Քննարկվել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ընթացող խաղաղության գործընթացը. Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամներն աշխատանքային այցով ԱՄՆ-ում են

Քննարկվել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ընթացող խաղաղության գործընթացը. Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամներն աշխատանքային այցով ԱՄՆ-ում են

Աշխատանքային այցով Վաշինգտոնում գտնվող ՀՀ ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները` խմբի ղեկավար, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը, Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Վահագն Ալեքսանյանը, Հռիփսիմե Գրիգորյանը, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իրինա Գասպարյանը, ինչպես նաեւ ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Լիլիթ Մակունցը մասնակցել են Ատլանտյան խորհրդի ուղեղային կենտրոնում Միջազգային հանրապետական ինստիտուտի հետ համատեղ կազմակերպված պանելային քննարկմանը, որին մասնակցել են նաեւ Ատլանտյան խորհրդի եվրասիական կենտրոնի գլխավոր տնօրեն Ջոն Հերբսթը, Միջազգային…

Կարդալ ավելին

Ադրբեջանը թույլ չի տալիս ԿԽՄԿ մեքենաներին հիվանդների տեղափոխել Արցախից Հայաստան․ Արցախի ՄԻՊ

Ադրբեջանը թույլ չի տալիս ԿԽՄԿ մեքենաներին հիվանդների տեղափոխել Արցախից Հայաստան․ Արցախի ՄԻՊ

Ադրբեջանի իշխանությունները, Լաչինի միջանցքում անցակետ տեղադրելու անօրինական գործողությունից հետո, արգելում է Կարմիր խաչի մեքենաների տեղաշարժը և հիվանդների տեղափոխումը միջանցքով։ Իրավիճակի մասին ահազանգել է Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը։ «Անցակետ տեղադրելուց հետո Ադրբեջանն ամեն հնարավոր ձևով խափանում է Կարմիր խաչի գործունեությունն Արցախում։ Արդեն 11 օր է՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն չի կարողանում առողջական ծայրահեղ վիճակում գտնվող հիվանդների տեղափոխել Հայաստանի բուժհաստատություններ»,- թվիթերյան իր էջում գրել է Ստեփանյանը։

Կարդալ ավելին

«Երևանը համաձայնել է նախ հանդիպում անցկացնել առանց Մակրոնի». մանրամասներ Փաշինյան-Ալիև հանդիպմանն ընդառաջ

«Երևանը համաձայնել է նախ հանդիպում անցկացնել առանց Մակրոնի». մանրամասներ Փաշինյան-Ալիև հանդիպմանն ընդառաջ

Բրյուսելում առաջիկա կիրակի նախատեսված Փաշինյան-Ալիև-Միշել հանդիպումը հնարավոր չէր լինի կազմակերպել, եթե կողմերը մինչ այդ առաջընթաց չունենային Վաշինգտոնում: Այս մասին «Ազատությանը» փոխանցել է Եվրամիության (ԵՄ) բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը՝ անանուն մնալու պայմանով։ Ըստ այդ դիվանագետի՝ մայիսի 14-ին կայանալիք հանդիպումը Եվրամիության շարունակական դիվանագիտական ջանքերի, ինչպես նաև Միացյալ Նահանգներում տեղի ունեցած հաջող բանակցությունների արդյունքն է։ «Եթե վաշինգտոնյան հանդիպումը գոհացուցիչ չլիներ, դրանից հետո ևս մեկ քննարկում կազմակերպելն իմաստ չէր ունենա», – փոխանցում են եվրոպական աղբյուրները։ Բրյուսելի միջնորդությամբ հանդիպումները դադարել էին…

Կարդալ ավելին

Մեր երկրում նոր ինստիտուտ է ներդրվում. խորհրդարանական լսումներ «Կամավոր աշխատանքի մասին» եւ հարակից օրենքների նախագծերի վերաբերյալ

