Հարավային Կալիֆոռնիայի երկու հայեր՝ տղամարդ և կին, մեղադրվում են Medicare-ից ավելի քան 54 միլիոն դոլար խաբելու մեջ՝ հոսփիսային ծառայությունների և ախտորոշիչ թեստերի կեղծ հայցեր ներկայացնելու և անօրինական միջոցների լվացման մեջ՝ միլիոնավոր դոլարների ոսկյա մետաղադրամներ և ձուլակտորներ գնելով, հայտնում է USA Today-ը՝ վկայակոչելով դաշնային իշխանություններին։ 36-ամյա Սոֆյա Շաքլյանը՝ Լոս Անջելեսից և 47-ամյա Ալեքս Ալեքսանյանը՝ Բըրբենքից ձերբակալվել են չորեքշաբթի՝ դաշնային մեծ երդվյալ ատենակալների 24 մեղադրանքի հիման վրա, ասվում է ԱՄՆ արդարադատության նախարարության հաղորդագրության մեջ: Դաշնային դատախազները հայտնել…
Կարդալ ավելինՀնագետները հայտնաբերել են Հայաստանի ամենահին եկեղեցին
Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի և Գերմանիայի Մյունստերի համալսարանի հնագետները Հայաստանի հնագույն Արտաշատ քաղաքում հայտնաբերել են նախկինում անհայտ վաղ քրիստոնեական եկեղեցու մնացորդներ, հայտնում է Մյունստերի համալսարանի կայքը։ Գտածոն ութանկյուն շինություն է՝ խաչաձեւ ընդարձակումներով։ Գիտնականների խումբը պեղել է եկեղեցու մի մասը և ուսումնասիրել այն՝ օգտագործելով երկրաֆիզիկական մեթոդները: «4-րդ դարի շենքը երկրի հնագիտորեն փաստագրված ամենահին եկեղեցին է, որը ներկայացնում է վաղ քրիստոնեության սենսացիոն ապացույցները Հայաստանում», – ասաց Մյունստերի համալսարանի պրոֆեսոր Ախիմ Լիխտենբերգերը: «Ութանկյուն եկեղեցիներն այստեղ մինչ այժմ անհայտ…
Կարդալ ավելինՀարձակման դեպքում ՀՀ-ն ամեն ինչ անելու է, որ պաշտպանվի․ Արմեն Գրիգորյան. Factor TV
Factor TV-ի հարցազրույցը՝ ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ։ -Ադրբեջանի հետ բանակցային գործընթացն այս պահին փակուղային չէ՞ արդյոք․ չնայած՝ ՀՀ Սահմանադրական դատարանը որոշեց, որ անկախության հռչակագրի՝ Սահմանադրությունում չմեկնաբանված դրույթները չունեն իրավական ուժ, որոնցից է ՀՀ և ԼՂ վերամիավորման դրույթը, Ադրբեջանը դա բավարար չի համարում, և պահանջում է փոխել Սահմանադրությունը։ Սա փակուղային իրավիճակ չէ՞։ -Ես կարող եմ ասել, թե մենք ինչ նպատակներ ունենք և մենք ինչ ենք փորձում անել։ Մենք պատրաստ ենք հնարավորինս արագ կնքել…
Կարդալ ավելինԵՄ-ն Հունգարիայի վետոն շրջանցելու համար Կիևին ռազմական օգնության նոր հիմնադրամ կստեղծի. El Pais
Եվրամիությունն ուղիներ է փնտրում՝ հաղթահարելու համար Խաղաղության եվրոպական հիմնադրամի միջոցով Ուկրաինային ռազմական օգնություն տրամադրելու Հունգարիայի արգելափակումը։ Հունգարիան գրեթե 1,5 տարի շարունակ արգելափակում է 6 միլիարդ եվրոն, որը պետք է փոխհատուցեր ԵՄ երկրներին Կիևին զենք մատակարարելու նպատակով, գրում է El Pais պարբերականը։ Ի պատասխան՝ ԵՄ-ն դիտարկում է կամավոր ներդրումներով նոր միջկառավարական հիմնադրամի ստեղծման հարցը՝ բացառելով Բուդապեշտի մասնակցությունը։ Սակայն նման հիմնադրամի ստեղծման համար անհրաժեշտ է ԵՄ բոլոր 27 երկրների, ներառյալ՝ Հունգարիայի միաբանությունը։ ԵՄ արտգործնախարարներն առաջարկը կքննարկեն Լյուքսեմբուրգում…
Կարդալ ավելինԵրկրաշարժ Արտաշատ քաղաքից 8 կմ հյուսիս-արևմուտք
Հոկտեմբերի 11-ին, տեղական ժամանակով ժամը 20:44-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 16։44-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40․01⁰ և արևելյան երկայնության 44.48⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան՝ Արտաշատ քաղաքից 8 կմ հյուսիս-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ 2․3 մագնիտուդով երկրաշարժ:Հայտնում են ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3 բալ: Երկրաշարժը զգացվել է Արտաշատ քաղաքում, Դվին և Նարեկ գյուղերում՝ 2-3 բալ ուժգնությամբ։
Կարդալ ավելինՀայաստանի ԱԳՆ-ն դատապարտել է Լիբանանում ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերի կենտրոնակայանի վրա հարձակումը
