Օրենսդրական նախաձեռնությամբ կարգավորվում են հանրային ծառայողների կողմից ստացված եւ պետության սեփականությունը դարձող նվերների տնօրինման իրավահարաբերությունները: Այս մասին ասել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Կարեն Կարապետյանը: «Պետական գույքի կառավարման մասին» եւ կից օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ նախատեսող օրենսդրական փաթեթն առաջին ընթերցմամբ քննարկվել է դեկտեմբերի 8-ի ԱԺ նիստում: «Ներկայումս «Հանրային ծառայության մասին» օրենքով ամրագրված է հանրային ծառայողի կողմից իր պաշտոնեական պարտականությունների հետ կապված նվեր ստանալու արգելք»,- ընդգծել է զեկուցողը եւ հավելել` եթե անձին որեւէ նվեր տրվել է…
Կարդալ ավելինԵղանակը Հայաստանում
Դեկտեմբերի 8-ին հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարեւմտյան, 2-5 մ/վրկ։ Օդի ջերմաստիճանը միչնեւ հաջորդ շաբաթվա սկիզբ էապես չի փոխվի։ Ինչպես տեղեկացրել են «Հայպետհիդրոմետում», Երեւանում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Առաջիկա գիշեր մայրաքաղաքում կլինի +2+4, վաղը ցերեկը՝ +9+11։ Օդի ջերմաստիճանը մարզերում. Շիրակում գիշերը՝ -3+1, ցերեկը՝ +4+8, Կոտայքի լեռներում գիշերը՝ -2+1, ցերեկը՝ +4+7, Կոտայքի նախալեռներում գիշերը՝ +2+4, ցերեկը՝ +9+11, Սեւանա լճի ավազանում գիշերը՝ -3+2, ցերեկը՝ +8+11, Լոռիում գիշերը՝ -1+2, ցերեկը՝ +4+8, Տավուշում գիշերը՝ 0+5, ցերեկը՝…
Կարդալ ավելինԴոլարի փոխարժեքն աճել է. եվրոն մի փոքր էժանացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ դեկտեմբերի 7-ին, կազմել է 403.43 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճել է 0.33 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։ Եվրոյի փոխարժեքը կազմել է 434.70 դրամ (նվազել է 0.24 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 507.96 դրամ (աճել է 0.09 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.35 դրամ (մնացել է անփոփոխ): Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 399-403 դրամով, վաճառվում է 405-408 դրամով: Եվրոն բանկերում գնվում է 425-432 դրամով, վաճառվում…
Կարդալ ավելինՀայաստանի ԱԺ-ն ընդունեց 2024-ի պետական բյուջեն. արցախցիների համար լրացուցիչ գումար է նախատեսված
Հայաստանի ազգային ժողովն ընդունեց 2024 թվականի պետական բյուջեի նախագիծը: Այն ստացավ 71 կողմ, 25 դեմ ձայն: Բյուջեի նախագծի քննարկումը խորհրդարանը շարունակել էր դեկտեմբերի 6-ին: Ազգային ժողով ներկայացնելուց հետո պետական բյուջեի նախագծի եկամուտներում, ծախսերում և դեֆիցիտում կատարվել էին փոփոխություններ՝ պայմանավորված նաև Լեռնային Ղարաբաղից տեղահանված բնակչության աջակցության ծրագրերի նախատեսմամբ: Կառավարության պահուստային ֆոնդը 2024 թվականին նախատեսվում է 156 մլրդ դրամով ավելացնել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների աջակցության լրացուցիչ ծրագրերի համար։ Այսպիսով 2024 թվականի պետական բյուջեի եկամուտները կկազմեն 2 տրլն 723…
Կարդալ ավելինՄոտ 50 քաղաքացուց կաշառք ստանալու մեջ մեղադրվող անձնագրային խմբի պաշտոնյաների վերաբերյալ քրվարույթը ուղարկվել է դատարան
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում նախաձեռնված և ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով իրականացված նախաքննությամբ բացահայտվել է ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության անձնագրերի և վիզաների վարչության Մարաշի անձնագրային խմբի երկու պաշտոնատար անձանց կողմից քաղաքացիներից տարբեր չափերի կաշառք ստանալու և գումարների հափշակության 50 դեպք: Ընդ որում՝ մի շարք դեպքերում քաղաքացիներն իրենք են իրենց նախաձեռնությամբ առաջարկել և տվել կաշառքի գումարները՝ որպես մատուցված անձնագրային ծառայությունների դիմաց «շնորհակալություն»: Քրեական վարույթով ձեռք բերված ապացույցներով հիմնավորվել է, որ Ա. Ս.-ն, զբաղեցնելով…
Կարդալ ավելինՆարինե Ավետիսյանը չընտրվեց Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի պաշտոնում
