Ռուսաստանն առաջին անգամ իրանական միջանցքով իր բեռներն արտահանում է Սաուդյան Արաբիա, հայտարարել է Իրանի երկաթուղիների կառավարիչ տնօրեն և ճանապարհների և քաղաքաշինության փոխնախարար Միադ Սալեհին, հայտնում է IRNA-ն։ Ռուսաստանից Սաուդյան Արաբիա բեռների տարանցման համար 36 կոնտեյներներից բաղկացած առաջին բեռնատար գնացքն Իրան է մտել Ինչե-Բուրուն սահմանային անցակետով՝ Թուրքմենստանի տարածքից, ասել է Սալեհին։ Փոխնախարարը մանրամասնել է, որ գնացքը շարժվում է դեպի Իրանի հարավային Բանդար Աբբաս նավահանգիստ, որտեղից այն կտեղափոխվի Սաուդյան Արաբիայի Ջիդդա նավահանգիստ։ Սալեհին նշել է, որ Իրանով…
Կարդալ ավելինԱրայիկ Հարությունյանն Անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը օգոստոսի 28-ին Անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել: Այս մասին տեղեկացնում է ԱՀ Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից: Նախագահ Հարությունյանը նիստի մասնակիցներին տեղեկացրել է Ադրբեջանի կողմից այսօր առեւանգված ԱՀ քաղաքացիների ճակատագրերի պարզման եւ նրանց հայրենիք վերադարձնելու ուղղությամբ կատարվող քայլերի մասին: Քննարկվել է Արցախում ստեղծված իրավիճակը, հնարավոր զարգացումները եւ իշխանությունների անելիքները՝ օր-օրի խորացող հումանիտար աղետին դիմակայելու, անվտանգային խնդիրները լուծելու նպատակով:
Կարդալ ավելինՏեղի է ունեցել բանակային խաղերի փակման արարողությունը
ՊՆ հաղորդմամբ օգոստոսի 27-ին Մ. Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում տեղի է ունեցել ՀՀ վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև առաջին անգամ անցկացված բանակային խաղերի փակման արարողությունը։ Միջոցառմանը ներկա էին ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը, արդարադատության նախարարի տեղակալ Արա Մկրտչյանը, ուժային գերատեսչությունների և իրավապահ մարմինների ներկայացուցիչներ, պաշտոնատար այլ անձինք: Ելույթ ունեցողները նշել են, որ առաջին անգամ անցկացված միջոցառումն ամրապնդեց համագործակցությունն ուժային կառույցների միջև՝ առողջ մրցակցությանը զուգահեռ ձևավորելով գործընկերային ջերմ մթնոլորտ։ Բանակային…
Կարդալ ավելինԿառուցվող դպրոցից գողացել են ջրի պոմպ և չորս պարկ ցեմենտ
Օգոստոսի 22-ին, ժամը 11.46-ին, ոստիկանության Գեղարքունիքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոնից Վարդենիսի բաժին ստացվել է հաղորդում. Շատջրեք գյուղի նորակառույց դպրոցի բանվորը հայտնել էր, որ գիշերը կոտրել են պահեստի դռան կողպեքն ու գողացել շինարարական գործիքներ: Հայտնում են ՀՀ ոստիկանությունից: Դեպքի վայր է մեկնել Վարդենիսի բաժնի օպերատիվ խումբը: Պարզվել է, որ գողացել են ջրի պոմպ և չորս պարկ ցեմենտ: Վարդենիսի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում օգոստոսի 25-ին, ժամը 11.45-ին, ձերբակալվել և բաժին է տեղափոխվել 59-ամյա մի տղամարդ:…
Կարդալ ավելինԱդրբեջանի զինծառայողները ՀՀ վերադարձող կնոջը ստիպել են շտապօգնության մեքենայից հանել ԼՂ-ի զինանշանով պաստառը. Ստեփանյան
Ժամանակն է հասկանալու, որ Ադրբեջանի նպատակը ոչ խաղաղությունն է, ոչ համակեցությունը: Այս մասին X-ի միկրոբլոգում գրել է ԼՂ ՄԻՊ Գեղամ Ստեփանյանն՝ անդրադառնալով ադրբեջանական լրատվամիջոցներում տարածված տեսանյութին, որտեղ երեւում է, թե ինչպես են Ադրբեջանի զինծառայողները ստիպում ԼՂ-ից Հայաստան վերադարձող մի կնոջ շտապօգնության մեքենայից հանել ԼՂ-ի զինանշանով պաստառը։ «Ադրբեջանի զինծառայողները կնոջը ստիպում են շտապօգնության մեքենայից հանել Արցախի զինանշանով պաստառը, մինչդեռ այլ քննարկումներում Ադրբեջանը բերում է օրինակներ, ինչպիսիք են Քվեբեկը կամ Կատալոնիան, որտեղ ազգային խորհրդանիշներն ազատ եւ լայնորեն…
Կարդալ ավելինԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶՊԵՏԻ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿԱԿԱՆ ԵՆ ԼԻՆԵԼՈՒ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ ՍՈՒԲՎԵՆՑԻՈՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԻՐԱԿԱՆՑՄԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ(ֆոտոշարք)
