Էրդողանը հաստատել է Թուրքիայի մասնակցությունը Արցախի դեմ 2020թ․ պատերազմում

Էրդողանը հաստատել է Թուրքիայի մասնակցությունը Արցախի դեմ 2020թ․ պատերազմում

Թուրքիայի նախագահ Էրդողանը հաստատել է Անկարայի մասնակցությունը 2020 թվականի  արցախահայության դեմ պատերազմին։ «Ադրբեջանի հետ մեր համագործակցության շնորհիվ Ղարաբաղն ազատագրվեց»,- խոստովանել է նա։ Էրդողանը կարծում է, որ թուրք-ադրբեջանական ագրեսիայից հետո Հարավային Կովկասում խաղաղության ու կայունության պահպանման հնարավորություն կա։ Այս խաղաղության և կայունության պտուղները լիովին իր վրա զգում է արտաքին աշխարհի հետ կապից զրկված Արցախի ժողովուրդը, որը բախվել է հումանիտար լուրջ ճգնաժամի՝ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակման պատճառով։ Էրդողանը հայտարարել  է, որ Թուրքիան էլ ավելի կամրապնդի Ադրբեջանի…

Կարդալ ավելին

Մոսկվայի քաղաքապետը հայտնել է ՌԴ մայրաքաղաքին երկու մարտական անօդաչուի մոտենալու փորձի մասին

Մոսկվայի քաղաքապետը հայտնել է ՌԴ մայրաքաղաքին երկու մարտական անօդաչուի մոտենալու փորձի մասին

Եղել է քաղաքը գրոհելու փորձ մարտական երկու անօդաչուների կողմից։ Երկուսն էլ խփվել են ՀՕՊ համակարգով։ Այս մասին իր Թելեգրամ-ալիքում գրել է Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը։ «Մեկը՝ Դոմոդեդովոյի շրջանում, մյուսը՝ Մինսկի խճուղում։ Ներկա պահին դրանց ընկնելու հետեւանքով տուժածների մասին տեղեկություն չկա։ Արտակարգ ծառայություններն աշխատում են տեղում»,- տեղեկացրել է Սերգեյ Սոբյանինը։

Կարդալ ավելին

Ադրբեջանի պետական հեռուստաընկերության եթերում ՀՀ ողջ տարածքը ներկայացվում է ադրբեջանական անուններով. ԱԳՆ

Ադրբեջանի պետական հեռուստաընկերության եթերում ՀՀ ողջ տարածքը ներկայացվում է ադրբեջանական անուններով. ԱԳՆ

Ադրբեջանական պետական հեռուստաընկերությունը ցուցադրել է 35 րոպեանոց «ֆիլմ», որում ՀՀ ամբողջ սուվերեն տարածքը ներկայացվում է իբրև Ադրբեջանի տարածք: Այս մասին թվիթերյան իր միկրոբլոգում գրել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը: «Ինչպես երևում է, Հայաստանն «անհետանում է» քարտեզից. սա ոչ այլ ինչ է, քան ակնհայտ քարոզչություն և հարևանի սուվերենությանն ուղղված անթաքույց սպառնալիք: Հայաստանի շրջանները, մայրաքաղաք Երևանն ու Սևանա լիճը երևում են ադրբեջանական տեղանուններով: Սա առաջին դեպքը չէ: Կեղծ մատնանշումներով Ադրբեջանը մշտապես իր հանրությանը հակահայկական տրամադրություններով է…

Կարդալ ավելին

Դավիթ Իշխանյանն ընտրվեց Արցախի Ազգային ժողովի նախագահ

Դավիթ Իշխանյանն ընտրվեց Արցախի Ազգային ժողովի նախագահ

Արցախի Ազգային ժողովի նախագահ է ընտրվել ՀՅԴ խմբակցության անդամ Դավիթ Իշխանյանը։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը, փակ գաղտնի քվեարկության արդյունքներով Դավիթ Իշխանյանը հավաքել է 22 կողմ, 9 դեմ ձայն։ ԱԺ նախագահի պաշտոնում Դավիթ Իշխանյանին ընտրելու վերաբերյալ խորհրդարանի որոշումը ներկայացրել է փոխնախագահ Գագիկ Բաղունցը։ Արցախի ԱԺ նախագահի պաշտոնում Դավիթ Իշխանյանի թեկնածությունն առաջադրել էր իշխող Ազատ Հայրենիք-ՔԴՄ խմբակցությունը։

Կարդալ ավելին

Ռուս հայտնի ռեժիսորի մարմինը նրա բնակարանում «մումիա» դարձած են գտել

Ռուս հայտնի ռեժիսորի մարմինը նրա բնակարանում «մումիա» դարձած են գտել

Հայտնի ռեժիսոր Սվետլանա Ջինբինովային մեռած են գտել Մոսկվայի իր բնակարանում։ Պարզվել է, որ Վախթանգովի թատրոնի ներկայացումների բեմադրողի մարմինը այնտեղ մնացել է ավելի քան մեկ տարի։ Այս մասին տեղեկացրել է Mash Թելեգրամ-ալիքը։ «Օրերս Սվետլանա Ջիմբինովայի Ունիվերսիտետսկի պողոտայի բնակարանի հարեւանները հիշել են, որ վաղուց նրան չեն տեսել եւ փորձել են նրա հետ կապ հաստատել՝ դուռն են թակել, զանգահարել են, բայց ապարդյուն։ Այդ ժամանակ դիմել են ոստիկանության օգնությանը։ Ոստիկանության աշխատակիցները բացել են դուռը եւ գտել հանրահայտ թատերագետի եւ թատերական…

