ՀՀ վիճակագրական կոմիտեն հրապարակել է տնտեսության վիճակի մասին 2022 թվականի հունվար-մարտ ամիսների պաշտոնական տվյալները, մասնավորապես՝ այս տարվա առաջին եռամսյակի ընթացքում Հայաստանի տնտեսական ակիտվությունը դանդաղել է՝ կազմելով 9,6 տոկոս։ Անշուշտ, կանխատեսելի էր, որ տնտեսական ակտիվությունը նվազելու է հունվար-փետրվարի համեմատ(12 տոկոս), սակայն խիստ մտահոգիչ է, թե դա որ ոլորտների հաշվին է արձանագրվել։ Եվ այսպես՝ 2022 թվականի հունվար-մարտ ամիսներին գյուղատնտեսության ոլորտի անկումը կազմել է 5,4 տոկոս, սա այն դեպքում, երբ կառավարությունը միլիարդավոր դրամներ է ծախսել գյուղատնտեսական ծրագրերի վրա։…
Կարդալ ավելինԱնորոշ է Արցախի ինքնանկախ գոյությունը, վտանգված է Հայաստանի ամբողջականությունն ու նույնիսկ անկախությունը. Արամ Ա
Ճգնաժամի մեջ է մեր ազգը։ Անորոշ է Արցախի ինքնանկախ գոյությունը։ Վտանգված է Հայաստանի հողային ամբողջականությունը ու նույնիսկ անկախությունը։ Լուրջ մարտահրավերների դիմաց կգտնվի մեր պահանջատիրությունը: Այս մասին ասվում է Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսի ապրիլքսանչորսյան ուղերձում: «Համահայկական խնդիրներու, ծրագիրներու եւ տագնապներու գծով համահայկական մաշտապով խորհրդակցութիւն ու գործակցութիւն ունենալը եւ ի պահանջել հարկին որոշում կայացնելը՝ Ազգային խորհուրդի մը ծիրէն ներս, կը նկատենք անյետաձգելի անհրաժեշտութիւն»։ Ն.Ս.Օ.Տ.Տ. ԱՐԱՄ Ա. ՎԵՀԱՓԱՌ ՀԱՅՐԱՊԵՏ Կիրակի, Ապրիլ 24-ի առաւօտուն, Պուրճ Համուտէն քայլարշաւով…
Կարդալ ավելինՀայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 3 նոր դեպք. Մահ չի գրանցվել
Հայաստանում ապրիլի 25-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսով վարակվելու 3 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 422828-ի: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների և վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից: Վերջին մեկ օրում կատարվել է 2186 թեստավորում: Մինչև այժմ կատարված թեստավորումների ընդհանուր թիվը 3037290 է: Փաստացի այս պահին բուժվում է 1952 պացիենտ, նվազել է 10-ով: Վերջին տվյալներով ապաքինվել է 410571 անձ` վերջին մեկ օրում 13 անձ: Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահ չի գրանցվել. մահացածների…
Կարդալ ավելինՎահագն Խաչատուրյանը, Նիկոլ Փաշինյանը, Ալեն Սիմոնյանը հարգանքի տուրք մատուցեցին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Հայաստանի Հանրապետության բարձրագույն ղեկավարությունը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին (ֆոտոռեպորտաժ): Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին հարգանքի տուրք մատուցեցին ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը և կառավարության այլ անդամներ: Բարձրաստիճան պաշտոնյաները ծաղիկներ խոնարհեցին Ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ:
Կարդալ ավելինՀայ Մարդը ցույց տվեց իր վերաբերմունքը թուրք-ադրբեջանական խաղաղության դարաշրջանին. Արամ Վարդեւանյան
Հայ Մարդը ցույց տվեց իր վերաբերմունքը թուրք-ադրբեջանական խաղաղության դարաշրջանին: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդեւանյանը: «Ավանդական ջահերով երթը իրապես այլ խորհուրդ ուներ այս տարի: Հայ Մարդը ցույց տվեց իր վերաբերմունքը թուրք-ադրբեջանական խաղաղության դարաշրջանին: Այլևս բացում ենք նոր էջ` ամենածանր պահին միավորվելու, ճգնաժամից դուրս գալու, զրոյից սկսելու և Հայրենիքը պահելու էջ…»,- գրել է նա:
Կարդալ ավելինՉավուշօղլուն Ցեղասպանության զոհերի ժառանգներին ձեռքով Գորշ գայլերի նշանն է ցույց տվել
