Ոստիկանությունը հետևողականորեն շարունակում է արգելված ժամանակահատվածում Սևանա լճից սիգ տեսակի ձկան որսի կանխարգելման և ապօրինի որսի դեպքերի բացահայտման ուղղությամբ միջոցառումները: ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից հայտնում են, որ ապօրինի որսի հերթական դեպքը ջրային պարեկները բացահայտել են դեկտեմբերի 18-ին: Երևան-Սևան-Դիլիջան ճանապարհին ջրային պարեկները ստուգման նպատակով կանգնեցրել են «Օպել» մակնիշի մի մեքենա, որ բեռնված էր սիգ տեսակի ձկներով: Սևան քաղաքի բնակիչ 42-ամյա վարորդը, մեքենայով հանդերձ, տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Սևանի բաժին: Մեքենայում առկա մոտ 102 կգ սիգ տեսակի ձկան վերաբերյալ…
Կարդալ ավելինՊուտինը նշել է Ուկրաինային հարվածներ հասցնելը դադարեցնելու պայմանը
Ռուսաստանը պատրաստ է քննարկել Ուկրաինային հարվածելուց զերծ մնալու հարցը ընտրությունների օրը, եթե այնտեղ ընտրություններ անցկացվեն, հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, հայտնում է РИА Новости-ին։ «Այնուամենայնիվ, ես հիմա գուցե ասեմ մի բան, որը անակնկալ կլինի։ Մենք պատրաստ ենք քննարկելու Ուկրաինայում ընտրությունների ժամանակ անվտանգության ապահովման հարցը։ Առնվազն՝ դադարեցնել, զերծ մնալ տարածքի խորքը հարվածելուց ընտրությունների օրը»,- ասել է Պուտինը ուղիղ եթերում և, համատեղության կարգով, մամուլի ասուլիսի ժամանակ։
Կարդալ ավելինՓարաքար համայնքին կվերադարձվի 0.2 հա մակերեսով հողամաս. Գլխավոր դատախազության հայցը բավարարվել են
Գլխավոր դատախազությունից հայտնում են, որ Դատախազությունը պետական շահերի պաշտպանության հայց հարուցելու լիազորության շրջանակում, 2025 թվականի հուլիսի 16-ին հայցադիմում էր ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ աճուրդն անվավեր ճանաչելու և անվավերության հետևանքներ կիրառելու պահանջներով: Հայցադիմումը բավարարվել է ու Արմավիրի մարզի Փարաքար համայնքին կվերադարձվի 0.2 հա մակերեսով հողամասը: «Հակակոռուպցիոն դատարանը 2025 թվականի դեկտեմբերի 12-ին բավարարել է Գլխավոր դատախազության հայցը: Վճռով անվավեր է ճանաչվել 0.2 հա մակերեսով հողամասի վերաբերյալ 2018 թվականի օգոստոսի 17-ին անցկացված աճուրդը և, որպես անվավերության հետևանք, անվավեր…
Կարդալ ավելինԵրևանի 4 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը դեկտեմբերի 10-16-ը։ Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ Կենտրոնում՝ ամբողջ շաբաթ, Արաբկիրում, Շենգավիթում և Նոր Նորքում՝ դեկտեմբերի 14-ին։ Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ Արաբկիրում՝ դեկտեմբերի 13-ին, Կենտրոնում, Շենգավիթում և Նոր Նորքում՝ չի գերազանցել։ Ծծմբի երկօքսիդի պարունակությունը չի գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան:
Կարդալ ավելինՄարզերի ուսուցիչները և սովորողները կստանան տրանսպորտային ծախսի փոխհատուցում
Հանրակրթական դպրոցների ուսուցիչների և սովորողների տրանսպորտային ծախսերի փոխհատուցման ծրագրի շահառուները կստանան կարգով նախատեսված ֆինանսավորումը: Այդ նպատակով Կառավարության որոշմամբ 311 մլն 348 հազար դրամ գումար է հատկացվել` վերաբաշխում կատարելով ԿԳՄՍ նախարարության 2025 թվականի բյուջեում: Տրանսպորտային ծախսի փոխհատուցումը տրվում է մարզերում տեղակայված հաստատությունների մանկավարժական աշխատողներին (ներառյալ՝ զինղեկներին, ուսուցչի օգնականներին, հատուկ մանկավարժներին և հոգեբաններին), որոնք աշխատում են իրենց փաստացի բնակության վայրից 5 կմ- ից ավելի հեռավորությամբ տեղակայված բնակավայրի դպրոցում` նվազագույնը 0,5 հաստիքային դրույքով: Ուսուցչի 0.5 և ավելի հաստիքային…
Կարդալ ավելինՀՀ ԳԱԱ հիմնարար գիտական գրադարանը 90 տարեկան է
