Ֆլորա Մանուկյանին պատկանող կաթնամթերքի արտադրամասում իրականացրած կրկնակի ստուգայցի ընթացքում ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները խախտումներ չեն հայտնաբերել (ք․ Երևան, Մալաթիա-Սեբաստիա): ՍԱՏՄ ղեկավարի որոշմամբ՝ կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է։
Կարդալ ավելինՏուրիզմի եւ HoReCa-ի խնդիրներն ու հեռանկարները Հայաստանում. մեծ բիզնես-համաժողովի գլխավոր ինսայթները
Երեւանում՝ Meridian Exhibition Center հարթակում, տեղի է ունենում խոշոր բիզնես-համաժողով՝ Real Business Conference 2024-ը, որը միավորել է Հայաստանի տնտեսության վեց կարեւոր ճյուղերի ներկայացուցիչներին. HoReCa, տուրիզմ, արտադրություն, շինարարություն, ռիթեյլ եւ ֆրանչայզինգ։ Այս միջոցառումը դարձել է արդի մարտահրավերների եւ հնարավորությունների քննարկման հիանալի հարթակ այդ ճյուղերի զարգացման, ինչպես նաեւ փորձի փոխանակման համար փորձագետների եւ բիզնեսի առաջատարների միջեւ։ Համաժողովի գլխավոր թեմաները պտտվում են սուր հարցերի շուրջ, որոնց բախվում է բիզնեսը Հայաստանում. որակյալ կադրերի անբավարարություն, թվայնացում, ենթակառուցվածքային խնդիրներ եւ երկրի…
Կարդալ ավելինՄշակույթը՝ հակահայկական քարոզչամիջոց
Ադրբեջանական իշխանությունների պատվերով աշխարհի տարբեր երկրներում պարբերաբար անցկացվում են տարատեսակ ցուցահանդեսներ և միջոցառումներ՝ այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջան» կեղծ թեզի տարածման նպատակով: Հերթական միջոցառումն անցկացվել է Լեհաստանի մայրաքաղաքում: Վարշավայում տեղի ունեցած «Արևմտյան Ադրբեջանը մեր հուշերում» խորագրով ցուցահանդեսի շրջանակներում «Արևմտյան Ադրբեջան» համայնքի խոսնակ Ուլվիյյա Զուլֆիգարը հանդիպել է Լեհ-ադրբեջանական խորհրդարանական խմբի ղեկավար Փշեմիսլավ Վիտեկի հետ: Համայնքի խոսնակը ներկայացրել է «20-րդ դարում «արևմտյան ադրբեջանցիների» փուլային տեղահանության», «Հայաստանի Հանրապետության տարածքում ադրբեջանցիներին պատկանող «հարուստ» ժառանգության ոչնչացման մասին» կեղծ թեզերը: Ըստ համայնքի…
Կարդալ ավելինՇրջանառության մեջ է դրվում ՀՀ նոր հուշադրամ .Կենտրոնական Բանկ
2024 թվականի հոկտեմբերի 21-ին ՀՀ կենտրոնական բանկը շրջանառության մեջ է դնում «Էդգար Շահինի ծննդյան 150-ամյակ» արծաթե հուշադրամը: Էդգար Շահինի ծննդյան 150-ամյակին նվիրված հուշադրամ ԷԴԳԱՐ ՇԱՀԻՆ (1874–1947 թթ.)՝ ֆրանսահայ անվանի գեղանկարիչ, փորագրանկարիչ, գծանկարիչ և նկարազարդող: Ծնվել է Վիեննայում: Սովորել է Կ. Պոլսի Մխիթարյան վարժարանում, այնուհետև Վենետիկի Մուրատ-Ռափայելյան վարժարանում։ 1893 թ. մեկնել է Փարիզ, հաճախել է Ժյուլիանի գեղարվեստի ակադեմիան։ 1896 թ-ից գեղանկարչական աշխատանքներով («Մուրացկանը», «Փողոցի մի անկյուն», «Շնչահեղձը») մասնակցել է ցուցահանդեսների: 1899 թ-ից ստեղծել է օֆորտներ, որոնք ճանաչում են բերել…
Կարդալ ավելինՔննարկվել է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի» մասին օրենքում փոփոխությունների նախագիծը
ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվել է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը: Հարցը զեկուցել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը: Նրա փոխանցմամբ՝ առաջարկվող փոփոխության հիմնական նպատակը վարչարարության պարզեցումն է, ինչը բազմաթիվ քաղաքացիների համար կհեշտացնի կրթության շարունակականության ապահովումը և օրենքով արդեն իսկ սահմանված տարկետման իրավունքից օգտվելու գործընթացը։ Ժաննա Անդրեասյանի փոխանցմամբ՝ առաջինից երկրորդ ընթերցման ընթացքում ստացվել են որոշակի առաջարկներ, այդ թվում՝…
Կարդալ ավելինԿամերային նվագախումբը 6 երկրի 9 քաղաքում կներկայանա «Շառլ Ազնավուր-100» խորագրով շրջագայությամբ