Հայաստանի արտգործնախարարությունը դատապարտել է Լիբանանում ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերի կենտրոնակայանի վրա հարձակումը: «Որպես Լիբանանում ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերում մասնակցություն ունեցող երկիր՝ Հայաստանը խստորեն դատապարտում է կենտրոնակայանի վրա հարձակումը»,- ասված է ՀՀ ԱԳՆ-ի X-ի միկրոբլոգում: Գերատեսչությունից հիշեցրել են, որ ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերը կոչված են ամրապնդելու կայունությունը՝ համաձայն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի համապատասխան բանաձևերի:
Կարդալ ավելինՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը շարունակում է մարզերում շրջիկ ձևաչափով ծառայությունների մատուցումը
Տեղում աշխատանքներն առավել արդյունավետ կազմակերպելու, ծառայությունները քաղաքացիներին առավել հասանելի դարձնելու, ինչպես նաև ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց ՀՀ քաղաքացիություն ստանալու վերաբերյալ դիմումների ընդունմանն աջակցելու նպատակով ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը ներդրել է շրջիկ ծառայություն։ Հոկտեմբերի 14-ից 16-ը նախատեսվում է շրջիկ ծառայություն իրականացնել Շիրակի մարզում: Մասնավորապես՝ ✔️ Ախուրյան համայնքում՝ հոկտեմբերի 14-ին, ժամը 12.00-17.00, ✔️ Ամասիա համայնքում՝ հոկտեմբերի 15-ին, ժամը 11.00-17.00, ✔️ Անի համայնքում՝ հոկտեմբերի 16-ին, ժամը 11.00-17.00։
Կարդալ ավելինԴրամական միջազգային փոխանցումներ առանց սահմանների Ամիօ բանկի հետ
Ամիօ բանկի հետ ցանկացած հեռավորություն հաղթահարելի է: Ներկայացնում ենք բանկի միջոցով դեպի ԱՄՆ և Եվրոպա ավելի արագ և պարզ փոխանցումներ իրականացնելու լավագույն առաջարկը: Ծառայությունից կարող են օգտվել ինչպես ֆիզիկական, այնպես էլ իրավաբանական անձինք: Ինչո՞ւ կատարել փոխանցումներն Ամիօ բանկի միջոցով. Փոխանցման համար մինիմալ տվյալների տրամադրում Փոխանցման ստացում առավելագույնը 1-2 բանկային օրվա ընթացքում Առանց գումարից որևէ հավելյալ պահումի Շտապեք օգտվել բանկի կողմից ամեն օր արդիականացվող ծառայությունների շահավետ առաջարկներից: Փոխանցումների մանրամասներին ծանոթացեք այստեղ: Ամիօ բանկ, դրամական միջազգային փոխանցումներ առանց…
Կարդալ ավելինԱզատազրկված անձինք արտաքին աշխարհի հետ կկապվեն ավելի մատչելի սակագներով. նախկին 18-35-ի փոխարեն՝ 1 րոպեն 8,91 դրամ
ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունը, կարևորելով ազատազրկված անձանց հաղորդակցումն արտաքին աշխարհի հետ, շարունակում է իրականացնել աշխատանքներ կապի՝ առավել բարենպաստ և որակյալ պայմանների ստեղծման ուղղությամբ։ Այսպիսով՝ ազատազրկված անձանց կայուն հեռախոսակապի իրավունքն ապահովելու նպատակով բոլոր 10 քրեակատարողական հիմնարկներում իրականացվել էր կարիքների գնահատում։ Դրա հիման վրա կազմակերպված մրցույթի արդյունքում քրեակատարողական հիմնարկների համար ձեռք է բերվել բոլորովին նոր, հակավանդալային, անհատական քարտային համակարգով աշխատող 170 հեռախոս։ Հեռախոսակապի նոր համակարգի ներդրումն առանձնահատուկ է նրանով, որ բացի անվճար զանգերից դեպի հատուկ կարևորության…
Կարդալ ավելինԵվրոպական երկրները և ԱՄՆ-ը կանխում են լարվածության դեէսկալացիան Մերձավոր Արևելքում. Նախագահ
Եվրոպական երկրները և ԱՄՆ-ը չեն ցանկանում, որ մերձավորարևելյան պետությունների հարաբերությունները զարգանան հանգիստ մթնոլորտում։ Այդ մասին Աշխաբադում ՌԴ առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեքշիանը։ «Եվրոպական երկրները և Միացյալ Նահանգները չեն ցանկանում, որ [Մերձավոր Արևելքի] տարածաշրջանի երկրների միջև հարաբերությունները շարունակվեն հանգիստ ուղղությամբ», – մեջբերում է Փեզեքշիանի մամուլի ծառայությունը։ Ինչպես նշել է Իրանի նախագահը, իրավիճակը տարածաշրջանում դարձել է կրիտիկական՝ կապված այն բանի հետ, որ Իսրայելը չի ճանաչում «ոչ մի միջազգային իրավական և մարդասիրական շրջանակ»։
Կարդալ ավելին