Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ կան խմբեր, որոնք ցանկանում են «թունավորել» թուրք-ամերիկյան հարաբերությունները, Անկարան դրանց առջեւ պատնեշ կդնի, տեղեկացրել է «ՌԻԱ Նովոստի»-ն։ Էրդողանը ելույթ է ունեցել Նյու Յորքում թուրք-ամերիկյան ազգային ղեկավարող կենտրոնի (TASC) կազմակերպած ընթրիքի ժամանակ, ՄԱԿ Գլխավոր վեհաժողովին մասնակցության շրջանակում։ «Սեփական ինքնատիպությունը պահպանելով այստեղ՝ դուք (ԱՄՆ-ում ապրող թուրքերը) կամուրջ եք նետում մարդկանց միջեւ՝ ամերիկացիներին ծանոթացնելով մեր մշակույթին։ Դեպի հաղթանակ ճանապարհն անցնում է միասնության, համերաշխության միջով։ Կան շահերի խմբեր, որոնք ցանկանում են…
Կարդալ ավելինՀայերն ապրել են Բաքվում եւ հեղինակություն ունեցել հասարակությունում. Ադրբեջանի ՊԱԾ պետ
Ադրբեջանի Պետական անվտանգության ծառայության (ՊԱԾ) պետ, ռազմագերիների, պատանդների եւ անհետ կորածների գործերով Ադրբեջանի պետական հանձնաժողովի նախագահ Ալի Նագիեւը խոստովանել է, որ մինչեւ ղարաբաղյան հակամարտությունը բազմաթիվ հայեր էին ապրում Ադրբեջանական ԽՍՀ քաղաքներում։ «Մինչեւ հակամարտության սկսվելը հայ բնակչությունն ապրում էր Բաքվում եւ Ադրբեջանի այլ շրջաններում, այդ թվում Ղարաբաղում, հարմարավետ պայմաններում, հեղինակություն ուներ հասարակությունում»,- ասել է Նագիեւը՝ ելույթ ունենալով «Անհետ կորածների ճակատագրի պարզմանն ուղղված ազգային ու գլոբալ ջանքերի ուժեղացումը» կոնֆերանսում։ Թե ինչ պատճառով է հայ բնակչությունը հեռացել Ադրբեջանից՝…
Կարդալ ավելինՀայկ Մարությանը հրապարակել է իր կուսակցության ավագանու նորընտիր անդամների ցուցակը
Երեւանի նախկին քաղաքապետ, «Ազգային առաջընթաց» կուսակցության կողմից քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանը հրապարակել է իր կուսակցության նորընտիր անդամների ցուցակը: «Սիրելի երեւանցիներ, վերահաստատում եմ մեր դիրքորոշումը՝ ՔՊ կուսակցության հետ համագործակցությունը բացառում ենք։ Իսկ մնացածի մասին՝ տեսանյութում։ Այն, ինչի մասին հայտարարում եմ, հաստատվել է ԱԱԿ մեր նորընտիր ֆրակցիայի նիստում՝ միաձայն քվեարկությամբ։ Հայկ Մարության Հայկ Գրիգորյան Իզաբելլա Աբգարյան Գրիգորի Երիցյան Քրիստինա Վարդանյան Պեդրո Զարոկյան Իոսիֆ Կուբատյան Սամվել Մելիքյան Արաքսի Դիլանյան Արամ Թորոսյան Ռոբերտ Ծովյան Նարինե Արամյան Տիգրան Պետրոսյան Արամ…
Կարդալ ավելինՄիրզոյանը Նյու Յորքում հանդիպում է ունեցել Ֆինլանդիայի ԱԳՆ-ի հետ. քննարկվել են երկկողմ օրակարգի ընդլայնման հարցեր
Սեպտեմբերի 18-ին ՄԱԿ Գլխավոր Ասամբլեայի 78-րդ նստաշրջանի շրջանակներում ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Նյու Յորքում հանդիպում է ունեցել Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարար Էլինա Վալտոնենի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից: Ի շարունակություն երկու նախարարների՝ օգոստոսի վերջին կայացած հեռախոսազանգի՝ Արարատ Միրզոյանը և Էլինա Վալտոնեն առավել մանրամասն քննարկել են երկկողմ օրակարգի ընդլայնման հարցեր՝ հիմնված ժողովրդավարական արժեքների, օրենքի գերակայության ամրապնդմանն ուղղված առաջնահերթությունների վրա: Այս համատեքստում ընդգծվել է առավել հավակնոտ քաղաքական օրակարգի ձևավորման հարցում երկուստեք առկա պատրաստակամությունը:…
Կարդալ ավելինՏափերականը տարածաշրջանի զարգացող բնակավայրերից է.ԿԱՐԵՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Վեդի խոշորացված համայնքի Տափերական բնակավայրը (համայնք) մարզի զարգացող բնակավայրերից է : Վերջին շրջանում իրականացվող համայնքային նշանակության ծրագրերին ընդառաջ համայնքը դեռևս տարիներ առաջ ստեղծել էր իր ենթակառուցվածքները և այնպիսի միջավայր , որը հետագայում կարող էր զարգացնել տնտեսական և համայնքային նշանակության այլ ենթակառուցվածքներ:Դրա հետ կապված այսօր Վեդու տարածաշրջանի բնակավայրերի շարքում իր առանցաքային տեղն է զբաղեցնում Տափերականը: Առաջիկա անելիքների, կառավարության սուբվենցիոն ծրագրերի շուրջ զրուցեցինք համայնքի (նախկին) ղեկավար , սպորտի վարպետ և Տափերական բնակավայրի ներկայիս վարչական ղեկավար՝ ԿԱՐԵՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ…
