Լեմկինի ինստիտուտը մտահոգված է Արևելյան Երուսաղեմի հայկական թաղամասի ամբողջականության սպառնալիքով

Լեմկինի ինստիտուտը մտահոգված է Արևելյան Երուսաղեմի հայկական թաղամասի ամբողջականության սպառնալիքով

Լեմկինի Ցեղասպանության կանխարգելման ինստիտուտը խորապես մտահոգված է Արևելյան Երուսաղեմի հայկական թաղամասի (Կովերի պարտեզ) ամբողջականության սպառնալիքով։ Ինստիտուտը կոչ է անում ԱՄՆ–ին և Իսրայելի մյուս մերձավոր դաշնակիցներին իրենց վրա վերցնել հայ համայնքի համար այս հողային վեճի պատշաճ ընթացքը երաշխավորելը: Հայերն այս աշնանն արդեն կորցրել է մեկ կարևոր պատմական հող՝ Արցախը (Լեռնային Ղարաբաղը), որը բռնի կերպով հայաթափվեց, երբ Ադրբեջանը ներխուժեց, կոտորեց հայերին և ահաբեկեց գրեթե ողջ հայ բնակչությանը։

Կարդալ ավելին

Էկոնոմիկայի փոխնախարարը Փարիզում մասնակցել է ՏՀԶԿ «Եվրասիական շաբաթ 2023» միջոցառմանը

Էկոնոմիկայի փոխնախարարը Փարիզում մասնակցել է ՏՀԶԿ «Եվրասիական շաբաթ 2023» միջոցառմանը

Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանի գլխավորած պատվիրակությունը Փարիզում մասնակցել է Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ՝ OECD) «Եվրասիական շաբաթ 2023»-ին։ Նախարարությունից  հայտնում են, որ այցի շրջանակում Ռաֆայել Գևորգյանը հանդիպում է ունեցել ՏՀԶԿ Եվրասիայի վարչության ղեկավար Վիլյամ Թոմսոնի և ՏՀԶԿ ծրագրի ղեկավար Դանիել Քուադբեկի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են համագործակցության հնարավորությունները ՓՄՁ քաղաքականության համաթվի բարելավման, հիմնական շուկաներում արտադրողականության ճեղքը ուսումնասիրելու համար հնարավոր գործիքների կիրառման ուղղությամբ։ Կողմերը մտքեր են փոխանակել, մասնավորապես՝ կանաչ տնտեսության և ներդրումների խթանման շրջանակներում այլ…

Կարդալ ավելին

Սուրեն Պապիկյանն այցելել է Կիպրոսի Հանրապետության խորհրդարան

Սուրեն Պապիկյանն այցելել է Կիպրոսի Հանրապետության խորհրդարան

Կիպրոսի Հանրապետություն կատարած պաշտոնական այցի շրջանակում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է Կիպրոսի Հանրապետության խորհրդարան և հանդիպել Ներկայացուցիչների պալատի նախագահ Անիտա Դիմիտրուի հետ: Քննարկվել են հայ-կիպրական հարաբերություններին և տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր:

Կարդալ ավելին

ԼՂ-ից տեղահանված անձինք Երևանի անձնագրային ստորաբաժանումներում կսպասարկվեն նաև շաբաթ օրերին

ԼՂ-ից տեղահանված անձինք Երևանի անձնագրային ստորաբաժանումներում կսպասարկվեն նաև շաբաթ օրերին

Առաջիկա շաբաթ օրերին ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության Երևանի անձնագրային ստորաբաժանումները կսպասարկեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց։ Չնայած այն հանգամանքին, որ Լեռնային Ղարաբաղի բնակչությունը Երևանի անձնագրային ծառայություններում տեղահանության առաջին իսկ օրվանից սպասարկվում է արտահերթ ռեժիմով՝ առանց էլեկտրոնային հերթագրման պահանջի, այդուհանդերձ, տեղերում կուտակումներ են առաջանում և կենդանի հերթերը վերահսկելու դժվարություններ: Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված և ժամանակավոր պաշտպանության տակ վերցված անձանց Հայաստանի Հանրապետությունում հաշվառելու և փաստաթղթավորման գործընթացը պատշաճ կազմակերպելու, եղած պահանջարկը սեղմ ժամկետներում սպասարկելու նպատակով ՆԳՆ միգրացիայի և…

Կարդալ ավելին

Դոլարի եւ եվրոյի փոխարժեքներն աննշան աճել են. թանկացել է նաեւ ռուբլին

Դոլարի եւ եվրոյի փոխարժեքներն աննշան աճել են. թանկացել է նաեւ ռուբլին

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ դեկտեմբերի 12-ին, կազմել է 403.59  դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճել է 0.05 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։ Եվրոյի փոխարժեքը կազմել է 435.84 դրամ (աճել է 1.07 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 507.43 դրամ (աճել է 0.06 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.48 դրամ (աճել է 0.04 դրամով): Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 399-402 դրամով, վաճառվում է 405-407 դրամով: Եվրոն բանկերում գնվում է 426-433 դրամով,…

