Տաթեւ-Կապան ճանապարհի հատվածները վնասվել են այն պատճառով, որ դրանք կառուցվել են մեկ տարի առաջ՝ առանց ավտոտրանսպորտային միջոցների երթեւեկությունն ընդհատելու։ Այս մասին հունիսի 15-ին Ազգային ժողովի նիստին կառավարության ժամին, պատասխանելով իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանի հարցին, հայտարարեց ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։ Այդ ճանապարհին, ըստ նրա, բավականին բարդ ռելիեֆ եւ կավե շերտերից բաղկացած հող է: «Ճանապարհի այդ երեք հատվածներից մեկում երեքի փոխարեն երկու շերտ ասֆալտ է փռվել, իսկ այդպիսի հաստությունը բեռնատարների…
Կարդալ ավելինՄեդվեդեւը կասկածում է, որ երկու տարի անց Ուկրաինան գոյություն կունենա
ՌԴ Անվտանգության խորհրդի նախագահի տեղակալ Դմիտրի Մեդվեդեւը կասկածում է, որ երկու տարի անց Ուկրաինան գոյություն կունենա։ «Ես տեսա հաղորդագրություն, որ Ուկրաինան ցանկանում է ստանալ ՀԲԳ արտասահմանյան սեփականատերերից Lend-Lease-ի գծով։ Հակառակ դեպքում հաջորդ ձմռանը պարզապես կսառչի։ Պարզապես մի հարց՝ ո՞վ ասաց, որ երկու տարի հետո Ուկրաինան նույնիսկ գոյություն կունենա աշխարհի քարտեզի վրա։ Չնայած ամերիկացիներին այլեւս չի հետաքրքրում, նրանք այնքան են ներդրել «հակառուսական» նախագծում, որ մնացած ամեն ինչ նրանց համար մանրուք է․․․»,-գրել է Մեդվեդեւը Telegram-ի իր ալիքում։
Կարդալ ավելինՀայաստանում հիանալի ընդունելության արժանացա. Նոբելյան մրցանակակիր
Մի քանի հիանալի օր եմ անցկացրել Հայաստանում, տեսել եմ մարդկանց, ովքեր ցանկանում էին նկարվել ինձ հետ կամ պարզապես ողջունել ինձ։ Այս մասին հունիսի 15-ին Երեւանում «Գիտության եւ բիզնեսի օրեր» համաժողովի ժամանակ ասաց Նոբելյան մրցանակակիր, մոլեկուլային կենսաբան եւ նյարդաբան Արտեմ Պատապուտյանը։ «Հայաստանում հիանալի ընդունելության արժանացա, այդ թվում՝ գիտնականների կողմից։ Այդպիսի շփումը պատիվ եմ համարում։ Դա ցույց է տալիս, թե ինչին է Հայաստանը կարեւորություն տալիս։ Եթե ես կարողանամ օրինակ դառնալ երիտասարդ գիտնականների համար, դա կլինի իմ ամենամեծ…
Կարդալ ավելինԱԺ հերթական նիստում ներկայացվել են ՀՀ կենտրոնական բանկի եւ ՀՀ հաշվեքննիչ պալատի 2021 թ. պետական բյուջեի կատարողականի վերաբերյալ եզրակացությունները
Ըստ ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանի՝ Կենտրոնական դրամատունն առաջնորդվել է կատարողականի վերաբերյալ միջնաժամկետ պարտքի կայունության ապահովման, հարկաբյուջետային քաղաքականության ուղղվածության եւ դիրքի, ինչպես նաեւ երկարաժամկետ աճին նպաստելու ուղղությամբ գնահատականների ներկայացմամբ: 2021 թ. մակրոմիջավայրի տեսանկյունից 2020 թ. ճգնաժամից հետո 2021 թ. ՀՀ տնտեսությունը վերականգնվել է սպասվածից արագ տեմպերով՝ արձանագրելով տնտեսական աճի 5.7 տոկոս մակարդակ: Նրա հավաստմամբ՝ տնտեսական աճին նպաստել են ե՛ւ համաշխարհային պահանջարկի, ե՛ւ ներքին պահանջարկի՝ առավելապես մասնավոր հատվածի սպառման աճի ավելացումով: Կապիտալ ներդրումները որոշակի վերականգնվել…
Կարդալ ավելինՇարունակվել է ՀՀ 2021 թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվության քննարկումը
2021 թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվության քննարկումը շարունակվել է ԱԺ հունիսի 15-ին հերթական նիստում: Տարեկան հաշվետվության վերաբերյալ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է հանձնաժողովի անդամ Արուսյակ Մանավազյանը: Պատգամավորը նշել է, որ հաշվետվությունն արդյունավետ քննարկվել է մշտական հանձնաժողովների համատեղ նիստերում, որոնց ընդդիմությունը չի մասնակցել: Զեկուցողն անդրադարձել է բյուջեի ցուցանիշներին՝ ընդգծելով, որ դրանք արդեն հիմք են՝ բյուջեի կատարողականին կողմ քվեարկելու համար: Արուսյակ Մանավազյանը կարեւորել է կապիտալ ծախսերի կատարման տոկոսն ավելի բարձրացնելու…
