Այսօր, ապրիլի 3-ին, ՀՀ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն իր առանձնատանը հանդիպել է ԼՂՀ նախագահ Արայիկ Հարությունյանի հետ: Այս մասին հայտնում է ՀՀ Առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի խոսնակ Արման Մուսինյանը: Զրույցի ընթացքում երկուստեք կարևորվել է, որ ռուս-ուկրաինական պատերազմի ընթացիկ փուլում, թե՛ Արցախի ու Հայաստանի իշխանություններից, և թե՛ ընդդիմադիր ուժերից գերզգույշ հռետորաբանություն և գործողություններ են պահանջվում ներքաղաքական հակասությունները չսրելու և Հայաստանի ու Արցախի վիճակն ավելի ևս չբարդացնելու նպատակով:
Կարդալ ավելինՕդի ջերմաստիճանն ապրիլի 2-3-ն աստիճանաբար կբարձրանա 7-8 աստիճանով. Առաջիկա 5 օրերի եղանակի կանխատեսում
Հանրապետության տարածքում` ապրիլի 2-ի ցերեկը, 3-4-ը, 5-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: Ապրիլի 5-ի ցերեկը, 6-ի գիշերն առանձին շրջաններում, 6-ի ցերեկը, 7-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 2-5 մ/վ, ապրիլի 3-6-ն առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանն ապրիլի 2-3-ն աստիճանաբար կբարձրանա 7-8 աստիճանով: Ինչպես հայտնել են «Հայպետհիդրոմետ»-ից, Երեւանում ապրիլի 2-ի ցերեկը, 3-5-ը, 6-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: Ապրիլի 6-ի ցերեկը, 7-ին սպասվում է անձրև։…
Կարդալ ավելին«Գազի Հովոյի» նկատմամբ հրազենով մահափորձ կատարած կասկածյալը հայտնաբերվել է Վրաստանում
Երեկ՝ ապրիլի 1-ին, Վրաստանում տեղի ոստիկանության ծառայողները՝ ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության, ոստիկանության Արարատի մարզային վարչության ծառայողների ստացված օպերատիվ տվյալների հիման վրա, իրականացրել են հատուկ օպերացիա, որի արդյունքում պարզվել է, որ Հայաստանում իրենց գործընկերների կողմից ստացված տեղեկությունները հավաստի են եղել: Ինչպես տեղեկացնում է shamshyan.com-ը, Վրաստանում հայտնաբերվել ու ձերբակալվել է մարտի 28-ին Արտաշատ քաղաքում՝ Արտաշատում հայտնի «Գազի Հովոյի» նկատմամբ հրազենով սպանության փորձ կատարողին: Գ. Շամշյանի տեղեկություններով, առաջիկա մեկ ամսվա ընթացքում կասկածյալ, 31-ամյա Ռաֆայել Խաչատրյանը արտահանձնվելու…
Կարդալ ավելինԱպրիլի 5-ին՝ 18․30-ին եկեք Ազատության հրապարակ, հասկանանք՝ ինչպե՞ս պահենք Արցախը, Հայաստանը. Սաղաթելյան
Երեկ կառավարության նիստի ժամանակ ձեր քաղաքական առաջնորդը շատ ուղիղ ասաց, որ երկիրը կանգնած է պատերազմական իրավիճակի առջեւ. դրանից ժամեր հետո խոսվեց ԱԺ արտահերթ նիստի մասին եւ շատ տրամաբանական էր, որ այդ նիստը պետք է լիներ: Այս մասին այսօր՝ ապրիլի 1-ին, ԱԺ-ում հայտարարեց ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։ «Մեր երկրի առաջնային մանդատով օժտված խորհրդարանը այսօր արտահերթ նիստ է հրավիրում Վանաձորի քաղաքապետարանը նվաճելու համար: Թշնամական զորքերը ներխուժել են Փառուխ, նվաճել են ռազմավարական նշանակություն ունեցող բարձունքներ…
Կարդալ ավելինՀայաստանի խորհրդարանը վարչապետին իրավունք է տվել համայնքապետերի ԺՊ-ներ նշանակել
Հայաստանի Ազգային ժողովի՝ ապրիլի մեկին կայացած արտահերթ նիստում երկրորդ եւ վերջնական ընթերցմամբ պատգամավորները հավանության են արժանացրել մի շարք փոփոխություններ «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում: Օրենսդրական նախաձեռնությանը կողմ է հանդես եկել 57 պատգամավոր: Մինչդեռ 3-ը «դեմ» են քվեարկել: Օրինագիծն, ըստ էության, հավանության է արժանացրել միայն խորհրդարանական մեծամասնությունը: «Դեմ» է հանդես եկել «Պատիվ ունեմ» ընդդիմադիր դաշինքի խորհրդարանական խմբակցությունը: Միեւնույն ժամանակ «Հայաստան» ընդդիմադիր դաշինքի խորհրդարանական խմբակցությունը բոյկոտել է քվեարկությունը: Օրինագծի հեղինակներից մեկը՝ «Քաղաքացիական պայմանագիր» իշխող կուսակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը,…
