Հուլիսի 17-ից Երևանի բոլոր անձնագրային ծառայությունները կսպասարկեն էլեկտրոնային հերթագրման համակարգով

Հուլիսի 17-ից Երևանի բոլոր անձնագրային ծառայությունները կսպասարկեն էլեկտրոնային հերթագրման համակարգով

Հուլիսի 17-ից Երևանի բոլոր անձնագրային ծառայություններն անցում կկատարեն էլեկտրոնային հերթագրման համակարգով սպասարկելուն։ Այս մասին տեղեկանում է ՀՀ ՆԳՆ մամուլի ծառայությունը։ Նշվում է, որ արդեն իսկ էլեկտրոնային հերթագրման կարգը գործում է Քանաքեռ-Զեյթունի, Արաբկիրի և Մաշտոցի անձնագրային բաժանմունքներում։ Արդեն հուլիսի 10-ից էլեկտրոնային հերթագրում է իրականացվում նաև Կենտրոնի, Նոր Նորքի, Մալաթիա-Սեբաստիայի և Շենգավիթի անձնագրային ծառայություններում: Հավելենք, որ մայրաքաղաքում էլեկտրոնային հերթագրման համակարգն ամբողջությամբ ներդնելուց հետո Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը կանցնի արդեն երևանամերձ հատվածներում և խոշոր քաղաքներում համակարգի ներդրմանը։

Կարդալ ավելին

Սուրեն Պապիկյանը հետևել է զինծառայողների ատեստավորման քննություններին

Սուրեն Պապիկյանը հետևել է զինծառայողների ատեստավորման քննություններին

ՊՆ -ի փոխանցմամաբ progressarmenia.com-ին հուլիսի 11-ին պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է ՊՆ N զորամաս և հետևել զինծառայողների ատեստավորման քննություններին: Նախարարի այցի ընթացքում զինծառայողները քննություններ էին հանձնում ֆիզիկական պատրաստություն առարկայից: Զրուցելով քննական հանձնաժողովի անդամների հետ՝ նախարար Պապիկյանը հետաքրքրվել է քննությունների ընթացքով և հանձնարարականներ տվել՝ ատեստավորման գործընթացը պատշաճ և անաչառ անցկացնելու համար: Նշենք, որ հուլիսի 10-ից ԶՈՒ մի շարք զորամասերի զինծառայողների համար մեկնարկել են ատեստավորման քննությունները:

Կարդալ ավելին

Վարչապետի այցը Կոտայքի մարզ՝ ամփոփվել է նախորդ տարին և ներկայացվել առաջիկա անելիքները

Վարչապետի այցը Կոտայքի մարզ՝ ամփոփվել է նախորդ տարին և ներկայացվել առաջիկա անելիքները

Նախորդ տարի  Կոտայքի մարզում  մեծածավալ աշխատանքներ են իրականացավել, որը  ՀՀ մարզերի կտրվածքով առաջատար էր : Երեկ  վարչապետ Նիկոլ Փաշինյանն  աշխատանքային այցով մեկնել էր Կոտայքի մարզ:  Նա հնդիպել և ծանոթացել է նախորդ տարվա ձեռքբերումներին, աշխատանքներին և առաջիկա ծրագրերի իրականացման մանրամասներին: Հիշեցնենք, որ խորհրդակցությանը մասնակցել են Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, Պետական վերահսկողական ծառայության պետ Ռոմանոս Պետրոսյանը, Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը և պաշտոնատար այլ անձինք: Կոտայքի մարզպետարանի պաշտոնական էջը տեղեկացնում է վարչապետի այցի մանրամասներն ու…

