Նախարար. Հայաստանի էլեկտրաէներգետիկ համակարգը արդիականացման կարիք ունի

Նախարար. Հայաստանի էլեկտրաէներգետիկ համակարգը արդիականացման կարիք ունի

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում այսօր տեղի է ունեցել հանդիսավոր միջոցառում՝ նվիրված էներգետիկների մասնագիտական տոնին, հայտնում են ՏԿԵ նախարարության մամուլի ծառայությունից։ Միջոցառմանը մասնակցում էին էլեկտրաէներգետիկական համակարգի ներկայացուցիչներ։ Նախարարը շնորհավորել է ներկաներին մասնագիտական տոնի կապակցությամբ՝ ընդգծելով, որ նրանց ամենօրյա նվիրված աշխատանքով է պայմանավորված համակարգի կայուն և անխափան գործառնումը։ Նախարարը նաև նշել է՝ չնայած ունեցած ձեռքբերումներին՝ համակարգն ունի շարունակական արդիականացման կարիք, ինչն իր հերթին պահանջում է օրնիբուն քրտնաջան աշխատանք․ «Կա համատեղ թիմային աշխատանք և ես հուսով…

Կարդալ ավելին

Հայաստանում շինարարության ծավալը գերազանցել է 1 մլրդ դոլարի ցուցանիշը

Հայաստանում շինարարության ծավալը գերազանցել է 1 մլրդ դոլարի ցուցանիշը

News am-ի փոխանցմամբ Հայաստանում շինարարության ծավալը գերազանցել է 1 մլրդ դոլարի ցուցանիշը։ Այս մասին են վկայում Հայաստանի վիճակագրական կոմիտեի տվյալները։ 2023 թվականի հունվարից հոկտեմբեր ընկած ժամանակահատվածում շինարարության ոլորտի աճը  նախորդ տարվա հունվար-հոկտեմբերի համեմատ կազմել է 16,4%։ Ծավալն ընթացիկ գներով կազմել է ավելի քան 418 մլրդ 243 մլն դրամ, այսինքն՝ ավելի քան 1 մլրդ դոլար։ Ստորև ներկայացված են շինարարության ծավալի ցուցանիշներն ըստ ամիսների՝ 2022 թվականի նույն ամիսների համեմատ։ հունվար – ավելի քան 16 մլրդ դրամ (աճը՝…

Կարդալ ավելին

Իրանի և ԵԱՏՄ-ի միջև ապրանքաշրջանառությունը կարող է հասնել 20 միլիարդ դոլարի

Իրանի և ԵԱՏՄ-ի միջև ապրանքաշրջանառությունը կարող է հասնել 20 միլիարդ դոլարի

ԵԱՏՄ երկրների և Իրանի միջև ազատ առևտրի համաձայնագիրը կարող է ստորագրվել արդեն երկուշաբթի (դեկտեմբերի 25-ին) հինգ երկրների ղեկավարների հանդիպման ժամանակ, երեկ հայտարարել է ԵՏՀ առևտրի նախարար Անդրեյ Սլեպնևը, գրում է «Կոմերսանտը»։ Ի տարբերություն երկրի հետ «ժամանակավոր» ազատ առևտրի գոտու, որը գործում է 2019 թվականից, մաքսատուրքերի իջեցումն այժմ կանդրադառնա բոլոր ապրանքների 90%-ի և ԵԱՏՄ երկրներից մատակարարումների ավելի քան 99%-ի վրա. սա Իրանի համար այսօրինակ  առաջին  գործարքն է։ Սպասվում է ինչպես պարենային, այնպես էլ արդյունաբերական ապրանքների մատակարարումների…

