ԱՄՆ-ի առողջապահական պաշտոնյաները հաստատել են թռչնագրիպով մարդու վարակման դեպքը մի հիվանդի մոտ, ով կենդանիների հետ շփում չի ունեցել: Միսսուրիի հիվանդը բուժվել է հիվանդանոցում և դրանից հետո ապաքինվել է, հայտնել են Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոններից (CDC): Ըստ CDC-ի, սա թռչնագրիպի 14-րդ դեպքն է ԱՄՆ-ում 2024 թվականին և առաջինն է՝ առանց վարակված կենդանիների մասնագիտական ազդեցության: Գործակալությունը նշում է, որ իրենց ներկայիս տվյալների հիման վրա ընդհանուր բնակչության համար ռիսկը մնում է ցածր: Թռչնագրիպը վիրուսային հիվանդություն է, որը…
Կարդալ ավելինԱմերիկացի լրագրողն ասել է, որ ինքն «ավելի շուտ աշխարհը կազատեր Նեթանյահուից, քան ՀԱՄԱՍ-ից»
Chicago Sun-Times-ի սյունակագիր Նիլ Սթայնբերգն այս շաբաթ գրել է, որ ավելի շուտ աշխարհը կազատեր Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուից, քան պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորումից: Վերջերս Գազայում Իսրայելի պատերազմի սարսափները դատապարտող սյունակում Սթայնբերգը նշել է իր համոզմունքը, որ Նեթանյահուն ավելի կործանարար ուժ է, քան պաղեստինյան խմբավորումը, որը 2023թ.-ի հոկտեմբերի 7-ին Իսրայելում սպանեց և առևանգեց մոտ 1500 մարդու։ «Եթե ես ընտրություն ունենայի ՀԱՄԱՍ-ից ազատվելու և Նեթանյահուից ազատվելու միջև, ես կընտրեի Նեթանյահուին», – նշել է Սթեյնբերգը՝ պատմելով վերջերս Դեմոկրատների ազգային…
Կարդալ ավելինՄեկ օրում բացահայտվել է հանցագործության 86 դեպք, գրանցվել է 6 ավտովթար. զոհվել է 2, վիրավորվել՝ 6 մարդ
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ սեպտեմբերի 5-6-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 86 դեպք: Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու՝ 14, ֆիզիկական ներգործության և զորակոչից խուսափելու՝ 9-ական, թմրանյութի հայտնաբերման՝ 7, մարմնական վնասվածք պատճառելու՝ 5, անձնական ունեցվածքի գողության՝ 4, հոգեկան ներգործության, խարդախության ու թմրանյութի իրացման՝ 3-ական, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, զենք-զինամթերքի առգրավման և շրջանառությունն արգելված թմրամիջոցներ, հոգեմետ, խիստ ներգործող կամ թունավոր նյութեր պարունակող…
Կարդալ ավելինԴոլարի փոխարժեքը նվազել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ սեպտեմբերի 6-ին, կազմել է 387.09 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազելով 0.21 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։ Եվրոյի փոխարժեքը կազմել է 429.94 դրամ (աճել է 0.08 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 509.68 դրամ (նվազել է 0.20 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.32 դրամ (աճել է 0.03 դրամով): Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 384-386.5 դրամով, վաճառվում է 389.5-391 դրամով: Եվրոն բանկերում գնվում է 419-428 դրամով, վաճառվում…
Կարդալ ավելինՊարենամթերքի համաշխարհային գները նվազում են. ինչն է էժանացել է վերջին մեկ ամսում
Պարենամթերքի համաշխարհային գները 2024 թվականի օգոստոսին վերստին նվազել են։ Շաքարավազի, մսի և հացահատիկի գների անկումը գերակշռում է բուսական յուղերի և կաթնամթերքի գների աճին, հայտնում է ՄԱԿ-ի Պարենի գործակալությունը (FAO): Ըստ FAO-ի՝ պարենի գների ինդեքսը 2024 թվականի օգոստոսին կազմել է 120,7 կետ՝ աննշան զիջելով հուլիսյան վերանայված ցուցանիշին: Ըստ FAO-ի՝ հացահատիկի գների ինդեքսը օգոստոսին կազմել է 110,1 կետ, ինչը 0,5%-ով ցածր է այս տարվա հուլիսի արժեքից և 11,9%-ով ցածր 2023 թվականի օգոստոսի արժեքից։ Ցորենի արտահանման համաշխարհային գները նախորդ ամսվա…