Մեր երկրում նոր ինստիտուտ է ներդրվում. խորհրդարանական լսումներ «Կամավոր աշխատանքի մասին» եւ հարակից օրենքների նախագծերի վերաբերյալ

ՀՀ ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը մայիսի 10-ին կազմակերպել էր խորհրդարանական լսումներ: Քննարկման առանցքում «Կամավոր աշխատանքի մասին» եւ հարակից օրենքների նախագծերի փաթեթն էր: Բացման խոսքում հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանն ընդգծել է, որ մեծ է հանրային հետաքրքրությունը կամավոր աշխատանքին վերաբերող նախաձեռնության հետ կապված: Նա կարեւորել է այս փուլում առաջարկների ու տեսակետների հավաքագրումը, որոնցից շատերը լրամշակման արդյունքում կընդգրկվեն նախագծում: Հերիքնազ Տիգրանյանի գնահատմամբ մեր երկրում նոր ինստիտուտ է ներդրվում. թեեւ կամավորությունն օրենսդրական որոշակի կարգավորումներ ունի, սակայն…

Կարդալ ավելին

Հանրահավաք Ազատության հրապարակում՝ Արցախի ինքնորոշման պահանջով

Հանրահավաք Ազատության հրապարակում՝ Արցախի ինքնորոշման պահանջով

Ազատության հրապարակում Արցախի ինքնորոշման պահանջով հանրահավաք է անցկացվում։ «Որքան էլ այսօր մեզ համար ցավալի է, որ Շուշին մեր ձեռքում չէ, բայց չմոռանանք, որ 5 անգամ Շուշին հայտնվել է թշնամու ձեռքին եւ 5 անգամ մենք ազատագրել ենք, հետեւաբար շնորհավոր շուշիի ազատագման օրը եւ բոլորս առաջ դեպի Շուշիի նոր ազատագրում»,-ասաց ակցիայի կազմակերպիչներից հասարակական գործիչ Նաիրի Հոխիկյանը: Նա նշեց, որ պետք է  համախմբվել հանուն Արցախի, քանի որ թշնամին մեր հանդեպ սկսել է գոյութենական պայքար: Նշենք, որ այս նախաձեռնությունը…

Կարդալ ավելին

Հարգանքի տուրք՝ Հայրենական մեծ պատերազմում զոհվածների հիշատակին

Հարգանքի տուրք՝ Հայրենական մեծ պատերազմում զոհվածների հիշատակին

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի, Կառավարության անդամների եւ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների հետ Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի առթիվ այցելել է «Հաղթանակ» զբոսայգի: Պետական այրերը ծաղիկներ են խոնարհել Անհայտ զինվորի հուշարձանին՝ հարգանքի տուրք մատուցելով զոհվածների հիշատակին, շնորհավորել Հայրենական մեծ պատերազմի վետերաններին: Հայրենական մեծ պատերազմում ավելի քան կես միլիոն հայերի մասնակցությունը կարեւոր նշանակություն է ունեցել հաղթանակի կերտման ճանապարհին: Պատերազմի դաշտում անձնվիրաբար ընկել են լեգենդար զորահրամանատարներ, բազում սխրանքներ գործած շուրջ 300 հազար հայորդիներ:…

Կարդալ ավելին

Այսօր մեր հայրերի և պապերի կերտած Հաղթանակների օրն է

Այսօր մեր հայրերի և պապերի կերտած Հաղթանակների օրն է

Այսօր  մեծ աշխարհամարտի Հաղթանակի օրն է, որը ցավոք արդեն մեզ հայերիս համար , որպես եռատոն չի նշվում , սակայն այսօր կրկին մեր հայրենակիցները հարգանքի տուրք են մատուցում մեր հայրերի և պապերի շիրիմներին: Իսկ այդ  ֆոֆին Մոսկվա են գնացել   ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Ալեքսեյ Սանդիկովի նախաձեռնությամբ Հաղթանակի օրվան նվիրված ռազմական զորահանդեսին մասնակցելու  վետերաններ՝ Ռոզալիա Աբգարյանն ու Ներսես Սիմոնյանը: Այսօր Մոսկվայի Կարմիր հրապարակում տեղի է ունեցել Երկրորդ համաշխարհային պատերազմում հաղթանակի 78-րդ տարեդարձին նվիրված ավանդական զորահանդեսը: Վետերանները վերջին…

