Հանրապետության հրապարակում հանրահավաքը կտեւի մինչեւ ժամը 22:00-ն

Հանրապետության հրապարակում հանրահավաքը կտեւի մինչեւ ժամը 22:00-ն

Հանրապետության հրապարակում ընդդիմության հանրահավաքը կտեւի մինչեւ ժամը 22։00-ն։ Այս մասին օգոստոսի 23-ին լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց Լեհաստանում Հայաստանի նախկին դեսպան, Սահմանադրական դատարանի աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը։ Նրա խոսքով, ընդդիմությունը չի պատրաստվում մարդկանց ամեն օր փողոցներ հանել։ Իրենց գործողությունները, ըստ նախկին դեսպանի, նպատակ ունեն նվազագույնի հասցնել հնարավոր վնասներն ու անհարմարությունները այսօրվա ակցիայի մասնակիցների համար։ «Հանրահավաքի անցկացման վայրն, ի դեպ, պատահական չի ընտրվել։ Մոտակայքում կա մետրո, իսկ տարածքը մեծ է եւ հարմարավետ։ Այսինքն՝ մարդիկ կարող…

Կարդալ ավելին

COVID-19 համավարակի հավանական աղբյուրը Չինաստանի Հուանան շուկայում վաճառվող կենդանիներն էին. հետազոտություն

COVID-19 համավարակի հավանական աղբյուրը Չինաստանի Հուանան շուկայում վաճառվող կենդանիներն էին. հետազոտություն

Հետազոտողների միջազգային թիմը եզրակացրել է, որ COVID-19 համավարակի հավանական աղբյուրը Չինաստանի Հուանան ծովամթերքի մեծածախ շուկայում վաճառվող ողջ կենդանիներն էին։ Գիտնականները՝ Արիզոնայի համալսարանի վիրուսի էվոլյուցիայի փորձագետ Մայքլ Վուրոբիի գլխավորությամբ, հետեւել են համավարակի սկիզբը մինչեւ Ուհանի շուկա, որտեղ  համավարակի բռնկումից անմիջապես առաջ աղվեսներ, ջրարջանման շները եւ վիրուսի նկատմամբ տրամադիր այլ կենդանի կաթնասուններ էին վաճառվում։ Նրանց բացահայտումները հրապարակվել են Science ամսագրում:Վուրոբիի եւ Քրիստիան Անդերսենի գլխավորությամբ Կալիֆորնիայի Սան Դիեգոյի Սկրիպս հետազոտական ​​ինստիտուտում առաջին հետազոտությունն ուսումնասիրել է COVID-19-ի դեպքերի աշխարհագրական…

Կարդալ ավելին

Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանազատման հարցով հանդիպումը նախատեսված է օգոստոսի վերջին Մոսկվայում

Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանազատման հարցով հանդիպումը նախատեսված է օգոստոսի վերջին Մոսկվայում

Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանազատման եւ սահմանային անվտանգության հարցերի հանձնաժողովների հանդիպումը նախատեսված է օգոստոսի վերջին՝ Մոսկվայում: Այս տեղեկությունը NEWS.am-ին հայտնեցին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից: Գրասենյակից նշեցին, որ ձեւավորված հարցերի առանձին օրակարգ այս պահին որոշված չէ։ Հիշեցնենք, որ մայիսի 23-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի միջեւ պետական սահմանի սահմանազատման եւ սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողով ստեղծելու մասին որոշում էր ստորագրել։ Հանձնաժողովի նախագահը ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն է։

Կարդալ ավելին

Դատախազությունը պահանջում է կրկին կալանավորել «Վովայի Արշակին». վերաքննիչ բողոք է ներկայացվել

Դատախազությունը պահանջում է կրկին կալանավորել «Վովայի Արշակին». վերաքննիչ բողոք է ներկայացվել

