Երևանում այս տարվա առաջին 6 ամսում գրանցվել է ծառերի տապալման ավելի քան 100 դեպք: Պատճառը հորդառատ անձրևներն են, քամին, ձյունը: Քաղաքապետարանից հայտնում են՝ տապալված ծառերը հիմնականում եղել են ծեր և կենսունակության ավարտին մոտ: Դրանց մեծ մասը բարդիներ ու թեղիներ են: «Հաշվի առնելով բնակչության անվտանգության ապահովումը՝ խնդիրը քաղաքային իշխանության համար առաջնահերթ լուծում պահանջողներից է: «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ն այս ուղղությամբ կանաչ տարածքների վերաձևավորման՝ ծառերի փոխարինման ծրագիր է իրականացնում՝ երիտասարդացնելու կանաչ ֆոնդը»,-ասված է հաղորդագրության մեջ։…
Կարդալ ավելինԻրանում ՀՀ դեսպանը առողջապահական քաղաքականության ոլորտում համագործակցության հարցեր է քննարկել
Հունիսի 30-ին ԻԻՀ-ում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արսեն Ավագյանը հանդիպել է Թեհրանի բժշկական գիտությունների համալսարանի (ԹԲԳՀ) նախագահ դոկտ. Հոսեյն Ղենաաթիի և ԹԲԳՀ-ի միջազգային հարաբերությունների գծով փոխնախագահ դոկտոր Մոհամմադ Հոսեյն Այաթիի հետ։ Հայտնում են դեսպանության մամուլի ծառայությունից։ Այս հանդիպմանը ներկա էին նաև համալսարանի միջազգային կապերի տնօրեն դոկտոր Մոհամմադ Հոսեյն Նեկուֆարը, բուժքույրական և մանկաբարձության ֆակուլտետի միջազգային փոխնախագահ դոկտոր Արփի Մանուկյանը և ԹԲԳՀ-ի ու հայկական համալսարանների և գիտական կենտրոնների հետ համագործակցության գրասենյակի անդամ դոկտոր Մասումե Մաջիդին:…
Կարդալ ավելինԱմիօ բանկի AMIO ERA կրթական ծրագիրը մեծ հետաքրքրություն է առաջացրել ուսանողների շրջանում
Ամիօ բանկն ուրախությամբ տեղեկացնում է ուսանողներին ուղղված AMIO ERA կրթական ծրագրի առաջին փուլի հաջող ավարտի մասին: Ծրագիրը մեծ հետաքրքրություն է առաջացրել ուսանողների շրջանում և գերազանցել բոլորի սպասումները՝ մեկ ամսում գրանցելով ռեկորդային 800 դիմում-հայտ: AMIO ERA կրթական ծրագրի նպատակն է աջակցել բարձր առաջադիմություն ունեցող և սոցիալապես անապահով ընտանիքների ուսանողներին՝ մոտիվացնելով նրանց միշտ շարժվել առաջ և կրթությունը որպես հնարավորություն դիտարկելով հասնել իրենց նպատակներին: Ծրագրի առաջին փուլը հաղթահարած ուսանողները կմասնակցեն անհատական հարցազրույցի և թիմային աշխատանքի փուլերին, որոնց արդյունքում…
Կարդալ ավելինԵղանակը Հայաստանում
Հուլիսի 4-ին հանրապետության առանձին վայրերում ցերեկվա ժամերին սպասվում են կարճատեւ անձրեւներ եւ ամպրոպ։ Օդերեւութաբանները կանխատեսում են հյուսիսարեւմտյան քամու ուժգնացում՝ 19-24 մ/վրկ։ Օդի ջերմաստիճանը առաջիկա 2 օրերին զգալիորեն կբարձրանա, բայց արդեն առաջիկա կիրակի նորից կիջնի։ Ինչպես տեղեկացրել են «Հայպետհիդրոմետում», Երեւանում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Առաջիկա գիշեր մայրաքաղաքում կլինի +17+19, վաղը ցերեկը՝ +31+33։ Օդի ջերմաստիճանը մարզերում. Շիրակում գիշերը՝ +8+12, ցերեկը՝ +24+28, Կոտայքի լեռներում գիշերը՝ +8+11, ցերեկը՝ +22+26, Կոտայքի նախալեռներում գիշերը՝ +15+17, ցերեկը՝ +29+31, Սեւանա լճի ավազանում գիշերը՝…
Կարդալ ավելինՓաշինյանն իր օգնական Արսեն Միխայլովին 35 օրով արձակուրդ է ուղարկել
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ իր օգնական Արսեն Միխայլովը մեկնել է արձակուրդ: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 19-րդ մասով՝ Վարչապետի օգնական Արսեն Միխայլովին տրամադրել 2023-2024 թվականների աշխատանքային տարվա ամենամյա նվազագույն և լրացուցիչ արձակուրդները՝ 24 աշխատանքային օր տևողությամբ՝ 2024 թվականի հուլիսի 2-ից մինչև օգոստոսի 5-ը ներառյալ»,-ասված է որոշման մեջ:
