G7-ը համաձայնել է ազատել ԱՄՆ բիզնեսը գլոբալ հարկից

G7-ը համաձայնել է ազատել ԱՄՆ բիզնեսը գլոբալ հարկից

Միացյալ Նահանգները եւ G7-ի մյուս երկրները համաձայնության են եկել, որ ամերիկյան ընկերությունները կազատվեն խոշոր կորպորացիաների համար նախատեսված գլոբալ նվազագույն հարկի վճարումից, նշվել է Կանադայի ֆինանսների նախարարության՝ G7-ի ներկայիս նախագահության շրջանակում տարածված հաղորդագրությունում։ Հաղորդագրությունում նշվել է, որ «յոթնյակի» նոր պլանը ճանչում է ԱՄՆ գործող օրենքները նվազագույն հարկի մասին եւ ուղղված է միջազգային հարկային համակարգի կայունության բարձրացմանը։ Ակնկալվում է, որ Վաշինգտոնն ի պատասխան կհրաժարվի «հարկային վրեժխնդրությունից», որը ներառված է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի առաջարկած «մեծ, հիանալի» օրինագծում՝…

Կարդալ ավելին

«Երևանի քաղաքապետարանը հանձն է առել իր բոլոր ծառայությունները թվայնացնելու գործընթացը». Տիգրան Ավինյան

«Երևանի քաղաքապետարանը հանձն է առել իր բոլոր ծառայությունները թվայնացնելու գործընթացը». Տիգրան Ավինյան

Երևանցիներին առավել հարմար ու մատչելի ծառայություններ մատուցելու նպատակով Երևանի քաղաքապետարանը գործարկել է «YES»՝ Երևանի էլեկտրոնային ծառայությունների հարթակը: Թվային փոխակերպման ռազմավարությամբ նախատեսված այս նախագիծը համայնքային ծառայությունների միասնական հարթակ է, որը մուտք գործելով, քաղաքացիները կարող են տեսնել իրենց պատկանող բոլոր գույքային միավորները, տրանսպորտային միջոցները, տվյալներ աղբահանության վճարների վերաբերյալ, առկա պարտավորություններն ու վճարումներ կատարել: Այլևս անհրաժեշտություն չի լինի հիշելու որևէ կադաստրային գույքի ծածկագիր, վկայականի համար և այլն: Հարթակը գործիքակազմով հնարավոր է ընտրել ցանկացած ծառայություն, ստեղծել դիմումներ, ներկայացնել քաղաքապետարան,…

Կարդալ ավելին

«Ֆրանսիական ռիթմեր». նորարարական ցուցադրություն՝ ի հիշատակ Շառլ Ազնավուրի

«Ֆրանսիական ռիթմեր». նորարարական ցուցադրություն՝ ի հիշատակ Շառլ Ազնավուրի

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ «Տերյան» մշակութային կենտրոնն իրականացնում է «Ֆրանսիական ռիթմեր՝  նվիրված Ազնավուրի հիշատակին» մշակութային լայնամասշտաբ ծրագիրը։ Ծրագրի շրջանակում Ստրասբուրգ քաղաքում կայացել է ցուցադրություն՝ միավորելով հայ և ֆրանսիացի մասնագետների փորձը: Նախագծի նպատակն է ստեղծել միջմշակութային համագործակցության նոր հարթակ՝ ներկայացնելով հայկական մշակույթն ու ինքնատիպությունը ֆրանսիական արվեստի նրբերանգների համադրությամբ։ Ցուցադրությունն ունեցել է ինչպես ստատիկ, այնպես էլ ոչ ստատիկ ձևաչափ՝ ներգրավելով հանդիսատեսին նորարարական լուծումներով: Միջոցառումների ընթացքում ցուցադրվել են հագուստի գործեր, որոնք արտացոլում են ֆրանսիական…

