Կակաոյի հատիկների գինը իջել է մեկ տոննան 4 հազար դոլարից ցածր՝ առաջին անգամ 2023-ի նոյեմբերից ի վեր։
Վերջին մեկ տարվա ընթացքում շուկան անկում է ապրել՝ պահանջարկի թուլացման լուրերի ֆոնին։ Գները այժմ նվազել են գրեթե 70 տոկոսով՝ 2024թ․ վերջին գրանցված ամենաբարձր կետից հետո։
Նյու Յորքում ուրբաթ կակաոյի հատիկների մարտ ամսվա ֆյուչերսների գինը նվազել է 5.9 տոկոսով՝ հասնելով 3,931 դոլարի մեկ տոննայի համար, ինչը ամենացածրն է 2023-ի նոյեմբերից ի վեր։
Այս պայմանագրերն այժմ վաճառվում են 4 117 դոլարով մեկ տոննայի համար։
Կակաոյի հատիկների գները 2024թ․ դեկտեմբերին բարձրացել են 12 հազար դոլարից՝ Արեւմտյան Աֆրիկայում վատ բերքի պատճառով։ Բարձր գները նվազեցրել են շոկոլադի սպառողական պահանջարկը, շոկոլադ արտադրողները սկսել են փոխել իրենց բանաձեւերը՝ օգտագործելով ավելի էժան փոխարինիչներ եւ ավելացնելով ավելի շատ այլ մթերքներ, ինչպիսին են ընկույզները, տեղեկացրել է Bloomberg-ը։ Եվրոպայի ընկերությունները, որը աշխարհի ամենամեծ կակաո սպառող տարածաշրջանն է, չորրորդ եռամսյակում կրճատել են վերամշակման ծավալները՝ հասցնելով 2013-ից ի վեր գրանցված ամենացածր մակարդակին։ Կակաոյի հատիկների որոշ հիմնական արտադրողների մատակարարման աճի հետ մեկտեղ, գլոբալ մատակարարումը շուտով կգերազանցի պահանջարկը։ Այս շաբաթ StoneX միջնորդական ընկերությունը հաստատել է իր կանխատեսումը 2025/2026 գյուղատնտեսական տարում (2025թ․ հոկտեմբեր – 2026թ․ սեպտեմբեր) կակաոյի համաշխարհային շուկայում 287 հազար տոննա ավելցուկի մասին՝ նշելով Կոտ դ’Իվուարում եւ Գանայում արտադրության աճը: Հաջորդ գյուղատնտեսական տարում ավելցուկը կանխատեսվում է 267 հազար տոննա:
