Ինչու՞ է նոր հիմնանորգված ճանապարհը դարձել ոչ երթեւեկելի. Արմեն Խաչատրյանի հարցը Գնել Սանոսյանին

Ինչու՞ է նոր հիմնանորգված ճանապարհը դարձել ոչ երթեւեկելի. Արմեն Խաչատրյանի հարցը Գնել Սանոսյանին

ԱԺ պատգամավոր Արմեն Խաչատրյանի հարցն առնչվել է Սյունիքի Տաթեւ-Աղվանի նոր հիմնանորոգված ճանապարհի հատվածին: «Ինչու՞ է նոր հիմնանորոգված Տաթեւ-Աղվանի ճանապարհի ասֆալտը գրեթե ամբողջությամբ քանդվել, եւ տվյալ հատվածը դարձել ոչ երթեւեկելի»,- հարցրել է պատգամավոր Արմեն Խաչատրյանը: ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը պարզաբանել է, որ մեր երկրում ճանապարհների համար երկու պատասխանատու կա. մեկը պատվիրատուն է՝ ի դեմս Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության, երկրորդը՝ շինարարները:

Կարդալ ավելին

Հնարավո՞ր է, որ էլեկտրաէներգիայի եւ գազի սակագների վերանայում լինի. Բաբկեն Թունյան

Հնարավո՞ր է, որ էլեկտրաէներգիայի եւ գազի սակագների վերանայում լինի. Բաբկեն Թունյան

ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը հետաքրքրվել է վերջին շրջանում դրամի զգալի արժեւորմամբ: Նրա խոսքով` տարվա սկզբի համեմատ դրամը դոլարի նկատմամբ արժեւորվել է մոտ 12-13 տոկոսով, իսկ 2020 թ. համեմատ` 20 տոկոսով: Պատգամավորը հետաքրքրվել է` հնարավո՞ր է, որ այս հանգամանքն ազդի էլեկտրաէներգիայի եւ գազի սակագների վրա` դրանք վերանայելու առումով: ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի խոսքով` սակագներում փոխարժեքի ազդեցությունը հաշվարկված է, եւ հայկական դրամի արժեւորումը հաշվարկների մեջ պետք է մասնակից լինի: «Վստահ եմ, որ…

Կարդալ ավելին

Նախարարը պարզաբանել է, թե ինչպես կարող է ազգային արժույթի ամրապնդումն անդրադառնալ արտաքին պարտքի սպասարկման վրա

Նախարարը պարզաբանել է, թե ինչպես կարող է ազգային արժույթի ամրապնդումն անդրադառնալ արտաքին պարտքի սպասարկման վրա

Հայկական դրամի ամրապնդման ամեն մի տոկոսային կետը կարող է նպաստել մոտ 700 մլն դրամի ապահովմանը արտաքին պարտքի սպասարկման գծով։ Այս մասին Ազգային ժողովում, ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի խորհրդարանական մշտական հանձնաժողովի նիստում, 2021թ. պետբյուջեի կատարողականի նախնական քննարկման ժամանակ, հունիսի 13-ին ասել է հանրապետության ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը՝ պարզաբանելով, թե ինչպես կարող է ազգային արժույթի ամրապնդումն անդրադառնալ երկրի արտաքին պարտքի սպասարկման վրա։ Նրա խոսքով՝ 2021թ. արտաքին պարտքի սպասարկմանն ուղղվել է մոտ 72,3 մլրդ դրամ։ Այս թիվն ի…

Կարդալ ավելին

Մահացել է ժողովրդական արտիստ Ռաֆայել Քոթանջյանը

Մահացել է ժողովրդական արտիստ Ռաֆայել Քոթանջյանը

79 տարեկանում մահացել է ՀՀ ժողովրդական արտիստ Ռաֆայել Քոթանջյանը։ Ռաֆայել Քոթանջյանը ծնվել էր 1942թ․-ին Թբիլիսում, 1946թ․–ին ընտանիքը տեղափոխվել է Երեւան։ 1960-1964 թթ․ սովորել է Երեւանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի դերասանական ֆակուլտետում։ 1964-1966 թվականներին որպես դերասան և ռեժիսոր աշխատել է Զանգեզուրի Շիրվանզադեի անվան թատրոնում և այստեղից էլ սկսվել է նրա կարիերան։ Խաղացել է բազմաթիվ ֆիլմերում՝ «Քաոս», «Ադամանդե ձեռքը»,«Օտար խաղեր», «Մեր բակը», «Կոմսուհի դը Մոնսորո», «Պատվի համար» և այլն։1980թ․-ին արժանացել է ՀԽՍՀ վաստակավոր արտիստի կոչմանը, 2003թ․-ին՝ ՀՀ ժողովրդական արտիստի…

Կարդալ ավելին

Հայաստանում վերջին մեկ շաբաթում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 38 նոր դեպք. Մահ չի գրանցվել

Հայաստանում վերջին մեկ շաբաթում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 38 նոր դեպք. Մահ չի գրանցվել

Հայաստանում հունիսի 13-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ վերջին մեկ շաբաթում կորոնավիրուսով գրանցվել է վարակվելու 38 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 423044-ի: Այս մասին  տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների և վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը: Վերջին մեկ շաբաթում կատարվել է 10782 թեստավորում: Մինչև այժմ կատարված թեստավորումների ընդհանուր թիվը 3120713 է: Փաստացի այս պահին բուժվում է 67 պացիենտ, նվազել է 9-ով: Վերջին տվյալներով ապաքինվել է 412668 անձ` վերջին մեկ շաբաթում՝ 48 անձ: Մեկ շաբաթում կորոնավիրուսի հետևանքով…

