Փակ տարածքներում դիմակի կրման պարտադիր պահանջը հանվել է: Այս մասին տեղեկացնում է առողջապահության նախարարությունը: Նախարարության հաղորդագրության մեջ ասվում է. «Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսային հիվանդության առումով համաճարակային իրավիճակը գնահատվում է կայուն: Հաշվի առնելով իրավիճակային փոփոխությունը` առողջապահության նախարարությունը նախաձեռնել է սահմանափակումների մեղմացում: Փակ տարածքներում դիմակի կրման պարտադիր պահանջը հանվել է, բացառությամբ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների: Մյուս բոլոր փակ տարածքներում խորհուրդ է տրվում կրել դիմակ՝ փոխելով այն 3-4 ժամը մեկ անգամ և ըստ անհրաժեշտության: Փոփոխությունն ուժի մեջ…
Կարդալ ավելին«Շիրակ» թռչնաֆաբրիկան էժան է ձուն վաճառում, որ իմ կամ մյուսի բիզնեսը վարի տա․ «Արամուս» թռչնաֆաբրիկայի տնօրեն
«Արամուս» թռչնաֆաբրիկայի տնօրեն Հրայր Ասլանյանի խոսքով՝ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գեւորգյանը ստել է, երբ Ազգային ժողովում երեկ հայտարարել է, թե ձվի շուկայում «Շիրակ» թռչնաֆաբրիկան դեմպինգ չի իրականացնում, քանի որ այդ ընկերության իրացման ծավալները 4 կամ 5 % է։ «Ո՞ւմ աչքերին է ինքը թոզ փչում։ «Շիրակ» թռչնաֆաբրիկան օրական արտադրում է 420 արկղ ձու, եւ հիմա էլ սկսել է արտադրել մոտ 330 արկղը։ Իսկ Հայաստանում ամեն օր արտադրվում է 3000 արկղ ձու, այսինքն՝ 750-ը 3000-ի մեկ…
Կարդալ ավելինԻ՞նչ հետեւանքներ կունենա գազի գնի աճը. մեկնաբանում են տնտեսագետները
Գազի սակագինն ապրիլի 1-ից սպառողների համար կբարձրանա 4․7 դրամով՝ դառնալով 143.7 դրամ։ NEWS.am-ի հետ զրույցում տնտեսագիտության դոկտոր, «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար, Եվրասիական փորձագիտական ակումբի անդամ Թաթուլ Մանասերյանն ասաց, որ սակագնի բարձրացումը յուրաքանչյուր ապրանքի ինքնարժեքի գնի որոշակի բարձրացում է նախատեսում։ Մանասերյանի կարծիքով՝ երկրում տնտեսական մեծ փոփոխություն չի նախատեսվում, քանի որ գազի գինը տարածաշրջանում համադրելի վիճակում է գտնվում։ «Դա պետք է Ռուսաստանի Դաշնության գազային դիվանագիտության տեսանկյունից։ Տվյալ պարագայում գազը ոչ միայն տնտեսական կատեգորիա պետք է դիտարկել, այլ նաեւ…
Կարդալ ավելինՀայաստանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսի վարակման 324 նոր դեպք. 23 մարդ մահացել է
Մարտի 1-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 324 նոր դեպք, մահացել է 17 մարդ։ Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնից: Նախորդ օրն արձանագրվել է նաեւ մահվան 6 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային հիվանդություն, սակայն մահը վրա է հասել այլ պատճառով։ Ընդհանուր առմամբ, կատարվել է 2898664 թեստավորում: Երեկ կատարվել է 4 076 թեստավորում։ Վարակվածների ընդհանուր թիվը՝ 420156 է։ Առողջացածների թիվը՝ 402916-ը, փաստացի այս պահին բուժվում է…
Կարդալ ավելինԽորհրդարանը քննարկում է Հաշվեքննիչ պալատի նախագահի ընտրության հարցը
Մարտի 1-ի նիստում Ազգային ժողովը քննարկում է Հաշվեքննիչ պալատի նախագահի ընտրության հարցը: «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 145-րդ հոդվածի համաձայն` ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը Հաշվեքննիչ պալատի նախագահի պաշտոնի համար խորհրդարանին է առաջարկել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից ներկայացված Ատոմ Ջանջուղազյանի թեկնածությունը: Թեկնածուի կենսագրական տվյալները եւ աշխատանքային գործունեությունը բարձրաձայնել է Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գեւորգ Պապոյանը: Ատոմ Ջանջուղազյանը սովորել է Երեւանի պետական ճարտարագիտական համալսարանում, տեխնիկական գիտությունների թեկնածու է: Պատգամավորը նշել է,…
