Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 79 դեպք. գրանցվել է 15 ավտովթար. զոհվել է 2, վիրավորվել 34 մարդ
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հուլիսի 31-ից օգոստոսի 1-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 79 դեպք։ Ոստիկանությունից հայտնում են, որ մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու՝ 9, խարդախության՝ 12, մարմնական վնասվածք պատճառելու, ֆիզիկական ներգործության, գույքը ոչնչացնելու կամ վնասելու՝ 8-ական, հոգեկան ներգործության՝ 6, անձնական ունեցվածքի գողության, թմրանյութի հայտնաբերման՝ 4, փաստաթղթեր կեղծելու՝ 3, ընդերքի պահպանման կամ օգտագործման պահանջները խախտելու՝ 2, մարդու առևանգման, սեքսուալ բնույթի…
Կարդալ ավելինԴիլիջանում կառուցվում են 6-հարկանի բազմաբնակարան բնակելի շենքեր. Փաշինյանը ծանոթացել է աշխատանքներին
Դիլիջան քաղաքում՝ Շամախյան ½ հասցեում, մասնավոր հատվածի կողմից կառուցվում է «Ալլուր» բնակելի համալիրը։ Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ առաջին կանգառը Դիլիջանում է եղել: Ներդրումների ծավալը հասնում է 16,5 մլն դոլարի։ Կառուցվում են 6 հարկանի բազմաբնակարան բնակելի շենքեր, որից մեկը՝ նախկին հացի գործարանի շենքն է։ Ներկա պահին այն վերակառուցվում է որպես բազմաբնակարան համալիր՝ անհրաժեշտ ենթակառուցվածքներով:
Կարդալ ավելինԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿՇԱՐՈՒՆԱԿՎԵՆ
ՀՀ ՍԱՏՄ-ից փոխանցում են, որ հայկական 16 կազմակերպությունների կողմից գյուղմթերք Ռուսաստան ներմուծելու արգելանքի հետ կապված խնդիրների շուրջ այսօր տեսազրույցի ձևաչափով բանակցել են Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Հայրապետյանը և ՌԴ անասնաբուժության և բուսասանիտարիայի հսկողության դաշնային ծառայության ղեկավար Սերգեյ Դանկվերտը: Քննարկումներին մասնակցել է նաև Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հարթակում ԵՏՀ արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի նախարար Գոհար Բարսեղյանը: Խնդրի վերաբերյալ հայկական կողմի ուսումնասիրությունների այս փուլի տվյալների քննարկման արդյունքում համաձայնություն է ձեռք բերվել երկուշաբթի օրը վերացնել…
Կարդալ ավելինԱշնանը Գեղարքունիքի մարզում կիրականացվի գյուղատնտեսական համատարած հաշվառում
Օգոստոսի 2-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը և ՀՀ վիճակագրական կոմիտեի նախագահ Ստեփան Մնացականյանն անցկացրին Հայաստանի Հանրապետությունում 2024 թվականին իրականացվող գյուղատնտեսական համատարած հաշվառման նախապատրաստման և անցկացման մարզային հանձնաժողովի նիստը։ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմից NEWS.am-ին տեղեկացնում են, որ հանդիպմանը մասնակցել են ՀՀ ՆԳՆ ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետ Արթուր Զոհրաբյանը, մարզի համայնքների ղեկավարներ, Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի և ՀՀ վիճակագրական կոմիտեի պատասխանատու աշխատակիցներ։ ՀՀ վիճակագրական կոմիտեի նախագահ Ստեփան Մնացականյանը, ըստ սահմանված օրակարգի, ներկայացրել է 2024 թվականի հոկտեմբերի 11-ից մինչև 31-ը…
Կարդալ ավելինՏԻՄ-երի հետ հանդիպմանը Սասուն Խաչատրյանն ներկայացրել է կոռուպցիոն բացահայտումների ցուցանիշները
«Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» (ԹԻՀԿ) հասարակական կազմակերպության «Հակակոռուպցիոն դպրոց» ծրագրի շրջանակներում Փամբակ և Ապարան խոշորացված համայնքների ՏԻՄ աշխատակիցների և համայնքային ծառայողների համար ճանաչողական այց էր կազմակերպվել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե, որտեղ նրանց ընդունել է Կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը: Հանդիպման ընթացքում Կոմիտեի նախագահը ներկայացրել է Հակակոռուպցիոն կոմիտեի շուրջ երեք տարվա գործունեության արդյունքները, խոսել կոռուպցիայի տեսակների ու պատճառների, տարբեր բնագավառներում առկա կոռուպցիոն ռիսկերի ու հետևանքների, դրանց դեմ պայքարի մեխանիզմների մասին: Պատասխանելով ՏԻՄ աշխատակիցներին ու համայնքային ծառայողներին հետաքրքրող հարցերին՝…
Կարդալ ավելինՎերաքննիչ վարչական դատարանն իր որոշմամբ անդրադարձել է ՄԻՊ-ի 2023 թվականի տարեկան հաղորդմանը
Վերաքննիչ վարչական դատարանը (վարչական գործ ՎԴ5/0260/05/23, հասանելի է հետևյալ հղումով) հաշմանդամության երրորդ խումբ սահմանելու վերաբերյալ որոշում ընդունելուն պարտավորեցնելու պահանջի վերաբերյալ Վարչական դատարանի վճռի դեմ բերված վերաքննիչ բողոքը մերժել և պատճառաբանությունների հիմքում, ի թիվս այլնի, դրել է նաև Մարդու իրավունքների պաշտպանի 2023 թվականի տարեկան հաղորդումը։ Մասնավորապես, Վերաքննիչ վարչական դատարանը ուշադրություն է հրավիրել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի 2023 թվականի տարեկան հաղորդմամբ ներկայացված հաշմանդամություն ունեցող անձ ճանաչելու գործընթացի, գնահատման արդյունքում յուրաքանչյուր անձի կարիքից բխող հասցեական ծառայությունների և աջակցող միջոցների…
Կարդալ ավելինԲացահայտվել են խոշոր չափերով խարդախության դեպքեր. վեց տուժողների վնասը կազմում է 71մլն. ՀՀ դրամ
Նախաքննության ընթացքում տվյալներ են ստացվել այն մասին, որ Լոռու մարզում հաշվառված 41-ամյա տղամարդը՝ Վ․Մինասյանը, նպատակ ունենալով տիրանալ ուրիշի գույքին, նախ ամենայն մանրամասնություններով ուսումնասիրել է իր զոհերին, տվյալներ հավաքագրել նրանց ունեցվածքի և իր նպատակներն իրագործելու համար կարևոր նշանակություն ունեցող այլ հանգամանքների մասին: Հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից: Այնուհետև, իր նպատակին հասնելու համար, նա ստել է, թե տարբեր ոլորտներում, իշխանության կազմում, իբր, ծանոթներ և անհրաժեշտ կապեր ունի, որոնք կարող է օգտագործել՝ տարաբնույթ խնդիրներ լուծելու համար։ Այդ կերպ…
Կարդալ ավելինՖրանսիայի ԱԳՆ-ն կոչ է արել իր քաղաքացիներին հեռանալ Իրանից
Ֆրանսիայի ՆԳՆ-ն կոչ է արել իր քաղաքացիներին հնարավորինս արագ լքել Իրանը՝ Մերձավոր Արևելքում իրավիճակի սրման վտանգի պատճառով: «Մերձավոր Արևելքում լարվածության և էսկալացիայի վտանգի պատճառով ֆրանսիացի բոլոր քաղաքացիներին, որոնք գտնվում են Իրանում, խստորեն խորհուրդ է տրվում հնարավորինս շուտ լքել երկիրը», – ասվում է գերատեսչության հայտարարության մեջ, հայտնում է Reuters-ը: Հայտարարության մեջ նշվում է նաև, որ ֆրանսիացիները պետք է որոշ ժամանակ ձեռնպահ մնան Իրան մեկնելուց։
Կարդալ ավելինDaily Mail. Մարզվելուց հետո սառցե ցնցուղը կամ լոգանքը դանդաղեցնում են մկանների աճը
Մարզվելուց հետո սառը ցնցուղ կամ լոգանք ընդունելը կարող է խանգարել մկանային զանգվածի աճին: Այս մասին Daily Mail-ին են պատմել ամերիկացի մարզիչ և սննդաբան Ռոնդա Պատրիկը և Հոլանդիայի Մաստրիխտի համալսարանից ֆիզիկական վարժությունների ֆիզիոլոգիայի պրոֆեսոր Լյուկ Վան Լունը։ Բժիշկ Վան Լունը նշել է, որ սառը ցնցուղը կարող է թեթևացնել մկանային ցավն ու վերացնել այտուցները։ Սակայն դա չպետք է արվի մարզման օրը։ Բանն այն է, որ մարմնի սառեցումը կարող է կրճատել ուժային վարժություններից հետո օրգանիզմում արտադրվող հատուկ սպիտակուցների…
Կարդալ ավելին