Կատարը, Եգիպտոսը և Միացյալ Նահագներն Իսրայելին և պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորմանը կոչ են արել վերսկսել բանակցությունները Գազայի հատվածում հրադադարի և իսրայելցի պատանդների ազատ արձակման շուրջ, հայտնել է BBC-ն։ Դրանից հետո Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակը հայտարարել է, որ իսրայելական պատվիրակությունը խաղաղ բանակցությունների կմեկնի օգոստոսի 15-ին։ «Իսրայելը բանակցողների պատվիրակություն կուղարկի այն վայր, որը կորոշվի մանրամասները վերջնական տեսքի բերելու և շրջանակային համաձայնագիրն իրականացնելու համար», – ասված է հայտարարության մեջ:
Կարդալ ավելինԱԳՆ-ն աջակցում է հակամարտության կարգավորմանն ուղղված՝ Վաշինգտոնի, Դոհայի և Կահիրեի ջանքերին
Հայաստանի արտգործնախարարությունը աջակցություն է հայտնել Մերձավոր Արևելքում հակամարտության կարգավորմանն ուղղված՝ Վաշինգտոնի, Դոհայի և Կահիրեի միջնորդական ջանքերին: Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ ԱԳՆ-ն X-ի իր էջում: «Խորապես գիտակցելով հրադադարի և պատանդների ազատ արձակման կարևորությունը, երբ վտանգված են մարդկային կյանքերն ու խաղաղությունը երկրում, Հայաստանը ողջունում է ԱՄՆ-ի, Եգիպտոսի և Կատարի առաջնորդների նախաձեռնությունը»,- ասվում է ԱԳՆ հաղորդագրության մեջ։ Հիշեցնենք, որ Եգիպտոսի, Կատարի և ԱՄՆ-ի ղեկավարներն Իսրայելին և պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժմանը կոչ են արել օգոստոսի 15-ին Դոհայում կամ…
Կարդալ ավելինՕդային ճանապարհով Հայաստան ժամանող և Հայաստանից մեկնող քաղաքացիների թիվն աստիճանաբար հավասարվում է
News am. կայքի փոխանցմամբ ՝ Հայաստանի երկու օդանավակայաններում («Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայաններ) 2024 թվականի հունվար-հունիս ամիսներին ուղևորահոսքը կազմել է 2 միլիոն 358 հազար 511 մարդ։ «Զվարթնոց» օդանավակայանում ուղևորահոսքը նշված ժամանակահատվածում կազմել է 2 միլիոն 310 հազար 793 մարդ՝ ժամանել է 1 միլիոն 157 հազար 920, մեկնել է 1 միլիոն 152 հազար 873 մարդ։ «Շիրակ» օդանավակայանում այս ցուցանիշը կազմել է 47 հազար 718 մարդ. ժամանել է 23 հազար 626 մարդ, մեկնել՝ 24 հազար 92 մարդ։ Ընդհանուր…
Կարդալ ավելինԻրանը շահավետ առաջարկ է արել Ադրբեջանին և Սյունիքի հարցը լուծվել է. ԻՀՊԿ
Իրանն ու Ռուսաստանը բացել են Աստարա-Ռեշտ երկաթուղու նախագիծը, որի շրջանակում Իրանը շահավետ առաջարկ է արել Ադրբեջանին։ Դրա մասին ասված է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի սոցցանցերում հրապարակված հաղորդագրության մեջ։ Ըստ ԻՀՊԿ-ի՝ Ադրբեջանը համաձայնել է, և Սյունիքի հարցը լուծվել է։ «Այդ նախագծին Ադրբեջանի անհամաձայնության վերաբերյալ հաղորդագրությունները լրատվամիջոցներում սոսկ Իսրայելի ապատեղեկատվության փորձերն են»,- նշել է ԻՀՊԿ-ն։
Կարդալ ավելինԱՄՆ-ը նախազգուշացրել է Իրանին. The Wall Street Journal
ԱՄՆ-ը նախազգուշացրել է Իրանին, որ նորընտիր կառավարությունը և տնտեսությունը կործանարար հարված կկրեն, եթե Թեհրանը Իսրայելի վրա խոշոր հարձակում ձեռնարկի։ Դրա մասին գրում է The Wall Street Journal-ը՝ վկայակոչելով ԱՄՆ ներկայացուցչին։ Նախազգուշացումը Թեհրանին է փոխանցվել ինչպես ուղղակիորեն, այնպես էլ միջնորդների միջոցով, հայտնել է աղբյուրը, որը հրաժարվել է մանրամասներ հաղորդել:
