Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հոկտեմբերի 11-ից 14-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 197 դեպք: Ոստիկանությունից հայտնում են, որ մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու՝ 44, թմրանյութի հայտնաբերման՝ 30, մարմնական վնասվածք պատճառելու` 24, ֆիզիկական ներգործության՝ 16, անձնական ունեցվածքի գողության՝ 10, խարդախության՝ 9, խուլիգանության՝ 7, ինքնավնասման՝ 5, հոգեկան ներգործության, զենք-զինամթերքի առգրավման և սառը զենքի հայտնաբերման՝ 4-ական, կաշառակերության ու թմրամիջոցների մաքսանենգության՝ 3-ական, շորթման, գույքը…
Կարդալ ավելինԵղանակը Հայաստանում
Հոկտեմբերի 15-ին Հայաստանի մարզերի մեծ մասում սպասվում են կարճատեւ անձրեւներ։ Քամին՝ հյուսիսարեւմտյան, 2-5 մ/վրկ։ Ինչպես տեղեկացրել են «Հայպետհիդրոմետում», Երեւանում սպասվում են կարճատեւ անձրեւներ եւ ամպրոպ, քամին կուժգնանա՝ 15-18 մ/վրկ։ Առաջիկա գիշեր մայրաքաղաքում կլինի +10+12, վաղը ցերեկը՝ +20+22։ Օդի ջերմաստիճանը մարզերում. Շիրակում գիշերը՝ +3+7, ցերեկը՝ +14+18, Կոտայքի լեռներում գիշերը՝ +3+6, ցերեկը՝ +14+17, Կոտայքի նախալեռներում գիշերը՝ +8+10, ցերեկը՝ +16+20, Սեւանա լճի ավազանում գիշերը՝ +4+8, ցերեկը՝ +14+17, Լոռիում գիշերը՝ +6+10, ցերեկը՝ +14+18, Տավուշում գիշերը՝ +7+12, ցերեկը՝ +16+20, Արագածոտնի լեռներում…
Կարդալ ավելինԱդրբեջանին առաջարկել և առաջարկում ենք օր առաջ սկսել կոմունիկացիաների ապաշրջափակման գործընթացը. ԱԳՆ մամուլի խոսնակ
Հայաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Անի Բադալյանն արձագանքել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակի հայտարարությանը, որով վերջինս Հայաստանին մեղադրել էր նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունների նկատմամբ անփույթ վերաբերմունքի համար՝ տարածաշրջանի կոմունիկացիաների ապաշրջափակման համատեքստում։ ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը Բաքվից հնչած հայտարարությանն արձագանքել է «Արմենպրես»-ին տված հարցազրույցում։ Տիկի՛ն Բադալյան, Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը, մեկնաբանելով «Խաղաղության խաչմերուկ. միավորելով անվտանգությունն ու ժողովրդավարությունը» համաժողովում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի արած դիտարկումները 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մի շարք…
Կարդալ ավելին«Պատրաստ եմ տեղափոխվել գործադիր»․պատգամավոր
ՔՊ խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը ArmLur.am-ի հետ զրույցում պաշտոնապես հաստատել է՝ իր թեկնածությունն առաջադրվել է Արդարադատության նախարարի պաշտոնում։ «Այո, իմ թեկնածությունն առաջադրվել է, ես երկրում չեմ եղել, վերադարձա ու իմացա, որ թեկնածությունս առաջադրել են»,- ասաց նա: Հարցին՝ ինքն ընդունել է առաջարկը, պատրաստ է տեղափոխվել գործադիր․ Խաչատրյանը պատասխանեց․ «Այո, եթե վարչությունն ընտրի, պատրաստ եմ տեղափոխվել գործադիր»: Նշենք, որ Արդարադատության նախարարի թեկնածուների համար շրջանառվում են նաեւ վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյանի եւ փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանի անունները, վերջինս կայքի հետ…
Կարդալ ավելինԴատարկահաբն արդյունավետ է միգրենի կանխման համար. Nature Medicine
Դատարկահաբը կարող է նվազեցնել միգրենի նոպաների հաճախակիությունը եւ ինտենսիվությունը, վկայում է Nature Medicine ամսագրում հրապարակված հետազոտությունը։ Հետազոտությանը մասնակցել է քրոնիկական միգրենով տառապող 400 կամավոր։ Նրանց բաժանել են երեք խմբի։ Առաջին խմբի պացիենտները ստացել են միգրենի դեմ իսկական դեղամիջոց, իսկ երկրորդի մասնակիցները՝ դատարկահաբ ( առանց ակնհայտ բուժական հատկությունների)։ Երրորդ խումբը հանդես է եկել որպես վերահսկիչ եւ ոչ մի ազդեցության չի ենթարկվել։ Փորձաշրջանի ավարտին գիտնականները թարմացրել են մասնակիցների առողջության մասին տվյալները։ Պարզվել է, որ դատարկահաբ ընդունած մարդկանց…
Կարդալ ավելինԵՄ ԱԳՆ ղեկավարները համաձայնեցրել են Իրանի դեմ պատժամիջոցները ՌԴ-ին բալիստիկ հրթիռներ տրամադրելու համար. ԶԼՄ
