ՄՊՀ-ի հետևողական վերահսկողության շնորհիվ կաթնամթերքի շրջանառության ոլորտում արձանագրված խախտումների քանակը նվազել է

ՄՊՀ-ի հետևողական վերահսկողության շնորհիվ կաթնամթերքի շրջանառության ոլորտում արձանագրված խախտումների քանակը  նվազել է

Ինչպես տեղեկացնում են հանձնաժողովից ՝  Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը 2020 թվականին ոլորտում լայնածավալ ուսումնասիրություն էր իրականացրել և պարզել էր, որ արտադրողները մակնշման միջոցով փորձել էին սպառողների մոտ թյուր տպավորություն ստեղծել, որ նրանք կաթնային յուղի փոխարինիչով կաթ պարունակող մթերքների փոխարեն ձեռք են բերում կաթնային մթերքներ: Հաջորդող տարիներին ՄՊՀ-ն  հետևողականորեն ուշադրության կենտրոնում է   պահել ոլորտը, ինչը ունեցել է իր դրական ազդեցությունը։ 2023 թվականին իրականացված ուսումնասիրության արդյունքում ստուգված թվով 18 ապրանքներից միայն մեկի մասով է հայտնաբերվել խախտման դեպք։  …

Կարդալ ավելին

Քաղաքացին գումար է վճարել որպես կաշառք. ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչության բացահայտումը

Քաղաքացին գումար է վճարել որպես կաշառք. ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչության բացահայտումը

ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչության իրականացրած օպերատիվ-հետախուզական միջոցառումներով և ծառայողական քննությամբ պարզվել է, որ Արմավիր քաղաքի բնակիչը, տեղեկանալով համաքաղաքացու մեքենան ոստիկանության ծառայողների կողմից Արմավիրի բաժնի պահպանվող հատուկ տարածք տեղափոխելու մասին, այն հնարավորինս շուտ այնտեղից հանելու դիմաց, ոստիկանության ծառայողներին կաշառք տալու միջնորդության պատրվակով, ապրիլի 2-ին համաքաղաքացուց պահանջել է 240 000 դրամ: Քաղաքացին վճարել է նշված գումարը՝ գիտակցելով, որ այն պետք է ծառայի որպես կաշառք: Կազմված փաստաթղթերն ուղարկվել են ՀՀ գլխավոր դատախազություն` հետագա ընթացքը որոշելու համար:

Կարդալ ավելին

Կակաոյի հատիկների գներն իջել են, հասնելով վերջին ամիսների ամենացածր մակարդակին. Bloomberg

Կակաոյի հատիկների գներն իջել են, հասնելով վերջին ամիսների ամենացածր մակարդակին. Bloomberg

Կակաոյի ֆյուչերսները վերջին ավելի քան չորս ամսվա ընթացքում ընկել են , հասնելով իրենց ամենացածր մակարդակին՝ առաջարկի աճի և պահանջարկի անկման ակնկալիքներով, գրում է Bloomberg-ը։ Ըստ գործակալության տվյալների՝ հուլիսի 29-ին Նյու Յորքում կակաոյի հատիկների ամենաակտիվ վաճառվող ֆյուչերսային պայմանագիրը նվազել է 4,4%-ով՝ մեկ տոննայի դիմաց հասնելով 6650 դոլար։ Ինչպես նշում է Bloomberg-ը, կակաոյի գները դեռևս պատմական միջինից բարձր են, և այս հումքի պահանջարկը, ամենայն հավանականությամբ, կնվազի: Մի քանի շոկոլադ արտադրողներ զգուշացրել են, որ տարվա երկրորդ կիսամյակում դա…

Կարդալ ավելին

Դոլարն ու եվրոն թանկացել են

Դոլարն ու եվրոն թանկացել են

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հուլիսի 30-ին, կազմել է 388.38 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 0.73 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։ Եվրոյի փոխարժեքը կազմել է 420.73 դրամ (աճել է 0.71 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է  499.22 դրամ (աճել է 1.36 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.49 դրամ (նվազել է 0.04 դրամով): Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 385-386.5 դրամով, վաճառվում է 389.5-392 դրամով: Եվրոն բանկերում գնվում է 412-417 դրամով, վաճառվում…

Կարդալ ավելին

Եղանակը Հայաստանում

Եղանակը Հայաստանում

Հայաստանի Հանրապետության առանձին շրջաններում հուլիսի 31-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ հարավ-արևմտյան՝ 18-23 մ/վրկ արագությամբ։ Երեկոյան ժամերին նաև Արմավիրի մարզում՝ Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վրկ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: «Հայգոսհիդրոմետ»-ից հայտնում են, որ Երեւանում երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ։ Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +17+19, վաղը ցերեկը՝ +32+34։ Օդի ջերմաստիճանը մարզերում. Շիրակում՝ գիշերը՝ +9+14, ցերեկը՝ +21+25,…

Կարդալ ավելին

Մահացել է Վոլոդյա Բադալյանը (խնամի Վոլոդը)

Մահացել է Վոլոդյա Բադալյանը  (խնամի Վոլոդը)

