Պաշտոնական Բաքուն շարունակում է պնդել, որ Երեւանի հետ խաղաղ պայմանագիր չի ստորագրվի առանց Հայաստանի Սահմանադրության փոփոխության, ավելի ճիշտ՝ առանց Անկախության հռչակագրի հիշատակումը Հիմնական օրենքից հանելու։ «Այս փաստաթուղթը տարածքային պահանջներ է պարունակում Ադրբեջանի նկատմամբ», – «Ազատություն» ռադիոկայանի տարածաշրջանային թղթակից Ջոշ Կուչերային տված հարցազրույցում ասել է Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը։ Ավելին, ադրբեջանցի բարձրաստիճան պաշտոնյան պնդել է, որ դա այս պահին խաղաղ գործընթացի միակ խոչընդոտն է. «Մենք ցանկանում ենք վստահ լինել, որ Հայաստանի հետ…
Կարդալ ավելինՊԵԿ-ը բացահայտել է 3 կիլոգրամ քաշով «կոկաին» տեսակի թմրամիջոցի մաքսանենգության դեպք
Օրերս ՊԵԿ էլեկտրոնային առևտրի և օդային տրանսպորտով իրականացվող փոխադրումների վարչության աշխատակիցները մաքսային հսկողության են ենթարկել Դոմինիկյան Հանրապետությունից տարանցիկ չվերթով Հայաստանի Հանրապետություն ժամանած Դոմինիկյան Հանրապետության քաղաքացի Մ․Հ․-ին, վերջինիս ճամպրուկը և ձեռքի ուղեբեռը։ Մաքսային զննման արդյունքում քաղաքացու ճամպրուկում գտնվող տեսախցիկի պատյանի կարված կողային հատվածներից և դյուրակիր համակարգչի պատյանի կարված հատվածից հայտնաբերվել է 3 կիլոգրամ ընդհանուր քաշով 3 փաթեթ՝ «կոկաին» տեսակի թմրամիջոցի պարունակությամբ։ Այս մասին հաղորդում են ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։ Կազմված նյութերը փոխանցվել են…
Կարդալ ավելինՎԵՐԱՑՎԵԼ Է ԿԱԹՆԱՄԹԵՐՔԻ ԱՐՏԱԴՐԱՄԱՍԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՍԵՑՈՒՄԸ
«Զովետի» ՍՊԸ-ին պատկանող կաթնամթերքի արտադրամասում իրականացված կրկնակի ստուգայցի ընթացքում ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները արձանագրել են, որ նախկինում արձանագրված խախտումը (արտադրամասը չի ունեցել աշխատակիցների համար հանդերձարան), շտկվել է։ ՍԱՏՄ ղեկավարի որոշմամբ՝ կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է։ Լրատվություն
Կարդալ ավելինՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը շնորհավորել է Հայաստանին Օլիմպիական խաղերում առաջին մեդալը նվաճելու առթիվ
Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին շնորհավորել է Հայաստանին Փարիզի Օլիմպիական խաղերում առաջին մեդալի նվաճման առթիվ։ Այդ մասին Ֆրանսիայի դեսպանը գրառում է կատարել X-ի միկրոբլոգում՝ կից հրապարակելով տեսանյութ։ «Շնորհավորում ենք Հայաստանի առաջին մեդալը նվաճած մարմնամարզիկ Արթուր Դավթյանին»,-գրել է դեսպան Դըկոտինյին։
Կարդալ ավելինԵՄ-ը նոր անհատական պատժամիջոցներ է մտցրել Բելառուսի դեմ ներքին բռնաճնշումների պատճառով
ԵՄ Խորհուրդը երկուշաբթի որոշել է սահմանափակիչ միջոցներ մտցնել եւս 8 մարդու դեմ Բելառուսում՝ ներքին բռնաճնշումների եւ մարդու իրավունքների խախտումների հետ կապված։ Ինչպես գրել է «Европейская правда»-ն, այս մասին տեղեկացրել են ԵՄ Խորհրդում։ Սահմանափակիչ միջոցները մտցվել են ներքին գործերի նախարարության Կազմակերպված հանցավորության եւ կոռուպցիայի դեմ պայքարի գլխավոր վարչության պետի երկու տեղակալների նկատմամբ։ Վարչությունը գլխավոր մարմիններից մեկն է, որը պատասխանատու է Բելառուսում քաղաքական հետապնդումների համար, ներառյալ անօրինական ձերբակալությունները եւ դաժան վերաբերմունքը ակտիվիստների նկատմամբ, այդ թվում կտտանքները։ Այսօրվա ցուցակներում…
Կարդալ ավելինՎերին Լարսի անցակետում մոտ 800 հայկական բեռնատար է կուտակվել. մաքսային կցորդ
Ռուսական կողմի Վերին Լարսի անցակետում մոտ 3 հազար բեռնատար է կուտակվել, այդ թվում՝ 800 հայկական բեռնատար։ Այս մասին օգոստոսի 5-ին NEWS.am -ի թղթակցի հետ զրույցում ասաց Ռուսաստանում Հայաստանի դեսպանատան մաքսային կցորդ Վահան Հակոբյանը։ Նա պարզաբանեց, որ սա ավելի օբյեկտիվ տեղեկատվություն է, քան նախկինում հրապարակված տեղեկությունն այն մասին, որ հերթում է մոտ 4 հազար բեռնատար, այդ թվում՝ մոտ 1,1 հայկական բեռնատար։ «Իրական թիվն ավելի քիչ է»,- վստահեցրեց Հակոբյանը։ Մաքսային կցորդը հայտնել է, որ Վերին Լարսի անցակետում դեպի Ռուսաստան…