Կարդալ ավելին

«Ժամանակը եկավ հրաժեշտ տալու». Տաթեւիկ Ռեւազյանը հրաժարական է տվել

«Ժամանակը եկավ հրաժեշտ տալու». Տաթեւիկ Ռեւազյանը հրաժարական է տվել

Տաթեւիկ Ռեւազյանը հրաժարական է տվել ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի ղեկավարի պաշտոնից։ Այս մասին նա տեղեկացրել է ֆեյսբուքյան իր էջում։ Հրաժարականի առնչությամբ, նա, մասնավորապես, նշել է. «Ժամանակը եկավ հրաժեշտ տալու ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի ղեկավարի պաշտոնին: Ես երախտապարտ եմ այս հնարավրության համար, որն ինձ ընձեռվեց՝ գրեթե 4 փորձություններով եւ հաջողություններով լի տարիներ ծառայելու ավիացիայի ոլորտին եւ մեր ժողովրդին: Ես հպարտ եմ այն արդյունքներով, որոնց մեր թիմը հասավ, հատկապես՝ մեր երկնքի անվտանգության ապահովանն ուղղված քայլերով: Առաջիկայում հստակորեն տեսանելի…

Կարդալ ավելին

Տեղի է ունեցել Հայաստանի և Կատարի վարչապետների հանդիպումը, որի արդյունքներով ստորագրվել են մի շարք փաստաթղթեր

Տեղի է ունեցել Հայաստանի և Կատարի վարչապետների հանդիպումը, որի արդյունքներով ստորագրվել են մի շարք փաստաթղթեր

Պաշտոնական այցով Դոհայում գտնվող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Կատարի Պետության վարչապետ, Ներքին գործերի նախարար Շեյխ Խալիդ բին Խալիֆա բին Աբդուլազիզ Թանիի հետ։ Վարչապետի աշխատակազմից NEWS.am-ին հայտնում են, որ նախ տեղի է ունեցել դիմավորման պաշտոնական արարողությունը, որի ընթացքում հնչել են Հայաստանի Հանրապետության և Կատարի Պետության պետական օրհներգերը, այնուհետև երկու երկրների կառավարությունների ղեկավարները ողջունել են պատվիրակությունների անդամներին: Հանդիպման ընթացքում Կատարի Պետության վարչապետը կարևորել է ՀՀ վարչապետի պաշտոնական այցը և ընդգծել երկու բարեկամ երկրների միջև բազմակողմ համագործակցության…

Կարդալ ավելին

Անթույլատրելի էր Բագրատ Եսայանին բերման ենթարկելն ու ձերբակալելը. Լրագրողական ՀԿ-ների հայտարարությունը

Անթույլատրելի էր Բագրատ Եսայանին բերման ենթարկելն ու ձերբակալելը. Լրագրողական ՀԿ-ների հայտարարությունը

Հայաստանյան լրագրողական շուրջ մեկ տասնյակ ՀԿ-ներ հանդես են եկել հայտարարությամբ, որտեղ անդրադարձել են «Երկիր մեդիա» հեռուստաընկերության տնօրեն, ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Բագրատ Եսայանին ձերբակալելու դեպքին: Հայտարարությունում ասվում է. «Հունիսի 10-ին, առանց նախնական ծանուցման, ԱԱԾ չորս աշխատակից ներխուժել է «Երկիր մեդիա» հեռուստաընկերության տնօրեն, ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Բագրատ Եսայանի աշխատասենյակ, բերման ենթարկել և ձերբակալել նրան: Ըստ փաստաբան Վահե Եփրիկյանի հաղորդագրության՝ Բագրատ Եսայանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 38-225 հոդվածի 2-րդ մասի (Զանգվածային անկարգությունների…

Կարդալ ավելին

Մեր հաղթանակի այլընտրանքը Հայաստանի թուրքացումը և Արցախի հայաթափումն է. Իշխան Սաղաթելյան

Մեր հաղթանակի այլընտրանքը Հայաստանի թուրքացումը և Արցախի հայաթափումն է. Իշխան Սաղաթելյան

Հունիսի 14-ին ժամը 19։30-ին Ֆրանսիայի հրապարակում «Դիմադրության» շարժման հանրահավաքն է կայանալու։ «Մեր հաղթանակի այլընտրանքը Հայաստանի թուրքացումը և Արցախի հայաթափումն է։ Դա թույլ տալ մենք չենք կարող։ Հունիսի 14-ին, ժամը 19։30-ին արի՛ Ֆրանսիայի հրապարակ»,- գրել է շարժման առաջնորդներից ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը։

Կարդալ ավելին

Այսօր ունենք ահռելի քանակությամբ պետական գույք, որը ոչ մի եկամուտ, արդյունք չի բերում երկրին. Փաշինյան

Այսօր ունենք ահռելի քանակությամբ պետական գույք, որը ոչ մի եկամուտ, արդյունք չի բերում երկրին. Փաշինյան

Պետական գույքի արդյունավետ կառավարումը մեր ամենակերոեւոր մարտահրավերներից մեկն է, որովհետեւ այսօր ունենք ահռելի քանակությամբ պետական գույք, որը ոչ մի եկամուտ, արդյունք չի բերում երկրին: Այս մասին այսօր՝ հունիսի 9-ին, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Հազարավոր օբյեկտներ, որոնք պետական են, չեն աշխատում ուղղակի կամ չօգտագործվելու պատճառով մաշվում են: Պետք է հասկանանք, թե ինչպես արդյունավետ կառավարենք պետական գույքը: Կան պետական շենքեր, որոնք չեն օգտագործվում, եւ կան պետական գերատեսչություններ, որոնք տարածքներ են վարձակալում այդտեղ տեղավորվելու համար»,-ասաց…

Կարդալ ավելին
1 481 482 483 484 485 570