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Հայաստանի պետական կամերային նվագախումբը hոկտեմբերի 16-31-ը հանդես է գալիս համերգային բացառիկ շրջագայությամբ՝ Շառլ Ազնավուրի 100-ամյակի հոբելյանական միջոցառումների շրջանակում: Այդ մասին տեղեկացնում է նախարարությունը: Համերգային շրջագայությունն ընդգրկում է 6 երկիր և 9 քաղաք, որոնցում տեղի կունենա 9 համերգ: Համերգներ կկայանան Իտալիայում, Անգլիայում, Ուելսում, Բելգիայում, Գերմանիայում և Ֆրանսիայում։ Կհնչեն Ազնավուրի ստեղծագործությունները՝ նոր մշակումներով և գործիքավորումներով: Կամերային նվագախմբի առաջին համերգը կայացել է հոկտեմբերի 17-ին Վենետիկի Սուրբ Ղազար կղզում: Համերգների ծրագրերում…
Կարդալ ավելինԱպարանը հռչակվել է 2025 թ. երիտասարդական մայրաքաղաք
ԿԳՄՍ նախարարությունում ամփոփվել են «Հայաստանի Հանրապետության 2025 թվականի երիտասարդական մայրաքաղաք» մրցույթի արդյունքները: Միջոցառմանը ներկա է եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ, մրցութային հանձնաժողովի նախագահ Արթուր Մարտիրոսյանը: 2025 թվականի երիտասարդական մայրաքաղաքի տիտղոսի համար հայտ էին ներկայացրել Աբովյան (Կոտայքի մարզ), Ալավերդի (Լոռու մարզ), Ապարան (Արագածոտնի մարզ), Մարտունի (Գեղարքունիքի մարզ) և Նոյեմբերյան (Տավուշի մարզ) քաղաքները։ Մրցույթը կազմակերպվել է համաձայն գործող կանոնակարգի և արդյունքների ամփոփման նպատակով գումարված մրցութային հանձնաժողովի նիստում: Ըստ փորձագիտական գնահատման և կարճ հաղորդագրությամբ (SMS) քվեարկության արդյունքների՝ Հայաստանի 2025…
Կարդալ ավելինԻ գիտություն «ՀՀ վարչապետի գավաթ» խճուղավազքի սիրողական մրցաշարի մասնակիցների
ԿԳՄՍ նախարարության տեղեկացմամբ հոկտեմբերի 19-ին Փարաքար-Էջմիածին մայրուղում չորրորդ անգամ կանցկացվի «ՀՀ վարչապետի գավաթ» խճուղավազքի սիրողական մրցաշարը, որին կարող են մասնակցել ֆիզիկական համապատասխան պատրաստվածություն, ինչպես նաև առողջության վերաբերյալ համապատասխան տեղեկանք ունեցող քաղաքացիները: Մրցաշարը կանցկացվի 3 տարիքային խմբով և առանձին գործող աթլետ մարզիկների խմբով՝ 1-ին տարիքային խումբ՝ 2007-2011 թթ. ծնված դպրոցականներ, 2-րդ տարիքային խումբ՝ 18-ից 40 տարեկան կանայք և տղամարդիկ (2006-1984 թթ.), 3-րդ տարիքային խումբ՝ 41 և բարձր տարիքի կանայք և տղամարդիկ (1983 թ. ծնված և բարձր),…
Կարդալ ավելինԱղետների ռիսկի նվազեցման միջազգային օրվան նվիրված աշխատաժողով Լոռու մարզում(Տեսանյութ)
ՆԳ նախարարության հանրային հաղորդակցության և իրազեկման վարչության ու Փրկարար ծառայության նախաձեռնությամբ հոկտեմբերի 17-ին Վանաձորի քաղաքապետարանում տեղի է ունեցել է «Աղետների ռիսկի նվազեցման վերաբերյալ իրազեկվածության բարձրացում» խորագրով աշխատաժողով: Մասնակցում էին ՆԳ նախարարության ներկայացուցիչներ, Փրկարար ծառայության կառուցվածքային և տարածքային ստորաբաժանումների ծառայողներ, Լոռու մարզպետի աշխատակազմի ներկայացուցիչներ, մարզի 11 համայնքների ղեկավարներ, հանրակրթական և բարձրագույն ուսումնական հաստատությունների տնօրեններ, բժշկական կենտրոնների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Աշխատաժողովի նպատակը պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների համագործակցության խթանումն էր՝ ուղղված աղետներին դիմակայունության բարձրացմանը, ռիսկերի…
Կարդալ ավելինԳազայում և Լիբանանում Իսրայելի բոլոր ցեղասպանությունները պետք է դադարեցվեն. Էրդողան
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ Տամբուլայում կայացած մամուլի ասուլիսում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կոչ է արել միջազգային հանրությանը ճնշում գործադրել Իսրայելի վրա՝ դադարեցնելու «իսրայելական ցեղասպանությունները» Գազայում և Լիբանանում, հայտնում է Al Jazeera-ն։ Էրդողանն ասել է, որ երկու առաջնորդները քննարկել են «Գազայի դեմ Իսրայելի կողմից մղված ցեղասպանական պատերազմը և Լիբանանի վրա բոլոր հարձակումները»: «Տարածաշրջանում տիրող ողբերգական հումանիտար իրավիճակը նույնպես եղել է թեմաներից մեկը»,- ասել է Թուրքիայի նախագահը։ Էրդողանն ասել է, որ Թուրքիան կոչ է արել…
Կարդալ ավելին