Կարդալ ավելին

Շարունակվում են պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի անակնկալ ստուգայցերը ՊՆ զորամասեր

Շարունակվում են պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի անակնկալ ստուգայցերը ՊՆ զորամասեր

Մայիսի 5-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն անակնկալ ստուգայցով եղել է ՊՆ N զորամասում: Պաշտպանության նախարարը շրջել է զորամասում, հետևել օրվա կարգացուցակով նախատեսված ուսումնական մարտավարամասնագիտական պարապմունքների ընթացքին, զրուցել ժամկետային զինծառայողների հետ, հետաքրքրվել ծառայությամբ: Պաշտպանության նախարարը հորդորել է զինծառայողներին ամենայն պատասխանատվությամբ մոտենալ ուսումնական գործընթացին, սերտել առավելագույնը՝ մշտական ծառայության վայրերում կրտսեր հրամանատարի պարտականությունները պատշաճ կատարելու համար: Նախարար Պապիկյանը շրջել է զորամասում, ծանոթացել սոցիալ-կենցաղային պայմաններին և հետևել նոր կառուցվող ճաշարանի շինարարական աշխատանքների ընթացքին: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը նաեւ հարգանքի…

Կարդալ ավելին

Պեսկովը հաստատել է, որ հաջորդ շաբաթ Պուտինի եւ Փաշինյանի հանդիպման ծրագրեր կան

Պեսկովը հաստատել է, որ հաջորդ շաբաթ Պուտինի եւ Փաշինյանի հանդիպման ծրագրեր կան

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, պատասխանելով հաջորդ շաբաթ Մոսկվայում Վլադիմիր Պուտինի եւ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հնարավոր հանդիպման մասին հարցին, ասել է, որ «որոշակի ծրագրեր» քննարկվում են, սակայն հորդորել է «առաջ չընկնել», հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։ «Դեռ առաջ չընկնենք։ Որոշակի ծրագրեր քննարկվում են։ Կախված նրանից, թե ինչպես կավարտվի քննարկումը, մենք համապատասխան հայտարարություն կանենք։ Դեռ վաղ ենք համարում այդ մասին ասել», – լրագրողներին ասել է Պեսկովը՝ պատասխանելով հարցին՝ արդյոք ծրագրվում են բանակցություններ։ Ավելի վաղ Մոսկվա…

Կարդալ ավելին

Մենք տարածքային պահանջներ չունենք մեր հարեւանների նկատմամբ, նույնը ակնկալում ենք նրանցից. Ալեն Սիմոնյանն՝ Անկարայում

Մենք տարածքային պահանջներ չունենք մեր հարեւանների նկատմամբ, նույնը ակնկալում ենք նրանցից. Ալեն Սիմոնյանն՝ Անկարայում

Հայաստանն իր արտաքին քաղաքականության մեջ վերահաստատել է բարիդրացիական հարաբերությունների եւ փոխշահավետ համագործակցության սկզբունքները. Մենք տարածքային պահանջներ չունենք մեր հարեւանների նկատմամբ եւ ակնկալում ենք, որ մեր հարեւանները նույնպես կառաջնորդվեն այդ սկզբունքով: Այս մասին այսօր՝ մայիսի 4-ին, Անկարայում Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի 30-ամյակին նվիրված խորհրդարանների նախագահների գագաթնաժողովում իր ելույթի ժամանակ նշել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը: Նա նաեւ ընդգծել է. «2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում տեղի ունեցած քառակողմ հանդիպման ժամանակ Ֆրանսիայի նախագահի եւ Եվրոպական խորհրդի…

Կարդալ ավելին
1 451 452 453 454 455 635