Հրապարակվել է ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Արմեն Գեւորգյանի ելույթը Բյուրոյի եւ Մշտական հանձնաժողովի գործունեության առաջընթացի վերաբերյալ հարցով: «Պարո՛ն նախագահ, Ձեզ քաջ հայտնի է, որ Լեռնային Ղարաբաղն ավելի քան 40 օր է՝ պաշարված է Ադրբեջանի կողմից: Մեր կազմակերպությանն իր անդամակցության ամբողջ ընթացքում Ադրբեջանը թե՛ ներքին, թե՛ արտաքին քաղաքականության մեջ առաջնորդվել է քաղաքական բռնությամբ եւ պատերազմով՝ որպես պետական քաղաքականության գործիքներ եւ միջոցներ: Ադրբեջանի կառավարությունը շարունակաբար արմատական ռասիզմի եւ էթնիկ զտումների քաղաքականություն է վարել «այլոց» եւ հատկապես՝…
Կարդալ ավելինԱրտաշատի համայնքապետարանում այսօր կրկին խորհրդակցություն էր
Համայնքապետարանի պաշտոնական էջից տեղեկանում ենք՝ «Արտաշատի համայնքապետարանում հրավիրված աշխատանքային խորհրդակցության ընթացքում համայնքի ղեկավար Կառլեն Մկրտչյանը անդրադարձավ համայնքապետարանի ընթացիկ աշխատանքներին, համայնքում իրականացված և շարունակվող ծրագրերին՝ վերլուծելով և գնահատելով դրանց արդյունքները, ինչպես նաև քննարկվեցին ընթացիկ աշխատանքները՝ ըստ առաջնահերթությունների պլանավորելով աշխատանքային հետագա գործողությունները։‹‹Աշխատանքին սրտացավ մոտեցումն ու պարտավորությունների բարեխիղճ կատարումը պետք է առաջնահերթություն լինի յուրաքանչյուրիս աշխատանքում, որն էլ կնպաստի մեր համայնքի զարգացմանը››՝ նշեց պարոն Մկրտչյանը և հորդորեց պատշաճ ուշադրություն դարձնել համայնքապետարանի փաստաթղթշրջանառության, քաղաքացիների սպասարկման և մյուս աշխատանքներին:Խորհրդակցության ընթացքում քննարկումներ…
Կարդալ ավելինԳԵՈՐԳԻ ԱՎԵՏԻՍՅԱՆԸ ՀՐԱԺԱՐԱԿԱՆԻ ԴԻՄՈՒՄ Է ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ
Քիջ առաջ ՍԱՏՄ ղեկավար՝ ԳԵՈՐԳԻ ԱՎԵՏԻՍՅԱՆԻ ֆեսբյուքյան էջից տեղեկանում ենք, որ վերջինս հրաժարականի դիմում է ներկայացրել:«Հարգելի ընկերներ, հարազատներ, հետևորդներ ծանոթներ և անծանոթներ։Այսօր Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին եմ ներկայացրել պաշտոնից ազատման դիմում։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել պարոն վարչապետին ինձ նման պատասխանատու պաշտոնը վստահելու, և աջակցելու համար, ուզում եմ շնորհակալություն հայտնել Էդուարդ Աղաջանյանին, Արսեն Թորոսյանին և Արայիկ Հարությունյանին համագործակցության համար, շնորհակալություն եմ հայտնում, բոլոր տնտեսվարողներին ում մոտ ստուգումների արդյունքում խախտումներ չեն հայտնաբերվել, բոլոր հասարակական կազմակերպություններին, որոնք…
Կարդալ ավելին44-օրյա պատերազմն ու Լաչինի միջանցքի փակումը եւս մեկ անգամ ապացուցում են, որ արցախահայերը որեւէ կերպ չեն կարող ապրել Ադրբեջանի կազմում. Տիգրան Աբրահամյան
Արցախի շուրջ տեղի ունեցող գործընթացներն արտահայտվում են Ադրբեջանի կողմից Հայաստանի նկատմամբ տարածքային հավակնություններով եւ Արցախի նկատմամբ ագրեսիայով: Արցախում Ադրբեջանի այլատյացության եւ ռազմատենչ հայտարարությունների համատեքստում ֆիզիկական գոյության խնդիր կա: 44-օրյա պատերազմն ու Լաչինի միջանցքի փակումը եւս մեկ անգամ ապացուցում են, որ արցախահայերը որեւէ կերպ չեն կարող ապրել Ադրբեջանի կազմում. այս մասին խոսել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը Բազմակուսակցական ժողովրդավարության նիդերլանդական ինստիտուտի ծրագրերի եւ գիտելիքի հարցերով տնօրեն Վուտեր Դոլի եւ ծրագրի ավագ խորհրդական Ռիմ…
Կարդալ ավելինԻնչո՞ւ է սպան վառարան վառում․ անվտանգության կանոններ չեն պահպանվել, այդ թվում՝ միջանձնային հարաբերությունների․ Քոչարյան
Բանակում կան բազմաթիվ չլուծված խնդիրներ, որոնց անտեսելը կամ հետին պլան գցելը հղի է նման դրսեւորումներով։ Այս մասին այսօր՝ հունվարի 23-ին, «Լուրերի»-ի հետ հարցազրույցում ասել է ՀՀ ԱԺ Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը՝ անդրադառնալով հունվարի 19-ին զորամասում տեղի ունեցած ողբերգական հրդեհին։ Քոչարյանը հայտնել է, որ ինքը երեկ այցելել էր ՀՀ ԶՈւ 2-րդ բանակային զորամիավորում, տեղում ծանոթացել դեպքի մի շարք հանգամանքների։ «Հայտնի է, որ տեղի է ունեցել հրդեհ, ինչի…
