Հունիսի 3-ից 5-ը ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը ք. Քիշնևում (Մոլդովայի Հանրապետություն) մասնակցել է «Արտոնյալ ֆինանսավորման գլոբալ գործիքի հիմնադրամի» (այսուհետ՝ Հիմնադրամ) ղեկավար կոմիտեի հերթական նիստին:
Նիստի ընթացքում Վահե Հովհաննիսյանը ներկայացրել է շնորհանդես՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց օժանդակության ուղղությամբ տարվող աշխատանքների արդյունքների և հետագա ծրագրերի վերաբերյալ:
Հայաստանը 2023թ․ դեկտեմբերի 11-ին դարձել է Հիմնադրամի շահառու: Հիմնադրամից առաջին աջակցության ստացման նպատակով 2024թ. մայիսի 24-ին ստորագրվել է «Կանաչ, կայուն և ներառական զարգացման քաղաքականության երկրորդ գործառնություն» ֆինանսավորման համաձայնագիրը, որի շրջանակներում Հայաստանին է տրամադրվել 16 մլն ԱՄՆ դոլար գումարի չափով աջակցության դրամաշնորհ՝ ապահովելու ավելի արդյունավետ և հասցեական լուծումներ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց խնդիրների համար։
Հիմնադրամի հետ շարունակական համագործակցության արդյունքում նախատեսվում է իրականացնել այլ ծրագրեր ևս: