Վերաֆինանսավորման տոկոսադրույքն իջեցվել է 0.25 տոկոսային կետով Կենտրոնական բանկ

Վերաֆինանսավորման տոկոսադրույքն իջեցվել է 0.25 տոկոսային կետով Կենտրոնական բանկ

Հուլիսի 30-ին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի նիստ, որի ժամանակ որոշվել է՝   ·       իջեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով 7.75 %, ·       Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից տրամադրվող լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքը՝ 9.25 %, ·       Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից բանկերից ներգրավվող միջոցների տոկոսադրույքը՝ 6.25 %: Այդ մասին տեղեկացնում են ՀՀ ԿԲ-ից:

Կարդալ ավելին

ՆԳՆ փրկարար ծառայությունում քննարկվել են քաղաքացիական պաշտպանության և բնակչության պաշտպանության միջոցառումներին առնչվող մի շարք հարցեր(տեսանյութ)

ՆԳՆ փրկարար ծառայությունում քննարկվել են քաղաքացիական պաշտպանության և բնակչության պաշտպանության միջոցառումներին առնչվող մի շարք հարցեր(տեսանյութ)

  Հուլիսի 29-ին ՆԳՆ փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանը Փրկարար ծառայությունում աշխատանքային հանդիպում-խորհրդակցություն է անցկացրել, որին մասնակցում էին ՓԾ տնօրենի տեղակալ Տիգրան Պետրոսյանը, կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներ, Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչներ ու վարչական շրջանների ղեկավարներ։ Օրակարգում Երևան քաղաքում քաղաքացիական և բնակչության պաշտպանության միջոցառումներին առնչվող հարցերն էին։ Ողջունելով ներկաներին՝ Կամո Ցուցուլյանը կարևորել է նման ձևաչափով աշխատանքային քննարկում-հանդիպումը՝ անդրադարձ կատարելով հանրապետությունում քաղաքացիական պաշտպանության դերին և նշանակությանը, ոլորտային խնդիրներին։ Հաշվի առնելով քաղաքացիական պաշտպանության բնագավառում տեղական ինքնակառավարման մարմնի և…

Կարդալ ավելին

ՄՊՀ-ի և «ՕՆԷՔՍ»-ի համագործակցությամբ նոր կարգավորումներ են ներդրվել՝ բացառելու սպառողների մոլորությունը առաքումների ժամկետների հետ կապված

ՄՊՀ-ի և «ՕՆԷՔՍ»-ի համագործակցությամբ նոր կարգավորումներ են ներդրվել՝ բացառելու սպառողների մոլորությունը առաքումների ժամկետների հետ կապված

Այսօր ՀՀ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովից տեղեկացնում են , որ նույն հանձնաժողովը  և «ՕՆԷՔՍ»-ի  համագործակցության արդյունքում ներդրվել են սպառողների շահերի երաշխավորման համար առաքման ժամկետների առնչությամբ կարգավորումներ։   «ՕՆԷՔՍ» ՍՊԸ-ն մեկնարկել է համագործակցություն Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի հետ՝ առաջարկելով ծառայությունների կանոնների փոփոխություններ, որոնք միտված են ապահովել սպառողների իրավունքները և բացառել հնարավոր մոլորությունը առաքումների ժամկետների հետ կապված։   Ըստ նոր կարգավորումների՝ հստակ արձանագրվելու է, որ հրապարակվող ժամկետները ունեն կողմնորոշիչ բնույթ և պարբերաբար ժամկետները վերանայվելու են՝ օբյեկտիվ չափանիշներով ու նախորդ…

Կարդալ ավելին

ՆԳ նախարարը ՆԳՆ կրթահամալիրում հանդիպել է ապագա քրեական ոստիկանների հետ(տեսանյութ)

ՆԳ նախարարը ՆԳՆ կրթահամալիրում հանդիպել է ապագա քրեական ոստիկանների հետ(տեսանյութ)

Հուլիսի 29-ին ՆԳ նախարար Վահե Ղազարյանը ՆԳ նախարարության կրթահամալիրում հանդիպել է նոր ձևավորվող Քրեական ոստիկանության ընդունելության մրցույթը հաղթահարած ոստիկանների հետ: ՆԳ նախարարը շնորհավորել է քրեական ոստիկաններին՝ ընդունելության փուլերի հաղթահարման և ուսումնական գործընթացի մեկնարկի կապակցությամբ։ Վահե Ղազարյանն ընդգծել է ՆԳ նախարարության ոստիկանության չորս հենասյունային ուղղությունների շարքում նոր ձևավորվող մասնագիտացված ծառայության առանձնահատկությունը՝ նշելով, որ ստորաբաժանման կայացման գործում կարևոր դերակատարում պետք է ունենա յուրաքանչյուր ոստիկան։ ՆԳ նախարարը կարևորել է ոստիկանների և քաղաքացիական անձանց գիտելիքների ու աշխատանքային փորձի համատեղումը՝…