Կարդալ ավելին

Եղանակը Հայաստանում. գիշերային թույլ սառնամանիքներ եւ տեղումներ

Եղանակը Հայաստանում. գիշերային թույլ սառնամանիքներ եւ տեղումներ

Դեկտեմբերի 22-ին Հայաստանի առանձին վայրերում սպասվում են տեղումներ, լեռներում՝ ձյան տեսքով։ Օդերեւութաբանները կանխատեսում են հարավարեւմտյան քամու ուժգնացում՝ 14-17 մ/վրկ։ Օդի ջերմաստիճանը առաջիկա 2 օրերին գիշերային ժամերին կբարձրանա 6-10 աստիճանով։ Ինչպես տեղեկացրել են «Հայպետհիդրոմետում», Երեւանում օրվա երկրորդ կեսին սպասվում են տեղումներ, տեղ-տեղ՝ թաց ձյան տեսքով, հնարավոր է մառախուղ։ Առաջիկա գիշեր մայրաքաղաքում սպասվում է -2-4, վաղը ցերեկը՝ +5+7։ Օդի ջերմաստիճանը մարզերում. Շիրակում գիշերը՝ -4-9, ցերեկը՝ 0+4, Կոտայքի լեռներում գիշերը՝ -4-8, ցերեկը՝ 0+4, Կոտայքի նախալեռներում գիշերը՝ -1-3, ցերեկը՝ +2+5,…

Կարդալ ավելին

Աննա Վարդապետյանի հրամաններով՝ «խիստ նկատողություն» տեսակի տույժեր են նշանակվել երեք դատախազների նկատմամբ

Աննա Վարդապետյանի հրամաններով՝ «խիստ նկատողություն» տեսակի տույժեր են նշանակվել երեք դատախազների նկատմամբ

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի՝ 2023 թվականի նոյեմբերի 24-ի որոշման հիման վրա՝ Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազությունում ինքնավար պաշտոն զբաղեցնող երկու անձի նկատմամբ հարուցվել է կարգապահական վարույթ: Վարույթի շրջանակում հաստատվել է, որ դատախազները պատշաճ չեն կատարել իրենց դատավարական պարտականությունները, հանցանք կատարած անձանց մեղավորությունը հաստատելու կամ հերքելու  նպատակով ապացույցներ հավաքելու ակտիվ փուլում պատշաճ և արդյունավետ միջոցներ չեն ձեռնարկել: Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի՝ 2023 թվականի նոյեմբերի 29-ի որոշման հիման վրա՝ Գլխավոր դատախազության բնակչության առողջության դեմ…

Կարդալ ավելին

Երևանում պաշտոնապես մեկնարկել է «Կանաչ օրակարգ» ծրագիրը և ծրագրի Ազգային Ղեկավար Կոմիտեի գործունեությունը

Երևանում պաշտոնապես մեկնարկել է «Կանաչ օրակարգ» ծրագիրը և ծրագրի Ազգային Ղեկավար Կոմիտեի գործունեությունը

«Կանաչ օրակարգ» ծրագիր. Հայաստանի ճանապարհային քարտեզը դեպի կայուն զարգացման ուղի: ՀՀ կառավարությունը՝ Ստոկհոլմի Շրջակա Միջավայրի Ինստիտուտի և Շվեդիայի միջազգային զարգացման համագործակցության գործակալության հետ համատեղ, այսօր Երևանում պաշտոնապես մեկնարկել է «Կանաչ օրակարգ» ծրագիրը և ծրագրի Ազգային Ղեկավար Կոմիտեի գործունեությունը։ Փոխակերպման ուղի սկսելով՝ Հայաստանն իր քաղաքականությունը միակցելու է «Եվրոպական Կանաչ Գործարքին» և Հայաստան-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրին, մասնավորապես՝ «Կանաչ oրակարգի» շրջանակներում նախատեսվում է ազգային քաղաքականությունները համապատասխանեցնել Հայաստանը դեպի ավելի կայուն և բարեկեցիկ ապագա ուղղորդող եվրոպական առաջատար…

Կարդալ ավելին

Երեւանում ամանորյա նշված միջոցառումների համար ծախսվել է 419.5 մլն դրամ․ Կոստանյանը մանրամասներ է հայտնել

Երեւանում ամանորյա նշված միջոցառումների համար ծախսվել է 419.5 մլն դրամ․ Կոստանյանը մանրամասներ է հայտնել

