Դոլարի եւ եվրոյի փոխարժեքները նվազել են

Դոլարի եւ եվրոյի փոխարժեքները նվազել են

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մարտի 27-ին, կազմել է 394.71  դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 0.97 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։ Եվրոյի փոխարժեքը կազմել է 427.55 դրամ (նվազել է 1.96 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 498.56  դրամ (նվազել է 2.21 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.27 դրամ (մնացել է անփոփոխ): Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 390-393 դրամով, վաճառվում է 397-398.50 դրամով: Եվրոն բանկերում գնվում է 416-423 դրամով, վաճառվում…

Կարդալ ավելին

Այս տարի 300 հազար իշխան ձուկ է նախատեսվում բաց թողնել Սևանա լիճ. Հակոբ Սիմիդյան

Այս տարի 300 հազար իշխան ձուկ է նախատեսվում բաց թողնել Սևանա լիճ. Հակոբ Սիմիդյան

Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը խորհրդարանի գլխադասային հանձնաժողովի նիստում ասել է, որ Կառավարությունը 495 միլիոն դրամ է տրամադրել Սևանի իշխանի վերականգնման գործընթացը իրականացնելու համար: 2024-ին 300 հազար իշխան ձուկ են նախատեսում բաց թողնել Սևանա լիճ, որից 80 հազարը՝ ամառային տեսակի: «2023 թվականին սիգ արդյունագործական որսի 600 տոննա քվոտա է սահմանվել, հայտերը 390 տոննայի են եղել, փաստացի որսացվել է 366 տոննա, որի արդյունքում 29,4 միլիոն դրամ բնօգտագործման վճար է վճարվել: Էս տարի՝ 2024 թվականին, 257 տոննա…

Կարդալ ավելին

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ: Այդ մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից: Հանդիպմանը մասնակցել են նաև պատգամավորների պալատի անդամներ և ՀՀ ԱԺ-ում Հայաստան-Արգենտինա բարեկամական խմբի անդամ Տաթևիկ Գասպարյանը։ Արարատ Միրզոյանը և Մարտին Մենեմը գոհունակությամբ արձանագրել են երկու երկրների միջև առկա քաղաքական երկխոսության բարձր մակարդակը, ինչպես նաև 21-րդ դարի զարգացումներին համահունչ ոլորտային համագործակցությունն ընդլայնելու պատրաստակամությունը՝ ներառյալ տնտեսության, տեղեկատվական տեխնոլոգիաների…

Կարդալ ավելին

Զախարովա. Ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել այն փաստի վրա, որ մենք չենք օգտագործում «Զանգեզուրի միջանցք» տերմինը

Ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել այն փաստի վրա, որ մենք չենք օգտագործում «Զանգեզուրի միջանցք» տերմինը։ Այս մասին այսօր՝ մարտի 27-ին, ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Խոսքը Հայաստանի Սյունիքի մարզի տարածքով Ադրբեջանի արևմտյան շրջանները Նախիջևանի հետ կապող երթուղու մասին է։ Գոյություն ունի փոխզիջումների զարգացման լավ կայացած մեխանիզմ։ Սա Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի փոխվարչապետների եռակողմ աշխատանքային խումբ է։ 2023 թվականի հունիսի 2-ին կայացած վերջին հանդիպման ժամանակ կողմերը մոտ էին տարածաշրջանում տրանսպորտային և տնտեսական…

Կարդալ ավելին

Ռուստամ Բադասյանը պարգեւատրել է Արգիշտի Քյարամյանին

Ռուստամ Բադասյանը պարգեւատրել է Արգիշտի Քյարամյանին

Պետական եկամուտների կոմիտեում կայացել է ՊԵԿ և Քննչական կոմիտեի հերթական հանդիպումը, քննարկվել է համագործակցության լայն օրակարգը, կազմակերպվել է պարգևատրման արարողություն։ ՊԵԿ-ից  հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են համատեղ գործերի ընթացքը, համագործակցությունը ՊԵԿ-ի և Քննչական կոմիտեի համապատասխան ստորաբաժանումների հետ, որի շրջանակում ՊԵԿ նախագահը շնորհակալություն է հայտնել երկուստեք գործունեության համար և պարգևատրել «Համագործակցության ու փոխգործակցության համար» մեդալով ՀՀ քննչական կոմիտեի նախագահ, արդարադատության երրորդ դասի պետական խորհրդական Արգիշտի Քյարամյանին,  ՀՀ քննչական կոմիտեի հատուկ հանձնարարություններով գլխավոր վարչության հատուկ հանձնարարություններով…

Կարդալ ավելին

Ցածր ջերմային ֆոնը կպահպանվի նաև առաջիկա գիշերվա ընթացքում. Դրանից հետո ջերմաստիճանը կբարձրանա

Ցածր ջերմային ֆոնը կպահպանվի նաև առաջիկա գիշերվա ընթացքում. Դրանից հետո ջերմաստիճանը կբարձրանա

