Զինծառայողների ատեստավորման գործընթացին հետևելու նպատակով հուլիսի 11-ին պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է նաև ՊՆ այլ զորամասեր, որտեղ ատեստավորման հերթական քննության շրջանակում զինծառայողները ստուգարքներ էին հանձնում շարային պատրաստություն, կրակային պատրաստություն առարկաներից և մասնագիտական գիտելիքների ու ծառայողական պարտականությունների իմացությունից: Զրուցելով զինծառայողների հետ` Սուրեն Պապիկյանը նրանց մաղթել է բարեհաջող քննություններ ու բարձր արդյունքներ։ Պաշտպանական գերատեսչության ղեկավարը ևս մեկ անգամ տեղեկացրել է, որ այն զինծառայողներին, որոնք չեն կարողանա հաղթահարել սահմանված նշաձողը, հնարավորություն կընձեռվի՝ ավելի լավ պատրաստվելու և կրկին…
Կարդալ ավելինԱդրբեջանը հրաձգային զենքերից կրակ է բացել Տեղի և Սև լճի դիրքերի ուղղությամբ․ ՊՆ
Հուլիսի 11-ին՝ ժամը 17:35-ին, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ են բացել Տեղի և Սև լճի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Այս մասին հաղորդագրություն է տարածել Պաշտպանության նախարարությունը։
Կարդալ ավելինԴոլարի ու եվրոյի փոխարժեքներն աճել են. թանկացել է նաեւ ռուբլին
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հուլիսի 11-ին, կազմել է 387.17 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճել է 0.08 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։ Եվրոյի փոխարժեքը կազմել է 426.08 դրամ (աճել է 1.79 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 499.95 դրամ (աճել է 4.98 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.29 դրամ (աճել է 0.06 դրամով): Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 383-385 դրամով, վաճառվում է 387.50-389 դրամով: Եվրոն բանկերում գնվում է 416-422 դրամով,…
Կարդալ ավելինՀուլիսի 17-ից Երևանի բոլոր անձնագրային ծառայությունները կսպասարկեն էլեկտրոնային հերթագրման համակարգով
Հուլիսի 17-ից Երևանի բոլոր անձնագրային ծառայություններն անցում կկատարեն էլեկտրոնային հերթագրման համակարգով սպասարկելուն։ Այս մասին տեղեկանում է ՀՀ ՆԳՆ մամուլի ծառայությունը։ Նշվում է, որ արդեն իսկ էլեկտրոնային հերթագրման կարգը գործում է Քանաքեռ-Զեյթունի, Արաբկիրի և Մաշտոցի անձնագրային բաժանմունքներում։ Արդեն հուլիսի 10-ից էլեկտրոնային հերթագրում է իրականացվում նաև Կենտրոնի, Նոր Նորքի, Մալաթիա-Սեբաստիայի և Շենգավիթի անձնագրային ծառայություններում: Հավելենք, որ մայրաքաղաքում էլեկտրոնային հերթագրման համակարգն ամբողջությամբ ներդնելուց հետո Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը կանցնի արդեն երևանամերձ հատվածներում և խոշոր քաղաքներում համակարգի ներդրմանը։
Կարդալ ավելինՍուրեն Պապիկյանը հետևել է զինծառայողների ատեստավորման քննություններին
ՊՆ -ի փոխանցմամաբ progressarmenia.com-ին հուլիսի 11-ին պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է ՊՆ N զորամաս և հետևել զինծառայողների ատեստավորման քննություններին: Նախարարի այցի ընթացքում զինծառայողները քննություններ էին հանձնում ֆիզիկական պատրաստություն առարկայից: Զրուցելով քննական հանձնաժողովի անդամների հետ՝ նախարար Պապիկյանը հետաքրքրվել է քննությունների ընթացքով և հանձնարարականներ տվել՝ ատեստավորման գործընթացը պատշաճ և անաչառ անցկացնելու համար: Նշենք, որ հուլիսի 10-ից ԶՈՒ մի շարք զորամասերի զինծառայողների համար մեկնարկել են ատեստավորման քննությունները:
Կարդալ ավելինՎարչապետի այցը Կոտայքի մարզ՝ ամփոփվել է նախորդ տարին և ներկայացվել առաջիկա անելիքները