Կարդալ ավելին

Եղանակը Հայաստանում

Եղանակը Հայաստանում

Հայաստանի շրջանների զգալի մասում դեկտեմբերի 13-ին սպասվում են տեղումներ և մառախուղ, լեռնային շրջաններում՝ թաց ձյուն։  Քամին՝ հարավ-արևմտյան 2-5 մ/վրկ:  «Հայպետհիդրոմետ»-ից  հայտնում են, որ Երևանում սպասվում է անձրև, գիշերը և առավոտյան ժամերին հնարավոր է մառախուղ։ Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +4+6, վաղը ցերեկը՝ +9+11։ Օդի ջերմաստիճանը մարզերում․ Շիրակում գիշերը՝ -2+1, ցերեկը՝  +4+8, Կոտայքի լեռներում  գիշերը՝ -2+1, ցերեկը՝ -+2+5, Կոտայքի նախալեռներում գիշերը՝ +2+4, ցերեկը՝ +7+9, Սևանա լճի ավազանում գիշերը՝ -2+2, ցերեկը՝ +3+6, Լոռիում գիշերը՝-1+2, ցերեկը՝ +6+9, Տավուշում գիշերը՝ +2+5,…

Կարդալ ավելին

Իրանի և Թուրքիայի ԱԳ նախարարները կոչ են արել ճնշում գործադրել Իսրայելի վրա

Իրանի և Թուրքիայի ԱԳ նախարարները կոչ են արել ճնշում գործադրել Իսրայելի վրա

Իրանի և Թուրքիայի ԱԳ նախարարներն ընդգծել են Իսրայելի ռեժիմի վրա ճնշում գործադրելու և Գազայի հատվածի վրա հարձակումը դադարեցնելու նպատակով դիվանագիտական ջանքերի զարգացման անհրաժեշտության մասին, գրում է Mehr-ը։ Դեկտեմբրի 11-ին Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը և նրա թուրք գործընկեր Հաքան Ֆիդանը հեռախոսազրույցում քննարկել են երկկողմ և տարածաշրջանային հարցեր, մասնավորապես Գազայում և Հորդանան գետի արևմտյան ափում զարգացող իրադարձությունները։ Իրանի ԱԳ նախարարը Միացյալ Նահանգների կողմից իսրայելական ռեժիմին ցուցաբերվող համակողմանի աջակցությունն անվանել է «հիմնարար գործոն, որը նրան հնարավորություն է…

Կարդալ ավելին

Զախարովան պատասխանել է ԵՄ-ի հետ Մոլդովայի և Ուկրաինայի բանակցությունների վերաբերյալ Միրզոյանի հայտարարությանը

Զախարովան պատասխանել է ԵՄ-ի հետ Մոլդովայի և Ուկրաինայի բանակցությունների վերաբերյալ Միրզոյանի հայտարարությանը

Դուք նշեցիք երեք երկիր։ Ռուսաստանն այս ցուցակում չկա։ Սա մեկնաբանելու պատճառ չեմ տեսնում: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 12-ին, ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ ի պատասխան խնդրանքին մեկնաբանելու Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հայտարարությունն այն մասին, որ «Հայաստանը ողջունում է ԵՄ-ի հետ անդամակցության շուրջ Մոլդովայի և Ուկրաինայի բանակցությունները»։ «Պարզապես դա մեզ չի վերաբերում՝ արված հայտարարությունների շրջանակներում։ Ես շարունակում էի փնտրել ձեր հարցի մեջ, որպեսզի գտնեմ, թե ինչպես է դա վերաբերում մեզ: Քանի որ…

Կարդալ ավելին

Դեպի Հայաստան փոխանցումները նվազել են 40%-ով. Կենտրոնական բանկի ղեկավար

Դեպի Հայաստան փոխանցումները նվազել են 40%-ով. Կենտրոնական բանկի ղեկավար

2023 թվականի 10 ամիսների ընթացքում (հունվար-հոկտեմբեր) դեպի Հայաստան փոխանցումները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել են 40%-ով։ Այս մասին դեկտեմբերի 12-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։ Նա հավելեց, որ զբոսաշրջության ոլորտում աճը կազմել է 40%, սակայն աճի տեմպերի դանդաղում է նկատվում։ Գալստյանը տեղեկացրեց նաև, որ 2023 թվականի հոկտեմ բերի վերջի դրությամբ հիփոթեքային վարկավորման ծավալը գերազանցել է 1 տրլն դրամի շեմը։ Համեմատության համար ԿԲ ղեկավարը որպես օրինակ բերեց 2017 թվականի տվյալները,…

Կարդալ ավելին

Հայաստանում ցանկանում են վերացնել գյուղատնտեսական ծրագրերին տրամադրվող մի շարք սուբսիդիաների հարկերը

Հայաստանում ցանկանում են վերացնել գյուղատնտեսական ծրագրերին տրամադրվող մի շարք սուբսիդիաների հարկերը

Հայաստանը պետք է վերացնի գյուղատնտեսական ծրագրերին տրամադրվող մի շարք սուբսիդիաների հարկերը: Այս մասին դեկտեմբերի 12-ին Ազգային ժողովի արտահերթ նիստում Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագծի երկրորդ և վերջնական ընթերցմամբ քննարկման ժամանակ ասաց Հանրապետության ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը։ Ծրագրի նպատակն է նպաստել գյուղատնտեսական ծրագրերի սուբսիդավորման համակարգի արդիականացմանը։ Այսպիսով, գործող կանոնակարգի համաձայն, եթե գյուղատնտեսական ծրագիրն արդեն ընթացքի մեջ է, և ձեռնարկատերը դիմում է սուբսիդավորման համար, ապա պետության կողմից տրամադրվող գումարը կդիտարկվի որպես «լրացուցիչ գոյացած եկամուտ»…

Կարդալ ավելին
1 383 384 385 386 387 670