Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն Երեւանի «Փյունիկը» Կոնֆերենցիաների լիգայի խմբային մրցաշարը կսկսի Շվեյցարիայում՝ սեպտեմբերի 8-ին հյուրընկալվելով «Բազելին»։ Հաստատվել է H խմբի խաղացանկը։ Խմբում ընգդրկված են նաեւ Լիտվայի «Ժալգիրիսը» եւ Սլովակիայի «Սլովան Բրատիսլավան», որի կազմում հանդես է գալիս նաեւ Հայաստանի հավաքականի հարձակվող Տիգրան Բարսեղյանը։ Սեպտեմբերի 8 «Բազել» – «Փյունիկ» Սեպտեմբերի 15 «Փյունիկ» – «Սլովան Բրատիսլավա» Հոկտեմբերի 6 «Փյունիկ» – «Ժալգիրիս» Հոկտեմբերի 13 «Ժալգիրիս» – «Փյունիկ» Հոկտեմբերի 27 «Սլովան Բրատիսլավա» – «Փյունիկ» Նոյեմբերի 3 «Փյունիկ» – «Բազել»
Կարդալ ավելինԱդրբեջանը վիրավորվել է Ֆրանսիայի եւ ԱՄՆ-ի դեսպաններից, որոնք չեն մասնակցել օկուպացված Շուշիի համաժողովին
ԵԱՀԿ Մինսկի խումբը վերակենդանացնելու ինչ-որ մեկի փորձերը կեղծավոր եւ ամոթալի քայլ են, օկուպացված Շուշիում կայացած համաժողովում հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական, նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի պետ Հիքմեթ Հաջիեւը, գրում է haqqin.az-ը։ Հաջիեւի խոսքով՝ այն երկրները, որոնք իրականացրել են Մինսկի խմբի համանախագահների առաքելությունը, «պետք է ամաչեն միջազգային հանրության առջեւ»։ «Որովհետեւ ՄԱԿ-ի կանոնադրության եւ Անվտանգության խորհրդի որոշումների հիման վրա այս պետություններին միջազգային հանրության կողմից տրվել է մանդատ՝ այս անարդարությունը վերացնելու, օկուպացիան եւ ագրեսիան դադարեցնելու համար։ Բայց…
Կարդալ ավելինԳիտնականները բացահայտել են դաջվածքների համար ներկերի մահացու վտանգը
Գիտնականները բացահայտել են դաջվածքների համար ներկերի մահացու վտանգը Չորեքշաբթի օրը Չիկագոյում Ամերիկյան քիմիական ընկերության հանդիպման ժամանակ Բինգհեմթոնի համալսարանի գիտնականները ներկայացրել են իրենց հետազոտությունը, որը ղեկավարել է անօրգանական քիմիայի դոցենտ Ջոն Սվիրքը: Ինչպես նշել է Սվիրքը, դաջվածքների ներկերը կազմված են երկու մասից՝ պիգմենտից եւ կրող լուծիչից։ Պիգմենտը մոլեկուլային կամ պինդ միացություն է, իսկ կրող հեղուկը պիգմենտը տեղափոխում է մաշկի տարբեր շերտերով։ Գիտնականը պատմել է, թե ինչպես է ինքը եւ իր թիմը փորձարկել 56 հայտնի ներկեր, որից…
Կարդալ ավելինԱրցախի խորհրդարանի ղեկավարը ողջունել է Ֆրանսիայի և ԱՄՆ-ի դեսպանների` օկուպացված տարածք չայցելելը
Ողջունելով Մինսկ-ի խմբի համանախագահ երկրների դեսպանների օկուպացված տարածք չայցելելը՝ ևս մեկ անգամ համոզվում ենք, որ հակամարտությունը ավարտված չէ և բացառապես քաղաքական լուծում է պահանջում ԵԱՀԿ Մինսկ-ի խմբի հովանու ներքո: Այս մասին հայտարարել է Արցախի Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը։ «Իշխանությունն ու ընդդիմությունը մի ամբողջական մարմին են։ Ինչքան էլ մեզ մաշեն պատերազմներով, այս սուրբ հողում ապրել և ապրելու են մարդիկ, որոնցից յուրաքանչյուրն արժանի է ուշադրության և հարգանքի։ Արցախի Հանրապետությունը ամենքիս մեջ է, և եթե յուրաքանչյուրս արժանապատիվ…
Կարդալ ավելինՈւղևորների զգոնությունը բարձրացնելու նպատակով մետրոյի կայարաններում հնչում են իրազեկման եռալեզու հայտարարություններ
Ազգային անվտանգության մարմինները մշտապես անցկացվող կանխարգելիչ գործառույթների շրջանակում ուղեւորների զգոնությունը բարձրացնելու նպատակով նախաձեռնել են Երեւանի մետրոպոլիտենի կայարանային համալիրներում եւ վագոններում հնչեցնել իրազեկման եռալեզու՝ հայերեն, ռուսերեն եւ անգլերեն հայտարարություններ։ Այս մասին հայտնել են Երեւանի Մետրոպոլիտենից։ «Մետրոպոլիտենի կայարանային համալիրներում կամ վագոնի մեջ գտնվելու ընթացքում կասկածելի իր նկատվելու դեպքում ում պետք է դիմի ուղևորը, մասնավորապես ՝ կայարանային համալիրներում գտնվելու ժամանակ պետք է դիմի կայարանի հերթապահին, իսկ վագոնում գտնվելու ժամանակ, ուղևոր-մեքենավար ուղիղ կապի միջոցով, մեքենավարին»,-ասված է հայտարարության մեջ։
