Մայրաքաղաքում փոշու արտանետումների կանխարգելմանն ուղղված վերահսկողական միջոցառումների շրջանակում Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները «Ախուրյանի Կոոպշին» ՍՊԸ-ի կողմից իրականացվող բազմաբնակարան շենքի կառուցման ընթացքում արձանագրել են մթնոլորտային օդի պահպանման պահանջների խախտումներ։ Շինաշխատանքները տեղում կասեցվել են, տրվել թերությունները վերացնելու հանձնարարականներ։ Հաջորդ իսկ օրը կառուցապատողի կողմից շտկվել են թերությունները՝ ճանապարհն ամբողջությամբ խճապատվել է և պարբերաբար ջրվում է։ Շինաշխատանքների կասեցումը վերացվել է։
Կարդալ ավելինՊատրաստ ենք առանց նախապայմանների միջուկային զենքի կրճատման շուրջ բանակցել ՌԴ-ի, Չինաստանի և Հս. Կորեայի հետ. Բայդեն
ԱՄՆ-ը պատրաստ է առանց նախապայմանների միջուկային զենքի կրճատման շուրջ բանակցել Ռուսաստանի, Չինաստանի և Հյուսիսային Կորեայի հետ։ Այս մասին ասված է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի գրավոր հայտարարության մեջ՝ կապված ատոմային ռումբից փրկվածների ճապոնական Հիդանկիոյին այս տարվա Խաղաղության Նոբելյան մրցանակի շնորհման հետ։ Պետության ղեկավարի խոսքով՝ համաշխարհային հանրությունը «պետք է շարունակի առաջընթաց գրանցել դեպի այն օրը, երբ կկարողանա վերջնականապես և ընդմիշտ ազատել աշխարհը միջուկային զենքից»։ «Միացյալ Նահանգները պատրաստ է առանց նախապայմանների բանակցել Ռուսաստանի, Չինաստանի և Հյուսիսային Կորեայի հետ՝…
Կարդալ ավելինԱյսօր Աղվանքի Ս. Գրիգորիս կաթողիկոսի նշխարների գտնվելու և յոթ խոտաճարակների հիշատակության օրն է
Ս. Գրիգորիս հայրապետը Վրթանես կաթողիկոսի ավագ որդին էր: Ըստ Փավստոս Բուզանդի՝ Ս. Գրիգորիսը եղել է Աղվանքի և Վիրքի կաթողիկոսը, նորոգել ու բարեկարգել բոլոր եկեղեցիները` Աստծո խոսքը քարոզելով մարդկանց: Նա Քրիստոսի սիրո վարդապետությունը քարոզել է նաև մազքութների երկրում: Մազքութները, Կասպից ծովի Վատնյան կոչվող դաշտում, սրբին կապել են ձիու պոչից և արձակել: Այդպես հայրապետը նահատակվել է: Ըստ ավանդության, նա թաղված է Արցախի Ամարաս գյուղի Ս. Գրիգորիս եկեղեցում: Նրա նշխարները գտնվել են 489 թվականին, հայոց Վաչագան թագավորի օրոք:…
Կարդալ ավելինԼեռնային Ղարաբաղի հայերի վերադարձի հնարավորությունների առումով պետք է իրատես լինել. ՀՀ նախագահ
Հայաստանի նախագահի կարծիքով՝ Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերի վերադարձի հնարավորությունների առումով անհրաժեշտ է իրատես լինել և հարցի լուծմանն անդրադառնալ այն ժամանակ, երբ Երևանի և Բաքվի միջև խաղաղ պայմաններ հաստատվեն: ՀՀ նախագահն այս մասին ասել է «Արմենպրես»-ին և «Շանթ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում: Հայաստանի նախագահի կարծիքով՝ արցախահայերի վերադարձի հնարավորությունն ավելի երկարաժամկետ խնդիր է: «Կարծում եմ՝ պետք է այդ հարցի լուծմանն անդրադառնալ այն ժամանակ, երբ մենք Ադրբեջանի հետ իսկապես խաղաղ պայմաններում հարաբերություններ հաստատենք: Պետք է իրատես լինենք, և դա…
Կարդալ ավելինԵղանակը Հայաստանում
Հանրապետության տարածքում` հոկտեմբերի 13-ի ցերեկը, 15-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում, 14-ին և 16-18-ը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ։ Քամին՝ հյուսիսարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 16-20 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 14-ի ցերեկը կնվազի 2-4 աստիճանով։ «Հայհիդրոմետ»-ից հայտնել են, որ Երևանում հոկտեմբերի 13-ի երեկոյան ժամերին, 15-ին գիշերը և երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Հոկտեմբերի 14-ին և 16-18-ին ժամանակ առ ժամանակ սպասվում…
Կարդալ ավելինՆաթանյահուն ՄԱԿ-ից պահանջել է Լիբանանից դուրս բերել խաղաղապահներին