Դատախազությունը պահանջում է կրկին կալանավորել ՀՀ ոստիկանության նախկին պետ Վլադիմիր Գասպարյանի թիկնազորի նախկին պետ Արշակ Հակոբյանին՝ «Վովայի Արշակին»։ Դատախազությունը վերաքննիչ բողոք է ներկայացրել՝ պահանջելով բեկանել Արշակ Հակոբյանի նկատմամբ նկատմամբ 562 միլիոն ՀՀ դրամի չափով գրավը որպես խափանման միջոց կիրառելու մասին դատարանի որոշումը։ Հիշեցնենք, որ Արշակ Հակոբյանը մեղադրվում է հայտարարագրման ենթակա առանձնապես խոշոր չափերով գույքը դիտավորությամբ թաքցնելու (ՀՀ քրեական օրենսգրքի 314.3-րդ հոդվածի 2-րդ մասով /երկու դրվագ/ եւ հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գույքի օրինականացնելու (ՀՀ…

Կարդալ ավելին

Որոշվել է միակողմանի բացել «Փեթակ» տանող Քրիստափորի փողոցի մի հատվածը. ԱԻՆ խոսնակ

Որոշվել է միակողմանի բացել «Փեթակ» տանող Քրիստափորի փողոցի մի հատվածը. ԱԻՆ խոսնակ

Որոշվել է միակողմանի բացել Քրիստափորի փողոցի մի հատվածը, որը օգոստոսի 14-ից փակ է «Սուրմալու» առեւտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունից հետո։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է Արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը։ Նա, մասնավորապես, գրել է. ««Սուրմալու» առեւտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունից հետո` օգոստոսի 14-ից մինչ օրս փակ է Քրիստափորի փողոցի մի հատվածը։ Երեկ «Փեթակ» առեւտրի կենտրոնի տնտեսվարողները պահանջում էին հստակ օր ասել` թե երբ կարող են վերադառնալ աշխատանքի։ Տեղեկացնում եմ, որ երեկ…

Կարդալ ավելին

Եթե 500 մարդ գա Աղավնո, ապա իրավիճակը կփոխվի. Սուրեն Պետրոսյան

Եթե 500 մարդ գա Աղավնո, ապա իրավիճակը կփոխվի. Սուրեն Պետրոսյան

Աղավնոյից ոչ մի ընտանիք չի հեռացել, մարդիկ սպասում են: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Ժողովրդավարական համախմբում» կուսակցության ղեկավար Սուրեն Պետրոսյանը՝ հավելելով, որ եթե 500 մարդ գա Աղավնո, ապա հնարավոր է փրկել բնակավայրը: Սուրեն Պետրոսյանը, որն արդեն չորս օր է՝ իր կնոջ և երկու մանկահասակ երեխաների հետ գտնվում է Արցախի Աղավնո գյուղում, նշեց, որ բնակիչները ցանկանում են մնալ գյուղում: «Մենք ունենք երկու շաբաթ ժամանակ: Եկեք այդ երկու շաբաթում փորձենք հասնել արդյունքի: Մենք զոհի կարգավիճակում ենք: Կա…

Կարդալ ավելին

Ընթանում է Աղվան Հովսեփյանի գործով հրատապ դատական նիստը

Ընթանում է Աղվան Հովսեփյանի գործով հրատապ դատական նիստը

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում՝ նախագահությամբ դատավոր Մնացական Մարտիրոսյանի, այսօր՝ օգոստոսի 11-ին, ընթանում է նախկին գլխավոր դատախազ, Քննչական կոմիտեի նախկին նախագահ Աղվան Հովսեփյանի գործով հրատապ դատական նիստը։ Հովսեփյանի պաշտպանները այսօր միջնորդություն են ներկայացրել դատարան, որով խնդրել են՝ հրավիրել արտահերթ դատական նիստ եւ Հովսեփյանի առողջական վիճակով պայմանավորված կրկին քննարկել խափանման միջոցի փոփոխման հարցը։ Պաշտպանները հայտնել են, որ Հովսեփյանի առողջական վիճակի վերաբերյալ նոր փաստաթղթեր են ներկայացվել։ Աղվան Հովսեփյանի մոտ ախտորոշվել է շաքարային դիաբետ, որն ընթանում է…