Կարդալ ավելինՑեղասպանության պատասխանատուները պետք է ոչ թե խորհրդարանական ամբիոնում կանգնեն, այլ դատարանի դահլիճում. Էրդողան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կրկին սուր քննադատության է ենթարկել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին ԱՄՆ Կոնգրեսում ելույթ ունենալու հրավերը, հայտնում են թուրքական լրատվամիջոցները։ «Մեր ժամանակների Հիտլեր Նեթանյահուի ստերին այսօր ծափահարողները չի կարողանալու մաքրել այս սև բիծը: Ցեղասպանության պատասխանատուները պետք է ոչ թե խորհրդարանական ամբիոնում կանգնեն, այլ դատարանի դահլիճում, որ պատասխան տան իրենց կատարած հանցագործությունների համար»,- ասել է Թուրքիայի նախագահ՝ չնշելով, որ Թուրքիան ինքն է պատասխանատու Հայոց ցեղասպանության համար, ինչը, սակայն, շարունակում է համառորեն հերքել։ Էրդողանը…
Կարդալ ավելինՀնդկաստանը նախատեսում է ընդլայնել բեռնափոխադրումները «Հյուսիս-Հարավ» միջանցքով. փորձագետ
Հնդկաստանի և Ռուսաստանի կողմից երկկողմ առևտրում Չենայ-Վլադիվոստոկ երթուղու, «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի և Հյուսիսային ծովի երթուղու օգտագործումը կնպաստի մատակարարումների աճին։ Դրա մասին ТАСС-ին հայտնել է Հնդկաստանի առևտրի և արդյունաբերության նախարարության հիմնած Հնդկաստանի արտահանման կազմակերպությունների ֆեդերացիայի (FIEO) գլխավոր և գլխավոր գործադիր տնօրեն Աջայ Սահայը։ Նրա համոզմամբ՝ երկու երկրների միջև ապրանքաշրջանառության ծավալների հետագա աճի կարևոր պայմաններից մեկը լոգիստիկ խնդիրների լուծումն է։ «Հնդկական արտահանողները, հատկապես փոքր արտահանողները, հստակ պատկերացում չունեն, թե որ ճանապարհով պետք է Ռուսաստան ապրանք արտահանեն»,-…
Կարդալ ավելինՄՊՀ-ն «Գլոբբինգի/Globbing»-ի նկատմամբ նշանակել է շուրջ 53 մլն դրամի տուգանք՝ հասարակության մոլորեցման դրսևորումներով անբարեխիղճ մրցակցության համար
Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը պատասխանատվության միջոց է կիրառել «Գլոբալ Շիփփինգ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության նկատմամբ՝ հասարակության մոլորեցման դրսևորումներով անբարեխիղճ մրցակցության համար։ Մասնավորապես, Հանձնաժողովն արձանագրել է, որ Չինաստանից ՀՀ օդային առաքումների համար «5-10 աշխատանքային օր» ժամկետ հայտարարելու պարագայում 2022 թվականի հունվարի 1-ից մինչև 2023 թվականի ապրիլի 25-ն ընկած ժամանակահատվածում Չինաստանից ՀՀ իրականացված օդային առաքումների ընդհանուր թվի առնվազն 26%-ն առաքվել է հայտարարված տասնօրյա առավելագույն ժամկետի խախտմամբ. Ընկերությունը նշված ծառայության համար կայքի գլխավոր էջում «5-10 աշխատանքային օր» ժամկետ սահմանելու պարագայում…
Կարդալ ավելինՆԳՆ Ջրային պարեկային ծառայության և Փրկարար ծառայության ներդրման աշխատանքների արդյունավերտությունն և առաջիկա անելիքները ներկայացրեցին ոլորտի պատասխանատուները(տեսանյութ)
Օրերս ՆԳ նախարարության նախաձեռնությամբ կազմակերպվել էր զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչ այց Սևանաճ՝ ծանոթանալու Ջրային պարեկային ծառայության և լիակատար ծառայության Գեղարքունի մարզի փրկարարական խնամքի հատուկ ջրափրկարարական ջոկատի աշխատանքներին։ ներկա էին ՆԳՆ ոստիկանության պետի տեղակալ Արթուր Խուդինյանը, ՆԳՆ փրկարար ծառայության տնօրեն Տիգրան Պետրոսյանը և ՆԳ նախարարի մամուլի քարտուղարը, հանրային հանրային ծառայության և իրազեկման վարչության պետ Նարեկ Սարգսյանը։ ԶԼՄ ներկայացուցիչները ծանոթացել են տեխնիկական համալրմանն ու հագեցվածությանը` լողամիջոցներին, անօդաչու թռչող սարքերին և այլն. Ջրային պարեկներն ու փրկարարները Սևանա լճում…
Կարդալ ավելին