Իսրայելի և հարավային Լիբանանում ՄԱԿ-ի խաղաղապահ ուժերի միջև լարվածությունը շարունակում է աճել, Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն կոչ է արել մարտական գործողությունների շրջաններից դուրս բերել Լիբանանում ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերը (UNIFIL), հայտնում է Times of Israel-ը: Դիմելով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին՝ Նաթանյահուն եբրայերեն ասել է. «Ժամանակն է, որ դուք դուրս բերեք UNIFIL-ը «Հեզբոլլահի» հենակետերից և մարտական գործողությունների շրջաններից»: «Իսրայելական բանակը բազմիցս խնդրել է դա և բազմիցս էլ մերժումներ ստացել, որոնք բոլորն ուղղված են եղել «Հեզբոլլահի» ահաբեկիչների…
Կարդալ ավելինՄիայնությունը 31 տոկոսով բարձրացնում է դեմենցիայի առաջացման հավանականությունը. NMН
Ֆլորիդայի համալսարանի Բժշկական քոլեջի գիտնականները պարզել են, որ միայնությունը 15 տոկոսով բարձրացնում է կոգնիտիվ ունակությունների նվազման վտանգը, իսկ դեմենցիայի զարգացման հավանականությունը բարձրացնում է 31 տոկոսով։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են Nature Mental Health-ում (NMН)։ Գիտնականներն ուսումնասիրել են աշխարհի մի քանի երկրների 600 հազար մարդկանց առողջության մասին տվյալները։ Հետազոտողները լրացուցիչ գնահատել են մասնակիցների սոցիալական հմտությունները եւ խնդրել նշել, թե որքան ժամանակ են նրանք սովորաբար անցկացնում ընկերների եւ ընտանիքի հետ։ Արդյունքները ցույց են տվել, որ միայնությունը կապված է…
Կարդալ ավելինՕդի ջերմաստիճանը հոկտեմբերի 12-ի ցերեկը կբարձրանա 2-4 աստիճանով, հոկտեմբերի 14-ի ցերեկը նույնքան կնվազի
Հանրապետության տարածքում` հոկտեմբերի 12-ի և 13-ի ցերեկը, 15-16-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում, 14-ին և 17-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ։ Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 16-20 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 12-ի ցերեկը կբարձրանա 2-4 աստիճանով, հոկտեմբերի 14-ի ցերեկը նույնքան կնվազի։ «Հայհիդրոմետ»-ից հայտնել են, որ Երևանում հոկտեմբերի 12-ի և 13-ի երեկոյան ժամերին, 15-16-ի գիշերը և երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։…
Կարդալ ավելինԱՄՆ-ը նոր պատժամիջոցներ է մտցրել Իրանի դեմ
ԱՄՆ ֆինանսների նախարարությունը պատժամիջոցներ է մտցրել Իրանի նավթային եւ նավթաքիմիական հատվածների դեմ Իսրայելին Թեհրանի հասցրած զանգվածային հարվածից հետո, տեղեկացրել է ԱՄՆ ֆինանսների նախարարության օտարերկրյա ակտիվների վերահսկման վարչությունը (OFAC)։ Գերատեսչության հայտարարության համաձայն՝ պատժամիջոցները վերաբերում են տասը ընկերությունների մի քանի իրավադատություններում։ Բացի այդ, պատժամիջոցները մտցվել են 17 նավերի դեմ Իրանի ազգային նավթային ընկերության (NIOC) գործողություններին մասնակցելու համար, որը մինչ այդ արդեն բախվել էր ԱՄՆ պատժամիջոցներին։ ԱՄՆ պետդեպարտամենտը նաեւ պատժամիջոցներ է մտցրել վեց իրավաբանական անձանց եւ վեց նավերի…
Կարդալ ավելինՄեքենաներից արտանետվող գազերը կարող են բարձրացնել ճարպակալման եւ դիաբետի վտանգը. IJMS
Բրիգամ Յանգի համալսարանի (ԱՄՆ) գիտնականները պարզել են, որ դիզելային շարժիչների արտանետվող գազերի ազդեցությունը մկների մոտ կապված է ճարպային զանգվածի ավելացման, ճարպաբջիջների սերտաճի, ինսուլինի հանդեպ ռեզիստենտության եւ օրգանիզմում բորբոքման հետ։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են International Journal of Molecular Sciences (IJMS) ամսագրում։ Հետազոտության առաջին փուլում գիտնականները լաբորատոր մկներին բաժանել են երկու խմբի։ Վեց շաբաթվա ընթացքում առաջին խումբը շնչել է սենյակի օդ, իսկ երկրորդ խումբը՝ դիզելային շարժիչներից արտանետվող գազերի մասնիկներ շաբաթը հինգ օր, 30 րոպեով։ Փորձի ավարտից հետո…
Կարդալ ավելին