Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարները ԱՄՆ–ում մի քանի օր տեւած բանակցություններում գրանցել են շոշափելի առաջընթաց եւ խաղաղության համաձայնագիրն արդեն շատ մոտ է։ Այս մասին այսօր՝ մայիսի 4–ին ԱՄՆ–ում բանակցությունների եզրափակիչ նիստում ասել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։ «Եվ Հայաստանը, եւ Ադրբեջանը ընդունում են, որ կայուն խաղաղության հասնելու միակ ճանապարհը երկխոսության միջոցով է։ Կողմերը շատ ծանր հարցեր են քննարկել վերջին օրերին, եւ շոշափելի առաջընթաց են գրանցել տեւական խաղաղության պայմանագրի հարցում։ Հուսով եմ եւ կարծում եմ, որ ինչպես…
Կարդալ ավելինՍուրեն Պապիկյանն առանձնազրույցներ է ունեցել սպաների հետ
Մայիսի 4-ին զորամասեր կատարած այցի շրջանակում պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն առանձնազրույցներ է ունեցել ՊՆ N զորամասի սպայակազմի հետ: Առանձնազրույցների ընթացքում նախարարն անդրադարձել է ԶՈՒ մարտունակության բարձրացմանն ու կարգապահության ամրապնդմանն ուղղված աշխատանքներին, ինչպես նաև սպաների ծառայությանն առնչվող մի շարք հարցերի: Սպաների հետ նախարար Պապիկյանը զրուցել է նաև նրանց սոցիալ-կենցաղային պայմանների շուրջ: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը վստահեցրել է, որ սպաների ծառայության արդյունավետության ու որակի բարձրացումը, նրանց սոցիալական ապահովության ուղղությամբ մի շարք ծրագրերի իրականացումը մշտապես գտնվում են ՀՀ ռազմաքաղաքական…
Կարդալ ավելինԱդրբեջանի իշխանությունները Լաչինի անօրինական անցակետը ներառել են «սահմանային անցակետերի» ցուցակում
Ադրբեջանի իշխանությունները շարունակում են անտեսել բոլոր կոչերը եւ Բերձորի (Լաչինի) միջանցքի անօրինական անցակետը ներառել են «սահմանային անցակետերի» ցուցակում։ Ինչպես տեղեկացրել է APA-ն, այս որոշումն ընդունել է կառավարությունը, «Ադրբեջանի Հանրապետության պետական սահմանով անցակետերի քանակի եւ դրանց գտնվելու տարածքների ցուցակի» փոփոխություններ են կատարվել։ Դրանով իսկ Բաքուն հերթական անգամ ցուցադրել է, որ պայմանավորվելու ունակություն չունի։ Թե ինչպես կկատարի Բաքուն «խաղաղության համաձայնագիրը»՝ կարելի է կռահել։
Կարդալ ավելինՊաշտպանության նախարարն այցելել է հարավարևմտյան սահմանագոտի
Մայիսի 4-ին պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է հանրապետության հարավարևմտյան սահմանագոտի: Սահմանագոտու մարտական դիրքեր այցի ընթացքում նախարարը հանդիպել է մարտական հերթապահություն իրականացնող վարժական հավաքի մասնակիցների հետ, զրուցել ծառայությանն առնչվող հարցերի շուրջ, լսել է բարձրացրած հարցերը և առաջարկները: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը վարժական հավաքի մասնակիցներին ներկայացրել է ԶՈՒ բարեփոխումների ընթացքը: Նախարար Պապիկյանը պատասխանատու ստորաբաժանման հրամանատարին հանձնարարել է ներկայացնել այն կարիքները, որոնք առաջնահերթ են մարտական հերթապահություն իրականացնող ստորաբաժանումների ծառայությունը լիարժեք և արդյունավետ կազմակերպելու, մարտական դիրքերն առավել անխոցելի դարձնելու…
Կարդալ ավելինԴոլարն ու եվրոն շարունակում են թանկանալ. Ամրացել է նաեւ ռուբլին
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 4-ին, կազմել է 387.31 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճել է 0.33 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։ Եվրոյի փոխարժեքը կազմել է 428.44 դրամ (աճել է 1.48 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 486.89 դրամ (աճել է 2.93 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.95 դրամ (աճել է 0.08 դրամով): Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 383-386 դրամով, վաճառվում է 389-390 դրամով: Եվրոն բանկերում գնվում է 418-423 դրամով,…
Կարդալ ավելինՆիկոլ Փաշինյանը հաջորդ շաբաթ կայցելի Մոսկվա