Կարդալ ավելին

Կստեղծվի «Երևան երիտասարդական նվագախումբ» ՀՈԱԿ

Կստեղծվի «Երևան երիտասարդական նվագախումբ» ՀՈԱԿ

«Երևան» պատանեկան սիմֆոնիկ նվագախմբի հենքի վրա կստեղծվի «Երևան երիտասարդական նվագախումբ» ՀՈԱԿ: Նախագծի նպատակը համայնքային մնայուն կառույցի հիմնումն է, որը կդառնա Երևանի մշակութային դեսպանը համաշխարհային բեմում: Նախագծի մանրամասներն ու զարգացման ծրագրերը Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին է ներկայացրել Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը: Նախաձեռնությունը կդառնա կամուրջ կրթական համակարգի և պրոֆեսիոնալ երաժշտական աշխարհի միջև՝ ապահովելով հավասար հնարավորություններ բոլոր երիտասարդների համար։ Այն ոչ միայն կբացահայտի տաղանդավոր երաժիշտներին, այլև կլինի ոգեշնչող նախագիծ` դասական երաժշտությունը…

Կարդալ ավելին

8 կիլոգրամից ավելի կանեփի բույս և մարիխուանայի նմանվող զանգված. բացահայտում Արմավիրում(Տեսանյութ)

8 կիլոգրամից ավելի կանեփի բույս և մարիխուանայի նմանվող զանգված. բացահայտում Արմավիրում(Տեսանյութ)

Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Խորոնք գյուղի մի բնակիչ տանը պահում է կանեփի բույսեր և չորացրած-մանրացրած զանգված: Տեղեկությունը ստուգվել և հաստատվել է: Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում հունիսի 26-ին` ժամը 17-ին, զննություն է կատարվել Խորոնք գյուղի բնակիչ 35-ամյա տղամարդու տանը: Տանիքում հայտնաբերվել են մոտ յոթուկես կիլոգրամ կանեփի չոր բույսեր, հատակին փռած և տոպրակով մոտ 900 գրամ չորացրած-մանրացրած մարիխուանայի նմանվող զանգված, ևս 142 գրամ նույն զանգվածից հայտնաբերվել է…

Կարդալ ավելին

ԿԱՍԵՑՎԵԼ Է ՄՍԱՄԹԵՐՔԻ ԱՐՏԱԴՐԱՄԱՍԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ԱՅՆԹԱՊՈՒՄ

ԿԱՍԵՑՎԵԼ Է ՄՍԱՄԹԵՐՔԻ ԱՐՏԱԴՐԱՄԱՍԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ԱՅՆԹԱՊՈՒՄ

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝  կասեցվել է  անհատ ձեռնարկատեր Երեմ Մովսիսյանին պատկանող մսամթերքի (մոժոժ) արտադրամասի (Արարատի մարզ, գ. Այնթապ) արտադրական գործունեությունը:   Արգելանքի համար հիմք են ծառայել Տեսչական մարմնի Արարատի մարզային կենտրոնի տեսուչների կողմից այս արտադրամասում արձանագրված սանիտարահիգիենիկ կոպիտ խախտումները, այն է՝   արտադրական շինությունների նախագծումը, կառուցվածքը, դասավորվածությունը և չափսերը չեն բացառել պարենային հումքի և սննդամթերքի, աղտոտված և մաքուր գույքի խաչաձևվող հոսքերը,   արտադրամասը չի պաշտպանվել կեղտի կուտակումներից, արտադրվող սննդամթերքում մասնիկները թափվելու վտանգից, արտադրական…

Կարդալ ավելին

Հայկական գինիները մեդալներ են նվաճել Concours Mondial de Bruxelles համաշխարհային մրցույթում

Հայկական գինիները մեդալներ են նվաճել Concours Mondial de Bruxelles համաշխարհային մրցույթում

Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի աջակցությամբ հայկական գինեգործական 34 ընկերության 108 անուն գինի է ներկայացվել Concours Mondial de Bruxelles 2025 կարմիր և սպիտակ գինիների համաշխարհային մրցույթին։ Կույր համտեսի արդյունքում հայկական գինիները նվաճել են 2 մեծ ոսկե (Grand Gold), 7 ոսկե, 21 արծաթե մեդալ։ Concours Mondial de Bruxelles-ը խոշորագույն միջազգային հարթակ է, որտեղ աշխարհի տարբեր երկրներից ավելի քան 370 պրոֆեսիոնալ գնահատողներ համտեսում են կարմիր և սպիտակ շուրջ 7500 գինիներ՝ 49 երկրներից։ Շուրջ 30 տարվա կյանք ունեցող…

