Մալաթիայի ոստիկանները բացահայտեցին բնակարանային գողությունները. 36-ամյա տղամարդը ձերբակալվել է(Տեսանյութ)

Մալաթիայի ոստիկանները բացահայտեցին բնակարանային գողությունները. 36-ամյա տղամարդը ձերբակալվել է(Տեսանյութ)

Հոկտեմբերի 10-ին, ժամը 18.06-ին, ոստիկանության Մալաթիայի բաժնում ստացվեց առաջին ահազանգը: Շահումյան 2-րդ փողոցի բնակիչը հայտնում էր, թե մոտ մեկ ժամ առաջ նկատել են, որ տնից գողություն է եղել. գողացել էին 760 հազար դրամի ոսկյա զարդեր: Հաջորդ ահազանգը ստացվեց 11 րոպե անց. Նահապետ Քուչակի փողոցի բնակիչը հայտնում էր, որ առանձնատնից գողացել են 300 հազար դրամի զարդեր: Երկու դեպքով էլ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում նախաձեռնվեց քրեական վարույթ:   Ներկայացնում է ոստիկանության Մալաթիայի բաժնի ՔՀԲ ավագ օպերլիազոր…

Կարդալ ավելին

Ոստիկանները հայտնաբերել են 44-օրյա պատերազմում զոհվածների նկարները ներկած կնոջը.(Տեսանյութ)

Ոստիկանները հայտնաբերել են 44-օրյա պատերազմում զոհվածների նկարները ներկած կնոջը.(Տեսանյութ)

ԶԼՄ-ներում տեսանյութ էր տարածվել, թե ինչպես է մի կին ներկում Երևանի Պուշկինի փողոցի շենքերից մեկին պատկերված 44-օրյա պատերազմում զոհվածների դիմանկարները: Փաստի առթիվ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երկրորդ բաժնում նախաձեռնվեց քրեական վարույթ` խուլիգանության հատկանիշներով: Հանցագործությունը բացահայտելու գործում Կենտրոնականի քրեական հետախույզներին օգնության եկան ոստիկանության Երևան քաղաքի վարչության գործընկերները: Ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հաջողվեց հայտնաբերել և խուլիգանություն կատարելու կասկածանքով ձերբակալել մայրաքաղաքի բնակիչ 62-ամյա կնոջը: Ոստիկանները կարողացան փաստական տվյալներ ձեռք բերել նաև կնոջ արարքին նախորդող և հաջորդող…

Կարդալ ավելին

Ռուսաստանը չի հրաժարվում դոլարից, բայց դրան այլընտրանքներ է փնտրում. Պուտին

Ռուսաստանը չի հրաժարվում դոլարից, բայց դրան այլընտրանքներ է փնտրում. Պուտին

Այս օրերին դոլարն օգտագործվում է որպես զենք, ասում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ Նրա խոսքով՝ Ռուսաստանը չի հրաժարվում դոլարի օգտագործումից, այլ այլընտրանքներ է փնտրում դրան, գրում է «Коммерсантъ»-ը։ Այս թեման նա բարձրացրել է Կազանում ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովի ժամանակ։ Պուտինի խոսքով՝ դոլարը որպես զենք օգտագործելը «դա անողների մեծ սխալն է»։ Նա չի հստակեցրել, թե որ երկրների մասին է խոսքը։ «Դոլարը մինչև այժմ համաշխարհային ֆինանսների ամենակարևոր գործիքն է… Մենք դոլարից չենք հրաժարվում, դրա դեմ չենք պայքարում։ Բայց եթե…

Կարդալ ավելին

Քաղցկեղի բջիջները հնարավոր է ոչնչացնել՝ նրանց ճարպերի հասանելիությունից զրկելով. Cell

Քաղցկեղի բջիջները հնարավոր է ոչնչացնել՝ նրանց ճարպերի հասանելիությունից զրկելով. Cell