76 տարեկան հասակում մահացել է հասարակական–քաղաքական գործիչ, ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Վոլոդյա Բադալյանը։ Հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա հուլիսի 31-ին, ժամը 18:00 ին Սուրբ Սարգիս (5-րդ մասիվ) եկեղեցում: Վերջին հրաժեշտը՝ նույն վայրից օգոստոսի 1-ին, ժամը 12:30: Վոլոդյա Բադալյանը՝ ծնվել է 1948թ. մայիսի 12-ին Սպիտակում: 1983թ. ավարտել է Երեւանի պոլիտեխնիկական ինստիտուտը: Ճարտարագետ-շինարար: 1966-1969թթ. Սպիտակի շաքարի գործարանում աշխատել է բանվոր, ճարտարագետ-կոնստրուկտոր, գլխավոր տեխնոլոգ, 1969-1981թթ.` Երքաղխորհրդի գործկոմի ջրմուղ-կոյուղու գլխավոր վարչության Լենինյան շրջանի տեխնիկ, ավագ վարպետ, գլխավոր ճարտարագետ, պետ:…

Կարդալ ավելին

Կառուցողական ըմբռնումով քննարկեցինք կարգավորման գործընթացի բոլոր ասպեկտները․ Քըլըչը՝ Ռուբինյանի հետ հանդիպման մասին

Կառուցողական ըմբռնումով քննարկեցինք կարգավորման գործընթացի բոլոր ասպեկտները․ Քըլըչը՝ Ռուբինյանի հետ հանդիպման մասին

Սերդար Քըլըչն անդրադարձել է Հայաստանի և Թուրքիայի կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչների հանդիպմանը։ «Հանդիպումների 5-րդ փուլն անցկացրինք Թուրքիա-Հայաստան սահմանային շրջանում, հայկական կողմում՝ առավոտյան, իսկ թուրքական կողմում՝ օրվա երկրորդ կեսին: Մենք կառուցողական ըմբռնումով քննարկեցինք կարգավորման գործընթացի բոլոր ասպեկտները և հետագա առաջընթացի հնարավորությունները»,- X-ի իր միկրոբլոգում գրել է Քըլըչը։

Կարդալ ավելին

Դեպի ՌԴ արտագնա աշխատողների թիվը էապես նվազել է. աշխատավարձերի տարբերությունը նեղացել է. Գալստյան

Դեպի ՌԴ արտագնա աշխատողների թիվը էապես նվազել է. աշխատավարձերի տարբերությունը նեղացել է. Գալստյան

Դեպի Ռուսաստան մեր արտագնա աշխատողների թիվը էապես նվազել է: Այս մասին այսօր՝ հուլիսի 30-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը: «Որովհետեւ աշխատավարձերի տարբերությունն իրական արտահայտությամբ, որ մենք ունենք Ռուսաստանի հետ, բավականին նեղացել է: Իրենք այնտեղ ստանում են ռուսական ռուբլով, որի փոխարժեքը բավական բարձր է, երբ կոնվերտացնում ես հայկական դրամի, ինքը մոտավորապես նույն աշխատավարձերն է ստանում, մի փոքր բարձր, քան կարող է ստանալ այստեղ շինարարական կամ յալ ոլորտներում: Այդ իմաստով կարելի է ասել՝ որոշակիորեն…

Կարդալ ավելին

Հայերը Լեռնային Ղարաբաղ վերադառնալու իրավունք ունեն. Ֆրանսիայի դեսպան

Հայերը Լեռնային Ղարաբաղ վերադառնալու իրավունք ունեն. Ֆրանսիայի դեսպան

Պարոն դեսպան (Նիդերլանդներում Ադրբեջանի դեսպան Ռահման Մուստաֆաև – խմբ.), ինչպես դուք եք ասում, օրենքում «լավ տղաներ» չկան։ Այս մասին սոցիալական ցանցերում գրել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվյե Դեկոտինին։ «Լեռնային Ղարաբաղի հայերն ունեն Արդարադատության միջազգային դատարանի կողմից ճանաչված իրավունքներ, առաջին հերթին դա վերաբերում է վերադարձի իրավունքին։ Իսկ Դատարանի որոշումները պարտադիր են»,- գրել է նա։

Կարդալ ավելին

Իսրայելը կոչ է անում Թուրքիային հեռացնել ՆԱՏՕ-ից

Իսրայելը կոչ է անում Թուրքիային հեռացնել ՆԱՏՕ-ից

Իսրայելի արտաքին գործերի նախարար Իսրայել Կացը կոչ է արել ՆԱՏՕ-ին բացառել Թուրքիային այդ կազմակերպության անդամությունից, հայտնում է Today in Israel պորտալը։ Փորձագետները կարծում են, որ դա կարող է ավելի մեծացնել լարվածությունը երկրների միջև: «Թուրքիայի նախագահ Էրդողանի՝ Իսրայել ներխուժելու սպառնալիքների և նրա վտանգավոր հռետորաբանության լույսի ներքո՝ արտաքին գործերի նախարար Իսրայել Կացը դիվանագետներին հանձնարարել է շտապ համագործակցել ՆԱՏՕ-ի բոլոր անդամների հետ՝ կոչ անելով դատապարտել Թուրքիային և պահանջել նրան հեռացնել տարածաշրջանային դաշինքից»,- հայտարարել է Իսրայելի ԱԳՆ-ն։

Կարդալ ավելին
1 115 116 117 118 119 572