Կարդալ ավելինԵրեւանի ավագանու ընտրություններին մասնակցել է ընտրողների. սա ազդակ է
Երեւանի ավագանու ընտրություններին Երեւան համայնքի 824. 250 հազար ընտրողներից քվեարկությանը մասնակցել է 234 հազար 553 ընտրող, որը կազմում է 28.46 տոկոս։ Տվյալները ԿԸՀ-ում ներկայացրեց ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը։ Աջափնյակ- 23,229 մարդ, կամ 27,98% Ավան- 12,575 մարդ, կամ 32,22% Արաբկիր- 29,301 մարդ, կամ 30,99% Դավթաշեն- 10,709 մարդ, կամ 31,98% Էրեբունի 21,719 մարդ, կամ 24,35% Կենտրոն- 28,714 մարդ, կամ 30,25% Մալաթիա-Սեբաստիա- 27,490 մարդ, կամ 25,86% Նոր Նորք- 28,889 մարդ, կամ 29,63% Նորք Մարաշ- 3,314 մարդ, կամ 31,07%…
Կարդալ ավելինՄայրաքաղաքի ընտրություններին ընտանիքի անդամներից հաճախ ընտրել են տարբեր քաղաքական ուժերի(ֆոտոշարք)
Այսօր ՝ սեպտեմբերի 17-ին, կայացավ Երևանի ավագանու ընտրությունները:Ժամը 20:00 -ին փակվեց մայրաքաղաքի բոլոր 475 ընտրատեղամասերը:Ինչպես և կանխատեսվում էր ըստ անկախ սոց. հարցումների՝ սպասվող ընտրությունների արդյունքները և ժողովրդի տրամադրությունը շատ պասիվ է լինելու ընտրություններին մասնակցելու համար, որն էլ ենթադրում է քաղաքացիների ցածր մասնակցությամբ:Եվ ահա 800 հազարից ավելի մայրաքաղաքում ընտրության իրավունք ունեցողներից , իրենց ընտրական իրավունքը իրացրել են 28,46%-ը: ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը նույնիսկ չխուսափեց ՝ արձագանքեց, որ իրապես աննախատեպ էր այս մայրաքաղաքի ավագանու այս ընտրությունները իր…
Կարդալ ավելինՀումանիտար աղետը կարող է հանգեցնել նոր պատերազմի Եվրոպայի սահմանին․ National Journal-ը՝ Արցախում իրավիճակի մասին
Եվրասիայում հումանիտար աղետ է ծավալվում, եւ օրենսդիրները իրավապաշտպանների հետ միասին պահանջում են ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմից պատասխան միջոցներ ձեռնարկել։ Այս մասին գրել է National Journal պարբերականը։ Հոդվածի հեղինակ Քրիստինա Մազան հիշատակել է հինգշաբթի տեղի ունեցած լսումները Սենատի միջազգային հարաբերությունների կոմիտեում, Արցախում ճգնաժամի հարցի վերաբերյալ։ «Իրավապաշտպանները եւ իրավունքի ոլորտի փորձագետները հավաստիացնում են, որ երկրում տեղի է ունենում էթնիկական զտում։ Սենատի միջազգային հարաբերությունների կոմիտեի նախագահ Բոբ Մենենդեսն աջակցել է այս տեսակետին՝ Սենատի նիստում հայտարարելով, որ Ալիեւը…
Կարդալ ավելինԱննա Վարդապետյանի հրամաններով Դատախազությունում կադրային փոխոխություններ են տեղի ունեցել
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի՝ 2023 թվականի սեպտեմբերի 15-ի հրամաններով՝ Դատախազությունում տեղի են ունեցել կադրային նշանակումներ և փոփոխություններ: Մասնավորապես՝ Հայկ Հովհաննիսյանը նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազին առընթեր հատուկ հանձնարարություններով վարչության պետի տեղակալի պաշտոնին՝ ազատվելով նույն վարչության ավագ դատախազի պաշտոնից: Վիլլի Կալաչյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետի տեղակալի պաշտոնին՝ ազատվելով նույն վարչության դատախազի պաշտոնից: Լեռնիկ Ստեփանյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազին առընթեր հատուկ հանձնարարություններով վարչության…
Կարդալ ավելինՊՆ-ից 106 մլն դրամ հափշտակության գործով 5 անձ է ձերբակալվել, այդ թվում՝ Գևորգ Ալթունյանը․ նրանց մեղադրանք է առաջադրվել
Պաշտոնեական դիրքն օգտագործելով խմբի կողմից խարդախությամբ առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր 106.3 մլն հհ դրամ հափշտակելու և պաշտոնեական կեղծիք կատարելու համար ձերբակալվել է 5 անձ, տեղեկացնում է Քննչական կոմիտեն։ Մասնավորապես, ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակում, ՀՀ ԱԱԾ ռազմական հակահետախուզության գլխավոր վարչության ծառայողների հետ համագործակցությամբ, իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների, մեծածավալ քննչական և այլ վարութային գործողությունների արդյունքում պարզվել է ՀՀ պաշտպանության նախարարության կարիքների համար 2019-2021թթ. ընթացքում կազմակերպված գնման…
Կարդալ ավելին