Կարդալ ավելինՀՀ ԱԳՆ-ն անդրադարձել է Թուրքիայում կայանալիք «3+3» ձևաչափով հանդիպմանը
ՀՀ–ում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին այսօր հայտարարել է․ Թուրքիայում «3+3» ձևաչափով արտգործնախարարների հանդիպում է կայանալու, օրը որոշված է։ Այս առնչությամբ ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանն «Արմենպրես»-ին ասել է՝ իրենք պատշաճ ժամկետում իրազեկում են Արարատ Միրզոյանի հանդիպումների մասին։ «ԱԳ նախարարի մասնակցությամբ հանդիպումների մասին պատշաճ ժամկետում տեղեկացնում ենք, նույնը վերաբերում է նաև տվյալ հարթակին»,- մասնավորապես, ասել է Բադալյանը։ Այլ մանրամասներ նա չի հայտնել։
Կարդալ ավելինՆիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է գնումների համակարգի ընթացիկ վիճակը, անդրադարձ է կատարվել ոլորտում առկա խնդիրներին, դրանց հնարավոր լուծումներին: Հայտնում են ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից: Մասնավորապես, քննարկվել են հանրային կազմակերպությունների գնումների կարգավորումներին, առկա իրավիճակին, էլեկտրոնային գնումների համակարգի ներդրմանը, մասնակիցներին ներկայացվող պահանջներին վերաբերող հարցեր: Ծավալվել է մտքերի շահագրգիռ փոխանակություն, ներկայացրել են տարբեր դիտարկումներ և առաջարկություններ: Վարչապետ Փաշինյանը ևս մեկ անգամ ընդգծել է ոլորտի հետևողական բարելավման անհրաժեշտությունը և հանձնարարել շարունակել անհրաժեշտ…
Կարդալ ավելինՍեպտեմբերի 7-ից 25-ը՝ ժամը 23:00-ից 08:00-ն փուլ առ փուլ փակ է լինելու Շերամի փողոցը
Ճանապարհաշինարարական աշխատանքներով պայմանավորված՝ սույն թվականի սեպտեմբերի 7-ից մինչև սեպտեմբերի 25-ը՝ ժամը 23:00-ից 08:00-ն փուլ առ փուլ փակ է լինելու Շերամի փողոցը: Հորդորում ենք վարորդներին աշխատանքի արդյունավետության ապահովման նպատակով տրանսպորտային միջոցները չկայանել վերոնշյալ ճանապարհահատվածի երթևեկելի մասում: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից: «Պատճառվող ժամանակավոր անհարմարությունների համար հայցում ենք քաղաքացիների ներողամտությունը»,-ասված է հաղորդագրության մեջ:
Կարդալ ավելինԲելառուսում առաջին Հայ Առաքելական եկեղեցին նախատեսվում է բացել Մինսկում 2024 թվականի աշնանը
Բելառուսում առաջին Հայ առաքելական եկեղեցին նախատեսվում է բացել Մինսկում 2024 թվականի հոկտեմբերին։ Նման մտադրության մասին սեպտեմբերի 6-ին, ըստ БЕЛТА գործակալության՝ կառուցվող տաճար այցելության ժամանակ հայտարարել են արտգործնախարար Մաքսիմ Ռիժենկովը և Մինսկի քաղաքային գործկոմի նախագահ Վլադիմիր Կուխարյովը։ Խոսելով բելառուսահայ համայնքի և առհասարակ Բելառուսի համար այս եկեղեցու նշանակության մասին, որը հայտնի է որպես երկիր, որտեղ խաղաղ գոյակցում են տարբեր դավանանքների և ազգությունների ներկայացուցիչներ, ԱԳՆ ղեկավարն ընդգծել է. «Նման սուրբ վայրի առկայությունը վիթխարի գործ է: Գաղափարը հիանալի է,…
Կարդալ ավելինԱՄՆ-ը սպառնացել է ռուսական բանկերի մասնաճյուղեր բացող երկրներին
Արտերկրում ռուսական բանկերի դուստր ձեռնարկությունների կամ մասնաճյուղերի բացումը պետք է «կարմիր դրոշ» լինի այլ պետությունների համար, քանի որ Ռուսաստանը կարող է այդպիսով փորձել շրջանցել Ուկրաինայի պատերազմի համար իր նկատմամբ սահմանված պատժամիջոցները, զգուշացրել են ԱՄՆ ֆինանսների նախարարության օտարերկրյա ակտիվների վերահսկողության գրասենյակից (OFAC): Այս կապակցությամբ OFAC-ը արտասահմանյան բանկերին հորդորել է զգուշանալ նոր օտարերկրյա մասնաճյուղերի կամ ռուսական վարկային հաստատությունների դուստր ձեռնարկությունների հետ գործարքներից, այդ թվում նրանց հետ, որոնք նկատմամբ ԱՄՆ պատժամիջոցներ սահմանված չեն: «Ցանկացած օտարերկրյա ֆինանսական հաստատություն, որը…
Կարդալ ավելին