Հաջորդ շաբաթ ես կմեկնեմ Մոսկվա։ Այս մասին մայիսի 4-ին Պրահայի Անդրատլանտյան հարաբերությունների կենտրոնում տեղի ունեցած քննարկման ժամանակ ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա հավելել է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը դեռ պետք է քննարկի իրավիճակը Լեռնային Ղարաբաղում։ «Սակայն մենք դա չենք տեսնում։ Պետք է լուրջ քայլեր ձեռնարկվեին, ինչը չեղավ։ Բայց դա չի նշանակում, որ մենք չպետք է շարունակենք աշխատել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամների հետ»,- ասել է նա։
Կարդալ ավելինՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հանդիպել է Թուրքիայի խորհրդարանի նախագահ Մուստաֆա Շենթոփին
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը մայիսի 4-ին Անկարայում հանդիպել է Թուրքիայի Հանրապետության խորհրդարանի նախագահ Մուստաֆա Շենթոփին: Պաշտոնական հանդիպումից առաջ երկու երկրների խորհրդարանների ղեկավարները մոտ 20 րոպե տեւողությամբ առանձնազրույց են ունեցել: ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ Հայաստանը կառուցողական ներգրավվածություն է ցուցաբերում Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում: Ալեն Սիմոնյանն ասել է, որ Հայաստանի եւ Թուրքիայի հարաբերությունների կարգավորման գործընթացի շրջանակում հաջողվել է արձանագրել որոշակի ձեռքբերումներ: Թուրքիայի խորհրդարանի ղեկավարն ընդգծել է, որ իր երկիրը ՍԾՏՀ ԽՎ-ում նախագահության շրջանակում…
Կարդալ ավելինՍուրեն Պապիկյանն այցելել է ՊՆ զորամասեր
Մայիսի 4-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը վաղ առավոտյան անակնկալ ստուգայցով եղել է ՊՆ N զորամասերում։ Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը հրամանատարական կազմերի ուղեկցությամբ շրջել է զորամասերի տարածքով, հետևել օրվա կարգացուցակով սահմանված միջոցառումների իրականացման ընթացքին, զորանոցային պայմաններին և տվել համապատասխան հանձնարարականներ։ Ստուգայցի շրջանակում նախարարը հանդիպել է նաև մարտական հերթապահության պատրաստվող ժամկետային զինծառայողների հետ: Պաշտպանության նախարարը շրջել է զորամասերի տարածքում նոր կառուցվող շենք-շինություններում, հետևել շինարարական աշխատանքների…
Կարդալ ավելինԱդրբեջանը հայաթափված գյուղերը բնակեցնում է ադրբեջանցիներով. Հայ բնակչության ունեզրկման գործընթաց է ընթանում. Փաշինյան
Լեռնային Ղարաբաղի հայաթափված որոշ գյուղեր այսօր բնակեցվում են ադրբեջանցիներով, և, ըստ էության, այդ տարածքների հայ բնակչության ունեզրկման գործընթաց է տեղի ունենում։ Այս մասին, այսօր՝ մայիսի 3-ին, Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարությունն արեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` պատասխանելով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վիլեն Գաբիրելյանի` փախստականների իրավունքներին վերաբերող հարցին: «2020 թվականին ստորագրված եռակողմ հայտարարության կետերից մեկը վերաբերում է Լեռնային Ղարաբաղ և հարակից տարածքներ փախստականների վերադարձի իրավունքին, սակայն մեր հայրենակիցների այդ իրավունքը մինչ օրս իրացված չէ»,–…
Կարդալ ավելին2000 գրիչ, 3000 շիշ ջուր․ ինչի վրա է Կառավարությունը ծախսել 27 միլիոն 600 հազար դրամ Քաղաքացու օրը նշելու համար
Երեւանում եւ մարզերում ապրիլի 29-ին Քաղաքացու օրը նշելու համար Կառավարությունը ծախսել է շուրջ 27 միլիոն 600 հազար դրամ։ Այս մասին հայտնում են ԶԼՄ-ները։ Այս տարի Կառավարությունը գնումն իրականացրել է էլեկտրոնային աճուրդի միջոցով։ Մշակութային միջոցառումների ծառայություններն անցկացնելու համար Կառավարությանը դիմել են «Պրոմո Պիար» եւ «Կոնցեպտ Իվենթս» ընկերությունները, անհատ ձեռնարկատեր Ջեմմա Թադեւսյանը։ Ջեմմա Թադեւոսյանն ընկերություններից ցածր գին է առաջարկել եւ հաղթել աճուրդում։ 27 միլիոն 600 հազար դրամ արժեցող պայմանագիրը Կառավարության եւ անհատ ձեռնարկատիրոջ միջեւ կնքվել է ապրիլի…
Կարդալ ավելին