շելլենբերգերը փաստել է, որ արդեն ուրվագծված են Հայաստանի հետ հետագա համագործակցության ուղղություններն ու արդյունավետ փոխգործակցության հեռանկարները: Հանդիպմանն ընդգծվել են հատկապես մշակույթի եւ գյուղատնտեսության ոլորտների շուրջ փոխգործակցության իրատեսական հնարավորությունները: Կողմերը հույս…

Կարդալ ավելին

Տեղի է ունեցել ԱՄՆ աջակցությամբ բարեկարգված «Զառ» ուսումնական կենտրոնի բացման արարողությունը

Տեղի է ունեցել ԱՄՆ աջակցությամբ բարեկարգված «Զառ» ուսումնական կենտրոնի բացման արարողությունը

ՀՀ ՊՆ մամուլի քարտուղարության պաշտոնական էջը տեղեկացնում է՝որ ուսումնական կենտրոնի բացմանը ներկա է գտնվել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:Միջոցառմանը մասնակցել են նաև ԱՄՆ Եվրոպական հրամանատարության ռազմավարության, պլանավորման և քաղաքականության հարցերով տնօրեն գեներալ-մայոր Դանիել Լասիկան, պաշտոնատար այլ անձինք:«Զառ» ուսումնական կենտրոնը ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադի հիմնական ուսումնական ստորաբաժանումն է, որտեղ իրականացվում են խաղաղապահ ուժերի վարժանքները, զորավարժությունները, անձնակազմի պատրաստության և խաղաղապահ առաքելությունների նախապատրաստական պլանների համապատասխան պարապմունքները, կազմակերպվում են զինծառայողների վերապատրաստման դասընթացները:Կենտրոնի գործունեության նպատակն է կատարելագործել խաղաղապահ ուժերի բրիգադի զինծառայողների,…

Կարդալ ավելին

Մենք առաջարկում ենք բյուջե, որը 2018 թ. բյուջեից ավելի է 75 տոկոսով. Նիկոլ Փաշինյան

Մենք առաջարկում ենք բյուջե, որը 2018 թ. բյուջեից ավելի է 75 տոկոսով. Նիկոլ Փաշինյան

2023 թ. պետական բյուջեի հարկային եկամուտները պլանավորում ենք 2 տրիլիոն 204 մլրդ դրամ, որը 2018 թ. ցուցանիշից ավելի է 946 մլրդ դրամով կամ 75,1 տոկոսով:  Չորսուկես տարի անց, անցած լինելով պատերազմի ու համավարակի միջով, մենք առաջարկում ենք բյուջե, որը 2018 թ. բյուջեից ավելի է 75 տոկոսով: Այս մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` նոյեմբերի 16-ի ԱԺ նիստում ՀՀ 2023 թ. պետական բյուջեի նախագծի վերաբերյալ եզրափակիչ ելույթում:

Կարդալ ավելին

Խաչատուր Սուքիասյանը հետաքրքրվել է սուբվենցիոն ծրագրերով նոր արտադրություններ հիմնելու հնարավորությամբ

Խաչատուր Սուքիասյանը հետաքրքրվել է սուբվենցիոն ծրագրերով նոր արտադրություններ հիմնելու հնարավորությամբ

Նոյեմբերի 16-ին կայացած ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը հետաքրքրվել է հարկային մուտքեր ապահովելու նպատակով սուբվենցիոն ծրագրերով նոր արտադրություններ հիմնելու հնարավորությամբ: Պատգամավորի հարցին պատասխանել է ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը: Նա նշել է, որ նախատեսվում է ընդլայնել նաեւ այնպիսի ուղղություններ, որոնք կարող են ստեղծել տնտեսական գործունեության օգուտներ:

Կարդալ ավելին

«ՀՀ 2023 թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագիծն իր ծավալով Հայաստանի պատմության մեջ ամենամեծն է. Գեւորգ Պապոյան

«ՀՀ 2023 թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագիծն իր ծավալով Հայաստանի պատմության մեջ ամենամեծն է. Գեւորգ Պապոյան

2023 թ. պետական բյուջեի նախագիծն իր ծավալով Հայաստանի պատմության մեջ ամենամեծն է, որի ծախսային մասը կազմում է մոտ 2,6 տրիլիոն դրամ կամ ավելի քան 6,5 մլրդ դոլար: Նախորդ տարվա պետական բյուջեի ծախսային մասի համեմատ շուրջ 19 տոկոսով ավելացել է 2023 թ. ծախսային հատվածը, որի հաշվին կարողացել ենք մոտ 50 տոկոսով ավելացնել պաշտպանությանն ուղղված ծախսերը: 12 տոկոսով էլ ավելացվել են սոցիալական ծախսերը. 2023 թ. հուլիս ամսից կբարձրանա կենսաթոշակների չափը: 2023 թ. միջին կենսաթոշակը մոտավորապես 44.500 դրամից…

Կարդալ ավելին

Հետաքրքրված ենք Վրաստանի հետ ռազմավարական գործընկերության հաստատմամբ. Ալեն Սիմոնյանը երկօրյա այցով Վրաստանում է

Հետաքրքրված ենք Վրաստանի հետ ռազմավարական գործընկերության հաստատմամբ. Ալեն Սիմոնյանը երկօրյա այցով Վրաստանում է

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլիի հրավերով պաշտոնական երկօրյա այցով Վրաստանում է: Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլիի հետ առանձնազրույցից հետո տեղի է ունեցել ընդլայնված կազմով հանդիպում, որի ընթացքում գործընկերները մտքեր են փոխանակել օրակարգային առաջնահերթությունների շուրջ: ՀՀ ԱԺ նախագահը շնորհակալություն է հայտնել գործընկերոջը հրավերի եւ ջերմ ընդունելության համար: «Մենք առանձնապես կարեւորում ենք Վրաստանի հետ մեր հարաբերությունները, եւ պատահական չէ, որ Հայաստանի կառավարության՝ 2021-2026 թթ. գործողությունների ծրագրում Վրաստանի հետ բարիդրացիական հարաբերությունների…

Կարդալ ավելին

Հայաստանի եւ Վրաստանի խորհրդարանների արտաքին հարաբերությունների հանձնաժողովների միջեւ ստորագրվել է համագործակցության հուշագիր

Հայաստանի եւ Վրաստանի խորհրդարանների արտաքին հարաբերությունների հանձնաժողովների միջեւ ստորագրվել է համագործակցության հուշագիր

ՀՀ ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակության կազմում Թբիլիսիում գտնվող ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը, հանձնաժողովի, ինչպես նաեւ ԱԺ Հայաստան-Վրաստան բարեկամական խմբի անդամներ Լենա Նազարյանը, Սարգիս Խանդանյանը հանդիպել են Վրաստանի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Նիկոլոզ Սամխարաձեի հետ: Կողմերն ընդգծել են օրենսդիր մարմինների եւ, հատկապես, համանուն հանձնաժողովների միջեւ համագործակցության խորացման անհրաժեշտությունը: Այս համատեքստում Էդուարդ Աղաջանյանը եւ Նիկոլոզ Սամխարաձեն ստորագրել են Հայաստանի եւ Վրաստանի խորհրդարանների արտաքին հարաբերությունների հանձնաժողովների միջեւ համագործակցության հուշագիր: Զրուցակիցներն անդրադարձել են…

Կարդալ ավելին
1 445 446 447 448 449 571