Եվրամիությունը կոչ է անում Ադրբեջանին պահպանել և երաշխավորել Ղարաբաղի հայերի իրավունքները, այդ թվում՝ սեփական տներ վերադառնալու տեղահանվածների իրավունքը, հայտարարել է Միության արտաքին հարաբերությունների գծով բարձր ներկայացուցիչը՝ պատգամավորներից մեկի գրավոր հարցին ի պատասխան։ Հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը: Ժոզեպ Բորելն ընդգծել է, որ Բրյուսելը նաև կոչ է անում տեղում մշտական միջազգային ներկայություն ապահովել: «Ղարաբաղի հայերի սեփականությունն ու մշակութային ժառանգությունը պետք է պաշտպանվեն», – ասել է նա։ Բորելը հիշեցրել է, որ Եվրամիությունը դատապարտել է Ադրբեջանի սեպտեմբերյան ռազմական հարձակումը…
Կարդալ ավելինԱյն, ինչ այսօր տեղի ունեցավ Ալավերդի համայնքում, իշխանության զավթում է. Արման Թաթոյան
Այն, ինչ այսօր տեղի ունեցավ Ալավերդի համայնքում, իշխանության զավթում է՝ քաղաքացիների կողմից անմիջականորեն ընտրված ներկայացուցչական մարմնին՝ ավագանուն և համայնքի ղեկավարի պաշտոնին ապօրինի տիրանալու միջոցով։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ նախկին ՄԻՊ «Թաթոյան» հիմնադրամի տնօրեն Արման Թաթոյանը: «Սա ակնհայտ ոտնձգություն էր իր համայնքում իշխանություն ձևավորած ժողովրդի քաղաքական իրավունքների, ինչպես նաև տեղական ինքնակառավարման նկատմամբ։ Այն ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված է՝ որպես ժողովրդավարության էական հիմք և կազմում է սահմանադրական կարգի անբաժան մասը։ Սահմանադրական կարգի և քաղաքացիների…
Կարդալ ավելինՀոկտեմբերի 7-ից Գազայի հատվածում ՄԱԿ-ի 130 աշխատակից է սպանվել
Գազայում ՄԱԿ-ի օգնության գործակալությունը՝ UNRWA-ն, հաստատել է իր ևս 19 աշխատակիցների մահը, հայտնում է CNN-ը։ Հոկտեմբերի 7-ից ի վեր UNRWA-ի 130 աշխատակից է սպանվել, ասվում է ամենօրյա թարմացման մեջ: Գործակալությունը, սակայն, ավելի մանրամասն տեղեկատվություն չի տրամադրել, թե որտեղ և երբ է մահացել ևս 19 մարդ։ Գործակալությունը հայտնել է, որ մոտ մեկ միլիոն տեղահանված մարդիկ ապաստան են գտել Գազայի կենտրոնական և հարավային 99 գործակալությունների վայրերում, ներառյալ Խան Յունիս և Ռաֆահ շրջանները: Նշվել է նաև, որ Գազայի…
Կարդալ ավելին«Ալպիական սիմֆոնիա»
Ռիխարդ Շտրաուս Դեկտեմբերի 8 | 19:00 Ծրագրում կհնչի նաև Բեթհովեն` Կոնցերտ դաշնամուրի և նվագախմբի համար թիվ 3 Մենակատար` Մայա Օհանյան Դիրիժոր՝ Էդուարդ Թոփչյան Տոմսերը կարող եք ձեռք բերել առցանց՝ https://khachaturianhall.am/hy/main/event/id/188/ Կամ ամրագրեք՝ զանգահարելով 077 677226 #AnAlpineSymphony #ANPO #EduardTopchjan
Կարդալ ավելինՁոն Ապրելու
Դեկտեմբերի 7-ին, ժամը 19:30 Կոմիտասի անվան կամերային երաժշտության տուն Ի հիշատակ Սպիտակի երկրաշարժի 35-րդ տարելիցի Ծրագիր` Հայդն Լարային կվարտետ երկ 76, թիվ 5 Դվորժակ «Ամերիկյան կվարտետ» թիվ 12 Միրզոյան Կվարտետ «Թեմա և Վարիացիաներ» Մասնակիցներ՝ Անուշ Նիկողոսյան, ջութակ Կարմեն Թոսունյան, ջութակ Հայկ Տեր-Հովհաննիսյան, ալտ Միքայել Նավասարդյան, թավջութակ Տոմսերի արժեքը՝ 2000, 3000 ՀՀ դրամ ՄԻՆՉԵՎ 6 ՏԱՐԵԿԱՆ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՄՈՒՏՔՆ ԱՐԳԵԼՎՈՒՄ Է: An Ode to Living December 7, at 19:30 Komitas Chamber Music Hall In commemoration of the…
