Ազգային տիկնիկային թատրոնը Բրազիլիայում մասնակցել է «Animaneco Joinville» միջազգային փառատոնին

Ազգային տիկնիկային թատրոնը Բրազիլիայում մասնակցել է «Animaneco Joinville» միջազգային փառատոնին

   Հովհաննես Թումանյանի անվան ազգային տիկնիկային թատրոնը մասնակցել է Բրազիլիայի Ժոնվիլ քաղաքում անցկացված «Animaneco Joinville» 7-րդ միջազգային տիկնիկային թատերական փառատոնին։   Տիկնիկային թատրոնը հանդես է եկել «Մատնաչափիկը» ներկայացմամբ՝ այն խաղալով երկու անգամ պորտուգալերենով։   Փառատոնի շրջանակում կայացել են մի շարք կարևոր հանդիպումներ։ Թատրոնի գործունեությամբ հետաքրքրվել են Արգենտինայի և Բրազիլիայի այլ միջազգային փառատոների ղեկավարներ, ձեռք են բերվել համագործակցության նախնական պայմանավորվածություններ 2026-2028 թվականներին կայանալիք փառատոների համար։   Բրազիլիայի «Animaneco Joinville» 7-րդ միջազգային տիկնիկային թատերական փառատոնին 24 թատերախումբ…

Կարդալ ավելին

ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը նշում է իր 80-ամյակը՝ ընդգծելով Հայաստանում գյուղական կյանքի կարևորությունը

ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը նշում է իր 80-ամյակը՝ ընդգծելով Հայաստանում գյուղական կյանքի կարևորությունը

  Գյուղատնտեսական փառատոները պարզապես տոնակատարություններ չեն, դրանք հզոր հարթակներ են՝ ճանաչելու գյուղատնտեսների ներդրումը, ամրապնդելու համայնքային կապերը և ներկայացնելու տեղական բերքի բազմազանությունն ու հարստությունը։ Այս տարի Միավորված ազգերի կազմակերպության Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը (ՊԳԿ) միացել է «Բերքի տոն». գյուղական կյանքի և ավանդույթների փառատոնին։  ՊԳԿ-ի տաղավարներում իրենց արտադրանքը ներկայացնելու հնարավորություն ստացան Լոռու, Տավուշի և Սյունիքի մարզերի յոթ շահառու գյուղացիական խմբեր, որոնք կիսվեցին իրենց պատմություններով՝ ընդգծելով ոչ միայն մշակույթն ու ավանդույթները, այլև հայաստանյան գյուղատնտեսության առատությունը։ ՊԳԿ-ի մասնակցությունը կազմակերպության…

Կարդալ ավելին

Երևանի քաղաքապետարանի հերթական նախաձեռնությունը՝ տարեցների համար

Երևանի քաղաքապետարանի հերթական նախաձեռնությունը՝ տարեցների համար

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի երեխաների և սոցիալական պաշտպանության վարչության նախաձեռնած տարեցների ներգնա շրջագայությունների ծրագրի հերթական ուղղությունը Գառնին ու Գեղարդն էին։ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի մեր տատիկներն ու պապիկներն այցելեցին պատմամշակութային կարևոր վայրեր, ունեցան գեղեցիկ ու հիշարժան օր, ձեռք բերեցին նոր ծանոթություններ և վարչության պետ Գևորգ Ղարիբյանի հետ քննարկեցին իրենց խնդիրները: Այս տարվա ընթացքում նախատեսվում է իրականացնել 55 շրջագայություն՝ շուրջ 9 ուղղություններով, որոնցում կներառվի 1100 տարեց։  