Կարդալ ավելինԿԲ-ները չեն կարողանա սանձել գնաճն առանց ավելի արդյունավետ հարկաբյուջետային քաղաքականության․ հետազոտություն
Կենտրոնական բանկերը չեն կարողանա վերահսկել գնաճը եւ նույնիսկ կարող են արագացնել գների աճը, եթե կառավարությունները չսկսեն իրենց դերը խաղալ ավելի խելամիտ հարկաբյուջետային քաղաքականությամբ, ասվում է հետազոտության մեջ, որը ներկայացվել է քաղաքականություն մշակողներին Ջեքսոն Հոլում կայացած համաժողովում, հաղորդում է Reuters-ը: COVID-19 համավարակի ժամանակ ամբողջ աշխարհի կառավարությունները բացել են իրենց դրամարկղները, որպեսզի աջակցեն տնտեսությանը, սակայն այդ ջանքերն օգնել են բարձրացնել գնաճը մինչեւ ամենաբարձր մակարդակը վերջին գրեթե կես դարում՝ բարձրացնելով գների արագ աճի ռիսկը: Կենտրոնական բանկերն այժմ բարձրացնում…
Կարդալ ավելինԱդրբեջանի և Հայաստանի ղեկավարների հանդիպմանը կքննարկվի խաղաղության պայմանագիրը
Այս ամսվա վերջին կկայանա Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների հանդիպումը, այսօր օկուպացված Շուշիում ելույթի ժամանակ ասել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիեւը, փոխանցում են ադրբեջանական ԶԼՄ-ները։ Նա Ադրբեջանի կողմից հույս է հայտնել, որ հանդիպմանը կհամաձայնեցվի Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ խաղաղության համաձայնագրի տեքստը նախապատրաստող աշխատանքային խմբի կազմակերպումը։ Իսկ ամսվա վերջին Մոսկվայում կհանդիպեն Հայաստանի եւ Ադրբեջանի փոխվարչապետները՝ տրանսպորտակոմունիկացիոն հարցերը եւ սահմանազատումը քննարկելու համար։
Կարդալ ավելին«Ո՞վ է պատասխան տալու «Սուրմալուի» դեպքի համար եւ ի՞նչ փոխհատուցում է տրվելու տուժածներին»․ Անդրանիկ Թեւանյան
Շատ կարեւոր է նաեւ «Սուրմալուի» տնտեսվարողների փոխհատուցման հարցը. մարդիկ մեղավոր չեն, որ պետությունն իր ֆունկցիան չի կատարել եւ իրենց բիզնեսը հրդեհի, պայթյունի զոհ է դարձել: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թեւանյանը։ «Ո՞վ է պատասխան տալու «Սուրմալուի» դեպքի համար եւ ի՞նչ փոխհատուցում է տրվելու տուժածներին «Սուրմալուի» պայթյունին զոհ գնաց 16 մարդ: Կան բազմաթիվ վիրավորներ: Տուժեցին նաեւ տնտեսվարողները, որոնք հսկայական գումարներ կորցրեցին կամ կորցրեցին վարկերը մարելու հնարավորությունները: Հարց է առաջանում՝ ո՞վ…
Կարդալ ավելինԵԱՀԿ ՄԽ համանախագահության մանդատը որեւէ մեկը չի չեղարկել․ ՀՀ ԱԳՆ. «Ազատություն»
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունն ունի միջազգային մանդատ՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության տեւական ու համապարփակ կարգավորմանը, եւ այս մանդատը որեւէ մեկը չի չեղարկել, «Ազատության» խնդրանքով, արձագանքելով ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահի նշանակմանը Բաքվի կոշտ արձագանքին, ասել է Հայաստանի արտգործնախարարության խոսնակ Վահան Հունանյանը։ Օգոստոսի 24-ին Միացյալ Նահանգների արտաքին քաղաքական գերատեսչությունը հաղորդեց պետքարտուղարի եվրոպական եւ եվրասիական հարցերով օգնականի նախկին պաշտոնակատար Ֆիլիպ Ռիքերի՝ Կովկասյան բանակցությունների գծով ավագ խորհրդական եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ նշանակման մասին։ Բաքուն կոշտ արձագանքեց՝ գրեթե չգործող Մինսկի խումբը…
Կարդալ ավելին5 առասպել կրծկալների մասին
ԱՌԱՍՊԵԼ 1. ԿՐԾԿԱԼԻ «ՄԵՏԱՂՆԵՐԸ» ՄԵԾԱՑՆՈՒՄ ԵՆ ԿՐԾՔԻ ՔԱՂՑԿԵՂԻ ԱՌԱՋԱՑՄԱՆ ՀԱՎԱՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ Այս տարածված առասպելն առաջացել է 1995թ. լույս տեսած «Հագնված սպանության համար» գրքի հեղինակների թեթեւ ձեռքով։ Հեղինակները պնդում էին, որ օրական 12 ժամ մետաղներ ունեցող կրծկալ կրող կանայք կաթնագեղձի քաղցկեղ ձեռք բերելու ավելի մեծ ռիսկի են ենթարկված։ Իբր, կրծկալները սահմանափակում են լիմֆատիկ հանգույցների գործունեությունը։ ԱՄՆ-ում առողջապահության ոլորտի Հետազոտությունների ազգային կենտրոնը հայտարարել է, որ դրա որեւէ ապացույց չկա։ Ավելին, կենսաբանական հեղուկները լիմֆատիկ հանգույցներում վեր են բարձրանում թեւատակերում,…
Կարդալ ավելին