Ուրուգվայում Թուրքիայի նոր դեսպանատան բացումից հետո տարածքից հեռացող Թուրքիայի ԱԳ նախարարը իր դեմ բողոքի ակցիա իրականացնող հայերին Գորշ գայլերի նշանն է ցույց տվել։ Ուրուգվայում ապաստանած Հայոց ցեղասպանության զոհերի ժառանգները Ուրուգվայի մայրաքաղաքում Թուրքիայի նոր դեսպանատան բացմանը ժամանած Թուրքիայի ԱԳ նախարարի դեմ Հայաստանի եռագույն դրոշներով եւ Հայոց Ցեղասպանության ժխտումը դատապարտող կարգախոսներով բողոքի ակցիա են իրականացրել։ Դեսպանատան շեմքից մեքենայով դուրս եկած Չավուշօղլուն ծիծաղում է հայերի վրա եւ թուրք ազգայնամոլների Գորշ գայլերի նշանը ցույց տալիս։ Այդ ընթացքում դրսում գտնվող…
Կարդալ ավելինՀՀ-ն հաստատակամորեն պայքարում է արդարության և զոհերի իրավունքների վերականգնման համար. ԱԳՆ
ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցի կապակցությամբ. «Յուրաքանչյուր տարի ապրիլի 24-ին աշխարհասփյուռ հայությունը ոգեկոչում է 20-րդ դարի առաջին ցեղասպանության՝ Մեծ Եղեռնի սուրբ նահատակների հիշատակը: 1915-1923թթ․ Օսմանյան կայսրությունում ապրող հայերը ենթարկվեցին երիտթուրքական կառավարության կողմից ծրագրված և իրականացված աննախադեպ զանգվածային ոճրագործությունների՝ դաժան սպանությունների, բռնարարքների և բռնի տեղահանության։ Շուրջ 1,5 միլիոն տղամարդ և կին, ծեր և երեխա սպանվեցին միայն այն պատճառով, որ հայ էին, հարյուր հազարավորները զրկվեցին իրենց տնտեսական, կրթական և հոգևոր սեփականությունից։…
Կարդալ ավելինՀայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 3 նոր դեպք. Մահ չի գրանցվել
Հայաստանում ապրիլի 24-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսով վարակվելու 3 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 422825-ի: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների և վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից: Վերջին մեկ օրում կատարվել է 2925 թեստավորում: Մինչև այժմ կատարված թեստավորումների ընդհանուր թիվը 3035104 է: Փաստացի այս պահին բուժվում է 1962 պացիենտ, նվազել է 7-ով: Վերջին տվյալներով ապաքինվել է 410558 անձ` վերջին մեկ օրում 10 անձ: Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահ չի գրանցվել. մահացածների…
Կարդալ ավելին107 տարի անց ամերիկացի ժողովուրդը շարունակում է հարգել Ցեղասպանության ժամանակ զոհված հայերի հիշատակը. Բայդեն
Այսօր՝ 107 տարի անց, ամերիկացի ժողովուրդը շարունակում է հարգել Ցեղասպանության ժամանակ զոհված բոլոր հայերի հիշատակը: Այս մասին ասվում է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի ապրիլքսանչորսյան հայտարարության մեջ: «1915 թ. ապրիլի 24-ին օսմանյան իշխանությունները ձերբակալել են Կոստանդնուպոլսի հայ մտավորականությանն ու հասարակական գործիչներին: Այդպես սկսվել է Հայոց ցեղասպանանությունը՝ 20-րդ դարի ամենասարսափելի, զանգվածային չարագործություններից մեկը: Այսօր մենք ոգեկոչում ենք մեկուկես միլիոն հայերի հիշատակը, որոնք տեղահանվել են, սպանվել բնաջնջման արշավի շրջանակում, եւ սգում ենք այդքան մարդկանց ողբերգական մահը: Մտորելով Հայոց…
Կարդալ ավելին107 տարի անց. Հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչման ու պահանջատիրության օր
Այսօր՝ ապրիլի 24–ին աշխարհասփյուռ հայերը ոգեկոչում են Հայոց Ցեղասպանության 1.5 միլիոն սուրբ նահատակների հիշատակը։ 107 տարի առաջ այս օրը՝ 1915թ․ ապրիլի 24-ին, Օսմանյան Թուրքիայի մայրաքաղաք Կոստանդնուպոլսում սկսված հայ մտավորականների՝ գրողների ու բանաստեղծների, երաժիշտների ու բժիշկների, ճարտարապետների ու պատգամավորների ձերբակալություններով, հետագայում նաեւ սպանդով սկիզբ առավ կայսրության հայ հպատակների բնաջնջումը։ 1908թ․-ին սուլթան Աբդուլ Համիդին գահընկեց արած, բայց նրա արյունոտ ծրագիրը 1909-ին՝ Ադանայի 30 հազար հայերի կոտորածով շարունակած երիտուրքական կուսակցության պարագլուխները դեռես 1911 թվականին էին Սալոնիկի գաղտնի ժողովում…
Կարդալ ավելին