Կարդալ ավելին

Ապահով ներդրում, բարձր եկամուտ․ նոր պարտատոմսեր Ամիօ Բանկից՝ շահավետ պայմաններով

Ապահով ներդրում, բարձր եկամուտ․ նոր պարտատոմսեր Ամիօ Բանկից՝ շահավետ պայմաններով

Շտապե´ք օգտվել ներդրման այս բացառիկ հնարավորությունից՝ ստանալով եռամսյակային եկամուտ: Ամիօ Բանկը հայտարարում է պարտատոմսերի հերթական թողարկման մասին՝ ներդրողներին առաջարկելով ապահով և շահավետ ներդրումային հնարավորություն։ Դրամային պարտատոմսերը տրամադրվում են տարեկան 10.25% եկամտաբերությամբ, իսկ դոլարային պարտատոմսերը՝ տարեկան 5.75% եկամտաբերությամբ։ Արժեկտրոնային եկամուտների վճարումները կատարվելու են եռամսյակային պարբերականությամբ։ Տեղաբաշխումը սկսվում է 2025թ. սեպտեմբերի 11-ին և կշարունակվի մինչև նոյեմբերի 18-ը ներառյալ։ Պարտատոմսերի շրջանառության ժամկետը 27 ամիս է, մարման օրը՝ 2027թ. դեկտեմբերի 11-ը։ Տեղաբաշխվող պարտատոմսերի պայմաններն են. Դրամային պարտատոմսերի ծավալը՝ 3,000,000,000…

Կարդալ ավելին

Փոխմարզպետ ռեալ դեմքով .

Փոխմարզպետ  ռեալ դեմքով .

Լոռու  փոխմարզպետ նշանակվեց ԱՐՍԵՆ  ՂԱՐԻԲՅԱՆԸ՝ այսօր  կառավարութայն  նիստի ժամանակ,  ՀՀ վարչապետի որոշմամբ, Արսեն Ղարիբյանը նշանակվել է, Լոռու մարզպետի տեղակալ:    Շնորհավորում եմ  Լոռու մարզի մեր հարգելի ազգաբանկչությանը , Արսեն Ղարիբյանի մտերիմներին, ճանաչողներին  և հարազատներին այն բանի համար, որ հրաշալի անձնավորություն  նշանակվել է գործադիր պաշտոնում, իհարկե /պաշտոն/ բառը  դժվար է համադրել  Ղարիբյանի նման համեստ, պատրաստակամ, աշխատասեր, բանիմաց ՝ ինչպես ժողովուրդն է ասում / մեծի հետ մեծ -փոքրի հետ փոքր/ , մարդ տեսակին:    Սակայն   ժողովրդի ծոցից …

Կարդալ ավելին

Ադրբեջանական քարոզչության կեղծ «վարդապետը»

Ադրբեջանական քարոզչության կեղծ «վարդապետը»

Մոսկվայում հրատարակվող «Աստվածաբանություն. Տեսություն և պրակտիկա» («Теология: теория и практика») ամսագրում հրապարակված «աստվածաբանության թեկնածու», վարդապետ Ալեքսիյ Նիկոնորովի աշխատությունները լի են պատմական փաստերի աղավաղումներով, կեղծիքներով և ադրբեջանական պաշտոնական քարոզչական թեզերով։ Վերջինս իր հրապարակումներով նպաստում է հայկական քրիստոնեական ժառանգության աղվանականացմանն ու ադրբեջանականացմանը՝ այն ներկայացնելով որպես «կովկասյան ալբանական» կամ «ադրբեջանական»։ Նման փոխարինումը նպատակ ունի օտարել հայկական հոգևոր և մշակութային սովորույթները և աղավաղել պատմական հիշողությունը։ Այդ հրապարակումները ոչ միայն հակասում են գիտական օբյեկտիվության սկզբունքներին, այլև վնասում են միջեկեղեցական եղբայրական…

Կարդալ ավելին

Երթևեկության կազմակերպման նոր փոփոխությունները տվել են դրական արդյունք

Երթևեկության կազմակերպման նոր փոփոխությունները տվել են դրական արդյունք

Երթևեկության կազմակերպման վերջին փոփոխություններն ու հանրակթական դպրոցներում և հաստատություններում դասաժամերի մեկնարկի փոփոխությունը դրական ազդեցություն են ունեցել խցանումների մակարդակի վրա. միջինացված տվյալներով՝ առավելագույն դանդաղեցման պարագայում խցանումները նվազել են 13․3 տոկոսով, իսկ միջին դանդաղեցման դեպքում՝ 25․7 տոկոսով։ Մանրամասները՝ տեսանյութում.