Կարդալ ավելին

Ֆեմիննոն երրորդ անգամ կանանց ու նորորարության տոն բերեց Երեւան

Ֆեմիննոն երրորդ անգամ կանանց ու նորորարության տոն բերեց Երեւան

ՖԵՄԻՆՆՈՆ  կրկին հյուրընկալեց  կանանց խնդիրներին առչվող  թեմաներին: Ինչպես տեղեկացնում են կազմակերպության գրասենյակից օրերս  հայկական ՖԵՄԻՆՆՈ կազմակերպությունը արդեն երրորդ անգամ իրականացրեց կանանց եւ նորարարության շուրջ ամենամեծ կոնֆերանսը Հայաստանում եւ մեր տարածաշրջանում։ Մեկ հարկի տակ հավաքված 50-ից ավելի խոսնակները երկու օրերի ելույթների եւ աշխատարանների շրջանակում քննարկում էին տեխնոլոգիական աշխարհի ամենաթեժ թեման՝ արհեստական բանականությունն ու դրա ազդեցությունը կյանքի բոլոր ոլորտների վրա։ Ինչպես փոխանցում են Ֆեմիննո 2024-ը բացվեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի ողջույնի խոսքով՝ ուղղված կոնֆերանսի մասնակիցներին եւ հյուրերին,…

Կարդալ ավելին

«Ֆիթչ» վարկանիշային գործակալությունը վերահաստատել է Հայաստանի սուվերեն «BB-» վարկանիշը` կայուն հեռանկարով

«Ֆիթչ» վարկանիշային գործակալությունը վերահաստատել է Հայաստանի սուվերեն «BB-» վարկանիշը` կայուն հեռանկարով

2024թ. հուլիսի 26-ին «Ֆիթչ» վարկանիշային գործակալությունը վերահաստատել է Հայաստանի Հանրապետության՝ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկման սուվերեն «BB-» վարկանիշը՝ կայուն հեռանկարով: Վարկանիշի պահպանման հիմքում ընկած են բնակչության մեկ շնչին ընկնող եկամտի ու կառավարման ՝ համեմատվող երկրների հետ համադրելի ցուցանիշները, տնտեսական աճի կայուն հեռանկարները, երկրի ամուր մակրոտնտեսական քաղաքականության շրջանակը: Գործակալության գնահատմամբ` տնտեսական աճի վրա շարունակում են դրական ազդեցություն ունենալ Ռուսաստանից, Բելառուսից, Ուկրաինայից, այժմ նաև` Լեռնային Ղարաբաղից միգրացիան: Ակնկալվում է, որ տուրիզմի և տեղեկատվական ու հաղորդակցական տեխնոլոգիաների ոլորտները կլինեն…

Կարդալ ավելին

Ադրեբեջանի ՊՆ-ն նորից ստում է. հայկական կողմը հետախուզական թռիչքներ չի իրականացրել

Ադրեբեջանի ՊՆ-ն նորից ստում է. հայկական կողմը հետախուզական թռիչքներ չի իրականացրել

Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունը, թե իբր հուլիսի 28-ին՝ ժամը 17:40-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ-ին պատկանող կվադրոկոպտերը հետախուզական թռիչքներ է իրականացրել սահմանագոտու հարավարևելյան հատվածում, չի համապատասխանում իրականությանը: Այս մասին  հայտնում են Հայաստանի Պն-ից:

Կարդալ ավելին

Նախորդ շաբաթ մետրոպոլիտենում ուղևորափոխադրումների թիվը կազմել է 440.812 ուղևոր

Նախորդ շաբաթ մետրոպոլիտենում ուղևորափոխադրումների թիվը կազմել է 440.812 ուղևոր

Երևանի մետրոպոլիտենում աշխատանքներն ընթանում են բնականոն հունով: Այս մասին հայտնում են Երևանի մետրոպոլիտենից։ Նախորդ շաբաթ մետրոպոլիտենում ուղևորափոխադրումների թիվը կազմել է 440.812 ուղևոր: Գիծ է դուրս բերվել 2962 շարժակազմ, որից 720-ըч երեք վագոնանի, 1214-ըч երկու վագոնանի և 1028-ըч մեկ վագոնանի։ Կատարողականըч 100,2%։

Կարդալ ավելին

2024-ին Հայաստանում կարմրուկի 540 դեպք է գրանցվել

2024-ին Հայաստանում կարմրուկի 540 դեպք է գրանցվել

ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը ներկայացրել է կարմրուկով պայմանավորված իրավիճակը Հայաստանում: Ըստ այդմ՝ 2024-ին հաստատվել է կարմրուկով վարակման 540 դեպք. 323-ը երեխաներ են, 217-ը՝ մեծահասակներ:

Կարդալ ավելին

Եղանակը Հայաստանում

Եղանակը Հայաստանում

Հայաստանում հուլիսի 30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին հարավ-արևմտյան 2-5 մ/վրկ: Արմավիրի մարզում երեկոյան ժամերին Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վրկ։ Օդի ջերմաստիճանը երեքշաբթի և չորեքշաբթի օրվա երկրորդ կեսին աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով։ Ինչպես NEWS.am-ին հայտնել են «Հայգոսհիդրոմետ»-ից, Երևանում սպասվում է առանց տեղումների եղանակ, երեկոյան ժամերին՝ քամու ուժգնացում՝ 17-20 մ/վրկ։ Այս գիշերը մայրաքաղաքում կլինի +15+17, վաղը ցերեկը՝ +31+33 տաքություն։ Օդի ջերմաստիճանը մարզերում. Շիրակում՝ գիշերը՝ +6+10, ցերեկը՝ +24+28, Կոտայքի լեռներ՝ գիշերը՝…

Կարդալ ավելին
1 117 118 119 120 121 572