Կարդալ ավելին

Պաշտպանության նախարարի գլխավորությամբ անցկացվել է աշխատանքային խորհրդակցություն

Պաշտպանության նախարարի գլխավորությամբ անցկացվել է աշխատանքային խորհրդակցություն

Հուլիսի 11-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ անցկացվել է աշխատանքային խորհրդակցություն, որին մասնակցել են ՀՀ ՊՆ, ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ ղեկավար, ինչպես նաև բանակային զորամիավորումների հրամանատարական կազմերը: Մինչ հարցերի քննարկմանն անցնելը, Սուրեն Պապիկյանը շնորհավորել է վերջերս զինվորական բարձրագույն կոչումների արժանացած բարձրաստիճան զինվորականներին, մաղթել քաջառողջություն, ծառայողական հաջողություններ՝ կարևորագույն առաքելություն իրականացնելու գործում։ Խորհրդակցության ընթացքում քննարկվել են զինված ուժերում իրականացվող աշխատանքների հետ կապված մի շարք հարցեր: Խորհրդակցության ավարտին պաշտպանության նախարարը համապատասխան ցուցումներ և հանձնարարականներ է տվել ստորաբաժանումների…

Կարդալ ավելին

Դոլարի փոխարժեքը աճել է. եվրոն թանկացել է վելի քան 3,5 դրամով

Դոլարի փոխարժեքը աճել է. եվրոն թանկացել է վելի քան 3,5 դրամով

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հուլիսի 10-ին, կազմել է 387.09 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճել է 0.90 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։ Եվրոյի փոխարժեքը կազմել է 424.29 դրամ (աճել է 3.65 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 494.97 դրամ (աճել է 2.15 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.23 դրամ (աճել է 0.01 դրամով): Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 382.50-384.50 դրամով, վաճառվում է 388-390 դրամով: Եվրոն բանկերում գնվում է 413-419 դրամով,…

Կարդալ ավելին

Կրեմլում նշել են Ուկրաինայում Bayraktar գործարանի եւ «ազովցիների» վերադարձի հարցում ՌԴ դիրքորոշման մասին

Կրեմլում նշել են Ուկրաինայում Bayraktar գործարանի եւ «ազովցիների» վերադարձի հարցում ՌԴ դիրքորոշման մասին

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը ճեպազրույցում լրագրողներին պատմել է Կրեմլի դիրքորոշման մասին Ուկրաինայում Bayraktar գործարանի կառուցման  եւ «Ազով» գումարտակի գրոհայինների վերադարձի վերաբերյալ, գրել է «Газета»-ն։ Նա ասել է, որ Մոսկվան այդ հարցերի վերաբերյալ հեռախոսազրույց է վարել Թուրքիայի արտաքին գործերի նախարարի հետ, ինչպես նաեւ տեղի են ունեցել «շփումներ այլ մակարդակներում»։ Կրեմլում հույս ունեն, որ թուրքական իշխանությունները պահպանում են երկխոսությունը Մոսկվայի հետ եւ կաջակցեն նրան բարձր մակարդակով, քանի որ երկրները սերտ, զարգացած եւ բազմակողմ հարաբերություններ ունեն,…

Կարդալ ավելին

ՔՊ-ն կքննարկի Թագուհի Թովմասյանին հանձնաժողովի նախագահի պաշտոնից զրկելու հարցը

ՔՊ-ն կքննարկի Թագուհի Թովմասյանին հանձնաժողովի նախագահի պաշտոնից զրկելու հարցը

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը եւ քարտուղար Արթուր Հովհաննիսյանը շրջանառության մեջ են դրել Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ : Այս մասին տեղեկացնում է  Ազգային ժողովը։ Նախագծի հիմնական զեկուցողը լինելու է Հովիկ Աղազարյանը, սակայն մեր տեղեկություններով՝ նախագիծը մշակվել է Աղազարյանի եւ Արթուր Հովհաննիսյանի համատեղ ջանքերով։ Նախագիծը կքննարկվի, հավանաբար, վաղը սպասվող արտահերթ նիստում։

Կարդալ ավելին

Հայտնի է դարձել Հայաստանում թմրամիջոցների չարաշահման հետևանքով գրանցված մահերի թիվը