Կարդալ ավելին

էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը և նախարարի տեղակալ Արման Խոջոյանը Հռոմում են

էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը և նախարարի տեղակալ Արման Խոջոյանը Հռոմում են

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը և նախարարի տեղակալ Արման Խոջոյանը Հռոմում մասնակցել են ՄԱԿ Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (FAO) Խորհրդի 44-րդ նստաշրջանին և դրա շրջանակներում կազմակերպված՝ դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների խնդիրներին նվիրված նախարարական միջոցառմանը։ «Հայաստանը, ինչպես բազմաթիվ ծովային ելք չունեցող երկրներ, իր աշխարհագրական դիրքով, լեռնային ռելիեֆով և հարևան երկրների տարածքով անցնող տարանցիկ ուղիներից կախվածությամբ պայմանավորված բախվում է տարատեսակ մարտահրավերների։ Այս գործոնները հաճախ հանգեցնում են արտադրական և լոգիստիկ բարձր ծախսերի՝ մեր ագրոսննդային համակարգերը դարձնելով…

Կարդալ ավելին

ՎԵՐԱՑՎԵԼ Է ՊԱՂՊԱՂԱԿԻ ԱՐՏԱԴՐԱՄԱՍԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁԻՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹԻ ԿԱՍԵՑՈՒՄԸ

ՎԵՐԱՑՎԵԼ Է ՊԱՂՊԱՂԱԿԻ ԱՐՏԱԴՐԱՄԱՍԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁԻՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹԻ ԿԱՍԵՑՈՒՄԸ

    Ազատ Ղազանչյան ԱՁ-ին պատկանող պաղպաղակի արտադրամասից  (ք. Երևան, Գետառ փ․), լաբորատոր կրկնակի փորձաքննության է տրվել «Պաղպաղակ կաթնասերուցքային վանիլային» արտադրատեսակի նմուշը, որի արդյունքում խախտումներ չեն արձանագրվել։ Պաղպաղակի արտադրամասի արտադրական գործունեության առանձին գործառույթի կասեցումը վերացվել է։    

Կարդալ ավելին

«ԿՈՐՈՎԿԱ» ԱՊՐԱՆՔԱՆԻՇԻ ՄԻԱՅՆ ՄԵԿ ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿ ՉԻ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆԵԼ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՆՈՐՄԵՐԻՆ

«ԿՈՐՈՎԿԱ» ԱՊՐԱՆՔԱՆԻՇԻ ՄԻԱՅՆ ՄԵԿ ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿ ՉԻ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆԵԼ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՆՈՐՄԵՐԻՆ

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը, ինչպես տեղեկացրել ենք, ամառային սեզոնին ընդառաջ վերահսկողություն է սկսել պաղպաղակի շուկայում: Ձեզ ներկայացվել են հայրենական արտադրության պաղպաղակների վերաբերյալ վերահսկողական միջոցառումները՝ նշելով, որ ստուգվելու են նաև ներմուծված պաղպաղակները:   ՍԱՏՄ Երևանի կենտրոնի տեսուչները դիտարկում են իրականացրել պաղպաղակ ներմուծող «Վ.Ա.Ս. ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ում և, լաբորատոր փորձաքննության ներկայացնելու համար, կատարվել է հսկիչ գնում 16․06․2025թ. ներմուծված մի շարք պաղպաղակներից (ապրանքանիշը՝ «Կորովկա»):   Ըստ հետազոտության արդյունքների՝ ներկայացված նմուշներից միայն մեկը` Էսկիմո պլոմբիր վանիլային շոկոլադասերուցքային ջնարկում (արտադրված 07․03․2025թ,…

Կարդալ ավելին
1 121 122 123 124 125 827