Կարդալ ավելին

Խաչատուր Քոքոբելյանի հոր առեւանգման փաստով ձերբակալվել է ՀՅԴ ԳՄ անդամ, նախկին պատգամավոր Սուրեն Մանուկյանը

Խաչատուր Քոքոբելյանի հոր առեւանգման փաստով ձերբակալվել է ՀՅԴ ԳՄ անդամ, նախկին պատգամավոր Սուրեն Մանուկյանը

ԱԺ նախկին պատգամավոր, «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանի հոր առեւանգման փաստով ձերբակալվել է ՀՅԴ ԳՄ անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Սուրեն Մանուկյանը եւ եւս երկու անձ։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Խաչատուր Քոքոբելյանը։ «Ցանկանում եմ տեղեկացնել, որ հորս առևանգման փաստով քիչ առաջ ձերբակալվեց ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Սուրեն Մանուկյանը և ևս երկու հանցակից, նույն գործով կա ևս երկու ձերբակալված արտերկրում: Ակնկալում եմ Դաշնակցության իմ գործընկերներից հստակ գնահատական այս անմարդկային արարքի…

Կարդալ ավելին

Հայ եւ թուրք բանագնացները սեպտեմբերին Կարսում են հանդիպելու. Ulusal Kanal

Հայ եւ թուրք բանագնացները սեպտեմբերին Կարսում են հանդիպելու. Ulusal Kanal

Հայատանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորման աշխատանքներում հաջորդ 5–րդ հանդիպումը նախատեսվում է իրականացնել Հայաստանի հետ սահմանակից Կարս քաղաքում։ Այս մասին հայտնում է թուրքական Ulusal kanal կայքը՝ վկայակոչելով Թուրքիայի ԱԳՆ–ի անանուն աղբյուրին։ Ըստ անանուն աղբյուրի՝ հայ եւ թուրք բանագնացների հանդիպումը նախատեսվում է Կարսում անցկացնել, որին ներկա կլինեն նաեւ երկու երկրների  Էկոնոմիկայի, Կապի ու հեռահաղորդակցության եւ արտաքին գերատեսչությունների ղեկավարները։ Նշվում է, որ թուրքական կողմն արդեն հետազոտել է հայ–թուրքական սահմանի երկայնքով մոտ 180 կմ հատված, եւ անհրաժեշտ համարել…

Կարդալ ավելին

Քոքոբելյանի հորն առևանգողները գումար են պահանջել և այն ստանալուց հետո են նրան ազատ արձակել․ Ոստիկանություն

Քոքոբելյանի հորն առևանգողները գումար են պահանջել և այն ստանալուց հետո են նրան ազատ արձակել․ Ոստիկանություն

Հուլիսի 27-ի առավոտյան ոստիկանության Իջևանի բաժնում հաղորդում է ստացվել, որ Տավուշի մարզի բնակիչ 83-ամյա Գրիշա Քոքոբելյանը (ԱԺ նախկին պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանի հայրն է) անհետ կորել է։ Նրան հայտնաբերելու միջոցառումներ են ձեռնարկել ոստիկանության մի շարք ստորաբաժանումների ծառայողներ։ Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողների միջոցառումներով տեղեկություններ են ստացվել, որ Գրիշա Քոքոբելյանը ոչ թե անհետ կորել է, այլ նրան առևանգել են։ Հանցագործությունը բացահայտելու և կատարողներին հայտնաբերելու միջոցառումների ընթացքում անհայտ անձը կապ է հաստատել Գրիշա Քոքոբելյանի հարազատների հետ և նրան…

Կարդալ ավելին
1 472 473 474 475 476 570