ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հոկտեմբերի 16-ին, կազմել է 401.22 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 0.99 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։ Եվրոյի փոխարժեքը կազմել է 422.52 դրամ (նվազել է 0.48 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 487.56 դրամ (նվազել է 1.77 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.12 դրամ (նվազել է 0.01 դրամով): Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 395-400 դրամով, վաճառվում է 405-407 դրամով: Եվրոն բանկերում գնվում է 411-422 դրամով,…
Կարդալ ավելինՆեթանյահուն հեռախոսազրույց է ունեցել Պուտինի հետ
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, հայտնում է Haaretz-ը։ Ավելի վաղ, Կրեմլի մամուլի ծառայությունը հայտնել էր ՌԴ նախագահի և Սիրիայի, Եգիպտոսի, Իրանի և Պաղեստինի նախագահների հեռախոսազրույցների մասին։
Կարդալ ավելինՊենտագոնը 2000 զինվորի տեղակայման պատրաստության հրամաններ է ուղարկել՝ Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև պատերազմի հետ կապված. АР
Պենտագոնը «տեղակայման պատրաստության» հրամաններ է ուղարկել մոտ 2000 ամերիկացի զինվորականների՝ համոզվելու համար, որ նրանք պատրաստ են արձագանքել ՀԱՄԱՍ-ի հետ Իսրայելի պատերազմին, հաղորդում է AP-ն՝ վկայակոչելով երկու ամերիկացի պաշտոնյաների: Զորքերը կկատարեն աջակցության մի շարք գործառույթներ, ինչպիսիք են լրացուցիչ բժշկական կամ պայթուցիկ նյութերի օգտագործմամբ աջակցությունը, ներառյալ անցակետերում լրացուցիչ անվտանգության ապահովումը, ասել է պաշտոնյաներից մեկը: Դրանք Իսրայել չեն ուղարկվի, այլ կարող են ուղարկվել տարածաշրջանի երկրներ, հավելել է աղբյուրներից մեկը։
Կարդալ ավելինԹուրքիայի արտգործնախարարը հեռախոսազրույց է ունեցել ՀԱՄԱՍ-ի առաջնորդի հետ
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը երկուշաբթի օրը ՀԱՄԱՍ-ի ղեկավար Իսմայիլ Հանիեի հետ հեռախոսազրույցի ընթացքում քննարկել է պատանդներին ազատ արձակելու հնարավորությունը, հայտնում է Al Arabiya-ն՝ վկայակոչելով Ֆիդանի գրասենյակը։ Հեռախոսազրույցի ընթացքում արտգործնախարար Հաքան Ֆիդանը Հանիեի հետ քննարկել է «Պաղեստինի վերջին զարգացումները և խաղաղ բնակիչներին ազատ արձակելու հնարավորությունը»։
Կարդալ ավելինՆա գոհ է կալանքի պայմաններից. Արցախի նախկին նախագահի ադրբեջանցի փաստաբան
Արայիկ Հարությունյանի առողջական վիճակը լավ է։ Նա գոհ է պահման պայմաններից։ Բողոքներ չկան։ Այս մասին ադրբեջանական լրատվամիջոցներին հայտնել է Արայիկ Հարությունյանի ադրբեջանցի փաստաբան Ալով Սաֆարալիևը։ Նրա խոսքով՝ «ստեղծվել են բոլոր պայմանները Հարությունյանին պաշտպանելու համար»։ «Նա գիրք խնդրեց և նրան տրամադրեցին։ Արայիկը կապ է հաստատել նաև ընտանիքի հետ. Ես ձեռնարկում եմ բոլոր անհրաժեշտ միջոցները նրան պաշտպանելու համար։ Նրա հետ ոչ մի միջազգային կազմակերպություն դեռ հանդիպում չի անցկացրել։ Նրա ընտանիքից կամ մտերիմներից ոչ ոք ծանրոց չի ուղարկել:…
Կարդալ ավելինԵրևանում թալանել են 83-ամյա թոշակառուին` տանելով շուրջ 8 մլն 435 հազար ՀՀ դրամ
Երևանի Գաջեգործների փողոցի շենքերից մեկում թալանել են 83-ամյա Հակոբ Մ.–ի բնակարանը՝ տանելով շուրջ 8 մլն 435 հազար ՀՀ դրամ։ Հայտնում է shamshyan.com-ը։ Թոշակառու տղամարդը դեպքի մասին ահազանգել է հոկտեմբերի 13-ին և նշել, որ գողությունն ամենայն հավանականությամբ եղել է հոկտեմբերի 11-ին՝ ժամը 15:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում։ Հակոբ Մ.-ն ոստիկաններին և քննիչներին հայտնել է, որ իր բնակարանից գողացել են 1 մլն 100 000 դրամ, 100 000 ՌԴ ռուբլի և 17300 ԱՄՆ դոլար: Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել…