Կարդալ ավելինՌուբեն Ռուբինյանն ընդունել է ԵԱՀԿ ԽՎ նախագահի գլխավորած պատվիրակությանը
ՀՀ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը հունիսի 15-ին ընդունել է աշխատանքային այցով Հայաստան ժամանած ԵԱՀԿ ԽՎ նախագահ Մարգարետա Սեդերֆելտի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա են եղել ԵԱՀԿ ԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Էդուարդ Աղաջանյանը եւ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը: Ողջունելով հյուրերին` Ռուբեն Ռուբինյանն արժեւորել է Հայաստանի եւ ԵԱՀԿ ԽՎ-ի միջեւ համագործակցությունը: Անդրադարձ է կատարվել ՀՀ-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացին: Հայաստանի խորհրդարանի փոխխոսնակը ներկայացրել է 44-օրյա պատերազմից հետո տարածաշրջանում առկա իրավիճակը, Ադրբեջանի ռազմատենչ հայտարարություններն ու…
Կարդալ ավելինԻնչու՞ է նոր հիմնանորգված ճանապարհը դարձել ոչ երթեւեկելի. Արմեն Խաչատրյանի հարցը Գնել Սանոսյանին
ԱԺ պատգամավոր Արմեն Խաչատրյանի հարցն առնչվել է Սյունիքի Տաթեւ-Աղվանի նոր հիմնանորոգված ճանապարհի հատվածին: «Ինչու՞ է նոր հիմնանորոգված Տաթեւ-Աղվանի ճանապարհի ասֆալտը գրեթե ամբողջությամբ քանդվել, եւ տվյալ հատվածը դարձել ոչ երթեւեկելի»,- հարցրել է պատգամավոր Արմեն Խաչատրյանը: ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը պարզաբանել է, որ մեր երկրում ճանապարհների համար երկու պատասխանատու կա. մեկը պատվիրատուն է՝ ի դեմս Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության, երկրորդը՝ շինարարները:
Կարդալ ավելինՀնարավո՞ր է, որ էլեկտրաէներգիայի եւ գազի սակագների վերանայում լինի. Բաբկեն Թունյան
ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը հետաքրքրվել է վերջին շրջանում դրամի զգալի արժեւորմամբ: Նրա խոսքով` տարվա սկզբի համեմատ դրամը դոլարի նկատմամբ արժեւորվել է մոտ 12-13 տոկոսով, իսկ 2020 թ. համեմատ` 20 տոկոսով: Պատգամավորը հետաքրքրվել է` հնարավո՞ր է, որ այս հանգամանքն ազդի էլեկտրաէներգիայի եւ գազի սակագների վրա` դրանք վերանայելու առումով: ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի խոսքով` սակագներում փոխարժեքի ազդեցությունը հաշվարկված է, եւ հայկական դրամի արժեւորումը հաշվարկների մեջ պետք է մասնակից լինի: «Վստահ եմ, որ…
Կարդալ ավելինՆախարարը պարզաբանել է, թե ինչպես կարող է ազգային արժույթի ամրապնդումն անդրադառնալ արտաքին պարտքի սպասարկման վրա
Հայկական դրամի ամրապնդման ամեն մի տոկոսային կետը կարող է նպաստել մոտ 700 մլն դրամի ապահովմանը արտաքին պարտքի սպասարկման գծով։ Այս մասին Ազգային ժողովում, ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի խորհրդարանական մշտական հանձնաժողովի նիստում, 2021թ. պետբյուջեի կատարողականի նախնական քննարկման ժամանակ, հունիսի 13-ին ասել է հանրապետության ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը՝ պարզաբանելով, թե ինչպես կարող է ազգային արժույթի ամրապնդումն անդրադառնալ երկրի արտաքին պարտքի սպասարկման վրա։ Նրա խոսքով՝ 2021թ. արտաքին պարտքի սպասարկմանն ուղղվել է մոտ 72,3 մլրդ դրամ։ Այս թիվն ի…
Կարդալ ավելինՄահացել է ժողովրդական արտիստ Ռաֆայել Քոթանջյանը
79 տարեկանում մահացել է ՀՀ ժողովրդական արտիստ Ռաֆայել Քոթանջյանը։ Ռաֆայել Քոթանջյանը ծնվել էր 1942թ․-ին Թբիլիսում, 1946թ․–ին ընտանիքը տեղափոխվել է Երեւան։ 1960-1964 թթ․ սովորել է Երեւանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի դերասանական ֆակուլտետում։ 1964-1966 թվականներին որպես դերասան և ռեժիսոր աշխատել է Զանգեզուրի Շիրվանզադեի անվան թատրոնում և այստեղից էլ սկսվել է նրա կարիերան։ Խաղացել է բազմաթիվ ֆիլմերում՝ «Քաոս», «Ադամանդե ձեռքը»,«Օտար խաղեր», «Մեր բակը», «Կոմսուհի դը Մոնսորո», «Պատվի համար» և այլն։1980թ․-ին արժանացել է ՀԽՍՀ վաստակավոր արտիստի կոչմանը, 2003թ․-ին՝ ՀՀ ժողովրդական արտիստի…
Կարդալ ավելին