Հնդկաստանը և Եվրասիական տնտեսական միությունը պատրաստվում են ազատ առևտրի մասին համաձայնագիր ստորագրել

Հնդկաստանը և Եվրասիական տնտեսական միությունը պատրաստվում են ազատ առևտրի մասին համաձայնագիր ստորագրել

Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) և Հնդկաստանի միջև ազատ առևտրի գոտու համաձայնագրի կնքման շուրջ բանակցությունները կարող են ակտիվ փուլ մտնել 2025 թվականին։ Ըստ ТАСС-ի՝ հայտնել է Հնդկաստանում Ռուսաստանի առևտրային ներկայացուցիչ Անդրեյ Սոբոլևը։ «Ակնկալում ենք, որ բանակցություններն այս տարի ակտիվ փուլ կմտնեն։ Աշխատանքներ են տարվում նաև ներդրումների փոխադարձ պաշտպանության մասին համաձայնագրի վրա», -նշել է առևտրային ներկայացուցիչը։ Հնդկաստանում Ռուսաստանի դեսպանատան նախարար-խորհրդական Ռոման Բաբուշկինը հայտարարել է, որ այսօր Հնդկաստանի և ԵԱՏՄ-ի միջև ազատ առևտրի համաձայնագիրը անհրաժեշտություն է դարձել։ «Դրա…

Կարդալ ավելին

ՔՊ ղեկավարի իրական նպատակը Հայ Առաքելական Եկեղեցին իրեն ենթարկեցնելն է քաղաքական հաշվարկների համար. Թաթոյան

ՔՊ ղեկավարի իրական նպատակը Հայ Առաքելական Եկեղեցին իրեն ենթարկեցնելն է քաղաքական հաշվարկների համար. Թաթոյան

ՀՀ գործադիր իշխանության ղեկավարը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու և եկեղեցականների նկատմամբ իր իշխանության տարիների ոտնձգություններին ավելացրել է ատելության ու թշնամանքի հրապարակային հրահրումը։ Իր ֆեյսբուքյան էջում գրել է նախկին օմբուդսմեն Արման Թաթոյանը։ «Գործընթացը կրում է համակարգված բնույթ, որին միացել են նաև ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավորները, ՔՊ կուսակցությունը։ ՔՊ ղեկավարի իրական նպատակը Հայ Առաքելական Եկեղեցին իրեն ենթարկեցնելն է քաղաքական հաշվարկների համար, որպեսզի կարողանա վերջնականապես կատարել ադրբեջանական միակողմանի պահանջները, ինչն իրեն անհրաժեշտ է սեփական իշխանությունը պահպանելու համար։ Այդ…

Կարդալ ավելին

Կայացավ «Կոչումը՝ կին․ ոսկե կոդ – 2025» ամենամյա համահայկական մրցանակաբաշխությունը

Կայացավ «Կոչումը՝ կին․ ոսկե կոդ – 2025» ամենամյա համահայկական մրցանակաբաշխությունը

Գարնան վերջին օրը՝ մայիսի 31-ին Արամ Խաչատրյան մեծ համերգասրահում կայացավ «Կոչումը՝ կին․ ոսկե կոդ – 2025» ամենամյա համահայկական մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունը: Մեծարման երեկոյի կազմակերպիչն է «Վարկանիշ» ընկերությունը: Միջոցառում, որ մշակույթի, հեռուստատեսության, տնտեսության, առողջապահության ու գիտության կին ներկայացուցիչների գործունեության և ավանդի գնահատանքն է և որի շքեղությունն ու փայլը ոսկե կոդով հայուհիներն են: Մրցանակաբաշխության սկիզբն ազդարարվեց հայ կնոջ խորհրդանիշ, հայկական հեռուստատեսության առաջին հաղորդավար, 90-ամյա հայուհու՝ Նարա Շլեպչյանի մեծարումով: Կյանքի յոթ տասնյակ տարիները հայկական հեռուստատեսությանը նվիրած հայուհին արժանացավ…