Կարդալ ավելինՆՈՐ ՈՍԿԵ ՄԵԴԱԼ ՈՍԿՅԱ ՁԱՅՆԻՆ
Դեկտեմբերի 1-ին, մեր հայրենակից, ֆրանսահայ հայտնի տենոր Ռուբեն ԷԼԲԱԿՅԱՆԸ պարգևատրվել է նոր ՈՍԿԵ ՄԵԴԱԼՈՎ իր բարեգործական գործողությունների համար Ֆրանսիական հեղինակավոր հաստատության ” LA LIGUE UNIVERSELLE DU BIEN PUBLIC” կողմից որը հիմնադրվել է 7 դար առաջ 1946 թվականին։ Այն պարգևատրում է հանրային եզակի մարդկանց և անհատականություններին համաշխարհային մասշտաբով: Նրանց թվում են այնպիսի մեծ անուններ, ինչպիսիք են Չերչիլը, Ֆրանկլին Ռուզվելտը, Ջոն Ֆիցջերալդ Քենեդին, Լուի Արմսթրոնգը, Աբե Պիեռը, պրոֆեսոր Քրիստիան Քաբրոլը և այլն… Պարգևատրման արարողությունը եզրափակվել Է Ռուբեն…
Կարդալ ավելինՄենք բարձր ենք գնահատում Իրանի սկզբունքային դիրքորոշումը Հայաստանի հարցում. փոխարտգործնախարար
Վրաստանի, Հնդկաստանի եւ Իրանի հետ ջերմ հարաբերությունները հիմնված են այդ երկրների հետ վաղեմի փոխշահավետ կապերի վրա։ Այս մասին «Նոր տարածաշրջանային իրողություններ» եւ «Խաղաղության խաչմերուկ» կոնֆերանսում դեկտեմբերի 5-ին ասել է Հայաստանի արտաքին գործերի փոխնախարար Մնացական Սաֆարյանը։ Նա նշել է, որ Հայաստանը ձգտում է զարգացնել ավանդական կապերը Իրանի հետ։ «Մենք ակտիվ քայլեր ենք նախաձեռնում մեր համագործակցության տնտեսական բաղադրիչն ավելացնելու համար, այդ թվում բազմակողմ համագործակցության մակարդակով։ Այս իմաստով կարեւոր նշանակություն ունեն բեռնափոխադրումերը, ենթակառուցվածքային նախագծերը, էներգետիկ եւ տարածաշրջանային ծրագրերի…
Կարդալ ավելինՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ, Լարսը բաց է
Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ տանող ավտոճանապարհը։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Կարդալ ավելինԵղանակը Հայաստանում
Հայաստանում դեկտեմբերի 5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Առանձին վայրերում օդերևութաբանները կանխատեսում են հարավարևմտյան քամու ուժգնացում՝ մինչև 14-16 մ/վրկ։ «Հայգոսհիդրոմետ»-ից, Երեւանում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի -1-3, վաղը ցերեկը՝ +12+14։ Օդի ջերմաստիճանը մարզերում. Շիրակում՝ գիշերը՝ -1-6, ցերեկը՝ +8+12, Կոտայքի լեռներ՝ գիշերը՝ 0-5, ցերեկը՝ +8+12, Կոտայքի նախալեռներ՝ գիշերը՝ 0-2, ցերեկը՝ +10+12, Սևանա լճի ավազանը՝ գիշերը՝ -3+2, ցերեկը՝ +7+11, Լոռի՝ գիշերը՝ +2+7, ցերեկը՝ +13+17, Տավուշ՝ գիշերը՝ +5+10, ցերեկը՝ +16+20, Արագածոտնի լեռներ՝ գիշերը՝ -3-6,…
Կարդալ ավելինԴոլարի փոխարժեքն աճել է. եվրոն էժանացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ դեկտեմբերի 4-ին, կազմել է 403.05 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճել է 0.17 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։ Եվրոյի փոխարժեքը կազմել է 438.03 դրամ (նվազել է 0.67 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 510.50 դրամ (աճել է 0.98 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.44 դրամ (նվազել է 0.03 դրամով): Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 398-402 դրամով, վաճառվում է 405-407 դրամով: Եվրոն բանկերում գնվում է 429-438 դրամով,…
Կարդալ ավելին