Երևանի քաղաքապետարանը տեղեկացրել է, որ նոյեմբերի 28-ին, ժամը 09:00-ից մինչև 18:00-ը փակ կլինի Մաշտոցի պողոտայի՝ Ամիրյան փողոցից մինչև Խորենացի փողոց հատվածի երթևեկությունը: «Հարգելի համաքաղաքացիներ, մայրաքաղաքի ամանորյա տոնական ձևավորման աշխատանքներով պայմանավորված՝ նոյեմբերի 28-ին, ժամը 09:00-ից մինչև 18:00-ը փակ կլինի Մաշտոցի պողոտայի՝ Ամիրյան փողոցից մինչև Խորենացի փողոց հատվածի երթևեկությունը», – ասվում է ֆեյսբուքյան հաղորդագրությունում:
Կարդալ ավելինԽորհրդարանի դերը կլիմայի փոփոխության դեմ պայքարում. համաժողով Երեւանում
ՀՀ Ազգային ժողովը երկրի բարձրագույն ներկայացուցչական ինստիտուտ լինելով՝ առաջ նայելու կատալիզատոր է նաեւ: Բնապահպանական մարտահրավերները, որոնք հստակ կերպով ազդում են կլիմայի վրա, սահմաններ ու հակամարտության գծեր չեն ճանաչում, ուստի երկրների մեջ սերտ համագործակցությունն այս հարցում պարտադիր է: Այս մասին իր ելույթում նշել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը նոյեմբերի 25-ին Խորհրդարանի դերը կլիմայի փոփոխության դեմ պայքարում ՀՀ խորհրդարանականների համար կազմակերպված երկօրյա համաժողովի բացման ժամանակ: Ալեն Սիմոնյանը, բարձրացնելով անվտանգ ու մաքուր շրջակա միջավայրի, սննդի կամ առողջության իրավունքի…
Կարդալ ավելինՆախատեսվում է 2023 թ. սկսած փուլային սցենարով Հայաստանում ներդնել ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգ
Նախատեսվում է 2023 թ. սկսած փուլային սցենարով Հայաստանում ներդնել ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգ: Հայտարարագրերը ներկայացվելու են տարեկան պարբերականությամբ: Նախատեսվում է, որ հայտարարագրերի նախագծերը պատրաստվելու են ՊԵԿ-ի կողմից՝ նրա տրամադրության տակ եղած տեղեկատվության հիման վրա: Դրանք հայտարարատուի կողմից այնուհետեւ կարող են խմբագրվել, ճշգրտվել, լրացվել եւ արդեն ներկայացվել հարկային մարմնին՝ որպես հայտարարատուի կողմից հաստատված տարբերակ: Այս մասին ասել է ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը՝ խորհրդարանում ներկայացնելով Ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգի ներդրում նախատեսող՝…
Կարդալ ավելինԹուրքիայի հետ ողջ սահմանի երկայնքով քաոս կլինի․ քուրդ գեներալ
Քրդերն այլեւս չեն կարող օգնել ԱՄՆ-ին՝ ԴԱԻՇ-ի դեմ պայքարում, քանի որ բախվում են թուրքական գրոհներին։ Այս մասին Fox News-ին տված հարցազրույցում ասել է քրդերի կողմից ղեկավարվող Սիրիայի պաշտպանության ուժերի գլխավոր հրամանատար, գեներալ Մազլում Աբդին։ «Մենք միտումնավոր չենք սառեցրել միջազգային կոալիցիայի հետ ԴԱԻՇ-ի դեմ համատեղ գործողությունները,- ասել է Մազլումը,- Բայց, ինչպես ասել եմ, ստիպված ենք դադարեցնել այս գործողությունը շարժման մեջ, քանի որ ահռելի սթրես ենք ապրում մեր տարածքներ թուրքական հնարավոր ներխուժման պատճառով»: Թուրքիան նոյեմբերի 13-ին Ստամբուլում…
Կարդալ ավելինԱդրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ, Հայկական կողմը կորուստներ չունի. ՀՀ ՊՆ
Նոյեմբերի 24-ին՝ ժամը 21:30-22:30-ը, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: ՀՀ ՊՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ հայկական կողմը կորուստներ չունի: Նոյեմբերի 25-ի՝ ժամը 08:30-ի դրությամբ, իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է:
Կարդալ ավելինԲաքուն Մոսկվայից պահանջում է ԼՂ-ում ադրբեջանական տեղանուններ օգտագործել