Անցած գիշեր Արարատյան դաշտում և նրա նախալեռնային գոտիներում օդի ջերմաստիճանը կտրուկ նվազեց, սակայն ծաղկած պտղատուների համար վտանգավոր ցուցանիշներ չգրացնվեցին։ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից  հայտնում են, որ օդի նվազագույն ջերմաստիճանն առավոտյան 06։00-07։00 ընկած ժամանակահատվածում Արարատում գրանցվել է +0,5°C, Արտաշատում՝ +0,8°C, Մերձավանում՝ -0,7°C, Արմավիրում՝ 0°C, Աշտարակում՝ -0,8°C, Արենիում՝ -0,6°C, Ուրցաձորում՝ +0,3°C: Ցածր ջերմային ֆոնը կպահպանվի նաև առաջիկա գիշերվա ընթացքում, սակայն մարտի 29-30-ին օդի ջերմաստիճանը հանրապետության ամբողջ տարածքում գիշերը կբարձրանա 6-8, ցերեկը՝ 5-6 աստիճանով։ Մարտի 27-ի լույս 28-ի…

Կարդալ ավելին

Դոլարի փոխարժեքը շարունակում է նվազել. եվրոն թանկացել է

Դոլարի փոխարժեքը շարունակում է նվազել. եվրոն թանկացել է

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մարտի 26-ին, կազմել է 395.68  դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 0.37 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։ Եվրոյի փոխարժեքը կազմել է 429.51 դրամ (աճել է 1.10 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 500.77  դրամ (աճել է 0.84 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.27 դրամ (մնացել է անփոփոխ): Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 390-393.50 դրամով, վաճառվում է 397.50-399 դրամով: Եվրոն բանկերում գնվում է 415-424 դրամով, վաճառվում…

Կարդալ ավելին

Նեթանյահուի գրասենյակը հայտնել է, որ ՀԱՄԱՍ-ը մերժել է փոխզիջումը Կատարի բանակցություններում

Նեթանյահուի գրասենյակը հայտնել է, որ ՀԱՄԱՍ-ը մերժել է փոխզիջումը Կատարի բանակցություններում

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ներկայացուցիչները մերժել են փոխզիջումը Կատարի բանակցություններում, Իսրայելը մտադիր է շարունակել մարտական գործողությունները Գազայի հատվածում։ Այս մասին  նշվել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակի հայտարարությունում։ «ՀԱՄԱՍ-ը հրաժարվել է ամերիկյան ցանկացած փոխզիջումային առաջարկից, ինչպես նաեւ ողջունել է ՄԱԿ Անվտանգության խորհրդի որոշումը։ Իսրայելը չի ենթարկվում ՀԱՄԱՍ-ի զառանցանքային պահանջներին եւ կշարունակի գործել՝ պատերազմի նպատակներին հասնելու համար. ազատել բոլոր առեւանգվածներին, ոչնչացնել ՀԱՄԱՍ-ի ռազմական եւ կառավարչական պոտենցիալը եւ երաշխավորել, որ Գազան այսուհետ սպառնալիք չի ներկայացնի Իսրայելի համար»,- նշված…

Կարդալ ավելին

Պեսկով. Բարեկամ Հայաստանի հետ հարաբերություններում բավականին բարդ շրջան ենք ապրում

Պեսկով. Բարեկամ Հայաստանի հետ հարաբերություններում բավականին բարդ շրջան ենք ապրում

Հիմա մենք բավականին բարդ շրջան ենք ապրում մեր բարեկամ, եղբայրական Հայաստանի հետ հարաբերություններում։ Այս մասին ««Аргументы и факты» պարբերականին տված հարցազրույցում ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Դա նույնիսկ ավելին է, քան եղբայրականը, քանի որ այստեղ ավելի շատ հայեր են ապրում, քան բուն Հայաստանում։ Եվ, ի դեպ, Ռուսաստանի Դաշնության քաղաքացի հայերի տնտեսական ակտիվությունը դեռևս կազմում է Հայաստանի ընդհանուր բյուջեի շատ մեծ տոկոսը։ Մարդիկ այնտեղ գումար են փոխանցում, խոսքը տարեկան մի քանի միլիարդ դոլարի…

Կարդալ ավելին

ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության և ՃՈ ստորաբաժանումներում վճարումները կիրականացվեն անկանխիկ եղանակով

Պայմանավորված ՀՀ կառավարության 2023 թվականի նոյեմբերի 17-ի N 1988-Ն որոշմամբ՝ ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության տարածքային ստորաբաժանումները և ՆԳՆ ոստիկանության ՃՈ հաշվառման-քննական ստորաբաժանումները իրենց գործունեության հետ կապված բոլոր վճարումների ստացումն այսուհետ կիրականացնեն POS տերմինալների միջոցով՝ անկանխիկ եղանակով։ Այս մասին  հայտնում են ՀՀ ՆԳ նախարարությունից:

Կարդալ ավելին
1 313 314 315 316 317 668