Կարդալ ավելինՆոր ատոմակայանի կառուցման հարցում ԱՄՆ-ի հետ մտել ենք առարկայական փուլ, գնդակը նրանց դաշտում է․ Արմեն Գրիգորյան
Անվտանգության ոլորտում մեծ հաջողություններ ունենք դիվերսիֆիկցիայի հարցում, բայց նույնը չենք կարող ասել էկոնոմիկայի ոլորտի մասին: Այս մասին այսօր՝ հուլիսի 3-ին, «ՀՀ-Արևելյան գործընկերություն-ԵՄ. գործընկերության մարտահրավերները և հնարավորություններ» թեմայով քննարկման ժամանակ հայտարարել է ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։ «Այստեղ բազմաշերտ բազմաթիվ խնդիրներ կան, որոնց լուծման ուղղությամբ մեծ աշխատանք։ է տարվում եւ պատահական չէ, որ ապրիլի 5-ի առաջնահերթ օրակարգային խնդիրները հենց տնտեսական են եղել, դիմակայունության եւ դիվերսիֆիկացիայի մասին են եղել: Որոշ դեպքերում երկարաժամկետ ենք փորձում հարցերը լուծել: Օրինակ, նոր…
Կարդալ ավելինԲաքուն արհեստական խոչընդոտներ է ստեղծում խաղաղության համաձայնագրի կնքման համար։ Այս մասին հայտնել է արտաքին գորերի նախարար Արարատ Միրզոյանը վրացի գործընկերոջ հետ Թբիլիսիի համատեղ մամուլի ասուլիսում։ Նախարարը շնորհակալություն է հայտնել վրացական կողմին Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորմանը աջակցելու համար։ Միրզոյանը նշել է հայ-ադրբեջանական սահհմանազատման գործընթացը սկսելու եւ շարունակելու կարեւորությունը՝ նշելով, որ այն ընթանում է Ալմաթիի հռչակագրի հիման վրա։ «Մենք մեծ նշանակություն ենք տալիս գործընթացի շարունակմանը։ Զուգահեռ ընթանում է խաղաղության համաձայնագրի պատրաստումը, Հայաստանն այստեղ եւս տրամադրված է շատ…
Կարդալ ավելինԴոլարի եւ եվրոյի փոխարժեքներն աճել են
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հուլիսի 3-ին, կազմել է 388.24 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 0.08 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։ Եվրոյի փոխարժեքը կազմել է 417.71 դրամ (աճել է 1.72 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 493.14 դրամ (աճել է 2.43 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.41 դրամ (նվազել է 0.04 դրամով): Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 384-386 դրամով, վաճառվում է 390-392 դրամով: Եվրոն բանկերում գնվում է 406-414 դրամով, վաճառվում…
Կարդալ ավելինԵրևանի բնակիչը 5 տարի թրաֆիքինգի է ենթարկել Հայանիստ գյուղի բնակչին․ նախաքննությունն ավարտվել է
ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչությունում իրականացված քննությամբ բացահայտվել է Արարատի մարզի բնակչին աշխատանքային թրաֆիքինգի ենթարկելու դեպք։ Ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ Երևանի 55–ամյա բնակիչը, 2018թ․ մայիսին տեղեկանալով Արարատի մարզի 47–ամյա բնակչի և վերջինիս ընտանիքի անդամների սոցիալապես անապահով լինելու, աշխատանք կամ որևէ այլ զբաղմունք կամ մասնագիտություն չունենալու, անչափահաս երեխային նվազագույն կենցաղային պայմանների ապահովման համար միջոցների հայթայթման անհնարինության, եկամտի այլ աղբյուրների…
Կարդալ ավելինԱստանայում ընթանում է Ադրբեջանի, Թուրքիայի և Պակիստանի ղեկավարների եռակողմ հանդիպումը
Աստանայում, ՇՀԿ գագաթնաժողովի շրջանակներում, եռակողմ հանդիպում է տեղի ունենում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Պակիստանի վարչապետ Մուհամեդ Շահբազ Շարիֆի միջև, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Մինչ այս կայացել է Ալիևի և Էրդողանի երկկողմ հանդիպումը։
Կարդալ ավելին