Կառավարությունն իր այսօրվա՝ նոյեմբերի 30-ի նիստում որոշում կայացրեց, որով ոչ շահավետ է դառնում ավտոմեքենաների «ձևական» ժամանակավոր ներմուծումը: Որոշման հիմնավորման մեջ նշվում է. ԵԱՏՄ անդամ չհանդիսացող պետություններում (հիմնականում Վրաստանում) թեթև մարդատար ավտոմեքենաների մաքսային ձևակերպման վճարների չափերի՝ԵԱՏՄ-ում նախատեսված վճարների չափերի համեմատ ցածր լինելու պատճառով Հայաստանում այդ ավտոմեքենաները օրենքով սահմանված կարգով ձևակերպելու և գրանցելու փոխարեն ձևակերպվում և գրանցվում են այդ երկրներում (հիմնականում Վրաստանում) և ներմուծվում ու տնօրինվում են ՀՀ-ում «ձևական» ժամանակավոր ներմուծում ձևակերպելու ճանապարհով: Ներկա պահին Հայաստանի տարածքում…
Կարդալ ավելինՎաղվանից ձմեռ է միայն օրացույցով, իսկ եղանակային առումով` դեռ կատարյալ ջերմ աշուն. Սուրենյան
Վաղվանից ձմեռ է միայն օրացույցով, իսկ եղանակային առումով` դեռ կատարյալ ջերմ աշուն: Ֆեյսբուքյան էջում գրել է ՇՄՆ հիդրոօթերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։
Կարդալ ավելինՍկոպյեում Միրզոյան-Բայրամով հանդիպում չի նախատեսվում
Սկոպյեում ԵԱՀԿ նախարարական համաժողովի շրջանակներում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում չի նախատեսվում: Այս մասին «Ազատությանը» հայտնել է Հայաստանի ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը: Հայաստանի արտաքին քաղաքականության գերատեսչության ղեկավար Արարատ Միրզոյանը նախօրեին է մեկնել Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք, որտեղ արդեն մի շարք հանդիպումներ է ունեցել, այդ թվում՝ Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենի, Եվրամիության արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հետ:
Կարդալ ավելինԴոլարի փոխարժեքն աճել է. եվրոն էժանացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ նոյեմբերի 30-ին, կազմել է 402.65 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճել է 0.15 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։ Եվրոյի փոխարժեքը կազմել է 439.49 դրամ (նվազել է 2.29 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 509.03 դրամ (նվազել է 1.50 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.54 դրամ (աճել է 0.02 դրամով): Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 398-402 դրամով, վաճառվում է 405-408 դրամով: Եվրոն բանկերում գնվում է 431-440 դրամով,…
Կարդալ ավելին750 բեռնատար դուրս է եկել ՀՀ սահմանից. հակառակ ուղղությամբ մոտ 900 բեռնատար կա. մաքսային կցորդ
Այս պահին 750 բեռնատար դուրս է եկել Հայաստանի սահմանից, մի մասը դեռ Վրաստանում է, մյուս մասը՝ արդեն Լարսում։ Այս մասին ասաց ՌԴ-ում ՀՀ դեսպանության մաքսային կցորդ Վահան Հակոբյանը։ «Հակառակ ուղղությամբ մոտ 900 բեռնատարներ ունենք։ Ճանապարհը փակ էր մինչև երեկ, երեկ երեկոյան երթևեկությունը արդեն բեռնատարների համար վերականգնվել է, և բեռնատարները սկսել են դեպի Լարս շարժվել»,- նշեց Հակոբյանը։ Անդրադառնալով ֆիտոսանիտարիայի առնչությամբ խնդրին՝ Հակոբյանն ասաց, որ այդ խնդիրը շարունակում է մնալ. «Այդ խնդիրը շարունակում է մնալ, և հետ վերադարձած…
Կարդալ ավելինՄԻՊ-ն անդրադարձել է տեսանյութին, որում օտարերկրացի տղամարդուն ստիպում են զինվորական բաճկոնը հանել