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հանդես է եկել ծավալուն հայտարարությամբ, որում կոչ է արվում ԼՂ-ում ադրբեջանական տեղանուններ օգտագործել։ «Ադրբեջանական կողմը պաշտոնապես Ռուսաստանի պաշտպանության նախարարությանը, Ադրբեջանի տարածքներում ժամանակավորապես տեղակայված ռուսական խաղաղապահ զորախմբի նախկին եւ ներկա հրամանատարությանը, ինչպես նաեւ ռուս-թուրքական համատեղ մոնիթորինգային կենտրոնին ուղարկել է ադրբեջանական տեղանունները եւ բազմիցս դիմել է պաշտոնական տեղեկատվության մեջ այդ անվանումներն օգտագործելու կապակցությամբ։ Սակայն Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի պաշտոնական տեղեկատվության մեջ, որը հրապարակվել է Ռուսաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական կայքում, ադրբեջանական բնակավայրերն անվանվում են հորինված…
Կարդալ ավելինՄեծ Բրիտանիայում ձվի դեֆիցիտ է
Մեծ Բրիտանիայում հավի ձուն դարձել է բազմաթիվ խափանումների զոհ, որոնք հանգեցրել են այն բանին, որ որոշ խանութների դարակներում ձու չկա, տեղեկացրել է Bloomberg-ը։ Սուպերմարքետները նորմավորում են վաճառքը, հացթուխներն այլընտրանք են մտածում, իսկ ֆերմերները պահանջում են, որ կառավարությունը քայլեր ձեռնարկի։ Բացի անմիջական ներգործությունից, ճգնաժամն ավելի լայն առումով ցույց է տալիս, թե որքան հեշտությամբ կարելի է քանդել մթերային շուկաների կառուցվածքը։ «Այն, ինչ հիմա տեղի է ունենում ձվի շուկայում, կարելի է նույն հաջողությամբ կիրառել մրգերի, ցորենի կամ մսի…
Կարդալ ավելինՊԲ ստորաբաժանումները կրակ չեն բացել Ասկերանում և Մարտունիում ադրբեջանական դիրքերի ուղղությամբ. Արցախի ՊՆ
Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները նոյեմբերի 25-ի ժամը 09։55-12։10-ն ընկած ժամանակահատվածում կրակ են բացել Արցախի Հանրապետության Ասկերանի և Մարտունու շրջանների օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է։
Կարդալ ավելինԱյս տարվա 9 ամսում Արցախում գրանցվել է 18.2 տոկոս տնտեսական աճ
Նոյեմբերի 25-ին ԱՀ ԱԺ ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արթուր Հարությունյանի նախագահությամբ հրավիրվել է ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստ: Արցախի ԱԺ-ից NEWS.am-ին հայտնում են, որ օրակարգում «ԱՀ 2023թ պետական բյուջեի մասին» ԱՀ օրենքի նախագծի քննարկման հարցն էր: Այն ներկայացրել է ԱՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նորայր Ավանեսյանը: Նախարարի տեղակալի փոխանցմամբ՝ ԱՀ 2023թ պետական բյուջեի նախագիծը մշակվել է՝ հաշվի առնելով Արցախի Հանրապետության Նախագահի 2020-2025 թվականների ծրագրի նպատակադրումները և Արցախի Հանրապետության 2023-2025 թվականների պետական…
Կարդալ ավելինՀՀ ԱԺ նախագահի հայտարարությունը՝ պատգամավոր Արամ Վարդևանյանի հրաժարականի դիմումի մասին
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հանդես է եկել հայտարարությամբ՝ պատգամավոր Արամ Վարդևանյանի հրաժարականի դիմումի մասին: Հայտարարության մեջ ասվում է. ««Ազգային ժողովի կանոնակարգ« սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Արամ Վարդեւանյանը 2022 թվականի նոյեմբերի 25-ին հրաժարականի դիմում է ներկայացրել: «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` եթե հրաժարականի հրապարակումից հետո՝ մեկ շաբաթվա ընթացքում, պատգամավորը գրավոր դիմումով հետ է վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա Ազգային ժողովի նախագահն…
Կարդալ ավելին