Կոտայքի մարզպետարանի պաշտոնական էջը տեղեկացնում է, որ կայացել է մարզխորհրդի հերթական նիստը ՝ մարզպետ ԱՀԱՐՈՆ ՍԱՀԱԿՅԱՆԻ գլխավորությամբ , որին ներկա են գտնվել Կոտայքի մարզի համայնքների ղեկավարները և Կոտայքի մարզպետի աշխատակազմի ոլորտային ստորաբաժանումների պատասխանատուները : Նիստի օրակարգի առաջին կետով քաղաքաշինության, հողաշինության և ենթակառուցվածքների կառավարման վարչության պետ Հրաչյա Վարդանյանը ներկայացրել է համայնքներում սուբվենցիոն ծրագրերով իրականացվող շինարարական աշխատանքների ընթացքի մասին: Ներկայացվել է նաև 2024 թվականի սուբվենցիոն ծրագրային հայտերի կազմման և ներկայացման գործընթացի ներկա փուլը: …
Կարդալ ավելինՀակակոռուպցիոն կոմիտեն պարզաբանում է տարածել քննիչի՝ 77 մլն ավանդի մասին
Հակակոռուպցիոն կոմիտեն պարզաբանում է ներկայացրել Hetq.am-ի՝ «Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչը 77 մլն դրամի ավանդ ունի» վերտառությամբ հրապարակման առնչությամբ: «Այսօր Hetq.am-ը «Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչը 77 մլն դրամի ավանդ ունի» վերտառությամբ հրապարակմամբ անդրադարձել է Կոմիտեի քննիչ Վարդան Մանուկյանի՝ պաշտոնական պարտականությունները ստանձնելու օրվա դրությամբ առկա գույքի, եկամուտների, ծախսերի և շահերի հայտարարագրին: Ընդ որում՝ որպես պարզաբանում Hetq.am-ին արդեն իսկ նախապես տեղեկացվել էր, որ քննիչի կողմից ներդրված ավանդը ձևավորվել է վերջինիս պատկանող անշարժ գույքի վաճառքից: Հակակոռուպցիոն կոմիտեի կողմից ներկայացված հիշյալ հանգամանքը դիտարկելով…
Կարդալ ավելինԱնցկացվել է ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայական կազմերի ատեստավորման գործընթացի շարային պատրաստության քննությունը
Նոյեմբերի 29-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվել է ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայական կազմերի ատեստավորման գործընթացի շարային պատրաստության առարկայի քննությունը։ Քննության ընթացքին հետևել է ՀՀ պաշտպանության նախարար, ատեստավորման առաջին հանձնաժողովի նախագահ Սուրեն Պապիկյանը։ Ողջունելով և հաջողություն մաղթելով ատեստավորման գործընթացին կամավոր ներգրավված զինծառայողներին՝ պաշտպանական գերատեսչության ղեկավարը համոզմունք է հայտնել, որ մասնակիցները հանձնաժողովին կներկայացնեն պատրաստության այն նույն բարձր աստիճանը, որով նրանք աչքի էին ընկել նախորդ՝ ֆիզիկական և կրակային պատրաստության քննությունների ընթացքում։
Կարդալ ավելինՆեթանյահուն պատմության մեջ կմտնի որպես «Գազայի դահիճ». Էրդողան
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն պատմության մեջ կմտնի որպես «Գազայի դահիճ»։ Այս մասին հայտնել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երկրի խորհրդարանում ելույթի ժամանակ, տեղեկացրել է «Անադոլուն»։ «Նեթանյահուն, որը կատարել է վերջին հարյուրամյակի մեծագույն չարագործություններից մեկը Գազայի հատվածում, արդեն իր անունը գրել է պատմության մեջ որպես «Գազայի դահիճ»,- ասել է նա։ Նրա խոսքով՝ Նեթանյահուի վարչակազմի հայտարարությունները հույս չեն թողնում, որ հումանիտար դադարը Գազայի հատվածում կվերածվի մշտական հրադադարի։ Նա նշել է, որ հումանիտար դադարի ֆոնին Անկարան մտադիր…
Կարդալ ավելինԱրարատ Միրզոյանը կմասնակցի ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստին
Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով գտնվում է Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեում, որտեղ կմասնակցի ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդի 30-րդ նիստին: «X»-ի իր միկրոբլոգում հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։ «Այցի ընթացքում նախատեսված են նաև երկկողմ հանդիպումներ»,-գրել է նա։