Սույն թվականի դեկտեմբերի 17-ին ՀՀ ԳԱԱ նախագահության նիստերի դահլիճում տեղի ունեցավ ՀՀ ԳԱԱ հիմնարար գիտական գրադարանի 90-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառում, որին մասնակցեցին պետական, դիվանագիտական, գիտակրթական ոլորտների ներկայացուցիչներ։ Մասնակիցներին ողջունեց ՀՀ ԳԱԱ նախագահ ակադեմիկոս Աշոտ Սաղյանը։ «Գիտությունների ազգային ակադեմիայի հիմնարար գիտական գրադարանը Հայաստանի Հանրապետության ամենախոշոր գիտական, տեղեկատվական կենտրոններից է։ Իր հիմնադրման օրվանից այն դարձել է գիտական մտքի պահպանման, փոխանցման և զարգացման հուսալի հենարան՝ պահպանելով եզակի հավաքածուներ, ձևավորելով մասնագիտական հատուկ միջավայր և ժամանակի մարտահրավերներին համընթաց նորացնելով իր…
Կարդալ ավելինՀունվարի 3-ին՝ «Ֆեստիվառ» Ջերմուկում
Առաջին անգամ տեղի կունենա ձմեռային «Ֆեստիվառ» զբոսաշրջային-երաժշտական փառատոնը, որը կանցկացվի 2026 թվականի հունվարի 3-ին Ջերմուկում: Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը և Հանրային հեռուստաընկերությունը բոլորին հրավիրում են մասնակցելու տոնական միջոցառմանը։ Հունվարի 3-ին՝ ժամը 15:00-ից, Ջերմուկում կգործի տեղական արտադրանքի ամանորյա տոնավաճառ, իսկ ժամը 18:00-ին տեղի կունենա տոնական համերգ. բեմում կլինեն սիրված երգիչներ Արամ MP3-ն և Yellowheart խմբի երաժիշտ կատարողները: Տոնական համերգին կմիանա նաև «Մանկական Եվրատեսիլ 2025» մրցույթի մասնակից Ալբերտ Արմենակյանը՝ իր մրցութային հայտնի երգով: Միջոցառման մուտքն…
Կարդալ ավելինԵրևանի թիվ 86 և թիվ 44 մանկապարտեզներում բացվել են վաղ մանկության տարիքի խմբեր
ՀՀ պետական բյուջեի ֆինանսավորմամբ Երևանի թիվ 86 և թիվ 44 մսուր-մանկապարտեզներում բացվել են վաղ տարիքի խմբեր՝ նախատեսված 1-2 տարեկան երեխաների համար: Այս առիթով Երևանի թիվ 86 մանկապարտեզ են այցելել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը: Պաշտոնյաները շրջել են մանկապարտեզում, ծանոթացել պայմաններին, քննարկել ընթացիկ հարցեր, զրուցել ծնողների հետ: Նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել գործընկերներին և ընդգծել՝ մանկապարտեզում այս տարիքային խմբի գործարկումը համատեղ աշխատանքի…
Կարդալ ավելինԱմիօ բանկի շահույթի աճի միջին տարեկան տեմպը՝ ավելի քան 150%
Ամիօ բանկը ամփոփում է իր գործունեության երկու տարին։ 2023-2025 թվականները բանկի համար նշանավորվել են կայուն զարգացմամբ, ռազմավարական առաջընթացով և շուկայում դիրքերի էական ամրապնդմամբ։ Այս ժամանակահատվածում Ամիօ բանկը գրանցել է տպավորիչ ֆինանսական արդյունքներ, որոնք վկայում են արդյունավետ կառավարման, հստակ ռազմավարության և ճիշտ ընտրված զարգացման ուղու մասին։ Մասնավորապես, բանկի շահույթի աճի միջին տարեկան տեմպը 2023-2025թթ․ ընթացքում կազմել է ավելի քան 150%՝ մինչև հարկումը։ Այս ցուցանիշը խոսում է ոչ միայն բանկի ֆինանսական կայունության, այլև շուկայի փոփոխություններին արագ հարմարվելու,…
Կարդալ ավելինԱրդիականացվել է մետրոպոլիտենի կարգավարական կենտրոնը
Երևանի մետրոպոլիտենը շարունակում է իր ենթակառուցվածքների փուլային արդիականացումը՝ ուղևորների հարմարավետությունն ու անվտանգությունն առաջնահերթություն դիտարկելով։ Կառավարության ֆինանսավորմամբ, 600 միլիոն դրամի ներդրման շրջանակում, որի առաջին փուլով՝ 2025 թվականի ընթացքում 170 միլիոն դրամի չափով, ամբողջությամբ փոխարինվել է Երևանի մետրոպոլիտենի կարգավարական կենտրոնի ղեկավարման հին վահանակը, որը գործում էր 80-ականների վերջերից և այլևս չէր համապատասխանում ժամանակակից տեխնիկական պահանջներին։ Կարգավարական կենտրոնը մետրոպոլիտենի «ուղեղն» է, որտեղից իրականացվում է գնացքների շարժի օպերատիվ կառավարումն ու վերահսկումը ողջ գծի երկայնքով՝ ներառյալ երթևեկության անվտանգության ապահովումը,…
Կարդալ ավելին