Նարինե Ավետիսյանը չընտրվեց Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի պաշտոնում: Պատգամավորներից ոչ ոք չէր մասնակցել քվեարկությանը, հետևաբար քվեատուփում քվեաթերթիկներ չեն եղել: Այս մասին ԱԺ նիստին հայտարարեց Հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը: Նշենք, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը հայտարարել էր, որ ՔՊ խմբակցությունը չի մասնակցելու փակ գաղտնի քվեարկությանը, որն անցկացվել է ժամը 17։00-17։30-ը: Հիշեցնենք, որ ավելի վաղ Հայկուհի Հարությունյանը ևս չընտրվեց Կոռուպցիայի կանխարգելման հարցերի հանձնաժողովի անդամ։ Աժ Քննիչ հանձնաժողովի նախագահ Նարեկ Բաբայանը տեղեկացրեց, որ ԱԺ պատգամավորներից…
Կարդալ ավելինՌաիսին Պուտինի հետ հանդիպմանն ասել է, որ անարդար աշխարհակարգը տառապանք է պատճառում մարդկությանը
Իրանի նախագահը հանդիպել է ՌԴ նախագահի հետ և ասել, որ անարդար աշխարհակարգը տառապանք է պատճառում մարդկությանը, և այդ դրսևորումները կարելի է տեսնել Գազայում, հայտնում է IRNA-ն։ Իրանի նախագահ Ռաիսին ասել է. «Իրանն ու Ռուսաստանը լավ համագործակցություն ունեն էներգետիկայի, գյուղատնտեսության և գիտական հետազոտությունների ոլորտներում, և կարելի է ավելի լավ քայլեր ձեռնարկել՝ ի շահ երկու երկրների։ Այն, ինչ կատարվում է Պաղեստինում, ցեղասպանություն է և հանցագործություն մարդկության դեմ, ավելի քան 5000 երեխա է սպանվել Սիոնիստական ռեժիմի կողմից»։ Այս…
Կարդալ ավելինՄաքսային փորձաքննություններ կարող են իրականացնել հավատարմագրված կազմակերպությունները. Հաստատվեց հավատարմագրման կարգը
Կառավարությունն իր այսօրվա ՝ դեկտեմբերի 7-ի նիստում սահմանեց Մաքսային փորձաքննություն իրականացնող կազմակերպությունների հավատարմագրման կարգը: Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ մաքսային մարմինների կողմից մաքսային փորձաքննության իրականացման անհնարինության կամ համապատասխան պայմաններ և միջոցներ չունենալու դեպքում մաքսային մարմնի կողմից նշանակված մաքսային փորձաքննությունը կարող է իրականացվել մաքսային մարմնի կողմից հավատարմագրված՝ մաքսային փորձաքննություն իրականացնող կազմակերպությունների կողմից: Մինչև մաքսային մարմինների կողմից մաքսային փորձաքննություն կատարելու իրավասություն ունեցող մաքսային մարմին հիմնելը մաքսային փորձաքննությունն իրականացնում են հավատարմագրված մաքսային փորձաքննություն իրականացնող կազմակերպությունները՝ մաքսային մարմնի…
Կարդալ ավելինԼրացավ Սպիտակի երկրաշարժի 35-րդ տարելիցը
35 տարի առաջ՝ 1988 թվականի դեկտեմբերի 7-ին, տեղի է ունեցել Հայաստանի ժամանակակից պատմության ամենադաժան ողբերգություններից մեկը։ Հայաստանի ԽՍՀ հյուսիսային շրջանները այդ օրը ժամը 11։41-ին ցնցվեցին ավերիչ երկրաշարժից, որը էպիկենտրոնի անունով կոչվեց Սպիտակի երկարաշարժ։ Ավելի քան 25 հազար մարդու կյանք ընդհատվեց, տասնյակ հազարավորները վիրավորվեցին, հարյուր հազարավոր մարդիկ էլ անօթեւան մնացին։ Անմիջապես էպիկենտրոնում գտնվող Նալբանդ գյուղն ու մերձակայքում գտնվող Սպիտակ քաղաքը հողին հավասարվեցին։ Մեծապես տուժեցին հանրապետության մեծությամբ երկրորդ եւ երրորդ քաղաքները՝ Լենինականն (Գյումրի) եւ Կիրովականը (Վանաձոր)։ Գրեթե…
Կարդալ ավելինԱԺ-ն դեկտեմբերի 12-ին արտահերթ նիստ կհրավիրի. Օրակարգում 3 հարց է
ՀՀ Ազգային ժողովը դեկտեմբերի 12-ին արտահերթ նիստ կգումարի: Նման որոշում կայացրեց կառավարությունն իր այսօրվա՝ դեկտեմբերի 7-ի նիստում: Որոշման հիմնավորման մեջ նշվում է. «Ազգային ժողովի հերթական նստաշրջանները գումարվում են տարեկան 2 անգամ՝ հունվարի երրորդ երկուշաբթիից մինչև հունիսի երրորդ հինգշաբթին և սեպտեմբերի երկրորդ երկուշաբթիից մինչև դեկտեմբերի երրորդ հինգշաբթին: Օրակարգում ներառված հարցերը գտնվում են ԱԺ շրջանառության փուլում։ Օրակարգային երկու հարց չէին կարող ներառվել դեկտեմբերի 5-ից գումարվող հերթական նիստերի օրակարգ, ուստի նախագծերի քննարկմանև ընդունման հրատապությունը հաշվի առնելով, առաջարկվում է…
Կարդալ ավելին