Զախարովան նշմարել է Հայաստանի հետ վիզային ռեժիմի ազատականացման հարցում ԵՄ նպատակները

Զախարովան նշմարել է Հայաստանի հետ վիզային ռեժիմի ազատականացման հարցում ԵՄ նպատակները

Մենք, անշուշտ, տեսել և լսել ենք նյութեր այս հարցի վերաբերյալ։ Սեպտեմբերի 9-ին Երևանում պաշտոնապես հայտարարություններ արվեցին Հայաստանի Հանրապետության և Եվրամիության միջև վիզային ռեժիմի ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկի մասին: Սեպտեմբերի 11-ի ճեպազրույցում դրա մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Ըստ նրա՝ «ռազմավարական վեկտորի շրջանակում հայ գործընկերների նպատակաուղղված աշխատանքը Հայաստանի ինքնիշխան իրավունքն ու որոշումն է»։ «Ու գոնե հարց տայիք՝ մեզ հետ դա քննարկվե՞լ է: Ոչ, չի քննարկվել։ Զախարովան այնուհետև նշել է, որ 2000 թվականի…

Կարդալ ավելին

Իսրայելի իշխանությունները պաղեստինյան հարկային եկամուտներից ապօրինի կերպով մոտ 1,9 միլիարդ դոլար են գանձել

Իսրայելի իշխանությունները պաղեստինյան հարկային եկամուտներից ապօրինի կերպով մոտ 1,9 միլիարդ դոլար են գանձել

Պաղեստինյան իշխանությունները հայտարարել են, որ Իսրայելի կառավարությունն անօրինական կերպով մոտ 1,9 միլիարդ դոլար է գանձել Պաղեստինի հարկային եկամուտներից: Ըստ Ֆինանսների նախարարության վերջին տվյալների՝ Իսրայելը 2023 թվականի հոկտեմբերից մինչև 2024 թվականի օգոստոսը749 միլիոն դոլար է գանձել, հայտնում է Al Jazeera-ն։ Պաղեստինի իշխանություններն այս գումարը հատկացրել են Գազայում գտնվող պետական ​​ծառայողներին և այլ ծառայություններին, մասնավորապես՝ առողջապահությանը և կրթությանը: Պաղեստինում հայտարարել են, որ  Իսրայելը պահում է դրամական միջոցները «որպես պատժիչ միջոց»՝ դադարեցնելու համար Գազային հատկացվելիք վճարումները։ Իսրայելը միաժամանակ…

Կարդալ ավելին

Դոլարի փոխարժեքը աճել է

Դոլարի փոխարժեքը աճել է

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ սեպտեմբերի 11-ին, կազմել է 387.27 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 0.05 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։ Եվրոյի փոխարժեքը կազմել է 427.93 դրամ (աճել է 0.44 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է  506.98 դրամ (նվազել է 0.28 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.26 դրամ (աճել է 0.02 դրամով): Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 384-386.5 դրամով, վաճառվում է 389-391 դրամով: Եվրոն բանկերում գնվում է 419-425.5 դրամով, վաճառվում…

Կարդալ ավելին

Ուղղաթիռով թռիչքի 2 տոմս` Ամիօ բանկի կողմից հայտարարված մրցույթում հաղթողների համար

Ուղղաթիռով թռիչքի 2 տոմս` Ամիօ բանկի կողմից հայտարարված մրցույթում հաղթողների համար

Ամիօ բանկը մշտապես հանդես է գալիս նոր առաջարկներով և ստեղծում նոր հնարավորություններ իր հաճախորդների համար: Բանկը հատկապես խրախուսում է AMIO Mobile հավելվածի օգտագործումը, քանզի հավելվածի միջոցով գործարքներն ավելի արագ են, հարմար և հեշտ։ Օգոստոսի 19-ից AMIO Mobile-ի օգտատերերի համար բանկը մեկնարկել է մրցույթ՝ «Թռիչք դեպի թվայինը», որի շրջանակում հավելվածի ակտիվ օգտատերերն ունեն հնարավորություն ստանալու 2 անձի համար ուղղաթիռով թռիչքի տոմսեր դեպի Ազատի ջրամբար և Գառնու տաճար: Հաղթելու է 8 մասնակից, որոնցից յուրաքանչյուրը ստանալու է թռիչքի 2 տոմս`…

Կարդալ ավելին

Պեսկովը Հարիս-Թրամփ բանավեճն ամերիկացի ընտրողների հոգսն է անվանել

Պեսկովը Հարիս-Թրամփ բանավեճն ամերիկացի ընտրողների հոգսն է անվանել

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահի թեկնածուներ Քամալա Հարիսի և Դոնալդ Թրամփի բանավեճը ամերիկացի ընտրողների հոգսն է, իսկ Ռուսաստանն իր հոգսերը, ձեռքբերումներն ու խնդիրներն ունի, գրում է ՌԻԱ Նովոստին։ «Այս ամենը հավանաբար ամերիկացի ընտրողների հոգսն է, նրանք պետք է գնահատական տան իրենց թեկնածուներին, ոչ թե մենք: Մենք ունենք մեր հոգսերը, մեր ձեռքբերումներն ու մեր խնդիրները»,- ասել է Պեսկովը՝ պատասխանելով ԱՄՆ-ում Հարիս-Թրամփ բանավեճի մասին հարցին։ Երեքշաբթի օրը հանրապետական ​​թեկնածու, ԱՄՆ նախկին…

