Զելենսկին հայտարարել է, որ կվերանայի միջուկային զենքից Ուկրաինայի հրաժարվելու հարցը

Զելենսկին հայտարարել է, որ կվերանայի միջուկային զենքից Ուկրաինայի հրաժարվելու հարցը

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին շաբաթ օրը Մյունխենի անվտանգության համաժողովում հայտարարել է, որ անվտանգության ապահովման մասին Բուդապեշտի հուշագրի մասնակիցների միջեւ բանակցություններ է նախաձեռնում, գրում է «Ուկրինֆորմը»։ «Ես խորհրդակցություններ եմ նախաձեռնում Բուդապեշտի հուշագրի շրջանակներում։ Դրանց կազմակերպումը վստահվել է արտաքին գործերի նախարարին։ Եթե դրանք նորից չկայանան կամ դրանց արդյունքում մեր երկրի համար անվտանգության երաշխիքներ չլինեն, Ուկրաինան լիարժեք իրավունք կունենա հավատալու, որ Բուդապեշտի հուշագիրը չի գործում, եւ 1994թ․ բոլոր փաթեթային որոշումները կասկածի տակ կդրվեն»,- ասել է Ուկրաինայի նախագահը։ Հարկ…

Կարդալ ավելին

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին ապատեղեկատվություն է տարածել․ ՀՀ ՊՆ

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին ապատեղեկատվություն է տարածել․ ՀՀ ՊՆ

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը շարունակում է պարբերաբար ապատեղեկատվություն տարածել հայ-ադրբեջանական սահմանի այս կամ այն հատվածում ՀՀ ԶՈՒ կողմից ադրբեջանական ստորաբաժանումների մարտական դիրքերի ուղղությամբ կրակ բացելու վերաբերյալ։ Այս մասիին հաղորդագրություն է տարածել ՀՀ Պաշտպանության նախարարությունը:  Մասնավորապես՝ փետրվարի 18-ի ուշ երեկոյան Ադրբեջանի պաշտպանական գերատեսչությունը հաղորդագրություն է տարածել, պնդելով, թե նույն օրը ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի հյուսիս-արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական մարտական դիրքերի ուղղությամբ։ ՀՀ պաշտպանության նախարարությունն Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը կոչ է անում ձեռնպահ մնալ սահմանային…

Կարդալ ավելին

Փետրվարի 25-ին դատավորների արտահերթ ընդհանուր ժողով է հրավիրվել

Փետրվարի 25-ին դատավորների արտահերթ ընդհանուր ժողով է հրավիրվել

Փետրվարի 25-ին՝ ժամը 14:00-ին, հրավիրվել է դատավորների արտահերթ ընդհանուր ժողով։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Բարձրագույն դատական խորհուրդի տարածած հաղորդագրությունից։ «Հայաստանի Հանրապետության Վճռաբեկ դատարանի նախագահի 2022 թվականի փետրվարի 18-ի թիվ 04-Ա հրամանի համաձայն՝ 2022 թվականի փետրվարի 25-ին՝ ժամը 14:00-ին, հրավիրվել է Հայաստանի Հանրապետության դատավորների արտահերթ ընդհանուր ժողով՝ Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակ-1 նստավայրի վարչական շենքում»,– ասվում է հաղորդագրության մեջ։

Կարդալ ավելին

Սպանված 3 զինծառայողները բազմաթիվ այլ վնասվածքներ են ունեցել, նրանցից մեկն արնաքամ լինելով է մահացել. նոր բացահայտումներ

Սպանված 3 զինծառայողները բազմաթիվ այլ վնասվածքներ են ունեցել, նրանցից մեկն արնաքամ լինելով է մահացել. նոր բացահայտումներ

2021 թվականի օգոստոսին մարտական հենակետում սպանված երեք զինծառայողները հրազենային վիրավորումից բացի ունեցել են այլ վնասվածքներ, զինծառայողներից մեկի կողոսկրերը կոտրված են եղել, նա մահացել է արնաքամ լինելով: NEWS.am-ի հետ զրույցում զինծառայող Մուրադ Մուրադյանի իրավահաջորդի ներկայացուցիչ Հայարփի Սարգսյանը մանրամասներ հայտնեց դատաբժշկական փորձաքննությունից, որն ավարտվել էր օրեր առաջ: «Ակնհայտ է, որ զինծառայողների մարմնի տարբեր մասերին բութ առարկաներով հարվածներ են հասցվել և ակնհայտ է, որ մեկ կամ երկու անձ չէին կարող միանգամից երեք զինծառայողի այդ կերպ վնասել, մենք գործ…

Կարդալ ավելին

Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով. Եղանակը Հայաստանում

Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով. Եղանակը Հայաստանում

Հանրապետության տարածքում` փետրվարի 19-ի ցերեկը, 20-24-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 2-5 մ/վ: Օդի ջերմաստիճանը փետրվարի 19-21-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով։ Ինչպես NEWS.am-ին հայտնում են «Հայպետհիդրոմետ»-ից, Երեւանում փետրվարի 19-ի ցերեկը, 20-24-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:  Առաջիկա գիշերը Երեւանում կլինի 0-2, վաղը ցերեկը՝ +12+14: Օդի ջերմաստիճանը մարզերում․ Շիրակում՝ գիշերը՝ -7-12, ցերեկը՝ +4 + 7, Կոտայքի լեռներում՝ գիշերը՝ -5-9, ցերեկը՝ +4 + 6, Կոտայքի նախալեռներում՝ գիշերը՝ 0-3, ցերեկը՝ +8 + 11, Սեւանա լճի ավազանում՝…

