Եղանակը Հայաստանում

Եղանակը Հայաստանում

Հանրապետության տարածքում` օգոստոսի 16-ին, 18-ին և 20-ին կեսօրից հետո, 17-ին գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Օգոստոսի 19-ին, 21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հյուսիարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 18-23մ/վ արագությամբ: Երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում օգոստոսի 16-18-ին, 20-ին սպասվում է քամու ուժգնացում՝ 17-21մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը օգոստոսի 16-ի ցերեկը, 17-ին աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով։ Երևան քաղաքում՝ օգոստոսի 16-ի կեսօրից հետո քաղաքի…

Կարդալ ավելին

Բացահայտվել է ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի պաշտոնատար անձի կողմից 1 մլն դրամ կաշառք ստանալու դեպք

Բացահայտվել է ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի պաշտոնատար անձի կողմից 1 մլն դրամ կաշառք ստանալու դեպք

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով կատարված նախաքննությամբ հիմնավորվել է, որ ՀՀ առողջապահական և աշխատանքի  տեսչական մարմնի ստորաբաժանումներից մեկի ղեկավար Ք. Ա.-ն բժշկական կենտրոններից մեկի ստուգումների արդյունքում հայտնաբերված խախտումները չարձանագրելու դիմաց հիշյալ ԲԿ գլխավոր բժշկից պահանջել և ստացել է խոշոր չափերով՝ 1.000.000 ՀՀ դրամ կաշառք: Այդ մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ քննչական կոմիտեն: Մասնավորապես՝ Ք. Ա.-ի ղեկավարած ստորաբաժանման աշխատակիցների կողմից վերը նշված բժշկական կենտրոնում 2023 թվականի հուլիսի 19-ից օգոստոսի 7-ն ընկած ժամանակահատվածում ստուգումներ են իրականացվել,…

Կարդալ ավելին

Հայաստանում «Կապիկի ծաղիկ» հիվանդության դեպք չի գրանցվել․ ԱՆ

Հայաստանում «Կապիկի ծաղիկ» հիվանդության դեպք չի գրանցվել․ ԱՆ

Հայաստանում «Կապիկի ծաղիկ» հիվանդության դեպք չի գրանցվել։ Այս մասին տեղեկացնում է Առողջապահության նախարարությունը։ «Հայաստանում «Կապիկի ծաղիկ» հիվանդության դեպք չի գրանցվել, իսկ ներթափանցման և հետագայում տարածման ռիսկը համարվում է ցածր»,- նշվում է հաղորդագրության մեջ։    

Կարդալ ավելին

ՀՀ ՊՆ-ն հերքում է կրակ բացելու Ադրբեջանի ՊՆ-ի հաղորդումը

ՀՀ ՊՆ-ն հերքում է կրակ բացելու Ադրբեջանի ՊՆ-ի հաղորդումը

Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր օգոստոսի 16-ին՝ ժամը 03։20-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արևմտյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։ Այս մասին հերքում է տարածել ՀՀ Պաշտպանության նախարարությունը։

Կարդալ ավելին

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը հանդիպել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողին

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը հանդիպել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողին

Ֆինանսների նախարարության փոխանցմամբ Օգոստոսի 14-ին ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի նորանշանակ մշտական համակարգող և ՄԱԿ-ի անվտանգության հարցերով պատասխանատու Ֆղանսուազ Ժակոբին: Շնորհավորելով Ֆղանսուազ Ժակոբին պաշտոնի ստանձնման կապակցությամբ՝ նախարար Հովհաննիսյանը բարձր է գնահատել ՄԱԿ-ի կառույցների հետ համագործակցության արդի մակարդակն ու ՄԱԿ-ի կողմից ցուցաբերվող աջակցությունը ինստիտուցիոնալ բարեփոխումների իրականացման համատեքստում: Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են ՀՀ կառավարության հետ համատեղ իրականացվող ծրագրերին՝ կարևորելով դրանց բովանդակային ուղղությունները և արդյունավետության գնահատումը: Քննարկվել են նաև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված…

Կարդալ ավելին

Ամիօ բանկի պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում

Ամիօ բանկի պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում

ՙԱՄԻՕ ԲԱՆԿ՚ ՓԲԸ անվանական արժեկտրոնային պարտատոմսերը 2024թ. օգոստոսի 14-ին ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում, ինչպես նաև ցուցակման պահից թույլատրվել են նշված պարտատոմսերով հասցեական առևտուրը և ռեպո գործարքների կնքումը: Ամիօ բանկի պարտատոմսերի թողարկումը ներառում է 100,000 անվանական, արժեկտրոնային պարտատոմս` 100,000 ՀՀ դրամ անվանական արժեքով, արժեկտրոնի 9.75% տոկոսադրույքով և 27 ամիս շրջանառության ժամկետով: Պարտատոմսերը (AMARBBB2FER8) բորսայում կշրջանառվեն ARBBBF բորսայական հապավմամբ: Հայաստանի ֆոնդային բորսայում ցուցակված և առևտրին թույլատրված արժեթղթերի մասին լրացուցիչ տեղեկություններին կարող եք ծանոթանալ այստեղ: Բանկը վերահսկվում…