Կարդալ ավելինՈւկրաինան հայտարարել է, որ դժվարանում է ֆինանսական աջակցություն ստանալը
Ուկրաինայի համար ավելի դժվար է դառնում ֆինանսական աջակցություն ստանալը, քանի որ առանցքային դոնոր երկրների պաշտոնյաների ուշադրությունը ուղղված է ապագա ընտրություններին, իսկ աշխարհաքաղաքական լարվածությումը մեծանում է: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի ֆինանսների նախարար Սերգեյ Մարչենկոն՝ Մարաքեշում Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի հանդիպումների շրջանակում, տեղեկացնում է Reuters-ը։ «Ես տեսնում եմ մեծ հոգնածություն, տեսնում եմ մեր գործընկերների մեծ թուլությունը, նրանք կուզեին մոռանալ պատերազմի մասին, բայց պատերազմը դեռ շարունակվում է»,- ընդգծել է նա, հայտնում է DW-ն։ «Ուկրաինան այժմ…
Կարդալ ավելինԻսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև պատերազմի ընթացքում առնվազն 12 լրագրող է սպանվել
Հոկտեմբերի 14-ի դրությամբ՝ Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև պատերազմի առաջին ութ օրվա ընթացքում առնվազն 12 լրագրող է զոհվել, երկուսը անհետ կորել են, ութը վիրավորվել, գրում է The Hill-ը՝ հղում անելով լրագրողների պաշտպանության կոմիտեին։ Associated Press-ի տվյալներով, հակամարտությունն արդեն հանգեցրել է երկու կողմից ավելի քան 3000 զոհի։ Գազայում գտնվող լրագրողները ամենից շատ են ռիսկի ենթարկում՝ հակամարտությունը լուսաբանելով իսրայելական ավերիչ ավիահարվածների, կապի խափանումների և էլեկտրաէներգիայի համատարած անջատումների պայմաններում: Հակամարտության առաջին ութ օրերին սպանվել է 10 պաղեստինցի լրագրող։ Հաստատվել…
Կարդալ ավելինԻսրայելը բուֆերային գոտի է ստեղծում Լիբանանի հետ սահմանին
Իսրայելի պաշտպանության բանակը որոշել է մեկուսացնել Լիբանանի հետ հյուսիսային սահմանից մինչև չորս կիլոմետր խորությամբ գոտին, հայտնում է Haaretz-ը։ Զինվորականները բացատրել են, որ մուտքն այնտեղ խստիվ արգելված է, և բնակչությանը խնդրել են զգոն լինել և չմտնել բուֆերային գոտի։ Առնվազն մեկ մարդ զոհվել է, երեքը՝ վիրավորվել Լիբանանի հետ սահմանին գտնվող իսրայելական գյուղերից մեկում, հայտնել է Իսրայելի ազգային շտապ բժշկական ծառայությունը, հայտնում է BBC-ն։ Բժիշկները չեն նշել հարձակման ճշգրիտ վայրը, սակայն հայտնել են, որ տուժածներին տեղափոխել են Նահարիա…
Կարդալ ավելինՕդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով. Եղանակը Հայաստանում
Հոկտեմբերի 15-ի ցերեկը, 20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 16-ին, 19-ին շրջանների զգալի մասում, 17-ի ցերեկը, 18-ին առանձին շրջաններում սպասվում է անձրև, առանձին շրջաններում՝ նաև ամպրոպ։ Քամին՝ հարավարևմտյան 2-5 մ/վրկ, ամպրոպի ժամանակ հնարավոր է ուժգնացում 16-19մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 16-ի ցերեկը կնվազի 3-5 աստիճանով։ NEWS.am -ի փոխանցմամբ՝ Երեւանում հոկտեմբերի 15-ի ցերեկը, 17-ին, 20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 16-ին, 18-19-ին սպասվում է անձրև, 16-ին հնարավոր է նաև ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում…
Կարդալ ավելին