Կարդալ ավելինԲագրատ Սրբազանը հանգստյան օրերին կլինի Արարատի մարզում. Հայտնի է օրակարգը
Սրբազան պայքարի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն օգոստոսի 10-ին և 11-ին կայցելի Արարատի մարզ, որտեղ կհանդիպի մի շարք համայնքների բնակիչների հետ: Այս մասին հայտնում են Սրբազան պայքար ֆեյսբուքյան էջում: Ֆեյսբուքյան էջում երկայացվել է նաեւ հանդիպումների ժամանակացույցը: «Սիրելի հայրենակիցներ, մեծ սիրով սպասում ենք մեր հերթական հանդիպումներին: Միասին պետք է կերտենք Հոգևոր Հայաստանը: Հայ, Հայաստան, Հայրենիք ու Աստված»,-ասվում է հաղորդագրությունում:
Կարդալ ավելինՓարիզ-2024. Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը 5-րդն է
Հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականը 5-րդն է օլիմպիական մրցաշարի թիմային հաշվարկում։ 97 կգ քաշային կարգում արծաթե մեդալակիր դարձավ Արթուր Ալեքսանյանը։ 77 կգ քաշային կարգում բրոնզե մեդալ նվաճեց Մալխաս Ամոյանը։ 67 կգ քաշային Սլավիկ Գալստյանը պարտություն կրեց բրոնզե մեդալի համար գոտեմարտում։
Կարդալ ավելինՄԱՆԿԱՊԱՐՏԵԶԻ ԽՈՀԱՆՈՑԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՍԵՑՈՒՄԸ ՎԵՐԱՑՎԵԼ Է
«Հրազդանի թիվ 13 ՆՈՒՀ» ՀՈԱԿ-ի խոհանոցում կրկնակի ստուգայցի ընթացքում Կոտայքի մարզային կենտրոնի տեսուչներն արձանագրել են, որ այստեղ շտկվել են բոլոր խախտումները, սանիտարահիգիենիկ պայմանները համապատասխանեցվել են սահմանված նորմերին (Կոտայքի մարզ, ք. Հրազդան)։ ՍԱՏՄ ղեկավարի որոշմամբ՝ խոհանոցի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է։
Կարդալ ավելինԲռնությունը ոչ միայն պիտի դատապարտելի լինի, այլև պիտի պատշաճ քննություն իրականացվի. ՄԻՊ–ը՝ փաստաբանի եղբոր ծեծի մասին
Եթե տեղի են ունենում բռնության դեպքեր, ապա դրանք, միանշանակ, ոչ միայն պետք է դատապարտելի լինեն, այլև պատշաճ քննություն պետք է իրականացնեն համապատասխան մարմինները։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ՄԻՊ Անահիտ Մանասյանը՝ անդրադառնալով փաստաբան Ռոման Երիցյանի եղբոր նկատմամբ ոստիկանների կողմից կատարված բռնության դեպքին։ «Մեր կողմից համապատասխան գործառույթների իրականացումը հրապարակային է եղել։ Դեպքից անմիջապես հետո նախ մեզ ահազանգ է ներկայացրել փաստաբանը, ով հենց քաղաքացու եղբայրն էր։ Մենք ճշտել ենք քաղաքացու գտնվելու վայրը, քանի որ կարծես՝…
Կարդալ ավելինՔրոնիկական ցավ ունեցող պացիենտների մոտ տարածված են ցավազրկողների չարաշահումները եւ կախումը դրանցից. Addiction
148 հետազոտությունների ամփոփ ուսումնասիրությանը մասնակցել է ավելի քան 4,3 մլն մեծահասակ պացիենտ, որոնք ունեցել են քրոնիկական ցավ եւ ստացել դեղատոմսային ցավազրկողներ, ուսումնասիրությունը ցույց է տվել, որ յուրաքանչյուր տասներորդ պացիենտ ափիոնային կախում է ունեցել կամ խանգարում՝ կապված ափիոնազգիների օգտագործման հետ, եւ գրեթե յուրաքանչյուր երրորդն ունեցել է կախման կամ խանգարման նշաններ՝ կապված ափիոնազգիների օգտագործման հետ։ Այս տեսությունում ներկայացված են ավելի ստույգ եւ ավելի շատ անհանգստացնող տվյալներ ափիոնազգիների չարաշահման հետ կապված, քան կարծում էին նախկինում։ Հետազոտությունն իրականացվել է…
Կարդալ ավելին