Կարդալ ավելին

Դարձավ ոստիկան՝ հետևելով հորն ու եղբորը. 2024 թվականի ՊՊԳՎ լավագույն ոստիկանը Նշան Ենոքյանն է(Տեսանյութ)

Դարձավ ոստիկան՝ հետևելով հորն ու եղբորը. 2024 թվականի ՊՊԳՎ լավագույն ոստիկանը Նշան Ենոքյանն է(Տեսանյութ)

Հայրերի և որդիների, այսպես ասած՝ կոնֆլիկտի մասին բազմաթիվ պատմություններ կան, բայց սա այդ դեպքը չէ: Կյանքում ոչ միայն բախվում, այլև համախմբվում են հայրերն ու որդիները: Հենց այսպես եղավ նաև Նշան Ենոքյանի դեպքում։ Ենոքյանների կրտսեր որդին, հետևելով հորն ու ավագ եղբորը, 2021 թվականին համալրեց ոստիկանության շարքերը։ «Մայրս դեմ էր, սակայն հայրս շատ ուրախ էր, որ իր մասնագիտությունն ընտրեցի։ Հայրս քսան տարի ծառայել է ոստիկանությունում, եղբայրս՝ 2012 թվականից է ծառայում ոստիկանությունում, իսկ ես՝ արդեն 4 տարի է…

Կարդալ ավելին

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՁԿՆԱԲՈՒԾՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԵՄ ԱՐՏԱՀԱՆՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՈՒՄ» ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՁԿՆԱԲՈՒԾՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԵՄ ԱՐՏԱՀԱՆՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՈՒՄ» ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ

2025 թվականի մարտի 16-ից Հայաստանը պաշտոնապես իրավունք ունի արտահանել բարձրորակ ձուկ և ձկնամթերք (սև խավիար և ձկնկիթ) Եվրոպական Միության անդամ պետություններ։   Այսօր, Եվրոպական Միությունը, համագործակցելով Հայաստանի Հանրապետության Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի (ՍԱՏՄ) և Եվրոպական Հանձնաժողովի Առողջապահության և սննդամթերքի անվտանգության գլխավոր տնօրինության (DG SANTE) հետ, պաշտոնապես մեկնարկել է «Հայաստանի ձկնաբուծության ոլորտի արտադրանքի ԵՄ արտահանմանն ուղղված կարողությունների զարգացում» ուսումնական ծրագիրը Երևանում։   Հնգօրյա ուսումնական ծրագրի նպատակն է ուժեղացնել հայկական պետական կառույցների և ձկնամթերք արտադրողների կարողությունները՝ բավարարելու…

Կարդալ ավելին

«Երեխաների մոտ պետք է զարգացնել որոշումներ կայացնելու և պատասխանատվության հմտությունները». Ժաննա Անդրեասյան

«Երեխաների մոտ պետք է զարգացնել որոշումներ կայացնելու և պատասխանատվության հմտությունները». Ժաննա Անդրեասյան

  ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր մասնակցել է Մարդու իրավունքների պաշտպանին առընթեր երեխաների իրավունքների պաշտպանության հարցերով հասարակական խորհրդի նիստին: Այն անցկացվում է Մարդու իրավունքների պաշտպանի նախաձեռնությամբ և ՅՈՒՆԻՍԵՖ-ի աջակցությամբ` Երեխաների պաշտպանության միջազգային օրվա շրջանակում: ՄԻՊ առընթեր երեխաների իրավունքների պաշտպանության հարցերով հասարակական խորհրդի նիստին մասնակցել են նաև ԿԳՄՍ նախարարին կից աշակերտական խորհրդի անդամները: Ողջունելով նիստի մասնակիցներին և շնորհավորելով Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ՝ Ժաննա Անդրեասյանը կարևորել է երեխաների ձայնը լսելի դարձնող…