Կարդալ ավելինՊեսկովը պատմել է Պուտինի՝ իր դեմ պատժամիջոցներին վերաբերմունքի մասին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն անտարբեր է անձնական պատժամիջոցների նկատմամբ, նա արտերկրում ակտիվներ չունի։ Այս մասին հերթական ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։ Նա ընդգծել է, որ Պուտինն ամեն տարի հայտարարագրում է իր ամբողջ ունեցվածքը։ «Պատժամիջոցները բավականին անհեթեթ դրույթներ են պարունակում որոշ ակտիվների վերաբերյալ: Բոլորը գիտեն, որ որոշ ակտիվներ, բացի նրանցից, որոնք ամեն տարի հայտարարագրվում են կցավագոնի եւ բնակարանի չափով, եւ որոշ այլ բանկային ավանդներ, նախագահը չունի»,- պարզաբանել է…
Կարդալ ավելինՌԴ ՊՆ. Ռուսական ավիացիան իշխում է Ուկրաինայի ամբողջ օդային տարածքում
Ռուսական մարտական ավիացիան իշխում է Ուկրաինայի ամբողջ օդային տարածքում, տեղեկացրել է Ռուսաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը, փոխանցում է ՌԻԱ «Նովոստի»-ն։ «Ռուսական ավիացիան իշխում է Ուկրաինայի ամբողջ օդային տարածքում»,- ասել է նա լրագրողներին։ Նրա խոսքով՝ Ռուսաստանի Օդատիեզերական ուժերը անցած օրը ոչնչացրել են «Бук М-1» մարտական ութ մեքենա, С-300 ԶՀԿ եւ «Бук М-1»-ի թիրախավորման կայաններ, երեք ռադիոտեխնիկական դիրք՝ П-14 կայաններով, չորս մարտական ինքնաթիռ գետնին եւ մեկը՝ օդում։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը փետրվարի 21-ին, ի…
Կարդալ ավելինՌուսական ռուբլին արագ արժեզրկվում է
Ռուսական ռուբլու արժեզրկումը արսօր՝ փետրվարի 28-ի առավոտյան նոր թափ է ստացել: Հայաստանյան բանկերում այսօր ժամը 10.30-ի դրությամբ ռուբլին միջինը կարելի է ձեռք բերել 3.31 դրամով։ Նման տվյալներ է հրապարակել Rate.am կայքը։ Ռուբլու առքի նվազագույն գինը 2.50 դրամ է, վաճառքինը՝ 5.30։ Վաճառքի առքի առավելագույն գինը կազմում է 5,46 դրամ է, վաճառքինը՝ 6.25 դրամ:
Կարդալ ավելինՍկսվում է Մեծ Պահքը. 48 օրից կտոնենք Զատիկը
Այսօրվանից մեկնարկում է Մեծ Պահքը։ Մեծ Պահքի շրջանը տեւում է 48 օր` Բուն Բարեկենդանից մինչեւ Ս. Հարության (Զատկի) տոնի նախօրեն: Պահքի շրջանում օգտագործում են բացառապես բուսական ծագում ունեցող սննդամթերք: Պահքի ընթացքում հրաժարվում են ոչ միայն որոշակի կերակուրներից, այլեւ մոլի սովորություններից, շատախոսությունից, ստախոսությունից, հայհոյանքից եւ այլ մեղքերից: Կերակրից հրաժարվելն առանց մեղքից հետ կանգնելու` անօգուտ է: «Սատանան միշտ պահքի մեջ է, ոչինչ չի ուտում, բայց մեղք գործելուց չի դադարում եւ չի հոգնում», – ասում է Ս. Գրիգոր…
Կարդալ ավելինՌԴ ՊՆ-ն հայտնել է ռազմական հատուկ գործողության ընթացքում զոհերի մասին
Ռուսաստանի Զինված ուժերը հատուկ գործողության ամբողջ ընթացքում ոչնչացրել են Ուկրաինայի ռազմական ենթակառուցվածքի ավելի քան հազար օբյեկտ: Այդ մասին կիրակի լրագրողներին հայտնել է Ռուսաստանի ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը: «Ռուսական զինված ուժերը ռազմական հատուկ գործողության ամբողջ ընթացքում խոցել են Ուկրաինայի ռազմական ենթակառուցվածքի 1 067 օբյեկտ»,-ասել է նա: Ինչպես նշել է Կոնաշենկովը, ոչնչացվել է Ուկրաինայի զինված ուժերի 27 կառավարման կետ եւ կապի հանգույց, 38 ՀՕՊ զենիթահրթիռային համալիր՝ Ս-300, «Բուկ Մ-1» եւ «Օսա», ինչպես նաեւ 56 ռադիոլոկացիոն կայան: «Միայն այսօր ոչնչացվել…
Կարդալ ավելին