Կարդալ ավելին

18 տարեկանը, առանց բացառության, ամուսնության նվազագույն շեմ սահմանող նախագիծն ընդունվեց ամբողջությամբ

18 տարեկանը, առանց բացառության, ամուսնության նվազագույն շեմ սահմանող նախագիծն ընդունվեց ամբողջությամբ

Ազգային ժողովի սեպտեմբերի 11-ի նիստում առաջին և երկրորդ ընթերցմամբ ու ամբողջությամբ ընդունվեցին մի շարք նախագծեր, վավերացվեցին համաձայնագրեր: Երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունված նախագծերի թվում է «ՀՀ ընտանեկան օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» և «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը, որով առաջարկվում է ամուսնության տարիքային նվազագույն շեմ սահմանել 18 տարեկանը՝ առանց բացառությունների: ՀՀ գործող օրենսդրության համաձայն՝ ամուսնության տարիքը 18 տարեկանն է, սակայն որոշ բացառությունների դեպքում անձը կարող է ամուսնանալ նաև 17 և 16 տարեկաններում:…

Կարդալ ավելին

Եղանակը Հայաստանում. օդի ջերմաստիճանը նվազում է

Եղանակը Հայաստանում. օդի ջերմաստիճանը նվազում է

Սեպտեմբերի 12-ի կեսօրից հետո Հայաստանի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ սպասվում է հարավարևմտյան քամու ուժգնացում՝  18-20 մ/վրկ արագությամբ։ «Հայգոսհիդրոմետ»-ից հայտնել են, որ Երևանում երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 16-18 մ/վրկ։ Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +16+18, վաղը ցերեկը՝ +31+33։ Օդի ջերմաստիճանը մարզերում. Շիրակում՝ գիշերը՝ +8+12, ցերեկը՝ +24+29, Կոտայքի լեռներում՝ գիշերը՝ +8+12, ցերեկը՝ +24+26, Կոտայքի նախալեռներում՝ գիշերը՝ +16+18, ցերեկը՝ +28+30, Սևանա լճի ավազանում՝ գիշերը՝ +8+13, ցերեկը՝…

Կարդալ ավելին

Հիշատակում ենք 2001-ի սեպտեմբերի 11-ի ահաբեկչության զոհերին. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն

Հիշատակում ենք 2001-ի սեպտեմբերի 11-ի ահաբեկչության զոհերին. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն

Այսօր մենք հիշատակում ենք 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչության զոհերին և հարգանքի տուրք մատուցում փրկարարներին, վերապրածներին և նրանց ընտանիքներին: Այդ մասին ասված է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության Ֆեյսբուքի էջում:

Կարդալ ավելին

ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ չեն բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ.ՊՆ

ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ չեն բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ.ՊՆ

Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր սեպտեմբերի 11-ին՝ ժամը 10։50-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արևմտյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։ Այս մասին  տեղեկացնում է ՀՀ ՊՆ-ն: Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմն առաջարկել էր հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի և/կամ այդ մասին տեղեկությունների հետաքննության Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծել, ինչին մինչև օրս Ադրբեջանը չի արձագանքել։

Կարդալ ավելին

Ինչպես անհատ տաքսիների վարորդները պետք է գրանցվեն և օգտվեն My TAX բջջային հավելվածից. ՊԵԿ-ը տեսանյութ է հրապարակել

Ինչպես անհատ տաքսիների վարորդները պետք է գրանցվեն և օգտվեն My TAX բջջային հավելվածից. ՊԵԿ-ը տեսանյութ է հրապարակել

Անհատ տաքսի վարորդներն այսուհետև տաքսի ծառայություն մատուցելու համար պետք է միանան հարկային մարմնի էլեկտրոնային համակարգին, պատվերն ավարտելուց հետո գեներացնեն և պատվիրատուին տրամադրեն էլեկտրոնային ՀԴՄ կտրոն։ Գործընթացը հեշտությամբ իրականացնելու համար ՊԵԿ-ը գործարկել է My TAX բջջային հավելվածը։ Այն մշակված է ինչպես Android, այնպես էլ iOS օպերացիոն համակարգերի համար։ Հավելվածը հասանելի է Apple App Store-ում՝ iOS-ի համար, Google Play Store-ից՝ Android-ի համար․ ներբեռնելիս փնտրման դաշտում պետք է հավաքել My tax Armenia անվանումը։ My TAX բջջային հավելվածն ունի…

Կարդալ ավելին
1 74 75 76 77 78 568