Կարդալ ավելին

Քո էլեկտրամեքենան՝ բացառիկ 9% տարեկան տոկոսադրույքով

Քո էլեկտրամեքենան՝ բացառիկ 9% տարեկան տոկոսադրույքով

Ամիօ բանկը, համագործակցելով El Motors ավտոսրահի հետ, առաջարկում է շահավետ պայմաններ BYD էլեկտրամեքենաների ամենապահանջված մոդելների գնման համար։ Այժմ BYD E2, BYD Yuan Up և BYD Seagull մոդելները El Motors ավտոսրահից հնարավոր է ձեռք բերել հետևյալ պայմաններով․ տարեկան 9% տոկոսադրույք (փաստացի՝ 9.36-11.35%) մինչև 60 ամիս մարման ժամկետ ընդամենը 10% կանխավճար Սա կատարյալ հնարավորություն է ժամանակակից, շրջակա միջավայրի նկատմամբ հոգատար և տեխնոլոգիապես զարգացած մեքենա ձեռք բերելու համար՝ առավել հասանելի ֆինանսական պայմաններով։ Հետաքրքրված անձինք կարող են լրացնել հայտը,…

Կարդալ ավելին

Հայաստանը՝ հատուկ հյուր Indonesia Fashion Week 2025-ում

Հայաստանը՝ հատուկ հյուր Indonesia Fashion Week 2025-ում

2025 թվականի մայիսին Հայաստանը պատվով ներկայացավ Indonesia Fashion Week 2025 հեղինակավոր միջազգային հարթակում՝ դառնալով միջոցառման պաշտոնական բացման մասնակիցն ու հատուկ հյուրը։ Հայկական պատվիրակության մասնակցությունն ապահովվել էր Ինդոնեզիայում Հայաստանի Հանրապետության դեսպանության կողմից՝ դեսպան Սերոպ Բեջանյանի և նրա տիկին Աննա Հասմիկյանի ջանքերով ու աջակցությամբ։ Միջոցառման կազմակերպիչը՝ Ինդոնեզիայի ճանաչված մոդել և դիզայներ Պոպի Դարսոնոն, նորաձևության շաբաթը վերածել էր բեմահարթակի, որտեղ համադրվում էին տարբեր ազգերի մշակույթներն ու նորաձեւության միտումները։ Հայաստանը ներկայացավ բարձր մակարդակով՝ արժանանալով բազմաթիվ մասնակիցների և հյուրերի հիացմունքին։…

Կարդալ ավելին

Հանուն ապահով, երջանիկ մանկության. ՆԳՆ ոստիկանություն(Տեսանյութ)

Հանուն ապահով, երջանիկ մանկության. ՆԳՆ ոստիկանություն(Տեսանյութ)

Ոստիկանի շուրջօրյա ծառայությունը նաև մեր փոքրիկների խաղաղ, երջանիկ և անհոգ մանկության ապահովմանն է ուղղված։ Երեխայի անհոգ խաղն ու ծնողի վստահությունը նրա անվտանգության հարցում այն կարևոր գրավականն է, ինչի համար ծառայում է ոստիկանը։ Մենք պաշտպանում ենք նրանց, որոնք վաղը դառնալու են մեր երկրի օրինապահ քաղաքացիները։ #hանունապահովերջանիկմանկության #ՆԳՆ #ՆԳՆոստիկանություն

Կարդալ ավելին

Ամռան առաջին շաբաթը տեղումնառատ է լինելու. հնարավոր է նաեւ կարկուտ

Ամռան առաջին շաբաթը տեղումնառատ է լինելու. հնարավոր է նաեւ կարկուտ

Հանրապետությունում հունիսի 2-ին և 5-6-ը կեսօրից հետո առանձին շրջաններում, հունիսի 3-4-ը գիշերը և կեսօրից հետո շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Հունիսի 3-4-ն առանձին հատվածներում անձրևները կլինեն հորդառատ։ Քամին՝ հարավ-արևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ի ցերեկը կբարձրանա ևս 2-3 աստիճանով, հունիսի 3-4-ը կնվազի 3-5 աստիճանով։ Երևանում հունիսի 3-4-ը գիշերը և կեսօրից հետո, 5-ի և 6-ի ցերեկը սպասվում է…

Կարդալ ավելին
1 7 8 9 10 11 696