ԱՄՆ Վան Անդելի ինստիտուտի գիտնականները հայտնաբերել են, որ քաղցկեղի բջիջներին ճարպի հասանելիությունից զրկելը նրանց զգայուն է դարձնում ֆերրոպտոզի նկատմամբ՝ ենթարկելով օքսիդատիվ ինքնաոչնչացման: Հետազոտության արդյունքները հրապարակվել են Cell Chemical Biology բժշկագիտական հանդեսում: Գիտնականները նշել են, որ քաղցկեղի բջիջներն ընդունակ են «գողանալ» օրգանիզմի ճարպերն ու դրանք որպես վառելիք օգտագործել՝ իրենց զարգացման համար։ Հետազոտողները ձգտել են պարզել՝ արդյոք այս գործընթացը հնարավո՞ր է կասեցնել: Գիտնականները կենտրոնացել են ֆերրոպտոզի վրա՝ բջջային ինքնաոչնչացման մի տեսակ, որն ի հայտ է գալիս, երբ…

Կարդալ ավելին

Եղանակը Հայաստանում. Ցրտահարություն

Եղանակը Հայաստանում. Ցրտահարություն

Հայաստանի շրջակա միջավայրի նախարարությունը նախազգուշացում է տարածել, որ հոկտեմբերի 24-ին, 27-ին և 28-ին Արարատյան դաշտի ցերեկը Արարատյան դաշտում սպասվում է ցրտահարություն՝ -1-3, հողի մակերեսին՝ -4-5։ Հայաստանի տարածքում հոկտեմբերի 24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 2-5 մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանը մինչև հաջորդ շաբաթվա սկիզբ էապես չի փոխվի։  «Հայպետհիդրոմետ»-ի փոխանցմամբ, Երեւանում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +2+4, վաղը ցերեկը՝ +14+16։ Օդի ջերմաստիճանը մարզերում. Շիրակում՝ գիշերը՝ -3+2, ցերեկը՝ +8+12, Կոտայքի լեռներ՝ գիշերը՝…

Կարդալ ավելին

Պահանջում ենք վերականգնել արժանապատիվ կրթություն ստանալու մեր իրավունքը. հայտարարություն

Պահանջում ենք վերականգնել արժանապատիվ կրթություն ստանալու մեր իրավունքը. հայտարարություն

Կոնսերվատորիայի Միասնական Շարժումը հայտարարություն է տարածել. «Երևանի Կոմիտասի անվան ՊԵՏԱԿԱՆ կոնսերվատորիայի տանիքը 2024 թվականի օգոստոսի 28-ին պետք է վերանորոգված լիներ։ Պայմանավորվածությունը, որը կայացել էր ԿԳՄՍ-ի, Քաղաքաշինության կոմիտեի և «Բիդեք» շինարարական ընկերության միջև, խախտվել է։ Օգոստոս, սեպտեմբեր, հոկտեմբեր. տանիքը դեռ իբր վերանորոգվում է։ Գագիկ Սուրենյանի հայտարարած անձրևների մասին լուրը անգամ նրանց համար շտապելու կամ ելք գտնելու պատճառ չդարձավ։ Արդյունքում անձրևը 4-րդ հարկից հասել է 3-րդ և մասնակի 2-րդ հարկեր։ Առաստաղը, հատակը, գույքը և երաժշտական գործիքները անձրևի…

Կարդալ ավելին

Պարեկային ծառայության մեկնարկի պահից գրանցվել է 1,6 մլն իրավախախտում

Պարեկային ծառայության մեկնարկի պահից գրանցվել է 1,6 մլն իրավախախտում

2021թ. հուլիսից մինչեւ 22024թ. սեպտեմբեր կատարվել եւ գրանցվել է 1 մլն 673 հազար իրավախախտում։ Այս մասին Ազգային ժողովի նիստում, համապատասխան օրենսդրական նախաձեռնության քննարկման ժամանակ, հոկտեմբերի 23-ին ասել է ՆԳ փոխնախարար Արփինե Սարգսյանը՝ պատասխանելով ընդդիմադիր պատգամավորների հարցերին եւ քննադատությանը։ Դրանցից բողոքարկվել է մոտ 37 000-ը, ինչը, նրա խոսքով՝ կազմում է գրանցված իրավախախտումների ընդհանուր թվի 2 տոկոսը։ «8 278 արձանագրություններ, որոնք կազմել են պարեկները, զրոյացվել են կամ ճանաչվել անվավեր։ Այսինքն՝ փաստացի բավարարվել է բողոքարկված դիմումների միայն 22 տոկոսը»,- հայտնել…