Կարդալ ավելին

Մխիթարյան Միաբանության 325-ամյակին նվիրված համերգ Սուրբ Ղազար կղզում

Մխիթարյան Միաբանության 325-ամյակին նվիրված համերգ Սուրբ Ղազար կղզում

Վենետիկի Սուրբ Ղազար կղզու Մխիթարյան Մայրավանքում՝ Մխիթարյան Միաբանության հիմնադրման 325-ամյակի շրջանակում սեպտեմբերի 7-ին կայացավ «ՄԻԱՍԻՆ» համահայկական ՀԿ-ի նախաձեռնած «Հայ հոգևոր երաժշտությունը եվրոպական տաճարներում» խորագրով նոր մշակութային ծրագիրը: Ներկա էին Պոլսոյ հայ կաթողիկէ համայնքի առաջնորդ և Մխիթարեան միաբանութեան վանահայր Լեւոն արք. Զէքիեանը, միաբանության հոգևոր հայրերը, հայ և իտալացի ուխտավորներ Իտալիայի տարբեր քաղաքներից։ Արգենտինաբնակ երաժիշտ Գագիկ Գասպարյանը ՝ դաշնակահար Զոյա Թուխմանովա Կարապետյանի երգեհոնի ուղեկցությամբ հանդիսատեսին ներկայացրեց Կոմիտասի և Ներսես Շնորհալու, Գրիգոր Նարեկացու, Մխիթար Այրիվանեցու ստեղծագործությունները, ինչպես նաև…

Կարդալ ավելին

Փոփոխություններ «Լեզվի մասին» օրենքում

Փոփոխություններ «Լեզվի մասին» օրենքում

  ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ԱԺ լիագումար նիստում ներկայացրել է ««Լեզվի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Նրա բնորոշմամբ՝ ներկայացված օրենսդրական փաթեթը կարևոր առաջին քայլն է լեզվական քաղաքականության ճշգրտման և հստակեցման ուղղությամբ: Առաջիկայում հանրային քննարկման կներկայացվի Լեզվի կոմիտեի մշակած լեզվական քաղաքականության հայեցակարգը: Աժ-ում քննարկվող փաթեթով, ըստ Ժաննա Անդրեասյանի, նախատեսվում է կարգավորել առաջնային խնդիրները. «Խոսքը, մասնավորապես, վերաբերում է եզրույթների կանոնարկման գործընթացին: Առաջարկում ենք առանձին լիազորող նորմ սահմանել պետական փաստաթղթաշրջանառության մեջ կիրառվող եզրույթների կանոնարկման գործընթացի համար՝…

Կարդալ ավելին

ՇՎՏՄ-Ն ՀԱՅՏՆԱԲԵՐԵԼ Է ԽԱԽՏՈՒՄՆԵՐ «ԱԼԵՔՍ-33» ՍՊԸ-ԻՆ ՊԱՏԿԱՆՈՂ ԼՑԱԿԱՅԱՆՈՒՄ

ՇՎՏՄ-Ն ՀԱՅՏՆԱԲԵՐԵԼ Է ԽԱԽՏՈՒՄՆԵՐ «ԱԼԵՔՍ-33» ՍՊԸ-ԻՆ ՊԱՏԿԱՆՈՂ ԼՑԱԿԱՅԱՆՈՒՄ

ՀՀ Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կողմից իրականացվող վերահսկողական գործողությունների շրջանակում ք. Արմավիր, Վաղարշապատ, Երևանյան խճուղի 16-17, 9/3 հասցեում գործող հեղուկացված ածխաջրածնային գազի, բենզին և դիզելային վառելիքի վաճառքով զբաղվող «ԱԼԵՔՍ-33» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում անցկացվել են ստուգումներ։ Ստուգումների արդյունքում հայտնաբերվել են էական խախտումներ, այդ թվում՝ վառելիքաբաշխիչ սարքավորման կողմից չափագիտության պահանջների խախտում, թերլիցքավորում և QR կոդի բացակայություն։ Հայտնաբերված իրավախախտումների համար նախատեսվել է տուգանք՝ 1 միլիոն 138 հազար 839 ՀՀ դրամի չափով։               …

Կարդալ ավելին
1 81 82 83 84 85 826