Մայրաքաղաքում ամանորյա նշված միջոցառումների համար ծախսվել է 419.5 մլն դրամ: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը: Նա, մասնավորապես, գրել է. «Ելնելով հանրային հետաքրքրությունից՝ ուզում եմ ներկայացնել մայրաքաղաքում ամանորյա միջոցառումների հետ կապված առանձին բաղադրիչների վերաբերյալ ամփոփ տեղեկատվությունը: 2750 ԱՄՅԱԿԻ ԱՅԳՈՒՄ ԵՎ ՍՏԵՓԱՆ ՇԱՀՈՒՄՅԱՆԻ ՀՈՒՇԱՐՁԱՆԻ ՀԱՏՎԱԾՈՒՄ ՍՈՒՐԲԾՆՆԴՅԱՆ ՏՈՆԱՎԱՃԱՌԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄ Համայնքն երկարաժամկետ օգտագործման համար ձեռք է բերել թվով 40 բարձր որակի տնակ-տաղավար, բացի այդ որոշակի քանակով վերականգնել ենք նախորդ տարվանից մնացած…

Կարդալ ավելին

2023թ․ Հայաստանի լավագույն մարզիկների տասնյակը

2023թ․ Հայաստանի լավագույն մարզիկների տասնյակը

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունն անցկացրեց «Տարվա 10 լավագույն մարզիկներ» 2023 թվականի մրցույթը: Ըստ միավորների լավագույն տասնյակը հետեւյալ տեսքն ունի՝ Արթուր Ալեքսանյան 424 միավոր(հունահռոմեական ոճի ըմբիշ), Մալխաս Ամոյան 332 միավոր (hունահռոմեական ոճի ըմբիշ), Արթուր Դավթյան 287 միավոր (սպորտային մարմնամարզություն), Վազգեն Թեւանյան 225 միավոր (ազատ ոճի ըմբիշ), Հովհաննես Բաչկով  215 միավոր (բռնցքամարտ), Արսեն Հարությունյան 208 միավոր (ազատ ոճի ըմբիշ), Վարազդատ Լալայան 191 միավոր(ծանրամարտ), Գոռ Սահակյան 153 միավոր (ծանրամարտ), Արման Անդրեասյան 120 միավոր (ազատ ոճի ըմբիշ), Նարեկ Մանասյան 99…

Կարդալ ավելին

Հայաստանի օդանավակայաններում մինչեւ տարեվերջ ուղևորահոսքը կարող է մոտենալ 5 միլիոնի

Հայաստանի օդանավակայաններում մինչեւ տարեվերջ ուղևորահոսքը կարող է մոտենալ 5 միլիոնի

News am-ի փոխանցմամբ Հայաստանի երկու օդանավակայաններում («Զվարթնոց» և «Շիրակ») 2023 թվականի 10 ամիսների ընթացքում ուղեւորահոսքը կազմել է 4 մլն 675 հազար 270 մարդ։ «Զվարթնոց» օդանավակայանում նշված ժամանակահատվածում ուղևորահոսքը կազմել է 4 մլն 598 հազար 337 մարդ, իսկ «Շիրակ» օդանավակայանում՝ 76 933 մարդ: Հիշեցնենք, որ 2023 թվականի 9 ամիսների արդյունքներով երկրի երկու օդանավակայաններում ուղեւորահոսքը կազմել է գրեթե 4,2 մլն մարդ: Պարզվում է՝ մեկ ամսվա ընթացքում ուղեւորահոսքն աճել է մոտ 200 հազար մարդով կամ 11%-ով։ Եթե ​​այս…

Կարդալ ավելին

Ստեփանակերտի վառելիքի պահեստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է 218, վիրավորվել՝ 120 մարդ

Ստեփանակերտի վառելիքի  պահեստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է 218, վիրավորվել՝ 120 մարդ

Ստեփանակերտի վառելիքի  պահեստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով, զոհվել է 218, վիրավորվել՝ 120 մարդ։ Այդ մասին Քննչական կոմիտեն հայտնել է  Հանրային հեռուստաընկերությանը: Զոհված 218 քաղաքացիներից 3-ի ինքնությունը դեռ պարցված չէ: 218 անձից 135-ի ինքնությունը պարզվել է դատագենետիկական  փորձաքննության արդյունքում: Պայթյունի ժամանակ պահեստի փակ տարածքում եղել է շուրջ 1000 քաղաքացի: Ըստ քննչականի վառելիքի պահեստում եղել է 300 հազար լիտր ամառային, 77 հազար լիտր ձմեռային դիզելային վառելիք, շուրջ  42 հազար լիտր ավտոբենզին։

Կարդալ ավելին
1 358 359 360 361 362 651