Հայտնի է դարձել Հայաստանում թմրամիջոցների չարաշահման հետևանքով գրանցված մահերի թիվը

NEWS.am-ին հաջողվել է պարզել և առաջին անգամ հրապարակել վերջին տարիներին Հայաստանում գրանցված թմրամիջոցների չարաշահման հետևանքով մահացությունների պաշտոնական ցուցանիշը։ Շուրջ երեք ամիս ոլորտի համար պատասխանատու պետական գերատեսչությունների հետ հարցուպատասխանի արդյունքում ստացված վիճակագրական տվյալները բազմաթիվ հարցերի և կասկածների տեղիք են տալիս։ Այսպես․ ՀՀ վիճակագրական կոմիտեից NEWS.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են հետևյալը․ «2018-2023թթ. հունվար-ապրիլ ամիսներին, համաձայն Արդարադատության նախարարության Քաղաքացիական կացության ակտերի ռեգիստրի միասնական էլեկտրոնային կառավարման համակարգից ստացված մահվան վերաբերյալ գրանցումների, ՀՀ մահացության պատճառական կառուցվածքում՝ թմրամիջոցներից, հոգեդիսլեպտիկներից և…

Կարդալ ավելին

Հ1-ը «հանրապետություն» բառը վաղուց չի օգտագործում, հիմա էլ՝ Արցախն է փոխարինել Լեռնային Ղարաբաղով․ ԱՀ ՄԻՊ

Հ1-ը «հանրապետություն» բառը վաղուց չի օգտագործում, հիմա էլ՝ Արցախն է փոխարինել Լեռնային Ղարաբաղով․ ԱՀ ՄԻՊ

Հայաստանի հանրային հեռուստատեսության լուրերի թողարկման ժամանակ օգտագործվում է բացառապես Լեռնային Ղարաբաղ անվանումը, ինչն անկեղծորեն տարակուսանք է առաջացնում, որովհետև մինչև վերջերս մշտապես օգտագործվում էր Արցախ անվանումը։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը: Նա նաեւ նշել է.«Արցախի ժողովուրդն իհարկե չի հրաժարվում Լեռնային Ղարաբաղ տերմինից, ավելին, ԱՀ սահմանադրության համաձայն՝ Արցախի Հանրապետություն և Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն անվանումները նույնական են: Այնուամենայնիվ Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը հանրապետություն բառը վաղուց չի օգտագործում, հիմա էլ զարմանալիորեն Արցախն է փոխարինել…

Կարդալ ավելին

Թուրքիայի՝ դեպի Արեւմուտք ձգտումը կհանգեցնի Ռուսաստանի քաղաքականության կոշտացմանը․ Սաֆրաստյան

Թուրքիայի՝ դեպի Արեւմուտք ձգտումը կհանգեցնի Ռուսաստանի քաղաքականության կոշտացմանը․ Սաֆրաստյան

Թուրքիան փորձում է քաղաքական ուղղվածությունը թեքել դեպի Արեւմուտքը՝ չփչացնելով Ռուսաստանի հետ հարաբերությունները։ «Էրդողանը սկսում է իր առեւտրի հիմնական փուլերից մեկը առաջնահերթ ԱՄՆ-ի հետ։ Բայդենի հետ հեռախոսազրույցում խոսք է գնացել նաեւ Եվրամիությանն անդամակցելու մասին։ Տեղի է ունենում Թուրքիայի արտաքին քաղաքականության հերթական ուղղորդումը դեպի Արեւմուտք։ Էրդողանի կառավարման հատկապես վերջին շրջանում դա հաճախակի է պատահում։ Պատճառն ակնհայտ է՝ ինչ-որ բան պոկել, բայց նաեւ Թուրքիան չի հրաժարվի հարաբերությունների այն մակարդակից, որն ունի Ռուսաստանի հետ, որովհետեւ այն շատ օգտակար է իր…

Կարդալ ավելին
1 434 435 436 437 438 638