Հոկտեմբերի 2-ին, առանձնապես խոշոր չափի գողության դեպք է տեղի ունեցել Երևանում, հաղորդում է Shamshyan.com-ը: Այդ օրը ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Քրեական ոստիկանության գլխավոր վարչություն է դիմել Երևանի բնակիչ՝ 44-ամյա Արման Մ.-ն, և հայտնել, որ նույն օրը «Արցախբանկ» ՓԲԸ-ի գլխամաս է ներկայացել Արցախի Հանրապետության Մարտունի քաղաքի «Արցախբանկ»-ի կառավարիչ Արամ Բ.-ն և հայտնել, որ սեպտեմբերի 22-ին, տեղեկանալով Արցախի Հանրապետությունից ժողովրդի տարհանման մասին, «Արցախբանկ» ՓԲԸ-ի Մարտունու մասնաճյուղի ամբողջ գումարը՝ մոտ 60 մլն ՀՀ դրամ գումար և մոտ 100 պարկ գրավադրված…
Կարդալ ավելինՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ հովանավորել է Հայաստանի լրագրողների ֆուտբոլի հավաքականի մասնակցությունը միջազգային մրցաշարին
Հայաստանի լրագրողների ֆուտբոլի հավաքականը, ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ աջակցությամբ մասնակցելով Լիտվայի Դրուսկինինկայ քաղաքում ս.թ. սեպտեմբերին կայացած ավանդական միջազգային մրցաշարին, գրանցել է հաջողություններ և կրկին դարձել է հաղթող: 19-րդ անգամ անցկացվող մրցաշարին այս տարի մասնակցել են 9 լրագրողական թիմեր, այդ թվում՝ Հայաստանից, Վրաստանին, Լիտվայից, Հունգարիայից, Լատվիայից, Բելառուսից, Լեհաստանից եւ Ուկրաինայից: Ավանդական ֆուտբոլային մրցաշարի կազմակերպիչը Լիտվայի ժուռնալիստների միությունն է: ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ խրախուսում է առողջ ապրելակերպն ու մրցակցությունը: Շնորհավորում ենք հայկական թիմին և մաղթում առաջիկայում ևս հիշարժան գոլեր և հաղթանակներ: ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ…
Կարդալ ավելինԵղանակը Հայաստանում. ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով, ապա աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով
Հայաստանի տարածքում հոկտեմբերի 4-ի ցերեկը շրջանների զգալի մասում, 5-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայերում՝ ինտենսիվ, առանձին վայրերում սպասվում է նաև մառախուղ։ Հոկտեմբերի 5-ի ցերեկը, 6-8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հյուսիսարևմտյան 2-5 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 17-20 մ/վրկ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 4-ի ցերեկը, 5-6-ի գիշերը կնվազի 3-5 աստիճանով, 5-9-ի ցերեկային ժամերին աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով։ NEWS.am -ի փոխանցմամբ՝ Երեւանում հոկտեմբերի 4-ի ցերեկը ժամանակ առ ժամանակ…
Կարդալ ավելինԱդրբեջանական լրատվամիջոցները լուսանկարներ են հրապարակել Արայիկ Հարությունյանի ձերբակալությունից
Ադրբեջանական լրատվամիջոցները լուսանկարներ են հրապարակել Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի ձերբակալությունից։ Հիշեցնենք, Արայիկ Հարությունյանի ձերբակալման մասին ադրբեջանական լրատվամիջոցները հայտնել էին նախօրեին։ Նշենք, որ Հարությունյանը ձերբակալվել է Ստեփանակերտում։ Ավելի վաղ Բաքուն հայտարարել էր, որ միջազգային հետախուզում է հայտարարվել Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի եւ Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանի նկատմամբ։ Ադրբեջանի գլխավոր դատախազը հայտարարել էր, որ միջազգային հետախուզումը հայտարարվել է՝ «Գյանջայի խաղաղ բնակչության դեմ հրթիռակոծությունների եւ 44-օրյա պատերազմի ընթացքում խաղաղ բնակիչների սպանությունների առնչությամբ։ Երեկ ավելի…
Կարդալ ավելինԷրդողանը մրսածության պատճառով չեղարկել է այցը Իսպանիա. Ալիեւը կլինի առանց Էրդողանի