Կարդալ ավելին

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 700 նոր դեպք. մահացել է 17 քաղաքացի

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 700 նոր դեպք. մահացել է 17 քաղաքացի

Հայաստանում փետրվարի 20-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 700 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 415 464 դեպքի: Այս մասին  հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների և վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից: Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 2 861 679  վերջին մեկ օրում` 3964 նոր թեստավորում: Փաստացի այս պահին բուժվում է 14 946  պացիենտ: Մեկ օրում նվազել է 1151-ով: Վերջին տվյալներով ապաքինվել է 390 606 անձ` վերջին մեկ օրում 1826 անձ: Մեկ…

Կարդալ ավելին

Եկեղեցին պատրաստ է ամեն տեսակի հանձնառության եւ պատասխանատվության ստանձման. Մայր Աթոռի արձագանքը 2-րդ նախագահի առաջարկին

Եկեղեցին պատրաստ է ամեն տեսակի հանձնառության եւ պատասխանատվության ստանձման. Մայր Աթոռի արձագանքը 2-րդ նախագահի առաջարկին

ՀՀ երկրորդ նախագահի բարձրաձայնած առաջարկի շուրջ ընդհանուր համախոհություն ձեւավորվելու պարագային Եկեղեցին պատրաստ է ամեն տեսակի հանձնառության եւ պատասխանատվության ստանձման՝ հանուն հայրենիքի եւ մեր ժողովրդի։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Եսայի քահանա Արթենյանը` անդրադառնալով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ հոգևոր դասից Հանրապետության նախագահ առաջադրելու տեսակետին: «ՀՀ երկրորդ նախագահի բարձրաձայնած առաջարկի շուրջ ընդհանուր համախոհություն ձեւավորվելու պարագային Եկեղեցին պատրաստ է ամեն տեսակի հանձնառության եւ պատասխանատվության ստանձման՝ հանուն հայրենիքի եւ մեր…

Կարդալ ավելին

Թուրքիան սոցիալական խնդիրների ճիրաններում. Վերջին ամսում 60 գործադուլ եւ բազմաթիվ բողոքի ակցիաներ

Թուրքիան սոցիալական խնդիրների ճիրաններում. Վերջին ամսում 60 գործադուլ եւ բազմաթիվ բողոքի ակցիաներ

Թուրքիայի Կենտրոնական բանկի կողմից վերաֆինանսավորման  տոկոսադրույքի շարունակական իջեցումների պատճառով գերբարձր գնաճի ու դոլարի նկատմամբ թուրքական արժույթի սրընթաց անկումը Թուրքիայում տնտեսական քաոսային վիճակ ստեղծեց, ինչը հասարակության մեջ բողոքների ու գործադուլների ալիքների հանգեցրեց։ Թուրքիայում տնտեսական ու սոցիալական խնդիրները այն աստիճան սրվեցին, որ խանութներից հաց գնելը դարձավ օրախնդիր։ Դոլարի անդադար քաոտիկ աճը շատ տնտեսավարողների ստիպեց դադարացնել սննդամթերքի ու տեխնիկայի վաճառքը, շատ խանութներ առաջին անհրաժեշտության ապրանքները սկսեցին վաճառել մեկ հատով կամ մեկ կգ–ով։ Թեեւ Պարսից Ծոցի հարուստ արաբական երկրներից…

Կարդալ ավելին

Պլանավորվում է Ադրբեջանի խորհրդարանի պատգամավորների այցը Երևան. ՀՀ Ազգային ժողով

Պլանավորվում է Ադրբեջանի խորհրդարանի պատգամավորների այցը Երևան. ՀՀ Ազգային ժողով

Փետրվարի 21-22-ին Երևանում տեղի կունենան Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի բյուրոյի և հանձնաժողովների նիստերը: Այդ մասին հայտնում է ՀՀ Ազգային ժողովը , որ նիստերին կմասնակցեն Արևելյան գործընկերության երկրների խորհրդարանների և Եվրոպական խորհրդարանի պատգամավորներ: Պլանավորվում է Եվրոպական խորհրդարանի, ինչպես նաև Ադրբեջանի, Ուկրաինայի, Վրաստանի խորհրդարանների պատգամավորների այցը Երևան: Եվրանեսթի Քաղաքական հարցերի, մարդու իրավունքների և ժողովրդավարության հարցերի, Էներգետիկ անվտանգության հարցերի, Տնտեսական ինտեգրման, իրավական մոտարկման և ԵՄ քաղաքականությունների հետ համապատասխանեցման հարցերի, Սոցիալական հարցերի, կրթության, մշակույթի և քաղաքացիական հասարակության հարցերի հանձնաժողովների նիստերը…

Կարդալ ավելին

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 1417 նոր դեպք. Մահացել է 27 քաղաքացի

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 1417 նոր դեպք. Մահացել է 27 քաղաքացի

Հայաստանում փետրվարի 18-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 1417 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 413295 դեպքի: Այս մասին  հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների և վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից: Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 2851836 վերջին մեկ օրում` 5659 նոր թեստավորում: Փաստացի այս պահին բուժվում է 17239 պացիենտ: Մեկ օրում նվազել է 1435-ով: Վերջին տվյալներով ապաքինվել է 386193 անձ` վերջին մեկ օրում 2825 անձ: Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է…

Կարդալ ավելին
1 525 526 527 528 529 567