Կարդալ ավելինՊուտինը Փաշինյանի հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր հեռախոսազրույց է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ եւ շարունակել Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի քննարկումը, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը։ «Շարունակվել է Լեռնային Ղարաբաղում կայունության պահպանման շուրջ կարծիքների փոխանակումը։ Հաստատվել է Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի առաջնորդների՝ 2020թ․ նոյեմբերի 9-ի, 2021թ․ հունվարի 11-ի եւ նոյեմբերի 26-ի եռակողմ պայմանավորվածությունների անշեղորեն պահպանման անհրաժեշտությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Հիշեցնենք, որ Փաշինյան–Պուտին նախորդ հեռախոսազրույցը տեղի էր ունեցել մարտի 31-ին։ Վարչապետ Փաշինյանը ՌԴ նախագահին էր ներկայացրել…
Կարդալ ավելինՀայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 21 նոր դեպք. Մահացել է 4 քաղաքացի
Հայաստանում ապրիլի 1-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսով վարակվելու 21 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 422540-ի: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների և վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից: Վերջին մեկ օրում կատարվել է 2063 թեստավորում: Մինչև այժմ կատարված թեստավորումների ընդհանուր թիվը 2977286 է: Փաստացի այս պահին բուժվում է 2205 պացիենտ, նվազել է 38-ով: Վերջին տվյալներով ապաքինվել է 410042 անձ` վերջին մեկ օրում 55 անձ: Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 3 քաղաքացի,…
Կարդալ ավելինՀայաստանի հետ հարաբերություններում առանց Ադրբեջանի համաձայնության որեէ քայլ չենք անելու. Չավուշօղլու
Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուն հեռուստաեթերում խոսել է տարածաշրջանային խնդիրներից, այդ թվում հայ–թուրքական հարաբերությունների կարգավորման թեմայից։ Թուրքական Haber7–ի փոխանցմամբ՝ Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուն ասել է, թե առանց Ադրբեջանի հետ համաձայնության Հայաստանի հետ բանակցություններում վճռորոշ թեմաներում քայլ չեն անելու։ «Ադրբեջանն ընդգրկուն խաղաղության պայմանագիր է առաջարկել Հայաստանին, որը պետք է Հայաստանն ընդունի։ Հայաստանի հետ քաղաքական շփումներ կան, առաջին հանդիպումը դրական էր։ Ես ուզում էի, որ եռակողմ լինի հանդիպումը Ադրբեջանի մասնակցությամբ, սակայն Անթալիայում չստացվեց։ Ադրբեջանի կողմում խնդիր…
Կարդալ ավելինՀայաստանի հետ խաղաղության պայմանագիրը պետք է ստորագրվի սեղմ ժամկետներում․ Ալիեւ
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հույս ունի, որ Հայաստանի վարչապետ Փաշինյանի հետ առաջիկա հանդիպումը՝ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի մասնակցությամբ, արդյունավետ կլինի։ Այս մասին նա ասել է ԵԱՀԿ գործող նախագահ, Լեհաստանի արտգործնախարար Զբիգնեւ Ռաուի հետ հանդիպման ժամանակ, հաղորդում է Turan-ը։ «Մենք պետք է առաջ շարժվենք դեպի խաղաղություն, որի շուրջ պայմանագիր պետք է կնքվի Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ սեղմ ժամկետներում»,- ասել է Ալիեւը։ Նրա խոսքով՝ հայկական կողմը հայտարարում է, որ ընդունում է Բաքվի առաջարկները, եւ դա լավ…
Կարդալ ավելինՀայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 21 նոր դեպք. Մահացել է 2 քաղաքացի
Հայաստանում մարտի 31-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսով վարակվելու 21 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 422519-ի: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների և վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից: Վերջին մեկ օրում կատարվել է 2024 թեստավորում: Մինչև այժմ կատարված թեստավորումների ընդհանուր թիվը 2975223 է: Փաստացի այս պահին բուժվում է 2243 պացիենտ, նվազել է 89-ով: Վերջին տվյալներով ապաքինվել է 409987 անձ` վերջին մեկ օրում 108 անձ: Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 2 քաղաքացի,…
Կարդալ ավելին