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը չեղարկել է իր այցելությունը Իսպանիայի Գրանադա քաղաք։ Թուրքական Aydinlik-ի փոխանցմամբ Իսպանիայի Գրանադա քաղաքում անցկացվելիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այցը չեղարկել է։ Նշվում է, որ չեղարկվել է նաեւ Էրդողանի մասնակցությամբ իշխող կուսակցության խորհրդարանական նիստը։ Էրդողանի այցի չեղարկման պատճառ նշում են մրսածությունը։ Թուրքիայում այս լուրը բացասական է ընդունվել, քանի որ նշում են, որ փաստացի Ալիեւը մենակ է լինելու Գրանադայում:
Կարդալ ավելինՔրիստիննե Գրիգորյանը նշանակվել է արտաքին հետախուզության ծառայության պետ
Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Քրիստիննե Գրիգորյանը նշանակվել է արտաքին հետախուզության ծառայության պետ։ «Ղեկավարվելով «Արտաքին հետախուզական գործունեության և արտաքին հետախուզության ծառայության մասին» օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասով՝ Քրիստիննե Գրիգորյանին նշանակել արտաքին հետախուզության ծառայության պետ»,-ասված է որոշման մեջ: Հիշեցնենք, որ Քրիստիննե Գրիգորյանը այս տարվա հունվարին հրաժարական է տվել ՄԻՊ-ի պաշտոնից:
Կարդալ ավելինՌուսաստանը ԼՂ նախկին ղեկավարների ազատ արձակման հարցում օգնության խնդրանքներ չի ստացել. Զախարովա
Ռուսաստանը չի ստացել Ադրբեջանի կողմից ձերբակալված Լեռնային Ղարաբաղի նախկին ղեկավարների ազատ արձակման և Հայաստան վերադարձի հարցում օժանդակության խնդրանք։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Ոչ մի ֆորմալ կամ ոչ ֆորմալ դիմում չի եղել, եթե հաշվի չառնենք տեղեկատվական ոլորտը և այնտեղ ասվածի մեծ մասը»,- նշել է նա։
Կարդալ ավելինՄոսկվան որոշակի շփումներ ուներ Արևմուտքի հետ Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ. Պեսկով
Մոսկվան որոշակի շփումներ է ունեցել Արևմուտքի հետ Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ, բայց ոչ այն, ինչի մասին գրել է Politico-ն, լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։ «Ոչ այնպես, ինչպես նկարագրում են: Այս նյութում կան շատ անճշտություններ, շատ սխալներ: Ղարաբաղի հարցում որոշակի շփումներ եղել են։ Բայց դրանք այն բանակցությունները չեն, որոնց մասին այնտեղ գրված է»,- ասել է Պեսկովը՝ պատասխանելով հարցին, թե Կրեմլը կարո՞ղ է հաստատել նման բանակցությունների անցկացումը։ ՌԴ…
Կարդալ ավելինԱրարատԲանկը շարունակում է վերադարձնել տեղահանված արցախահայերի գրավադրված ոսկյա զարդերը
Արցախի Հանրապետության դեմ թշնամու կողմից սեպտեմբերի 19-ից մեկնարկած ռազմական գործողությունների արդյունքում ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ ԱրարատԲանկը դեռ տեղահանման օրերին որոշում էր կայացրել վերադարձնել այդ պահին Արցախում գտնվող վարկառուների գրավադրված ոսկյա զարդերը։ Բռնի տեղահանման օրերին Ստեփանակերտ մասնաճյուղ դիմած ավելի քան 400 վարկառուի վերադարձվել են ոսկյա զարդերը, սակայն գործընթացը դեռ ավարտված չէ։ ԱրարատԲանկի ջանքերի շնորհիվ Ստեփանակերտ մասնաճյուղում գրավադրված ոսկյա զարդերը, որոնք չեն բաժանվել Ստեփանակերտ մասնաճյուղում, տեղափոխվել են Երևան։ ԱրարատԲանկի վարկառու հանդիսացող այն արցախահայերը, ում ինչ-ինչ պատճառներով չի հաջողվել մոտենալ Ստեփանակերտ մասնաճյուղ, անձը հաստատող փաստաթղթով պետք է…
Կարդալ ավելինԵՄ-ն հավանություն է տվել երրորդ երկրների տնտեսական ճնշմանը դիմակայելու օրենքին
Եվրախորհրդարանը համաձայնեցրել է այն օրենքը, որը թույլ կտա ԵՄ-ին միջոցներ կիրառել երրորդ երկրների տնտեսական շանտաժի դեմ։ Փաստաթղթի գլխավոր նպատակը, սակայն, նման փորձերի կանխումն է։ Նախաձեռնությանը կողմ է քվեարկել 578, դեմ 24 պատգամավոր, 19 պատգամավոր ձեռնպահ է մնացել, տեղեկացրել է DW-ն։ «Հարկադիր միջոցների դեմ այս գործիքը պետք է պաշտպանի ԵՄ եւ նրա անդամ պետությունների ինքնիշխանությունը»,- նշվել է փաստաթղթում։ Տնտեսական հարկադրանքի մասին խոսք լինում է այն ժամանակ, երբ երրորդ երկիրը ճնշում է գործադրում ԵՄ կամ ԵՄ պետության…
Կարդալ ավելին