Կոտայքի մարզը հանրապետության առաջատար մարզերից է ճանաչվել կառավարության կողմից իրականցվող սուբվենցիոն ծրագրերով և այս պահին ևս մարզի համայնքների սոցիալական և տնտեսական զարգացմանն ուղղված բազմաթիվ աշխատանքներ են իրականացվում: Այդ մասին հերթական անգամ տեղեկացնում է մարզպետ ԱՀԱՐՈՆ ՍԱՀԱԿՅԱՆԸ՝ մեկնելով տարբեր բնակավայրեր , որտեղ հանդիպել է համայնքի ազգաբնակչությանը , ծանոթացել համայնքային նշանակության խնդիրներին և հետևել կառավարության կողմից տրամադրված սուբվենցիոն ծրագրերով նախատեսված աշխատանքներին ընթացքին: Այս անգամ ինչպես հաղորդում է մարզպետարանի պաշտոնական էջը ՝ մարզպետը Աշխատակազմի ոլորտային պատասխանատուների հետ շրջայց…
Կարդալ ավելինՊրիգոժինն ապստամբությունից հետո առաջին տեսանյութն է հրապարակել
«Разгрузка Вагнера» Telegram ալիքը տեսանյութ է հրապարակել «Վագներ» ՊՄԿ առաջնորդ Եվգենի Պրիգոժինի հետ, ով, ըստ նրա, այժմ Աֆրիկայում է։ Պրիգոժինի մամուլի ծառայությունը հայտարարել է, որ «Разгрузка Вагнера» ալիքն օգտագործվել է ՊՄԿ հրամանատարների կողմից հաղորդակցության համար։ Գործարարի մամուլի ծառայության պաշտոնական ալիքը դադարել է թարմացվել հունիսի 26-ից՝ ապստամբության փորձից հետո։ «Աշխատում ենք։ Ջերմաստիճանը պլուս 50 է, այն ամենը, ինչ մեզ դուր է գալիս: ՊՄԿ «Վագներն» իրականացնում է ՌՊՏ [հետախուզական և որոնողական աշխատանքներ]։ Ռուսաստանն ավելի մեծ է դարձնում բոլոր մայրցամաքներում,…
Կարդալ ավելինՊահանջում եմ անհապաղ դադարեցնել Էլեն Առստամյանին անտեղի թիրախավորելու գործողությունները․ Արցախի ՄԻՊ
Փոխանակ մեզ հասանելի մեթոդներով հակազդենք ադրբեջանական կեղտոտ քարոզչամեքենայի հերթական ստոր քայլին՝ պնդելով և ապացուցելով, որ ադրբեջանական լրատվամիջոցը 17-ամյա երեխայի հոգեկան անձեռնմխելիության, պատվի և արժանապատվության նկատմամբ ապօրինի միջամտությամբ նկարահանված տեսանյութն օգտագործում է աշխարհին հերթական կեղծիքը մատուցելու համար, մենք ենք տրվում այդ մանիպուլյացիային՝ վիրավորելով կամ անտեղի թիրախավորելով մեր հայրենակցին՝ մեր հարազատին։ Այս մասին գրում է Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։ «Ռուսական խաղաղապահ զորակազմի ուղեկցությամբ հունիսի 21-ին իրականացվել է ՀՀ բուհերում սովորող ուսանողներին Արցախից դեպի Հայաստան հերթական տեղափոխումը, որի…
Կարդալ ավելինՔանի դեռ չունենք խաղաղություն, ԽՍՀՄ ուրվականը թեւածելու է մեր երկնքում, մեր տարածաշրջանի երկնքում. Փաշինյանի ուղերձը
Հայաստանի Հանրապետության անկախության 33-րդ տարեդարձի կապակցությամբ ուղերձ է հղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Ուղերձում, մասնավորապես, նշվում է. «Սիրելի ժողովուրդ, սիրելի հայրենակիցներ, 1990 թվականի օգոստոսի 23-ին Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդն ընդունեց Հռչակագիր Հայաստանի անկախության մասին, եւ այսօր նշում ենք այդ իրադարձության 33-րդ տարեդարձը: Անկախության հռչակագիրը շրջադարձային փաստաթուղթ է, որով հիմք դրվեց մեր այսօրվա պետականությանը: Այն ընդունվեց 1988 թվականից ծավալվող Ղարաբաղյան շարժման գագաթնակետին, Խորհրդային Միությունում թեւածող տնտեսական, քաղաքական, գաղափարական ճգնաժամի պայմաններում: 2020 թվականի պատերազմից առաջ ու հատկապես…
Կարդալ ավելինՄԱԿ ԱԽ հրատապ նիստի ձեւաչափը չի ենթադրում ուղղակիորեն փաստաթղթի ընդունում. ԱԳՆ
ՄԱԿ ԱԽ՝ տարածաշրջանում իրական, երկարատեւ կայունության հարցում շահագրգռված անդամները պետք է հստակ քայլեր ձեռնարկեն, համադրեն ջանքերը՝ Լաչինի միջանցքի վերաբացման կարեւորության հարցում ձեւավորված ընկալումը, առկա մեխանիզմների արդյունավետ կիրառմամբ, խնդրի անմիջական կարգավորմանն ուղղորդելու նպատակով։ Այս մասին հայտնում է Արտաքին գործերի նախարարությունը: «Օգոստոսի 16-ին կայացավ ՄԱԿ Անվտանգության խորհրդի հրատապ նիստ Լեռնային Ղարաբաղում ստեղծված մարդասիրական իրավիճակի առնչությամբ: Երկրներն արտահայտեցին իրենց դիրքորոշումները, բայց դա որեւէ փաստաթղթով չարձանագրվեց։ Ինչու՞ որեւէ որոշում չընդունվեց։ Հայաստանը չէ՞ր ներկայացրել նման փաստաթուղթ։ Ինչպես արդեն նշել ենք,…
Կարդալ ավելին