Կարդալ ավելին

Երևանի շենքերի 45 տոկոսը բարձր խոցելիություն ունի. Սեսմիկ ծառայություն

Երևանի շենքերի 45 տոկոսը բարձր խոցելիություն ունի. Սեսմիկ ծառայություն

Երևանի շենքերի 45 տոկոսը բարձր խոցելիություն ունի։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 14-ի հրավիրված ասուլիսին ասաց ՆԳՆ Սեյսմիկ ծառայության տնօրեն Սոս Մարգարյանը։ «Եթե երևանյան խզվածքը աշխատի, այդ 45 տոկոսը միայն երևանյան խզվածքի մոտ չէ։ Ենթադրենք Նոր Նորքի զանգվածի շենքերն են ավելի բազմաբնակարան։ Այդ 45 տոկոսը ամենամոտը չեն գտնվում էպիկենտրոնին։ Գուցե այդ 45 տոկոսի 5 տոկոսն այնպես է ձևափոխվել, կամ նույնիսկ ցածր խոցելիություն ունեցող շենքը հնարավոր է, որ դարձել է բարձր խոցելիություն ունեցող շենք։ Մենք ունենք բնակֆոնդի…

Կարդալ ավելին

Եղանակը Հայաստանում

Եղանակը Հայաստանում

Հանրապետության տարածքում` օգոստոսի 14-ի ցերեկը, 15-17-ին գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 18-23մ/վ արագությամբ: Երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 17-21մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։ Երևան քաղաքում՝ օգոստոսի 14-ի ցերեկը, 15-19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում` 16-20մ/վ արագությամբ։ Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +18+20, վաղը ցերեկը՝ +32+34։ Օդի…

Կարդալ ավելին

Աֆրիկայում արտակարգ դրություն է հայտարարվել կապիկի ծաղկի բռնկման հետ կապված

Աֆրիկայում արտակարգ դրություն է հայտարարվել կապիկի ծաղկի բռնկման հետ կապված

Աֆրիկյան միության առողջապահական հարցերով դիտորդական մարմինը երեքշաբթի արտակարգ դրություն է հայտարարել կապիկի ծաղկի բռնկման հետ կապված, տեղեկացրել է AFP-ը։ Բռնկումն ընդգրկել է  աֆրիկյան մի քանի երկրներ, մասնավորապես Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունը։ «Մենք հայտարարում ենք արտակարգ դրություն կապիկի ծաղկի բռնկման հետ կապված»,- հայտնել է Հիվանդությունների վեևահսկման եւ կանխարգելման աֆրիկյան կենտրոնի ղեկավար Ժան Կասեյան օնլայն-ճեպազրույցում։ «Ներկայում դրանով վարակվել են հազարավոր մարդիկ ամբողջ մայրցամաքում»,- ասել է նա։ Անցած շաբաթ նախազգուշացվել էր, որ վիրուսային վարակի տարածման տեմպերը տագնապահարույց են։ Այս…

Կարդալ ավելին

Մոսկվայում հուսով են, որ ՄԱԿ խնդրանքը Կուրսկի մարզ հասանելիության մասին պերֆորմանս չէ. Զախարովա

Մոսկվայում հուսով են, որ ՄԱԿ խնդրանքը Կուրսկի մարզ հասանելիության մասին պերֆորմանս չէ. Զախարովա

Մոսկվայում հուսով են, որ ՄԱԿ մարդու իրավունքների գծով գերագույն հանձնակատարի վարչության խնդրանքը Կուրսկի մարզի հասանելիության մասին պերֆորմանս չէ, Sputnik ռադիոյի իր հեղինակային ծրագրի եթերում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Շատ կցանկանայի հուսալ, որ այն այն, ինչ նրանք հայտարարել են, պերֆորմանս չէ կամ իրենցից պատասխանատվությունը հանելու մի ինչ-որ ցանկություն։ Շատ կուզենայի հուսալ, որ սա արթնացման մի ինչ-որ ուղի է»,- ասել է ռուս դիվանագետը։ Ավելի վաղ ՄԱԿ նշյալ վարչությունը խնդրել էր Կուրսկի մարզ մտնելու…

Կարդալ ավելին
1 102 103 104 105 106 571