Կարդալ ավելին

Պուտինը եւ Էրդողանը բանակցություններում կքննարկեն Հայաստանի եւ Ադրբեջանի հետ Անկարայի հարաբերությունները. Hurriyet

Պուտինը եւ Էրդողանը բանակցություններում կքննարկեն Հայաստանի եւ Ադրբեջանի հետ Անկարայի հարաբերությունները. Hurriyet

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի այցը Թուրքիա սպասվում է օգոստոսի վերջին, տեղեկացրել է թուրթական Hurriyet ԶԼՄ-ն։ Այցի շրջանակում նախատեսվում են բանակցություններ Ադրբեջանի եւ Հայաստանի հետ Անկարայի հարաբերությունների թեմայով։ Տեղեկացվել է, որ կողմերը քննարկելու են նաեւ պատերազմն Ուկրաինայում, «սեւծովյան հացահատիկի գործարքի» վերականգնումը, երկկողմ կապերը Թուրքիայի եւ Սիրիայի միջեւ։ Ավելի վաղ Էրդողանը հույս էր հայտնել, որ Վլադիմիր Պուտինը Թուրքիա կայցելի օգոստոսի վերջին։

Կարդալ ավելին

Կարմիր խաչը այցելել է Ադրբեջանի կողմից առեւանգված Վագիֆ Խաչատրյանին.

Կարմիր խաչը այցելել է Ադրբեջանի կողմից առեւանգված Վագիֆ Խաչատրյանին.

Օրերս  Հակարի կամրջի անցակետից ադրբեջանցիների կողմից առևանգված  68 ամյա Վագիֆ Խաչատրյանին  երեկ՝ օգոստոսի 7-ին,  այցելել է Ադրբեջանի  կարմիր խաչի ներկայացչությունը: Այս մասին հայտնում է  Վագիֆ Խաչատրյանի դուստր՝ Վերա Խաչատրյանը: Վերջինիս խոսքերով՝ «Մենք հնարավորինս պայքարում ենք, որպեսզի կարողանանք հայրիկիս հետ բերել: Ասացին՝ դեղեր է խմում իբր թե բուժման համար: Բայց իր հիվանդությունը բուժելի հիանդություն չէ, այլ վիրահատական է: Կարմիր խաչից երկտող են փոխանցել, որում գրված է՝ «լավ եմ, ձեր մասին եմ մտածում, սաղություն լինի, կգամ»»,- պատմեց…

Կարդալ ավելին

«Վեոլիա Ջուրը» բողոք է ներկայացրել ՀՀ ոստիկանություն

«Վեոլիա Ջուրը» բողոք է ներկայացրել ՀՀ ոստիկանություն

Oգոստոսի 2-ին անհայտ անձինք Կոտայքի մարզի Պտղնիի ձորում՝ ջրատարի սանիտարական գոտում, առանց «Վեոլիա Ջուր» ընկերության հետ համաձայնեցման, տեխնիկական միջոցների գործադրմամբ իրականացրել են հողային աշխատանքներ: Խախտելով խողովակաշարի պահպանումն ապահովող պայմանները՝ հեռացվել է ջրատարի տակ գտնվող հողը, որի հետևանքով թուլացել է «Արզնի 1» 900 մմ-ոց թուջե ջրատարի հիմքը և ճկվելու հետևանքով կոտրվել: Ընկերությունից  հայտնում են, որ ջրի մեծ արտահոսքը դադարեցնելու և վթարը վերացնելու համար տևական ժամանակով ջրանջատում հայտարարվեց Երևանի Կենտրոն, Արաբկիր և Էրեբունի վարչական շրջաններում, որն էլ արդարացիորեն…

Կարդալ ավելին

Օգոստոսի 7-ին Արցախի ԱԺ-ն նիստ կգումարի՝ ԱԺ նախագահի ընտրության օրակարգով

Օգոստոսի 7-ին Արցախի ԱԺ-ն նիստ կգումարի՝ ԱԺ նախագահի ընտրության օրակարգով

ԼՂ Սահմանադրության 114-րդ և «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի 40-րդ հոդվածների համաձայն՝ ԱԺ պատգամավորների նախաձեռնությամբ 2023 թվականի օգոստոսի 7-ին՝ ժամը 10:00-ին, կգումարվի ԼՂ Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան՝ նախաձեռնողի սահմանած՝ ԼՂ Ազգային ժողովի նախագահի ընտրության օրակարգով: Հիշեցնենք՝ ԼՂ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը հրաժարականի դիմում է ներկայացրել:

Կարդալ ավելին

Ալիևը Հայաստանի հետ արդյունքների արագ ձեռքբերման հույս ունի

Ալիևը Հայաստանի հետ արդյունքների արագ ձեռքբերման հույս ունի

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ԱՄՆ պետքարտուղարի Հարավային Կովկասում բանակցությունների գծով ավագ խորհրդական Լուիս Բոնոյի հետ հանդիպմանը հայտարարել է Հայաստանի հետ խաղաղ գործընթացը շարունակելու ադրբեջանական կողմի վճռականության մասին։ Ալիեւը հույս է հայտնել, որ մոտ ապագայում բանակցությունների ընթացքում քննարկված հիմնական ուղղություններում արդյունքներ ձեռք կբերվեն։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ,՝ Բաքվում կայացած հանդիպմանը կողմերը քննարկել են Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորումը և խաղաղության պայմանագրի շուրջ բանակցային գործընթացը։ Հանդիպման ընթացքում Ադրբեջանի նախագահը շարունակել է մտքեր փոխանակել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի…

Կարդալ ավելին
1 427 428 429 430 431 641