Կարդալ ավելինՄհեր Գրիգորյանը ընդգծել է ԵՄ ծրագրերի ռազմավարական նշանակությունը Հայաստանի համար
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսի համանախագահությամբ մեկնարկել են ԵՄ Տնտեսական և ներդրումային պլատֆորմի աշխատանքները: Հայտնում են կառավարության մամուլի ծառայությունից։ Փոխվարչապետը նիստի սկզբում կարևորել է նման ձևաչափով աշխատանքների կազմակերպումը՝ ընդգծելով ԵՄ Տնտեսական և ներդրումային պլանի ներքո մշակված ծրագրերի ռազմավարական նշանակությունը Հայաստանի համար: Մհեր Գրիգորյանը նաև ընդգծել է եվրոպական ֆինանսական կառույցների առանցքային դերը՝ որպես ծրագրերի իրականացնող ամենակարևոր օղակներ: Նիստի ընթացքում ՀՀ գերատեսչությունների ներկայացուցիչները և ԵՄ գործընկերներն անդրադարձել են համատեղ իրականացվող ծրագրերի…
Կարդալ ավելինՆաթանյահուն հաստատել է, որ դադարի ավարտից հետո Իսրայելը կվերսկսի գործողությունները Գազայում
Իսրայելը կվերսկսի ռազմական գործողությունները Գազայի հատվածում ներկայիս հումանիտար դադարի ավարտից անմիջապես հետո։ Այս մտադրությունը հաստատել է հրեական պետության վարչապետ Բենիամին Նաթանյահուն։ «Վերջին շաբաթվա ընթացքում մենք հասել ենք հսկայական հաջողության՝ տասնյակ առևանգվածների վերադարձնելով: Մեկ շաբաթ առաջ դա կարող էր անպատկերացնելի թվալ, բայց մենք հասանք դրան։ Սակայն վերջին օրերին ես լսում եմ այն հարցը, թե, արդյո՞ք, Իսրայելը կվերադառնա մարտերին մեր պատանդներին վերադարձնելու այս փուլի ավարտից հետո: Եվ սրա պատասխանը միանշանակ այո է»,- հայտարարել է Նաթանյահուն, որի խոսքը…
Կարդալ ավելին«Ժողովուրդը տուգանքի մատերիալ է՛ և վերջ».մայրաքաղաքի ավագանի
2018թ Ապրիլ- Մայիս… Կարմիր գծերը (կայանատեղի) պետք է հանվեն, ժողովուրդը տուգանքի մատերիալ չէ։ 2023թ Նոյեմբեր… Երևանի քաղաքապետարանը նախագիծ է ներկայացնում։ Կարմիր գծերը (կայանատեղի) ուշադրություն՝ սահմանել նոր դրույքաչափ։ Հունվարի 1ից կենտրոնում կայանելու համար տարեկան վճարել 160.000 դրամ, իսկ կենտրոնից դուրս 24.000 դրամ։ Ասե՛ք կանե՛նք… Ժողովուրդը տուգանքի մատերիալ է՛ և վերջ։ Լրատվություն
Կարդալ ավելինԲՏԱ նախարարության հետ ակտիվ քննարկումների փուլում ենք. Amazon web services-ի ներկայացուցիչը՝ Նիկոլ Փաշինյանին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Amazon web services ընկերության տարածաշրջանային երկրների հանրային քաղաքականության գծով ղեկավար Ֆրանկո Սպիչիարելիին: Վարչապետը կարևորել է Amazon ընկերության հետ համագործակցությունը և նշել, որ տեխնոլոգիական ոլորտի զարգացումը ՀՀ կառավարության համար ունի առաջնահերթ նշանակություն: Նիկոլ Փաշինյանը հավելել է, որ Amazon-ի հետ փոխգործակցությունն ու ակտիվ երկխոսությունը կնպաստի համատեղ ծրագրերի իրականացմանը: Ֆրանկո Սպիչիարելին ընդգծել է Հայաստանի հետ համագործակցությունը զարգացնելու պատրաստակամությունն ու հավելել, որ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության հետ ակտիվ քննարկումների փուլում են: Մասնավորապես, հանդիպման ընթացքում…
Կարդալ ավելինՎայելեք կյանքի յուրաքանչյուր ձեռքբերում՝ ԱՄԻՕ-ի սպառողական վարկի շահավետ պայմաններով
Լավագույն նպատակներն իրականացնելու համար՝ սպառողական վարկի ճկուն առաջարկ ԱՄԻՕ-ից: Գործում են վարկավորման լայն հնարավորություներ ցանկացած ոլորտի աշխատակցի համար: ԱՄԻՕ- ն տրամադրում է սպառողական վարկեր` 14.4%-17.5% տարեկան տոկոսադրույքով (տարեկան փաստացի տոկոսադրույք 15.6%-20.8%) Առանց հայտի դիտարկման և ամսական սպասարկման թաքնված միջնորդավճարների Մինչև եկամուտների 15-ապատիկը` անկախ ԱՄԻՕ բանկով աշխատավարձի ստացման պայմանից Վարկի գումար` առավելագույնը 10 մլն ՀՀ դրամ Վարկի ժամկետ` մինչև 60 ամիս Ստանալ սպառողական վարկ ԱՄԻՕ բանկից հեշտ է` առանց հավելյալ փաստաթղթերի անհրաժեշտության, հարմար է` վարկի տրամադրումը…
Կարդալ ավելին