ԵՄ երկրների արտաքին գործերի նախարարները երկուշաբթի հանդիպման ժամանակ համաձայնել են նոր պատժամիջոցներ մտցնել Իրանի դեմ ՌԴ-ին բալիստիկ հրթիռներ տրամադրելու պատճառով։ Այս մասին տեղեկացրել է DPA գերմանական գործակալությունը՝ հղում կատարելով ԵՄ դիվանագետներին։ Համաձայնեցված պատժամիջոցներն ուղղված են այն ընկերությունների, հաստատությունների եւ անձանց դեմ, որոնք զբաղվում են այդ զենքի արտադրմամբ եւ մատակարարմամբ, հայտնել են ԵՄ դիվանագետները Լյուքսեմբուրգում համապատասխան որոշման կայացումից հետո։ Համաձայնեցված որոշման այլ մանրամասներն առայժմ անհայտ են։ Թե ովքեր են հայտնվելու պատժամիջոցների տակ՝ շուտով կհրապարակվի ԵՄ Պաշտոնական…
Կարդալ ավելինՀայկական գինիները ներկայացվել են Լոնդոնում և Մանչեստրում
Կարևորելով հայկական գինու բրենդի առաջխաղացումը միջազգային շուկաներում՝ Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամը բրիտանական IWSC (International Wine and Spirit Competition) միջազգային մրցույթի կազմակերպիչների հետ համագործակցության շրջանակներում և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) աջակցությամբ կազմակերպել է հայկական գինիների ճանաչելիության բարձրացմանն ուղղված միջոցառումներ Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում։ Հայկական գինիների հանրահռչակման արշավը մեկնարկել է Մանչեստրից։ ՀԽԳՀ գործադիր տնօրեն Զարուհի Մուրադյանը՝ ողջունելով ներկաներին, շնորհակալություն է հայտնել հայկական գինիների նկատմամբ դրսևորած հետաքրության համար։ Գինու հանրաճանաչ վարպետ Քերոլայն Գիլբիի…
Կարդալ ավելին«ԳԱՎԱՌ ԲԿ» -ՈՒՄ ՆԵՐԴՐՎԵԼ Է ՆՈՐ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ՝ ԱՎԵԼԱՑԵԼ ԵՆ ԲՈՒԺԱՌՈՒՆԵՐԻ ԴԻՄՈՂՆԵՐԻ ՔԱՆԱԿԸ. ԲԱՑԱՌԻԿ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ ՏՆՕՐԵՆ ԳԱՐԻԿ ՍՈՂՈՄՈՆՅԱՆԻ ՀԵՏ
«ԳԱՎԱՌ ԲԿ»-ն, որը սպասարկում է Գավառ խոշորացված համայնքի տարածաշրջանի թվով շուրջ 65.000 ազգաբնակչության, մատուցում է բավական լայնասպեկտր հիվանդանոցային եւ արտահիվանդանոցային ծառայություններ` ինչպես նաև «Շտապ օգնության» ծառայություն, որը հասցրել է այնպիսի ծավալի աշխատանքներ իրականացնել, որը խթանել է բուժառուների վստահության ապահովմանը տեղում ծառայությունները ստանալուն՝ նվազեցնելով մայրաքաղաք դիմողների քանակը: Բժշկական կենտրոնն այս ողջ տարիների ընթացքում զգալի ձեռքբերումներ է արձանագրել թե որակյալ բժշկական անձնակազմի համալրման և թե՛ նոր բժշկական սարքավորումների և ծառայությունների ստեղծման առումով, որոնք հենք են դարձել ազգաբնակչության…
Կարդալ ավելինԿառուցապատողը 1 օրում վերացրել է շինհրապարակի խախտումները․ ԲԸՏՄ–ն կասեցումը հանել է
Մայրաքաղաքում փոշու արտանետումների կանխարգելմանն ուղղված վերահսկողական միջոցառումների շրջանակում Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները «Ախուրյանի Կոոպշին» ՍՊԸ-ի կողմից իրականացվող բազմաբնակարան շենքի կառուցման ընթացքում արձանագրել են մթնոլորտային օդի պահպանման պահանջների խախտումներ։ Շինաշխատանքները տեղում կասեցվել են, տրվել թերությունները վերացնելու հանձնարարականներ։ Հաջորդ իսկ օրը կառուցապատողի կողմից շտկվել են թերությունները՝ ճանապարհն ամբողջությամբ խճապատվել է և պարբերաբար ջրվում է։ Շինաշխատանքների կասեցումը վերացվել է։
Կարդալ ավելինՊատրաստ ենք առանց նախապայմանների միջուկային զենքի կրճատման շուրջ բանակցել ՌԴ-ի, Չինաստանի և Հս. Կորեայի հետ. Բայդեն
ԱՄՆ-ը պատրաստ է առանց նախապայմանների միջուկային զենքի կրճատման շուրջ բանակցել Ռուսաստանի, Չինաստանի և Հյուսիսային Կորեայի հետ։ Այս մասին ասված է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի գրավոր հայտարարության մեջ՝ կապված ատոմային ռումբից փրկվածների ճապոնական Հիդանկիոյին այս տարվա Խաղաղության Նոբելյան մրցանակի շնորհման հետ։ Պետության ղեկավարի խոսքով՝ համաշխարհային հանրությունը «պետք է շարունակի առաջընթաց գրանցել դեպի այն օրը, երբ կկարողանա վերջնականապես և ընդմիշտ ազատել աշխարհը միջուկային զենքից»։ «Միացյալ Նահանգները պատրաստ է առանց նախապայմանների բանակցել Ռուսաստանի, Չինաստանի և Հյուսիսային Կորեայի հետ՝…
Կարդալ ավելին