Համացանցում տեսանյութ է տարածվել, որում երևում է, որ անհայտ անձը արժանապատվությունը նվաստացնող խոսքերով օտարերկրացի տղամարդուն ստիպում է հանել զինվորական բաճկոնը: ՄԻՊ-ն անդրադարձել է միջադեպին: «Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ աշխատակազմն ուսումնասիրում է համացանցում լայն տարածում գտած տեսանյութը, որում անհայտ անձն արժանապատվությունը նվաստացնող խոսքերով օտարերկրացի տղամարդուն ստիպում է հանել զինվորական բաճկոնը: Պաշտպանն ընդգծում է՝ անհրաժեշտ է, որ միջադեպի բոլոր հանգամանքները դառնան պատշաճ քննության առարկա։ Պարզաբանումներ ստանալու նպատակով տեսանյութը համապատասխան գրությամբ ուղարկվելու է պետական իրավասու մարմին»,- ասված է…
Կարդալ ավելինԱնհրաժեշտ է՝ Ադրբեջանը դադարի մերժել հանդիպելու և խաղաղության պայմանագիրը վերջնականացնելու՝ միջնորդների առաջարկները.ԱԳՆ
Հայաստանը շարունակում է պատրաստ լինել բանակցություններին, և մեզ անհրաժեշտ է, որ Ադրբեջանը դադարի մերժել հանդիպելու և խաղաղության պայմանագիրը վերջնականացնելու՝ միջնորդների առաջարկները։ Այս մասին իր ելույթում ասել է ՀՀ ԱԳՆ Արարատ Միրզոյանը ԵԱՀԿ նախարարական 30-րդ համաժողովին: «Հարգելի՛ գործընկերներ, Նախևառաջ կցանկանայի շնորհակալություն հայտնել Հյուսիսային Մակեդոնիայի նախագահությանը ԵԱՀԿ-ում` վերջին մեկ տարվա ընթացքում այս կազմակերպությունն առաջնորդելու համար: Իսկապես դա հեշտ գործ չէր, քանի որ ԵԱՀԿ-ն, որը դեռևս հանդիսանում է աշխարհի ամենամեծ անվտանգային կազմակերպությունը, արագորեն հետընթաց է ապրում, քանի որ…
Կարդալ ավելինՀետազոտելով հայկական գինին. Forbes
Այս հնագույն գինեգործական երկիրը երբեք չի գտնվել իմ տեսադաշտում։ Գուցե այն պատճառով, որ քիչ հայկական գինիներ են հասանելի ԱՄՆ-ում, կամ որովհետեւ տեղի խաղողի շատ տեսակներ ԱՄՆ-ում մեզ ծանոթ չեն։ Իհարկե, չի օգնում նաեւ այն, որ երկիրը իր երկարատեւ գինեգործական պատմության մեծ մասի ընթացքում ենթարկվել է պատերազմների տարբեր կողմերից, գրել է Լիզա Ցիմերմանը Forbes ամսագրի իր հոդվածում։ Կովկասի, առաջին հերթին՝ Հայաստանի եւ Վրաստանի խաղողի տեսակները երբեք չեն հայտնվել Արեւմտյան Եվրոպայում։ Արդյունքում՝ ԱՄՆ եւ Եվրոպայի սպառողների մեծ…
Կարդալ ավելինՌԴ կառավարության նախագահը բանակցություններ է վարել Ադրբեջանի վարչապետի հետ
ՌԴ կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովի հետ։ Ինչպես հաղորդում է ՌԴ Նախարարների կաբինետի մամուլի ծառայությունը, կառավարությունների ղեկավարները քննարկել են ռուս-ադրբեջանական առևտրատնտեսական համագործակցության ընթացիկ հարցեր։ Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել ԱՊՀ-ում փոխգործակցության ակտիվացմանը։
Կարդալ ավելինԱվարտվել է ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայական կազմերի առաջին ենթախմբի ատեստավորման գործընթացը
Նոյեմբերի 30-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում ավարտվել է ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայական կազմերի առաջին ենթախմբի ատեստավորման գործընթացը։ Ատեստավորման վերջին օրը հարցաշարերի միջոցով ստուգվել են մասնակիցների մասնագիտական գիտելիքներն ու ծառայողական պարտականությունների իմացությունը։ Ողջունելով և հաջողություն մաղթելով ատեստավորման գործընթացին ներգրավված գեներալներին և բարձրաստիճան սպաներին՝ ՀՀ պաշտպանության նախարար, ատեստավորման առաջին հանձնաժողովի նախագահ Սուրեն Պապիկյանը համոզմունք է հայտնել, որ վերջիններս հավուր պատշաճի կհանձնեն տեսական քննությունը, և հանրագումարի արդյունքում կձևավորվի նրանց ընդհանուր գնահատականը։
Կարդալ ավելին