Կարդալ ավելինՓետրվարի չորսին Բուրաստանում նշելու են բարեկենդանը
Արտաշատի համայնքապետարանի կրթամշակությաին կենտրոնի պաշտոնական կայքը տեղեկացնում է՝ «Բարեկենդանի առավոտից երեկո տևող խնջույքները մեծ մասամբ տեղի էին ունենումբացօթյա:Բարեկենդանի ուտելիքների տեսականու քանակը նույնպես կարևորվում էր: Դրանց թիվը գնալով աճում էր: Այսպես, եթե երեքշաբթի պարտադիր երեք տեսակ ուտելիք պիտի լիներ սեղանին, հինգշաբթի` հինգ, կիրակի օրը դրանց թիվը հասնում էր տասներկուսի:Այնքան էին ուտում, որ Բարեկենդանը երբեմն անվանում էին «փորեկենդան».- Բարեկենդան, փորեկենդան,Բարեկենդան օրեր է,Խելքս գլխես կորեր է…Վերջին օրը, երեկոյան, կաթնապուր ու մածուն էին ուտում, վրայից` խաշած ձու, ասելով,«բերաններս փակում…
Կարդալ ավելինԼաչինի միջանցքի փակման հարցը. ԵԽԽՎ-ն որոշեց քննարկել ԵՎ Ադրբեջանի առարկությունը չանցավ
ԵԽԽՎ-ն քիչ առաջ որոշեց քննարկել Լաչինի միջանցքի շրջափակման մարդասիրական հետևանքների հարցը այս նստաշրջանի օրակարգում։ Այս մասին ֆեյսբուքյան գրառմամաբ տեղեկացրել է ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը։ Նշենք, որ ԵԽԽՎ նախագահ ընտրված նիդերլանդները ներկայացնող քաղաքական գործիչ Թինի Քոքսը իր աշխատանքային պարտականություններին անցնելուց հետո հայտնեց, որ Լաչինի փակման հետեւանքով հումանիտար ճգնաժամի հետեւանքները պետք է քննարկվեն ԵԽԽՎ-ում որպես ընթացիկ հարց: Ադրբեջանական պատվիրակության ղեկավար Սամադ Սեիդովը ձայն խնդրեց եւ հայտարարեց, թե Լաչինի միջանցքը փակ չէ, եւ ինքը…
Կարդալ ավելինՄԻՊ Քրիստիննե Գրիգորյանը հրաժարականի դիմում է ներկայացրել Ազգային ժողով
Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանն այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ հրաժարականի դիմում է ներկայացրել Ազգային ժողով: Այս առնչությամբ ՄԻՊ-ի տարչածած հայտարարության մեջ ասվում է. «Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանն այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ սույն թվականի հունվարի 23-ին օրենսդրությամբ սահմանված կարգով հրաժարականի դիմում է ներկայացրել Ազգային ժողով։ Ըստ օրենսդրության՝ տվյալ դեպքում Պաշտպանի լիազորությունները դադարում են վերջինիս կողմից հրաժարականի դիմումը ներկայացնելուց ոչ ուշ, քան մեկ շաբաթվա ընթացքում կրկին հրաժարականի դիմում ներկայացվելու դեպքում։ Տիկին Գրիգորյանը պատշաճ պահի հանրությանը կտեղեկացնի…
Կարդալ ավելինԹուրքիան բացահայտ միացել է Ադրբեջանի իշխանությունների՝ Հայաստանի հանդեպ տարածքային նկրտումների քարոզչությանը
Տարածաշրջանային խաղաղության մասին խոսակցությունների ֆոնին Ադրբեջանը եւ Թուրքիան քարոզչություն են ծավալում Հայաստանի հանդեպ տարածքային նկրտումների մասին։ Հիմա նաեւ Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Ջահիթ Բաղչին է միացել «արեւմտյան Ադրբեջան» նախաձեռնությանը։ Հիշեցնենք, որ այդ նախաձեռնությունը Հայաստանի ներկայիս ամբողջ տարածքի հանդեպ է հավակնություններ ներկայացնում։ «Ամբողջ պատմության ընթացքում Ադրբեջանը եւ Թուրքիան միասին պայքարել են արտաքին թշնամիների դեմ»,- ասել է դեսպանը «արեւմտյան Ադրբեջանի համայնքում» անցկացված հանդիպման ժամանակ։ Դեսպանը նշել է, որ «Թուրքիան միշտ օգնել է Ադրբեջանին դժվար ժամանակներում, եւ Ադրբեջանը եւս…
Կարդալ ավելինՖրանսիան պատրաստ է մասնակցել Հայաստանում ԵՄ քաղաքացիական նոր առաքելությանը
Ֆրանսիան պատրաստ է մասնակցել Հայաստանում ԵՄ քաղաքացիական նոր առաքելությանը։ Այս մասին Twitter-ում գրել է Ֆրանսիայի ԱԳ նախարար Քեթրին Կոլոնան։ «Սա շատ կարեւոր որոշում է, եւ Ֆրանսիան հաճույքով կմասնակցի այս եվրոպական առաքելությանը»,- ասել է նա։ Ինչպես ավելի վաղ հաղորդվել էր, ԵՄ խորհուրդը համաձայնություն է տվել Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելություն (EUMA) ստեղծել՝ Անվտանգության եւ պաշտպանության համընդհանուր քաղաքականության (CSDP) շրջանակներում։ Առաքելության նպատակը Հայաստանի սահմանամերձ շրջաններում կայունությանն աջակցելն է, տեղերում վստահություն ձեւավորելը եւ բարենպաստ միջավայր ստեղծելը՝ ԵՄ աջակցությամբ…
Կարդալ ավելին