Նախորդ տարի Կոտայքի մարզում մեծածավալ աշխատանքներ են իրականացավել, որը ՀՀ մարզերի կտրվածքով առաջատար էր : Երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել էր Կոտայքի մարզ: Նա հնդիպել և ծանոթացել է նախորդ տարվա ձեռքբերումներին, աշխատանքներին և առաջիկա ծրագրերի իրականացման մանրամասներին: Հիշեցնենք, որ խորհրդակցությանը մասնակցել են Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, Պետական վերահսկողական ծառայության պետ Ռոմանոս Պետրոսյանը, Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը և պաշտոնատար այլ անձինք: Կոտայքի մարզպետարանի պաշտոնական էջը տեղեկացնում է վարչապետի այցի մանրամասներն ու…
Կարդալ ավելինՊաշտպանության նախարարի գլխավորությամբ անցկացվել է աշխատանքային խորհրդակցություն
Հուլիսի 11-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ անցկացվել է աշխատանքային խորհրդակցություն, որին մասնակցել են ՀՀ ՊՆ, ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ ղեկավար, ինչպես նաև բանակային զորամիավորումների հրամանատարական կազմերը: Մինչ հարցերի քննարկմանն անցնելը, Սուրեն Պապիկյանը շնորհավորել է վերջերս զինվորական բարձրագույն կոչումների արժանացած բարձրաստիճան զինվորականներին, մաղթել քաջառողջություն, ծառայողական հաջողություններ՝ կարևորագույն առաքելություն իրականացնելու գործում։ Խորհրդակցության ընթացքում քննարկվել են զինված ուժերում իրականացվող աշխատանքների հետ կապված մի շարք հարցեր: Խորհրդակցության ավարտին պաշտպանության նախարարը համապատասխան ցուցումներ և հանձնարարականներ է տվել ստորաբաժանումների…
Կարդալ ավելինԴոլարի փոխարժեքը աճել է. եվրոն թանկացել է վելի քան 3,5 դրամով
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հուլիսի 10-ին, կազմել է 387.09 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճել է 0.90 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։ Եվրոյի փոխարժեքը կազմել է 424.29 դրամ (աճել է 3.65 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 494.97 դրամ (աճել է 2.15 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.23 դրամ (աճել է 0.01 դրամով): Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 382.50-384.50 դրամով, վաճառվում է 388-390 դրամով: Եվրոն բանկերում գնվում է 413-419 դրամով,…
Կարդալ ավելինԿրեմլում նշել են Ուկրաինայում Bayraktar գործարանի եւ «ազովցիների» վերադարձի հարցում ՌԴ դիրքորոշման մասին
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը ճեպազրույցում լրագրողներին պատմել է Կրեմլի դիրքորոշման մասին Ուկրաինայում Bayraktar գործարանի կառուցման եւ «Ազով» գումարտակի գրոհայինների վերադարձի վերաբերյալ, գրել է «Газета»-ն։ Նա ասել է, որ Մոսկվան այդ հարցերի վերաբերյալ հեռախոսազրույց է վարել Թուրքիայի արտաքին գործերի նախարարի հետ, ինչպես նաեւ տեղի են ունեցել «շփումներ այլ մակարդակներում»։ Կրեմլում հույս ունեն, որ թուրքական իշխանությունները պահպանում են երկխոսությունը Մոսկվայի հետ եւ կաջակցեն նրան բարձր մակարդակով, քանի որ երկրները սերտ, զարգացած եւ բազմակողմ հարաբերություններ ունեն,…
Կարդալ ավելինՔՊ-ն կքննարկի Թագուհի Թովմասյանին հանձնաժողովի նախագահի պաշտոնից զրկելու հարցը
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը եւ քարտուղար Արթուր Հովհաննիսյանը շրջանառության մեջ են դրել Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ : Այս մասին տեղեկացնում է Ազգային ժողովը։ Նախագծի հիմնական զեկուցողը լինելու է Հովիկ Աղազարյանը, սակայն մեր տեղեկություններով՝ նախագիծը մշակվել է Աղազարյանի եւ Արթուր Հովհաննիսյանի համատեղ ջանքերով։ Նախագիծը կքննարկվի, հավանաբար, վաղը սպասվող արտահերթ նիստում։
Կարդալ ավելին