Կարդալ ավելին

Մանկավարժական 30 կրեդիտի մեխանիզմն առաջացրել է հանրային հետաքրքրություն, շատերը հաջողությամբ աշխատում են դպրոցներում. Ժաննա Անդրեասյան

Մանկավարժական 30 կրեդիտի մեխանիզմն առաջացրել է հանրային հետաքրքրություն, շատերը հաջողությամբ աշխատում են դպրոցներում. Ժաննա Անդրեասյան

ԱԺ լիագումար նիստում երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ քննարկվել է «Հանրակրթության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, ներկայացնելով առաջարկվող կարգավորումները,  տեղեկացրել է, որ օրենսդրական փոփոխությունները հիմնականում վերաբերում են ուսուցիչների ատեստավորման և մասնագիտական զարգացման գործընթացի կազմակերպման անհրաժեշտ հստակեցումներին՝ պայմանավորված հանրակրթության ոլորտում իրականացվող բարեփոխումների ընթացքով: «Առաջարկվող օրենսդրական փոփոխությունների առաջին բաղադրիչը նպատակ ունի բարելավելու ատեստավորման ընթացակարգերը և մասնագիտական զարգացման գործընթացները»,- ասել է ԿԳՄՍ նախարարը՝ ավելացնելով, որ երկրորդ…

Կարդալ ավելին

12-ամյա պարտադիր կրթության իրավունքի իրացման համար տարկետում կտրվի մեկ անգամ՝ ուսումնառության ողջ ընթացքի համար.Նախարարություն

12-ամյա պարտադիր կրթության իրավունքի իրացման համար տարկետում կտրվի մեկ անգամ՝ ուսումնառության ողջ ընթացքի համար.Նախարարություն

  ԱԺ լիագումար նիստում երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ քննարկվել է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծը: Հարցը զեկուցել է  ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ տեղեկացնելով, որ առաջարկվող փոփոխության հիմնական նպատակը վարչարարության պարզեցումն ու կրթության շարունակականության իրավունքի իրացման գործընթացի հեշտացումն է: «Օրենսդրական փոփոխությամբ հնարավորություն ենք ընձեռում ուսումնառության ողջ ընթացքի համար տարկետում ստանալ մեկ անգամ՝ այն քաղաքացիներին, որոնք շարունակում են կրթությունը հանրակրթական դպրոցներում, ինչպես նաև արհեստագործական և միջին մասնագիտական կրթական հաստատություններում՝ պարտադիր 12-ամյա…

Կարդալ ավելին

Վանաձոր-Սպիտակ մայրուղու վրա գործող հանրային սննդի կետի գործունեությունը կասեցվել է

Վանաձոր-Սպիտակ մայրուղու վրա գործող հանրային սննդի կետի գործունեությունը կասեցվել է

Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Լոռու մարզային կենտրոնի տեսուչները վերահսկողություն են իրականացրել «ՎԿԳ» ՍՊԸ-ին պատկանող հանրային սննդի օբյեկտում (Լոռու մարզ, գ. Արջուտ, Վանաձոր-Սպիտակ մայրուղի) և հայտնաբերել սանիտարահիգիենիկ նորմերի կոպիտ խախտումներ: Այս մասին  տեղեկացնում են ՍԱՏՄ-ից: Հանրային սննդի օբյեկտի գործունեությունը կասեցվել է, քանի որ սննդի կառույցի պատերը, առաստաղը եղել են ոչ նորոգ վիճակում՝ բորբոսի հետքեր, իսկ սննդամթերք հետ առնչվող աշխատանքային մակերևույթները՝ աշխատանքային սեղանների, դարակաշարերի, պահարանների մակերեսները եղել են անհարթ ճեղքերով՝ բացառելով հեշտությամբ մաքրելու և ախտահանելու հնարավորությունը։…

Կարդալ ավելին
1 27 28 29 30 31 567